Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ԶԼՄ-ներում շրջանառված տեղեկատվությունը

Փետրվար 14,2013 16:38

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն՝  Հուշակերտ գյուղի բնակիչներ Մարտուն և Վարդան Հովհաննիսյանները հայտնել են, որ իրենց գյուղի ընտրացուցակներում կան մահացած անձանց անուններ: Դրանք են`

  1. Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը,
  2. Մասիս Միհրանի Թամոյանը,
  3. Սայիդ Ուսուֆի Թամոյանը,
  4. Ունուզ Յուսուֆի Թամոյանը,
  5. Ավագ Միասնիկի Մուրադյանը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հեգել Ավետիքի Հովհաննիսյանը օրենսդրությամբ սահմանված կարգով մահվան կապակցությամբ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել է 29.01.2013 թ.-ին, Մասիս Միհրանի Թամոյանը` 25.01.2013 թ.-ին, Ավագ Միասնիկի Մուրադյանը` 09.02.2013 թ.-ին, այսինքն՝ նախնական ցուցակները հրապարակելուց` 09.01.2013 թ.-ից հետո:

Թեև Ունուզ Յուսուֆի Թամոյանի վերաբերյալ ՔԿԱԳ մարմիններից տեղեկություն չի ստացվել, սակայն ստուգման արդյունքում հաստատվել է մահվան փաստը և վերջինիս անհատական տվյալները հանվել են ընտրողների ռեգիստրից:

Վերջնական ցուցակները հրապարակելիս վերը նշված բոլոր մահացած անձանց տվյալներն առկա չեն լինի ընտրողների ռեգիստրում:

Միաժամանակ հերքվել է Սայիդ Ուսուֆի Թամոյանի մահվան վերաբերյալ տեղեկությունը: Վերջինս ողջ է, բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում և հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728