Օրվա լրահոսը

Այցելել են Լյուքս Ստեփանյանի սպանության օրը բանակում վիրավորված զինվորին

Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը նախօրեին այցելել է մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 19-ամյա Հրաչյա Սարգսյանին: «Զինվորին չկարողացանք տեսնել, միայն բժիշկների հետ խոսեցինք: Վիրավորի վիճակը կայուն ծանր է: Զինվորը գլխից է վիրավորվել: Այս օրերին մենք  մշտական հեռախոսակապի մեջ ենք, ու անընդհատ տեղեկություն ենք ստանում նրա առողջականի վերաբերյալ»,-

ԱՄՆ դեսպանը` անվճար գարեջուր ճաշակելու, օպերայի շենքի վերանորոգման ու ցեղասպանությունից փրկված որբերի մասին (ֆոտոշարք)

Այսօր Գյումրիում էր ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Նա եղավ Գյումրու քաղաքապետարանում, քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քննարկեց Գյումրու Գորկու այգում գտնվող նախկին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման հարցը: Խոսքը այն շենքի մասին է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է «Անուշ» օպերան: Դեսպանը ի սկզբանե հայտարարել էր, որ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաճարտարապետական այդ կառույցի նկատմամբ ու

The Armenian Reporter. «Քրիս Ադամյանը ժամանակակից գրականության ոլորտում արժանացել է «Թոլոլյան» մրցանակի»

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության առաջին անգամ հայտարարված Մինաս եւ Գոհար Թոլոլյանի մրցանակին է արժանացել Քրիստոֆեր Ադամյանը՝ ժամանակակից գրականության ոլորտում: Հայտնում է «Արմենիան ռիփորթեր» պարբերականը: Ադամյանին մրցանակը տրվել է Նիկողոս Սարաֆյանի «Վենսենի անտառը» գործի թարգմանության համար: Գրող, թարգմանիչ եւ ռեժիսոր Ադամյանը «Օբի» մրցանակի արժանացած «Անախորժություններ դրախտում» ֆիլմի պրոդյուսերն է: Նրա կարճամետրաժ ֆիլմերն ու տեսանյութերը

Սերգեյ Կուրղինյան. «Եվրոպական ընտանիքը կրիմինալի զոհն է»

Մոսկվայաբնակ քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը հետխորհրդային երկրներում նկատում է հակասովետականություն: «Հետխորհրդային բոլոր պետությունների գերխնդիրը պետք է լինի հակախորհրդային կոսենսուսը քանդելը, հակառակ դեպքում նրանք կսկսեն հակամարտել միմյանց դեմ»,- այսօր քաղաքագետների միությունում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասաց պարոն Կուրղինյանը: Նրա դիտարկմամբ, չնայած հետխորհրդային պետությունները տարբեր քաղաքականություն են վարում, սակայն բոլորի մոտ նկատվում է խորհրդային ընդհանուր  գիծը. «Խորհրդային շրջանը

Արման Սաղաթելյան․ «Նախագահի օրակարգում նման այց նախատեսված չէ»

Սերժ Սարգսյանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Էթիկայի հանձնաժողովի ընդդիմադիր անդամը գտնում է, որ հանձնաժողովի նիստերը բոյկոտելը ճիշտ չէ

Այսօր Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, որ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունը մեծ դեր չունի՝ ինչքանո՞վ է հնարավոր, որ այդ հանձնաժողովը օբյեկտիվ որոշումներ կկայացնի: Պատգամավորը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ իշխանական կողմն ունի 3 ձայն, ընդդիմությունն ունի 3 ձայն եւ մեկ ձայն էլ ունի այլընտրանքը: Եթե մենք բոլորս լինենք միասնական, միահամուռ

Սերգեյ Կուրղինյան. «ԼՂ-ին չի սպառնում ադրբեջանական ագրեսիան, ԼՂ-ին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը»

Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանի դիտարկմամբ,  Արցախն աշխարհի միակ կետն է, որտեղ ինքը անկախության իրական արդյունքն է տեսել: Այսօր քաղաքագետների միությունում քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ շատ տպավորված է Արցախ կատարած այցով. «Այնտեղ հզոր ոգի կա»: Նա վստահեցրեց՝ Արցախին ոչ մի ադրբեջանական ագրեսիա չի սպառնում, Արցախին սպառնում է Հայաստանի հնարավոր դավաճանությունը. «Եթե Հայաստանը հանձնի Ղարաբաղը,

Թեւան Պողոսյան. «Սամվել Ալեքսանյանին պատժելը անհնարին չէ»

Այսօր Aravot.am-ը ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ-ի հայցը ինչքանո՞վ է հիմնավոր եւ կընդունվի՞ այն վարույթ, թե՞ ոչ: Թեւան Պողոսյանն ասաց, որ կոնկրետ ինքը դիմումին ծանոթ չէ, դեռ քարտուղարությունն իրեն չի փոխանցել, բայց հանձնաժողովում պետք է նայեն՝ եթե ԱԺ կանոնակարգին

Մակար Պետրոսյան. «Ժամանակ է պետք, տեսնենք գլխներիս եկածներն ինչ է»

«Դեռ խնդիր էլ կա, թե գյուղացին կկարողանա՞ հավելյալ պարարտանյութ գնել ու խաղողի վազին տալ»:

Աշխարհի ամենափոքր հյուրանոցն Իսպանիայում է

Իսպանիայում գտնվող Պունտա Գրանդե հյուրանոցն համարվում է ամենափոքրն աշխարհում: Հյուրանոցի բարձրությունը 9 մետր է, իսկ ընդհանուր տարածքը՝ 600 քառակուսի մետր: Հրաբխային Իերո կղզում տեղեկայված հյուրանոցն ունի ընդամենը 4 երկտեղանոց սենյակներ և փոքր չափի ռեստորան: 1992թ-ին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենափոքր հյուրանոց, իսկ 2000թ.-ին Էլ Իերո կղզին, որի վրա էլ գտնվում է

ՀԱԿ-ը բոյկոտում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստերը

Հնարավոր է Կոնգրեսի բոյկոտին միանան նաեւ այլ ընդդիմադիր խմբակցությունները

Լյուդմիլա Սարգսյան. «Սամվել Ալեքսանյանը շատ հանգիստ կարող է ցինիկ ներողություն խնդրել»

Պատգամավորը կարծում է՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովը հնարավոր է Սամվել Ալեքսանյանի դեմ դիմումն ընդունի վարույթ եւ նրանից ներողություն պահանջի

«Սերը փակեց աչքերս… ես այլևս չեմ տեսնում նրա գանգուր վարսերը». Սիրո պատմություն

«Իմ վերջին սիրուց հիասթափված էի: Երկար ժամանակ չէի սիրահարվում, կարծում էի` սիրո կարիքը չեմ զգում, բայց երկու տարվա ընթացքում հասկացա, որ ամենից շատ դրա կարիքն եմ զգում»,-ասում է 21-ամյա Լուիզան: Նրա խոսքով ՝ այն մարդն, ով չի սիրում, ինչքան էլ որ գոհ լինի իր կարգավիճակից, միևնույն է , կյանքը չի ապրում այնպես, ինչպես սիրողը .

Աշխատավարձերը կարող են աստղաբաշխական թվերով բարձրանալ՝ աշխատողների թվերն էլ զուգահեռաբար իջնել

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանելով ՀՀ կառավարության նոր ծրագրով նախատեսված նվազագույն աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ Aravot.am-ի հարցերին,, մասնավորապես նրան, որ նվազագույն աշխատավարձը 2014 թվի հունվարի 1-ից պետք է դառնա 46 հազար դրամ, 2015 թվի հունվարի 1-ից՝ 56 հազար՝դրամ, ապա՝ 66 հազար, հետո՝ 75 հազար դրամ, ասաց. «Նախ դա բավարար չէ սպառողական զամբյուղի համար, սակայն ամեն ինչից բացի,

«Մեկ գայլը կերավ, մեկ` կարկուտը».գյուղապետը վնասների մասին

Դեռ մայիսի 12-ին Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում տեղացած ուժեղ կարկուտի վնասներից «խելքի չեկած», նախօրեին էլ ուժեղ կարկուտ տեղաց նաեւ Տավուշի եւ Լոռու մարզերում: Ինչպես վնասներ կրած համայնքների ղեկավարներն են ասում` «պնդուկի չափ ու մոտ 10 րոպե անդադար կարկուտ եկավ, դրան ոչ մի այգի չէր դիմանա»: Aravot.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանն

Ո՞րն է ամենակարևորը. հետաքրքրվել է «Առավոտ երիտասարդականը»

Մեզանից յուրաքանչյուրն էլ կյանքի ընթացքում մտքում առանձնացնում է կարևորն ու անկարևորը՝ լինի դա ցանկություն, երազանք, նպատակ, իրադարձություն, հատկանիշ: Այս շարքը կարելի է երկար թվել, քանի որ մարդկանց մտքերն ու ընկալումները խիստ տարբեր են: Այսօր էլ «Առավոտ երիտասարդականը» որոշեց անդրադառնալ հենց այդ թեմային՝ պարզելով, թե ո՞րն է ամենակարևորը: «Ինձ համար ամենակարևորը երջանիկ ու խաղաղ ընտանիք ունենալն

Շոտլանդիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Մայիսի 23-ին Շոտլանդիայի խորհրդարանը 65 կողմ ձայնով Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու մասին բանաձև է ընդունել: Հայտնում են Շոտլանդիայում բնակվող Հակոբ Բեսոսը և Հարի Հակոբյանը: Բանաձևը խորհրդարան էր ներկայացրել Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Մարկո Բիաջին (լուսանկարում) ապրիլի 18-ին: Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ բանաձևում խորհրդարանն ամրագրում է, թե ապրիլի 24-ը 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության

Հրանուշ Խառատյան. «Հայաստանի կառավարությունն իր բյուջեի լցման ի՞նչ հնարավորությունների վրա է իր հույսը դնում»

Aravot.am-ի հարցին՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ զուգընթաց Հայաստանում կլինե՞ն թանկացումներ, թե՞ ոչ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն պատասխանեց. «Թանկացումներ կլինեն: Կարող ենք քիչ թե շատ աչքաչափով հետազոտություն անել եւ որոշել: Մեր կառավարությունն երբեք այսպիսի համեմատությունները չի հրապարակայնացնում: Չեն հայտարարվում աղքատների թվերը, եւ մնացած այլ աշխատաշուկայից դուրս մղվող մարդկանց թվերը: Հիմնականում ստիպված ենք լինում դատողություններ անել: Ամբողջ աշխարհում

Փլուզվել է տան տանիքը

Մայիսի 27-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սրբ. Հովհաննես փողոցի թիվ 23 տան տանիքը փլուզվել է (50քմ) և վնասվել է հարևանի տան պատը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: ԱԻՆ

ՌԴ հյուպատոս. Հայտերի ընդունումը հավանաբար կվերսկսվի աշնանը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերով հայտերի ընդունումը: Հայաստանում, արտագաղթի աճով պայմանավորված, Միգրացիոն ծառայության գործունեությունը միշտ քննադատում են, նույնիսկ կառավարության ղեկավարն ասել էր, որ ծառայության գործունեությունը ցանկալի չէ: Այս պահին հարց է, թե արդյոք Միգրացիոն ծառայությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում, քանի որ վերջինիս գործունեության պայմանագրային ժամկետը ավարտվել է: «Ազատություն»

Վանաձորն այսուհետ hամահայկական երիտասարդական մայրաքաղաք է

«Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ի ծրագիրը կյանքի կոչվեց:

Վթարի վայրում սպիտակ հագուստով, անհասկանալի բառեր արտահայտող ու «աքլորացած» խանութպանը սպառնում էր Գյումրիի ոստիկանապետով

Այսօր` մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում, Mercedes մակնիշի 02 ԼՕ 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս պարզ չէ, թե ով է վարորդը և արդյոք նրա հետ

Լյուդմիլա Սարգսյան. «Գալուստ Սահակյանը թող իր շուրջը նայի» (Տեսանյութ)

ԱԺ հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն երբեք աչքի չի ընկել իր կոռեկտությամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։ Պատգամավորի խոսքերով՝ Գալուստ Սահակյանը իր շուրջը պետք է նայի, քանի որ Զարուհի Փոստանջյանն ընտանիք ունի, 4 երեխաների մայր է, եւ որեւէ մեկը իրավունք չունի նրան վիրավորելու։ Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Արամ Սարգսյան. «ԼՂՀ-ի ձեռքին պետք է լինի առաջին ջութակը»

Այս հարցերի վերաբերյալ Արամ Սարգսյանի եւ ԼՂՀ նախագահի զրույցի մանրամասները՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

«Մեծն Գեթսբի» ֆիլմի անձնակազմը Կաննում (Ֆոտոշարք)

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» գեղարվեստական գործի համանուն ֆիլմի դերասանական կազմը Կաննում էր, ներկայացնում ենք լավագույն ֆիլմերից մեկի դերասանական կազմի ֆոտոշարքը. ‎  

Ջինսեր iPhone ունեցողների համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոճային ջինսեր՝ հատուկ թափանցիկ գրպանով, որը հեշտացնում է սմարթֆոնը հանելը: ittrend.am

Գյուղացիների պարտքերը կամ կզրոյացնեն, կամ էլ մեկ տարով կհետաձգեն

Երեւանի կոնյակի գործարանը մեխանիզմներ է փնտրում գյուղացիների կրած վնասը մեղմելու նպատակով

Կողոպտիչը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն

Մայիսի 26-ին, ժամը 23.55-ին,  ոստիկանության Երևանի քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ Վերին Պտղնի գյուղում  գտնվող  հյուրանոցային համալիրում ոմն Մաքսիմ գողացել է իր թևնոցը: Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, 1992 թ. ծնված  Մաքսիմ Մ.-ն բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան`

Ադրբեջանը փորձում է խորամանկությունների գնալ

«Իմ կարծիքով, «բեկումնայինի» համար նախապայմաններ այս պահին չկան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հայտարարությանը: Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ԵԽԽՎ նախագահը հայտարարել էր, որ 2013 թվականը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 2013-2014 թվականներին Հայաստանը և Ադրբեջանը

Ամենասարսափելի վնասվածքները պրոֆեսիոնալ բռնցքամարտում

Կազմվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ամենացնցող վնասվածքների ցուցակը, որ ռինգում ստացել են մարզիկները: Ցանկում ընդգրկվել է նաեւ Արթուր Աբրահամի վնասվածքը, որ նա ստացել էր 2006 թվականի սեպտեմբերի 23-ին Գերմանիայի Վեթցլար քաղաքում կայացած կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ հանդիպմանը: Այդ ժամանակ Միրանդան ռինգում շատ կեղտոտ մարտ վարեց` բազմիցս խախտելով կանոնները: Արդյունքում, Աբրահամը մենամարտի միջնամասում ծնոտի կրկնակի կոտրվածք էր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031