Օրվա լրահոսը
ՀՀ ոստիկանություն. «Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»
Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 6-32 հասցեի բնակիչներ Հարություն Փարսադանի Հարությունյանի և Գարիկ Փարսադանի Հարությունյանի մայրը հայտարարել է, որ որդիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և վաղուց Հայաստանում չեն բնակվում, սակայն տվյալներն ընդգրկված են 38/03 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ էջմիածինցի Նազիկին. «Նկարս մի պաչի, ի՛նձ պաչի»
Կանայք նախագահի թեկնածուին հրապարակային սեր են խոստովանում Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Էջմիածնում քարոզարշավի շրջանակներում դարձյալ մտավ վարսավիրանոց ու հետաքրքրվեց՝ տղամարդու վարսավիր կա՞: Վարսավիրանոցում ասացին՝ այո: Թվում էր, թե պարոն Հովհաննիսյանը այս անգամ էլ էջմիածինցիներին շոկային թերապիայի կենթարկի , բայց՝ չէ. «Էրեբունի մտա, արդեն կտրեցի, ձեզ մոտ մի քիչ հետո կգամ»,- ասաց նա: Պարոն Հովհաննիսյանը փորձում էր
Մատուցողուհին մոռացել էր, որ սեղանին դրված դանակն արյունոտ էր
Համատեղ ճաշկերույթն ավարտվել էր սպանությամբ Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Իջեւան քաղաքի բնակիչ,1981 թ. ծնված Հունան Թամամյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2012թ . հունիսի 28-ին, Իջեւան քաղաքի «Մարմար» ռեստորանում լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիճաբանել է Իջեւանի բնակիչ, 30-ամյա Խորեն Հովհաննիսյանի հետ, դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ մասին,
Կապահովագրեն արտահանողին, կամ նրան ֆինանսավորող բանկին
«Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ստեղծելու մասին վաղը կառավարությունը որոշում կկայացնի Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից` «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» հիմնադրամ ստեղծելու նպատակն է ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի (փոխառուի) գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը: Հիմնադրամը ստեղծելու համար
«Թագավորը» Սերժ Սարգսյանին բացատրում է, թե արկածախնդրությունը որն է (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանի համար աններելի է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը «Թագավոոո՜ր»,- այսօր Մուսալեռում այսպես դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ուղղեց. «Թագավորը ես չեմ, այս երեխեքն են»: Նախագահի թեկնածուն մուսալեռցիներին վստահեցրեց, որ շատերը զգում են՝ փետրվարի 18-ին մի նոր տեսակի հայկական զարթոնք է լինելու՝ Մուսալեռան ոգով: Հայկական ընտրական հեղափոխություն է լինելու: Նա Մուսալեռում էլ կրկնեց՝ «Սա պայքար
ՀԱԿ-ը սառեցրեց նիստերի անցկացումը (Տեսանյութ)
Այսինքն՝ որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո:
Թյուրիմացություն՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատություն» ռ/կ-ի միջեւ (տեսանյութ)
Այսօր Aravot.am-ը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրեց բացատրել այն թյուրիմացությունը, որ ստեղծվել է Հրանտ Բագրատյանի հետ բանավեճի չգնալու շուրջ: Պարոն Բագրատյանը քարոզարշավներին պատմում էր, որ ոչ մի թեկնածու իր հետ չի գնացել «Ազատություն» ռ/կ-ի կազմակերպած բանավեճին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե մարզում է, բայց հետո պարզվել է, որ Երեւանում է: Ըստ պարոն Բագրատյանի, ոչ ոք
Grnatland. «Հայկական Մեսսի՝ Հենրիխ Մխիթարյան»
Անդրադառնալով այսօրվա «Շախտյոր»-«Բորուսիա» ֆուտբոլային հանդիպմանը՝«Գրանթլենդ» պարբերականը գրում է.« Շախտյորի կազմից ո՞ւմ խաղին է պետք հետևել: Վիլիանը հեռացել է թիմից և «Շախտյորի» հնարամիտ խաղը կկազմակերպի իրենց լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: «Հայկակական Մեսսին» ապացուցել է, որ նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է: Նա կարողացավ ճեղքել իտալական պաշտպանությունը՝ խաղալով Հայաստանի հավաքականի պես թույլ թիմում, և նրան ընդամենը մեկ գոլ
«Քո ձայնը երկրի ապագան է» ծրագրի մասնակիցներ. «Մեր յուրաքանչյուր քվեն արժեք ունի»
Այսօր «Արմատ» մամուլի ակումբի հյուրերը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրամիության աջակցությամբ «Ապագան քոնն է» ՀԿ իրականացրած «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագրի մասնակիցներ Վահան Կոստանյանը, Աննա Գասպարյանը, Վիկտորիա Այդինյանը, վստահեցնում էին, որ ծրագրին մասնակցելուց հետո նրանք դարձել են ավելի տեղեկացված և հիմա ավելի լավ գիտեն, թե ինչպես պաշտպանեն իրենց խախտված իրավունքները ընտրությունների ժամանակ: Քանի
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ հեքիաթները թող պատմի իրեն» (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուն Էջմիածնում անդրադառնում է նախագահի դիտարկումներին «Հետեւելով, թե ինչ է ասում նախագահը, արդեն կարող եք կռահել, որ վիճակ է փոխվել Հայաստանում՝ մեկ ամսվա ընթացքում»,- այսօր Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Մի ամիս առաջ ասում էին, թե ամեն իչ կանխորոշված է: Տանը նստեք, խավարն անիծեք, պատի տակ նստեք, երեխաներին
Համբուրիր ինձ հիմարիկ…
Օրերս Միլանում բացվել է «Baciami, stupido!» ցուցահանդես: Կազմակերպիչները ցուցահանդեսը նվիրել են ամենհայտնի ֆիլմերում պատկերված համբույրներին, այն բացվել է հատուկ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Ներկայացված են 30-ից ավելի համբույրի տեսարաններ, որոնք նկարահանվել են 1930 -ական թվականներից սկսած: Ինչպես նաեւ պաստառներ, լուսանկարներ, հայտնի «Համբուրիր ինձ, հիմարիկ» (1964թ) ֆիլմից, ի դեպ, որով հենց անվանվել է ցուցահանդեսը, նաեւ «Քամուց
ՀԱԿ ակտիվիստները բողոք են ներկայացնում
Վճռաբեկ դատարանն այսօր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպան Վահե Գրիգորյանից կրկին բողոք կստանա։ Փաստաբան Վահե Գրիգորյանը այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանի՝ իրենց վերադարձրած բողոքում թերություններ չկային։ « Մենք բողոքում նշել էինք, որ երիտասարդներին պետք է արդարացնել, իսկ չարդարացնելու դեպքում պետք է մեղմ պատիժ սահմանել։ Վճռաբեկը գտել էր, որ պահանջը հասկանալի չէ»,- նշեց նա։
ԲՀԿ-ական. Պիտի ուզենալ ՀՀ-ում ապրել (Տեսանյութ)
ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը երկրում առկա տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է երկրին սպառնացող մարտահրավերներում, այդ թվում ԼՂ հիմնախնդրում: Նա հենց այս հարցերի պատասխանն է ուզում լսել թեկնածուներից. «Ես կուզենայի լսել, օրինակ, մարտահրավերներից ԼՂՀ խնդիրը, ինչպիսի՞նն է: Առանց Ղարաբաղի հարցի լուծման կա՞ ծրագիր, որ մեր տնտեսությունը զարգացնենք»: ԲՀԿ պատգամավորը թեկնածուների ծրագրերում ոչինչ չի տեսնում նաեւ ՀՀ
Է. Շարմազանով. «Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել»
«Մեծահոգություն քարոզող, բարու եւ չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը կարծում եմ հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին: Եթե պարոն Հովհաննիսյանին PR նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են: Նա մշտապես ժպտացող
Նախընտրական հանդիպումներ Գեղարքունիքի մարզում
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներ: Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է իր նախընտրական ծրագրով առաջիկա հինգ տարիների համար նախատեսված՝ տնտեսության զարգացման և տնտեսական աճն անշրջելի դարձնելու հնարավորությունների ու դրա արդյունքում մարդկանց
Մարդկանց կողքին կանգնած, մարդկանցից ավելի խելացի. Օրինապահ շունը (Տեսանյութ)
Նորից ու նորից ապացուցվեց, որ շները որոշ մարդկանցից ավելի խելացի են: Այսօր մի շան տեսա, ով անցումի մոտ մարդկանց կողքին կանգնած, մարդկանցից ավելի խելացի գտնվելով սպասում էր կանաչ լույսի վառվելուն, որ անցնի փողոցը: Այդպես մի քանի փողոց անցանք միասին, բայց ամեն անգամ այդ պահը նկարելիս հեռախոսիս հետ մի խնդիր էր լինում ու չէր ստացվում. կամ
Ծրագիրը ներկայացվել է առողջապահության նախարարին
Երեկ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանին ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դեմոկրատիայի, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրագերը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավարներ Ռուբեն Ջամալյանը, Աստղիկ Գրիգորյանը, ծրագրային աշխատակից Անի Մանուկյանը: Աշխատանքային խմբի մասնագետները նշեցին, որ
«Մենք ուզում ենք, որ մեր կանայք լինեն հայ». Գալիս են Հայաստան՝ ամուսնանալու
23-ամյա Քնարիկը փախել է այն տղայի հետ, ում ճանաչել է ընդամենը մեկ շաբաթ: Այդ քայլի համար չի զղջում, պատմում է. «20 տարեկան էի, նա Մոսկվայից ժամանել էր հենց ամուսնության նպատակով, մեզ ծանոթացրեց մեր ընդհանուր ծանոթը: Մի քանի օր շփվեցինք, հասկացա, որ ընտանիքի տղա է, քձիբ չէ, կնամեծար է,-ասում է նա և հավելում,-նա էլ ինձ էր
IanYan. Վալենսիայում հայ մարմնավաճառներ չկան
«Մի զգացում կա, երբ օտար երկրում, աշխարհի մյուս ծայրում հանգստանալու ես գնում ու անում ես այն ամենը, ինչ անում են օտար երկրում hանգստանալիս, մեկ էլ հանկարծ հայի ես հանդիպում: Ու մտածում ես՝ որտե՞ղ են հասել», – Գրում է «ԻանՅան» պարբերականը: Հրապարակման ավստրալահայ հեղինակը գրում է, որ իր վերջին «որտե՞ղ են հասել» զգացումը Իսպանիայի Վալենսիա քաղաքում
Հայտարարություն. Մակեյանը ԺՀԿ -ն փաստորեն դարձրել է շահույթ հետապնդող մասնավոր սեփականություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Պետրոս Մակեյանը, խախտելով ՀՀ կուսակցությունների մասին օրենքի` շահույթ չհետապնդելու պահանջը, 2006թ. գործարքի մեջ մտնելով ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանի եւ այլ պաշտոնյաների հետ, չեղյալ է համարել կուսակցության 99 տարով կնքված պայմանագիրը եւ կնքել նոր, 5 տարով պայմանագիր ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հետ՝ մինչեւ 01.04.2011թ.: Այնուհետեւ, Պ.
Լույս է տեսել Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը
Փետրվարի 14-ից, առավոտյան ժամը 10-ից Երևանի բոլոր գրախանութներում ու գրքի վաճառքի բոլոր կետերում կսկսվի վաճառվել գրող, լրագրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Առաջին անգամ ընթերցողը կծանոթանա վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են: Աշոտ Աղաբաբյանն ընթերցողներին
Սերժ Սարգսյանը վառեց Տեառնընդառաջի կրակը (լրացված, տեսանյութ)
Գավառում նախընտրական հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Տեառնընդառաջի արարողությանը: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը վառեց Տեառնընդառաջի կրակը՝ լրագրողների տրամադրած թղթերով: Նախագահի թեկնածուն նաեւ իր բարեմաղթանքներն ուղղեց զույգերին: «Կրակ վառելը հեշտ է, ընտանիքում պետք է ամուր կրակը պահել»,- իրեն ամենամոտ կանգնած զույգին խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանին մոտեցան
Փետրվարի 4-ից 7-ը Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը
Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը: Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ: Զգալի
Աշխարհի ամենաթանկարժեք երաժշտական գործիքների թոփ 5
1711թ.-ին Ստրադիվարիուսի կողմից ստեղծված Դյուպորի թավջութակն արժե $20 մլն. դոլար: Այս թավջութակով նվագել են նաև մի քանի այլ հայտնի վիրտուոզներ, ինչպիսիք են` Օգյուստ Ֆրանկը և Մստիսլավ Ռոստրապովիչը: Իտալացի հայտնի ջութակահար Գվարների դել Ջեզուի ջութակը`պատրաստված 1741թ.-ին, արժե $18 մլն. դոլար: Գվարների «Il Cannone Guarnerius» անունը կրող ջութակով նվագել է նաև Պագանինին: Ջութակ «Լեդի Բլանտ»: 1721թ-ին Ստրադիվարիուսի
Մտավախություն կա, որ «Առաջին լրատվական»-ի դրամական միջոցների վրա ևս կալանք կդրվի
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները կրկին հայց են ներկայացրել ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի և «Առաջին լրատվականի» հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի: Պահանջը՝ պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է լրատվամիջոցի կողմից և 5 միլիոն դրամի փոխհատուցումը: Aravot.am-ը «Սկիզբ մեդիա կենտրոն»- ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի հետ զրույցում տեղեկացավ գործի մանրամասներին:
«Թող անունը դնեն «Օրինաց Երկիր 2» կամ «Բարգավաճ 4»»
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կասկած չունի որ, որ 2013թ. նախագահի ընտրություններն անցնելու են մեկ փուլով, որոնց արդյունքներն, ըստ նրա, բոլորի համար ակնհայտ է: Ընտրություններից հետո, սակայն, հասարակությունը զգալիորեն կակտիվանա: «Ընտրություններից հետո մերժում կլինի: Մարդիկ սկսելու են ելք փնտրել: Այժմ այդ փնտրտուքին խանգարում են արևմուտքից թելադրված այս կեղծ ընտրությունները: Դրանք կավարտվեն, և կսկսվի իրական ընտրությունների
Սատարում են Սերժ Սարգսյանին
«Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական հասարակական կազմակերպությունը իր ընդլայնված նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը որոշում է ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին եւ կոչ է արել իր բոլոր անդամներին եւ համակիրներին իրենց քվեն տալ Սերժ Սարգսյանի օգտին: ՀՀ Շիրակի մարզի
«Храните деньги в сберегательной кассе», «Փառք աշխատավորին» էլ չենք տեսնի (Տեսանյութ)
Երեւանի քաղաքապետարանը վերացրեց ԽՍՀՄ գովազդներն ու հիշողությունները «Գաստրոնոմ» եւ նմանատիպ բնույթի գովազդներ` ԽՍՀՄ տարիներից մնացած, այլեւս Երեւանում չենք հանդիպի. դրանք բոլորն ապամոնտաժվել են: Այսօր այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը քաղաքապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում: «Փառք աշխատավորին» «Храните деньги в сберегательной кассе». «Կեցցե..» եւ տարբեր բովանդակության գովազդները հանվել են,
Դատախազություն. Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը հանցագործություն է, որի համար նախատեսվում է պատիժ` ընդհուպ ազատազրկման ձեւով
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին: Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում` թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման
2.3 միլիոն դոլարով նորոգված, սարքավորումներով հագեցած բուժկենտրոնի տնօրենը Երեւանում է վիրահատվել
Ինչո՞ւ են մարզերում հսկայական փողեր ծախսվում Փետրվարի 10-ին Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնից դուրս է գրվել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Հրաչյա Ներսիսյանը: Այդ մասին « Առավոտի» թղթակիցը տեղեկացավ «Նաիրի» բժշկական կենտրոնից: Հրաչյա Ներսիսյանը լեղապարկի հեռացման վիրահատության է ենթարկվել; Մեր տեղեկություններով՝ լապորասկոպիկ եղանակով վիրահատությունը կատարել է ճանաչված վիրաբույժ Անդրանիկ Ադամյանը: Նշենք, որ Տավուշի մարզի 2005-2008 թվականների զարգացման


















































