Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախագահականում «տուն-տունիկ» են խաղում» (Տեսանյութ)

Փետրվար 14,2013 15:54

Անկողնային հիվանդ երեխային գրկած, նախկին ոստիկանի կինն այսօր առավոտյան Բաղրամյան 26-ում սպասում էր Սերժ Սարգսյանին

Արդեն  տեղեկացրել ենք, որ առավոտյան ՀՀ նախագահի նստավայրի մոտ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանի կինն ու հիվանդ դուստրը սպասում էին նախագահին, որպեսզի կարողանան մոտենալ Սերժ Սարգսյանին եւ անձամբ ներկայացնել խնդիրը, որ Ալումյանի 10 հազար ժամ արտաժամյա 6.5 միլիոն դրամ աշխատավարձը խոստանում են վճարել, սակայն այդպես էլ չեն վճարում:

Բանն այն է, որ Ալումյանի դուստրը՝ 11 ամյա Կարինեն, հոդերի հիվանդություն ունի եւ չի կարողանում քայլել, Հայաստանում մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն անօգուտ: Ծնողները պահանջում են այդ 6.5 միլիոն դրամը, որոպեսզի հիվանդ երեխային Երեւուսաղեմ ուխտի տանեն, բայց արդեն բավականին երկար ժամանակ է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Ալումյանի բողոքի ակցիաներից հետո, խոստանում են խնդիրը լուծել ու մոռանում են իրենց տված խոստումը:

Այսօր Շուշանիկ Նասիբովան հանդիպել է նախագահի աշխատակազմի

քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնի ղեկավար Աիդա Ասատրյանի հետ, վերջինս կրկին խոստացել է խնդրին լուծում տալ:

Տիկին Նասիբովայի խոսքերով` «Երեխայիս ոտքերը, որ ցավում են, էդ պահին չդիմացավ սկսեց լացել, տիկին Աիդան էլ մեզ ասաց` ինչո՞ւ ես հիվանդ երեխային բերել, մենք  հավատում ենք քեզ: Ասացի` հավատում եք, խոստանում եք, բայց բան չեք անում, հենց հասնում եմ տուն, խոստումները մոռանում եք: Ոնց որ տուն-տունիկ խաղան»:

Ալումյանի կնոջ պատմելով` տիկին Աիդան զանգահարել է նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, որն էլ վերջերս նորից խոստացել էր այդ խնդրին վերջնական լուծում տալ, հորդորել է, որ փետրվարի 26-ին Ալումյանը տիկնոջ հետ անձնագրերով ներկայանա նախագահի նստավայր եւ կրկին խոստացել է, արդեն փետրվարի 26-ին, վերջական լուծում տալ: Մեր հարցին, խոստացել են այդ օրը 6.5 միլիոն դրամը փոխանցե՞լ, տիկին Նասիբովան ասաց` «Դեռ չգիտեմ, էլի կանչեցին, սենց էնքա¯ն են կանչել: Արդեն ծայրահեղ քայլերի ենք գնալու, էլ ուժ չունենք: Ինձ Աիդան ասաց, որ էլ ոչ մի տեղ դիմում-բան չգրեմ, միանգամից իրենց մոտ գնամ»:

Հիշեցնենք, https://www.aravot.am/2013/02/13/196316/ որ Մխիթար Ալումյանը 10 հազար ժամ աշխատել է պետական պահպանության վարչությունում, ոստիկանությունը հրաժարվում էր վճարել աշխատավարձը, պատճառաբանելով, որ գրանցամատյանները կորել են:  Ալումյանի բազմաթիվ բողոքներից հետո, հատուկ քննչական ծառայությունը պարզել է, որ Ալումյանն իսկապես աշխատել է եւ ոստիկանությունը նրան պարտք է 6.5 միլիոն դրամ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728