Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին Մարտունիում դիմավորեցին «կուլտուրական կոչումով»

Փետրվար 13,2013 17:02

«Ես կուսակցական պատկանելություն ունեմ, դրա համար դհոլ-զուռնա եմ բերել, որ լավ լինի»,- այսպես արձագանքեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դհոլ-զուռնայով դիմավորում:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կապ ունի կուսակցական պատկանելությունը եւ արդյոք մյուս թեկնածուների՞ն էլ  այդպես են դիմավորում: Բագրատ Հարությունյանն ասաց. «Ես եմ ուզել կուլտուրական կոչումով  լինի, մյուս թեկնածուներին էլ լավ ենք վերաբերում, թշնամի հո չե՞նք: Իրար դեմ բան չունենք: Մեր մոտ ամեն մարդ  իրա թեկնածուին պիտի ընտրի՝ հաշվի առնելով ճիշտ իրականությունը»:

Հանդիպումից հետո նախագահի հետ հանդիպմանը ներկա մարտունեցիներից փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ հարցեր չէին տալիս Սերժ Սարգսյանին եւ արդյոք դա  քաղաքապետի հրահանգն էր: «Վայ չէ, ինչ ա կըսես, քուր ջան: Էդենց բան չկա, մենք էլ մեր քաղաքապետին շատ ենք սիրում, հարգում»: Հետաքրքրվեցինք՝ եթե տեղում խնդիրներ չկան, ինչո՞ւ են տարվա մեծ մասը տեղի տղամարդիկ անցկացնում Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնելով: Մեր զրուցակիցներից մեկը հումոր արեց. «Քուր ջան, մենք Ռուսաստան փողի խմար չենք էթա, այլ սիրուն աղջիկների: Թե չէ մեր մոտ ամեն ինչ շատ լավ ա, գեղացի ժողովուրդ ենք, նորմալ ապրում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728