Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին Մարտունիում դիմավորեցին «կուլտուրական կոչումով»

«Ես կուսակցական պատկանելություն ունեմ, դրա համար դհոլ-զուռնա եմ բերել, որ լավ լինի»,- այսպես արձագանքեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դհոլ-զուռնայով դիմավորում:

Մեկնարկել են «Երկու աստղ» նախագծի նկարահանումները, իսկ «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ժամանակ աստղերը կենդանի ձայնով պետք է երգեն

Մեկնարկել են ռուսական «Երկու աստղ» շոուի նոր շրջանի նկարահանումները: Հաղորդումը մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ մեզ մոտ` Հայաստանում: Այս անգամ ծրագրի մասնակիցներին եւ հեռուստադիտողներին անակնկալներ են սպասվում: Ռուսական առաջին ալիքը հավաքել է նոր զույգեր, ովքեր կարող են պայքարը շարունակել թեժ մթնոլորտում: Հատուկ այս եթերաշրջանի համար ընտրվել է ժյուրիի նոր կազմ: Փոփոխությունները վերաբերվում են նաեւ հաղորդավարներին:

Ինչո՞ւ Աշոտ Գիզիրյանի պաշտոնյաներին դուր չի եկել Սամվել Բալասանյանի ներկայացրած բյուջեն

Տարածքային վարչությունից հայտնեցին, որ 302 հազարի փոխարեն Գյումրու քաղաքապետի աշխատավարձը պետք է սահմանվեր 258 հազար դրամ: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձը, չպիտի գերազանցի քաղաքապետի աշխատավարձի 80 տոկոսը: Այսինքն ստացվում է, քանի որ քաղաքապետի աշխատավարձը ճիշտ չի հաշվարկվել, սխալներ են եղել նաև մյուսների համար սահմանված աշխատավարձի չափի մեջ:

Հասմիկ Մանասերյանն իրեն դատի տվողին. Մեծ մարդ է՝ խելքը գցել է

Հովհաննիսյանը պնդում է, որ Մանասերյանը յուրացրել է իր երգերը («Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ» եւ այլն), որոնք արդեն 40 տարի գրանցված են Հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում իբրեւ Մանասերյանի սեփականություն:

«Եթե էս քարոզարշավը մի երկու շաբաթ էլ երկարեր, շատերի մոտ նեւրոզ կառաջանար». Հոգեթերապեւտ (Տեսանյութ)

Հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի համոզմամբ` նեւրոզը մահվան չի կարող հանգեցնել, բայց կարող է փոխել հիվանդի կյանքի որակը: Սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի խոսքով` սթրեսներից եւ հոգեկան բարդ իրավիճակներից հետո է, որ մարդու մոտ կարող է ի հայտ գալ նեւրոզ հիվանդությունը: «Նեւրոզը նյարդային ֆունկցիայի խանգարումների հիվանդությունն է, կարող է առաջանալ կարճատեւ կամ երկարատեւ սթրեսներից հետո: Հիվանդի մոտ կարող

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9-18 և Հերացի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի շարքերի ու 2-րդ փողոցի, Որմնադիրների փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում

Սերժ Սարգսյանը՝ իրեն չշնորհավորող թեկնածուներին. «Եթե իրենք ընտրվեն՝ կշնորհավորենք»

«Եթե ասում են՝ չենք շնորհավորելու, դա առաջին հերթին խոսում է շնորհավորողի կուլտուրայի մասին: Դրանով մեզ լավություն չեն անում: Եթե իրենց ուսադիրներից ցածր է, մենք չենք վարանի, եթե իրենք ընտրվեն՝ կշնորհավորենք»:

Արշալույսցիները դիետա են նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Տեսնելով, որ արշալույսցիները ջուր չունեն եւ աղբյուրից տարայով ջուր են լցնում, կրում, Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ տարա ջուր ինքը լցրեց աղբյուրից ու օգնեց գյուղացուն:

Սերժ Սարգսյանը «կեղծ ակտիվիստներով» հակահարվա՞ծ է տալիս քաղաքացիական հասարակությանը (Տեսանյութ)

Արթուր Սաքունց. «Հինգ տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար»: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք կեղծ հասարակական շարժումների` «Միասին», «Հայոց արծիվներ» եւ այլն, թիվն ավելացել է, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար»,- այսօր Մեդիա կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ փոխնախագահ Սոնա Այվազյանը: Ըստ

Անդրիաս Ղուկասյանի մոտ կհերթապահեն վերակենդանացման մասնագետները

Մտահոգված լինելով հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանն այսօր կրկին այցելեց նրան։ Հետաքրքրվելով ՀՀ նախագահի թեկնածուի ինքնազգացողությամբ` նախարարը տեղեկացրեց, որ հացադուլի այս փուլում յուրանքանչյուր պահի նրա օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ լինել` անցանկալի, ծանր հետևանքներով։ Այցից հետո նախարար Դումանյանի մոտ կայացավ խորհրդակցություն` առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Մանասյան. «Ռաբիսի դեմ պետք չէ պայքարել» (Տեսանյութ)

Փոխարենը կգործի «Ուսանողական ֆիլհարմոնիա» ծրագիրը Այսօր` ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգով տեղի կունենա Մշակույթի նախարարության եւ «Հայպետֆիլհարմոնիայի» նախաձեռնած «Ուսանողական ֆիլհարմոնիա» ծրագրի մեկնարկը: Այս մասին այսօր` Մշակույթի նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանն ասաց  փոխնախարար Արթուր Պողոսյանը: Նա նշեց, որ նախագիծը մասն է կազմում կառավարության  ընդունած` մանուկների եւ պատանիների գեղագիտական դաստիարակությանն ուղղված ծրագրերի:

Անդրիաս Ղուկասյան. «Ստացվում է՝ ով որ քվեարկեց Հայրիկյանին, քվեարկեց կողմ քրեաօլիգարխիկ համակարգին»

Հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը անորոշություն է տեսնում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարությունների մեջ: «Եթե մի գործիչ ասում է՝ ինձ ձայն տվողը ձայն է տալիս ուրիշ թեկնածուի, անորոշություն է առաջացնում: Երեւի Պարույր Հայրիկյանի կողմնակիցների շրջանում, մարդիկ որոնք հավատարիմ են, ճանաչում են նրա երկարատեւ պայքարը երկրի ազգային շահերի համար, առաջանում է բարդույթ, որովհետեւ ստացվում

406.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 13-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.8 դրամ:

Նախկին նախարարը սպառնալիքներ էր ստացել «Առավոտում» բացահայտումներից հետո

Հայաստանի ազդեցիկ գործիչներից մեկը հանդիպել էր իմ ընկերներից մեկին եւ ասել, թե ինչո՞ւ եմ ես խոսում Քոչարյանի մասին: Թե իբր պետք չէ դա անել՝ ի վերջո, ընտանիք ունեմ:

Սիմոն Աղազարյանը ներկայացվեց, սակայն չկարողացավ մասնակցել դատական նիստին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր որոշեց նշանակել դատաբժշկական փորձաքննություն անշարժ գույք ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ մեղադրվող Սիմոն Աղազարյանի նկատմամբ: Դատարանը բավարարեց գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ, մեղադրող Հարություն Հարությունյանի միջնորդությունը և մերժեց ամբաստանյալի պաշտպան Հովիկ Արսենյանի լրացուցիչ միջնորդությունը: Մեղադրողը միջնորդել էր

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանը բարի մարդ է» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նախագահի թեկնածուն անդրադառնում է գործող նախագահի նեղացած բողոքին Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ Մուսալեռում եւ ճանապարհին էլ մասնակցեց Տյառնընդառաջի տոնի արարողությանը: Նա երջանկություն մաղթեց նորապսակներին, աղոթեց նրանց համար: Մուսալեռում նախագահի թեկնածուն մի քանի անգամ ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը նեղացած է, որ ինքը ասել է ՝ սա չարի եւ բարու պայքարն է, ոչ թե Սերժի ու

Ուիթնի Հյուսթոնի աղջիկը գնում է շորեր second hand-ից (Ֆոտոշարք)

Ուիթնի Հյուսթոնի աղջիկը` 19-ամյա Բոբի Քրիստինա Բրաունը իր համար հագուստ, իսկ տան համար ապրանքներ է գնել second hand խանութից: Անտեսելով մոր մահվան տարելիցը, Քրիստինան գնացել է մեծ առեւտրի տուն իր նշանածի` Նիկ Գորդոնի հետ: ‎ Աղբյուրը` Heat.ru    

«Քաղաքագիտական վերլուծության» անխուսափելի հետեւանքները

Դժվար է միանշանակ պնդել, որ առաջին եւ երկրորդ նախագահները ընդդեմ Սերժ Սարգսյանի միասնական ճակատ կձեւավորեն: Բայց որ վերջին մեկուկես տարվա ազդանշաններն ու քաղաքական զարգացումները այդպիսի հնարավորությունը սկսում են ավելի ու ավելի մեծացնել՝ դա էլ է փաստ:

ՙՏրընդեզը բացառապես քրիստոնեական տոն է՚

Այսօր ՙԱրմատ՚ մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսում Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, թե կրակը, որը ոչ միայն Տեառնընդառաջի, այլև հեթանոսության ու կրակապաշտության խորհրդանիշն է համարվում, վերջիններիս հետ ոչ մի կապ չունի; Այն բնության երևույթներից մեկն է, որ կարող է օգտագործվել ցանկացած կրոնում: ՙԿրակը լույս է խորհրդանշում, որով իմաստավորվում է մեր կյանքը, յուրաքանչյուրն այդ օրն իր

ՀԱԿ պատգամավոր. «ՀԱԿ-ը իր հանձնաժողովի տեղերը չի վաճառել, բայց ինչ- որ մարդիկ բաց տեղերից օգտվել են»

«Նման փաստի մասին տեղեկություն չունեմ, որ Կոնգրեսը տեղամասային ընտրական հանձնաժողովների իր տեղերը ուրիշին է տրամադրել: Բոլոր ընտրատարածքներում ու տեղամասերում փորձել ենք նշանակել մեր մարդկանց , հնարավոր է առանձին դեպքեր են, որոնք մենք չենք նշանակել, բաց է մնացել ու ինչ-որ մարդիկ օգտվել են: Ոչ մի ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական մեր ցուցակներում չկան: Պատահական մարդիկ կարող էին հայտնվել

Վարդենիսի քաղաքապետ.«Գան իմ գիրկը նստե՞ն» (Տեսանյութ)

«Գայան, մի հատ շուտ ավել-սավոկը վեկալ արի, էս ջրերը հավաքի, լցրա մե վեդրոյի մեջ`ստեղ մաքրի» Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Վարդենիսից: Այստեղ նրան դիմավորեցին «Դեպի ապահով Հայաստան» պաստառներով, դրոշներով ու շարֆերով: Մինչ նախագահի գալը, Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը նախապատրաստական աշխատանքներ էր տանում, հրահանգներ էր տալիս: «Գայան, մի հատ շուտ

Հայաստանի քաղաքագետների միությունը պետռեգիստրում գրանցված է անժամկետ

Սենիկ Ջուլհակյանը փորձում է դատական նիստերին ներկա լրատվամիջոցներին, մասնավորապես մեզ, մեղադրել, թե մենք «քաղաքականացնում» ենք դատավարությունը, երբ գրում ենք , թե քրեական գործ է հարուցված ՀՀ քաղաքագետների միության նախագահի նկատմամբ, իսկ իրականում նման միություն գոյություն չունի:

Ստեփանակերտի օդանավակայանը, ՀՀ քաղաքական ղեկավարության պատասխանն ու Ադրբեջանի կրակոցները

Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցին երեկ իրենց հայտարարություններում միաժամանակ անդրադարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Թբիլիսիում կազմակերպված ասուլիսին պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին: Ս. Սարգսյանը մասնավորապես նշել է. «Օդանավակայանը շահագործվելու է, և այստեղ որևէ կասկած չի կարող լինել: Իսկ բոլոր այն պատճառաբանությունները, թե այն օգտագործվելու

Վարդենիսում Սերժ Սարգսյանին ադրբեջաներեն դիմեցին (Տեսանյութ)

Նախագահ Սարգսյանն էլ հումոր արեց՝ «Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակների» ու մինչ այդ մարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասաց. «Պետք չի, պետք չի թարգմանել, երեւի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:

Բաց նամակ` ուղղված «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տերերին ու պաշտոնյաներին

«Թուխմանուկ» հանքավայրի առնչությամբ՝ էկոլոգիական հասարակական կազմակերպությունների «Դաշինքի» և Հայաստանի Կանաչների միության բաց նամակին  վիրավորանքներով  ու չհիմնավորված հայտարարություններով լեցուն պատասխան է գրել «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը: Այն դեպքում, երբ այդ նամակով փորձել ենք պարոն Վան Կիրկորյանի և Ընկերության մյուս ազդեցիկ անձանց ուշադրությունը բևեռել այն խնդրի վրա, թե  այդ հանքավայրի շահագործումը ինչպիսի լուրջ  ու անուղղելի

Դպրոցներում տնօրենները ժողովներ ու քարոզներ են անում ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսեց նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին: Մեժլումյանի փոխանցմամբ` «Խախտումներ կան, երբ, օրինակ, Ազատան գյուղում ընտրական տեղամասի վրա փակցված է գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզչական պաստառը, ինչը օրենքի խախտում է, կամ` Արաբկիր համայնքում փողոցներից մի քանիսում արգելված վայրերում փակցված են պաստառներ,

Ադրբեջանական կրակոցներից Այգեպարը «սալյուտների» մեջ էր

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնեց, որ փետրվարի լույս 13-ի գիշերը, մինչեւ 12-ն անց 30 րոպե ադրբեջանցիները անընդհատ կրակել են գյուղի վրա: «Ողջ գյուղն անհանգիստ է, գիշերը չի քնում»,-ասաց գյուղապետը, հավելելով, որ գնդակոծությունից վնասվել են տների տանիքներ:

Նախագահի չգրանցված թեկնածուն շարունակում է բողոքել ընտրագրավի համար

Նախագահի չգրանցված թեկնածու Նարինե Մկրտչյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ՀՀ նախագահի թեկնածուի ու ԱԺ պատգամավորի համար սահմանված ընտրական գրավը հակասահմանադրական համարելու պահանջով: «Գտնում եմ,որ ընտրագրավի ինստիտուտը պետք է վերացնել, որովհետեւ ճիշտ է քաղաքական գործունեության մեջ մտնել միջին խավից , որտեղ ավելի շատ է մտավորական հատվածը: Մտավորականների մուտքը քաղաքականություն էապես կբարձրացնի մեր քաղաքական գործընթացների որակը, եւ

«Հավաքագրում են այն մարդկանց տվյալները, որոնք չեն գնալու ընտրության». Հովսեփ Խուրշուդյան

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը անդրադառնալով քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած խախտումներին, ասաց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրած խախտումները շատ են, սակայն նոր բան է ավելացել, հավաքագրում են այն մարդկանց տվյալները, որոնք չեն գնալու ընտրության, ու դա անում են կրթական համակարգի ներկայացուցիչները, ուսուցիչները: Խոսելով խախտումներից, Խուրշուդյանը նշեց`

Սերժ Սարգսյան. «Հայաստանը պարզապես հիմնարկ չէ»

«Եթե համարում եք, որ լավ չեմ աշխատել, փորձեք ուրիշին ընտրեք, միգուցե ձեր գործերն ավելի լավ կգնան»,- այսօր Վարդենիս քաղաքում  ընտրողների հետ իր հանդիպումն այսպես սկսեց ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Ապա անդրադառնալով քարոզարշավի ընթացքին, Սերժ Սարգսյանն ասաց, որ այս ընթացքում ինքը մեկ անգամ եւս համոզվել է, որ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհը պետք

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031