Օրվա լրահոսը

«Խոսք չի գնում որեւէ մեկի թեկնածությունը մյուսի օգտին հանելու մասին»

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Բագրատյանի հետ հանդիպման մասին Այսօր «Փիփլմեթր» ակումբում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Հրանտ Բագրատյանի հետ հանդիպումներին եւ հավանական միավորմանը: Նա ընդգծեց, որ խոսքը Հայաստանի ապագայի շուրջ միավորման մասին է, ջանքերի համատեղման,  բայց ոչ մի դեպքում խոսք չի գնում որեւէ մեկի թեկնածությունը հանելու մասին: Խոսելով քարոզչական խախտումների մասին՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Չնայած նախագահի բարձրադիր

Ռոբերտ Քոչարյանն առյուծի ֆոնին կամ հակառակը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցների էջերին: Պետք է խոստովանել, որ, որպես կանոն, լրատվամիջոցներում Քոչարյանի հայտնվելն անարձագանք չի մնում: Խոսքը վերաբերում է նրա հարցազրույցներին, քաղաքագիտական և ներքաղաքական վերլուծություններին ու մեկնաբանություններին: Քոչարյանի վերջին ելույթը` « Լավ ընկերոջ համար անգամ կյանքը կտա Ղարաբաղցին » թեմայով, նույնպես անարձագանք չմնաց և բոլորեքյան վերլուծության ենթարկվեց

ԿՐԿՆԵՐԳ

Էլի բացել են հանդես Երգիչները մեր անտես: Ջա՜ն, հայրենի ծղրիդներ, Ինչքա՜ն փող են տվել ձեզ:

Կանաչ ճանապարհ ՀԱԿ-ին

Եթե մի կողմ թողնենք էմոցիաները եւ անդրադառնանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առարկայական կողմին, ապա այն, ըստ էության, ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մանիֆեստ էր: Եվ այս պարագայում դժվար է զսպել առաջին ռեակցիան եւ չասել՝ վաղուց ժամանակն էր: Ի վերջո, կուսակցություններից եւ անհատներից կազմված անհասկանալի այդ կոնգլոմերատը, որը ոչ հայտարարված սկզբունքներ ուներ, ոչ պլատֆորմ, ոչ հստակ կառուցվածք եւ կառավարման

Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 8-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կյուլբենկյան փողոցի թիվ 30/3 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին անօգնական վիճակում գտել Գ. Սակունցին (ծնվ.1985թ.), ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա»

Այրվել է տաղավարի տանիքը

Փետրվարի 8-ին, ժամը  01.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է առևտրի տաղավար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի շուկայի մոտակայքում գտնվող առևտրի տաղավարներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.24-ին, մարվել` 01.36-ին: Այրվել է տաղավարի տանիքը` 2 քմ: ԱԻՆ

Սելիմի լեռնանցքը փակ է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների կիրառման դեպքում: Կատարվում են

ԿԸՀ-ն Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ: Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական

«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Աշոտ Մելիքյան

Փետրվարի 8 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 77-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը: Քննարկման թեման` որքանով է բարելավվել խոսքի ազատության վիճակը Հայաստանում: Հաղորդման հյուրերին կարող

Վաստակավոր հավաքարարը՝ Սերժ Սարգսյանին

Բանաստեղծուհի, գիտնական եւ հավաքարար տիկին Ասյան գրառումներ է կատարել՝ քարոզչական տախտակներին Մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ նախատեսված է նախագահի թեկնածուների քարոզչական ցուցապաստառները փակցնել, վաստակավոր հավաքարարուհի ներկայացած մի կին՝ Ասյա Ասլանյանը, տարբեր բովանդակությամբ նամակներ է գրում՝ քննադատելով գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակի վերջում էլ դնում է իր ստորագրությունը: Հավաքարարուհին կոչ է անում համախմբվել, թե ինչի շուրջ՝ այնքան

«Երազ են տեսել, որ նախագահ կդառնան»

Մերգելյան ինստիտուտն այսօր լեփ-լեցուն էր. արաբկիրցիների հետ էր հանդիպում Սերժ Սարգսյանը: Ներկաներին Սերժ Սարգսյանի ժամանելուց առաջ բաժանվել էին ՀՀԿ դրոշակներ և շարֆեր: Արաբկիրի բնակիչները Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ստիպված էին նախատեսվածից երկար սպասել, քանի որ մարդկանց ներս մտնել թույլ էին տալիս միայն առանձին- առանձին: «Հունվարի 31-ի կրակոցները կարող էին ամեն ինչ տակնուվրա անել, բայց փառք

Թեկնածուները զլանո՞ւմ են այցելել Գյումրի

Նախագահական ընտրությունների նախաշեմին Գյումրիում  ծայրահեղ պասիվ վիճակ է Քարոզարշավը գրեթե մոտենում է ավարտին,  սակայն այնպիսի տպավորություն է, թե նախագահական ընտրությունները հանրապետության երկրորդ քաղաքին չեն վերաբերում: Եվ եթե չլինեին խանութներում կամ բնակելի շենքերի մի հատվածում տեղակայված  Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները, երբեմն էլ փողոցներում չհայտնվեր Րաֆֆի Հովհաննիսյանի շարժական շտաբ –մեքենան `«Հնարավոր է»  կարգախոսով, իրոք կարելի էր կասկածել,

Ստամբուլ տեղափոխվելու դեպքում՝ գրասենյակը կխոչընդոտի հայկական հ/կ-ներին

Ընդդեմ գրասենյակի՝ Թուրքիա տեղափոխման  Հայաստանյան 15 հասարակական կազմակերպություններ հունվարի 18-ին դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր` Էլեն Կլառկին, ՀՀ-ում  ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ռեզիդենտ-ներկայացուցիչ` Պատրիս Կոեր–Բիզոյին, նամակում նրանք արտահայտել են իրենց մտահոգությունը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ Բրատիսլավայից Թուրքիա, Ստամբուլ նախատեսվող տեղափոխման առիթով:  «Առավոտ»-ը նամակը ստորագրած՝ «Հանուն կայուն մարդկային

Սերժ Սարգսյանի պաստառները օրինակա՞ն են փակցված

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկման օրակարգում «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի արձանագրած խախտումներն էին: Խախտումների վերաբերյալ հանձնաժողովը դեռեւս որոշում չի հրապարակել, որովհետեւ որոշակի խախտումների բնույթի, վայրի ու տարածքի վերաբերյալ դեռ ճշտումներ պետք է արվեն: Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը իրենց արձանագրած խախտումներն այնքան առարկայական է համարում, որ ճշտելու կարիք չի տեսնում. «Կան խախտումներ, որոնք համատարած բնույթ են

Վեհափառ Հայրապետ. «Պատերազմում զինվորին ոգին է հաղթանակ բերում» (Տեսանյութ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց սուրբ Վարդանանց տոնը Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր  ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ սուրբ Վարդանանց տոնին նվիրված միջոցառում: «Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետության հոգեւոր եւ աշխարհիկ կրթօջախների սաները համատեղ հիշում, խնկարկում ու փառաբանում են Վարդանանց սուրբ նահատակների հիշատակը: Հիրավի, այս տոնը հայրենասիրության եւ ոգու առկայությյան դրսեւորում է:

Ենոքավանում աշխատող վրացի մենեջերը դատապարտվել է 3 տարի ազատազրկման

Ամբաստանյալն  իրեն մեղավոր չի համարում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը հունվարի 11-ին  Վրաստանի հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բնակվող, 1983թ.  ծնված Ջաբա Կաճախիձեին ՀՀ  քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»)  դատապարտել է  3 տարվա ազատազրկման: Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ, Կաճախիձեն 2012թ հունիսից  Ենոքավան

Բանավեճ Կապանում` նախագահական ընտրություններին ընդառաջ

Նախագահական ընտրություններին ընդառաջ այսօր հերթական բանավեճը կազմակերպվեց Կապանում, որին նախապես հրավիրված էին նախագահի բոլոր թեկնածուները, սակայն հերթական անգամ բանավեճն անցկացվեց միայն ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Թեկնածուների նախընտրական ծրագրերի, երկրում առկա մի շարք խնդիրների լուծման հնարավոր ուղիների, դրանց իրականացման ճանապարհների, ստվերային դաշտի վերացման, արտաքին քաղաքականության, արտագաղթի կասեցման եւ մի շարք

ՀԱԿ-ն իրեն սպառել է

Ռուբիկ Հակոբյանի կարծիքով՝ ստեղծված քաղաքական իրավիճակում ՀԱԿ-ն այլեւս չունի այն անելիքները, ինչ որ ուներ 4-5 տարի առաջ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության  ղեկավար Ռուբիկ Հակոբյանի համար միեւնույն է՝ թե ՀԱԿ-ն իր գործունեությունն ինչ կերպ կշարունակի: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ իր կարծիքով ՀԱԿ-ի՝ կուսակցություն վերակազմավորվելը որեւէ նպատակ հետապնդո՞ւմ է, եւս մեկ կուսակցության գոյությունը հայաստանյան քաղաքական դաշտում

Արմանն Մելիքյանն ու Մուկուչյանն այդպես էլ իրար չհասկացան (Տեսանյութ)

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում մեկ ժամից ավելի քննարկվեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Քննարկվող դիմումը՝ ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով, Մելիքյանի նախորդ դիմումի  վերաձեւակերպված տարբերակն էր: Հիշեցնենք, որ պարոն Մելիքյանի նախորդ դիմումը հանձնաժողովը մերժել էր: Այս անգամ, ինչպես  պարոն Մելիքյանն էր ներկայացնում իր պահանջը՝ կանխարգելել  ընտրակեղծարարությունները՝ անկախությունից ի վեր Հայաստանից հեռացած քաղաքացիների

«էս հմենը բեմադրված շոու ա, ի՞նչ ասեմ»

  Քարակերտում Սերժ Սարգսյանի ոտքերի տակ կարմիր շլակ էին փռել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը լուսաբանող գործընկերներս պատմել էին Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի, մեղմ աած, ոչ բարոք ճանապարհների մասին: Ի դեպ գյուղի կենտրոնական ճանապարհը նաեւ Հայաստանի սահմանները միացնող միջպետական ճանապարհն է՝ 30 կմ երկարությամբ: Այդ ճանապարհի վերանորոգման հարցը երեկ քարակերտցիները նաեւ ՀՀ նախագահի թեկնածու,

«Քարեր նետում են միայն պտղատու ծառերին…». Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ի պաշտպանություն Խաչիկ Խաչատրյանի

Չգիտեմ ինչու առաջինն այս դարավոր իմաստությունը հիշեցի, երբ պարբերաբար, մեկը մյուսի ետևից, տեսա իմ վաղեմի ընկերոջ, լավ մարդու, մեծ հայրենասեր ու բարերար Խաչիկ Խաչատրյանի վերաբերյալ հրապարակումներն ու նրա անվան շուրջ ծավալվող քննարկումները թե’ մամուլում, թե’ տարբեր էլեկտրոնային լրատվամիջոցներում: Անկեղծորեն մեծ ցավ եմ ապրում յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են փորձում արատավորել հայ մարդու,

Արշակ Սադոյանը Արամ Հարությունյանին ոչ թե զորակցելու, այլ գործով էր եկել (Տեսանյութ)

Հացադուլավոր, ինքնաբացարկ հայտնած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  եղանակն իրեն չի խանգարի, եթե նույնիսկ ձյուն գա, բացի այդ՝ ինքը չի  ձանձրանա, որովհետեւ համակարգիչ ունի, բայց .«Կուզեի մոտս շախմատ լիներ ու Սերժ Սարգսյանին հրավիրել շախմատ խաղալու: Ի դեպ՝ ես հաստատ նրան կհաղթեմ»: Հարությունյանը հավելեց, որ հացադուլով ոչ մեկի չի ուզում զարմացնել, օրինակ

«Спасение утопающих — дело рук самих утопающих». Շարմազանովը` ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին

«Քաղաքական դաշտը ոչ թե արհեստական, այլ բնական զարգացումների կարիք ունի»,-այսօր անդրադառնալով  ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու ՀԱԿ առաջնորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարին, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: « Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ կտա քաղաքական դաշտին և ժողովրդավարությանը ՀԱԿ-ի՝ շարժումից կուսակցություն դառնալը: Ես կոռեկտ չեմ համարում ասել, որ դա ուշացած որոշում է, որ այն

Արամ Հարությունյանը սկսեց իր 24- ժամյա «սթափեցնող» հացադուլը (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածուԱրամ Հարությունյանը ԿԸՀ-ի շենքի դիմաց սկսած հացադուլի ժամանակ, ասաց որ առաջադրվելիս իրեն ոչ մեկ ոչինչ չի խոստացել, ու ինքն այսօր կարող էր իր կողքին շատ մարդ պահել: Հարցին՝ հաջողվե՞ց այս ընթացքում ինչ-որ բանի հասնել, թե՞ ոչ, Հարությունյանը ասաց, «Ես երբեք ջանք չեմ թափում մարդկանց հետ հանդիպելու, ուզում եմ ավելի արդյունավետ ծախսել ժամանակս, ես

«Ատում եմ Սերժ Սարգսյանին» (Տեսանյութ)

Զոհվածի մայրը չի հավատում իշխանություններին Երեկ Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը ուղեկցվեց միջադեպով: Նախագահի թեկնածուի ելույթի ժամանակ խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայր Նանա Մուրադյանը զոհված որդու նկարով պաստառը վեր պարզած ինչ-որ բաներ էր բղավում, բայց նախագահի՝ բարձրախոսից հնչող ձայնը խացնում էր տիկնոջ ձայնը: Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Նանա Մուրադյանն ասաց, որ եկել

Արձագանք` «Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով» հոդվածին

Aravot.am–ի կայքէջում 2012 թվականի փետրվարի 5-ին զետեղված «Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին: Օգտվելով այդ իրավունքից Արմեն Խաչատուրյանի գործով պատասխանող ՀՀ ՏԿՆ միգրացիոն

Թագուհի Թովմասյան. «Մեր հրապարակումից 15 օր է անցել, որևէ հերքում չի եղել, հետևաբար մենք ճիշտ ենք»

Ի՞նչն է հիմք տվել «Ժողովուրդ»-ին կարծելու, որ Խ. Խաչատրյանի ետևում թաքնված են Բ. Բեգլարյանը, Մ. Մինասյանը, Վ. Սարգսյանը «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը նոր հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ: Նա օրաթերթից պահանջում է ընդհանուր հաշվով 6,2 մլն դրամ փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը galatv.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ նշել էր.  «Մեր

«Երկրի նախագահն իր կարգախոսով խոստովանում է , որ Հայաստանում հիմա ապահով չէ»

Հոգեբան Աշոտ Հակոբյանը թեկնածուների կարգախոսները մասնագիտական  վերլուծության է ենթարկում Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը, խոսելով Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան»  կարգախոսի մասին, ասաց. «Ես չգիտեմ, թե այս կարգախոսը  ինչպե՞ս է ստացվել, թեև դա էական էլ չէ,  կարևորն  այն է, որ քաղաքական գործիչը և նրան շրջապատող մարդիկ իրենք իրենց, թեկուզև անգիտակցորեն խոստովանում են, որ  Հայաստանի

Ամենաթանկ կոմիքսն արժե 600,000 դոլար

«Action Comics N1» (1938) անվանումով կոմիքսն, որի վրա առաջին անգամ հայտնվել է «Սուպերմեն»-ի նկարը, արտադրման շրջանում արժեցել է ընդամենը 10 ցենտ, իսկ այսօր նրա համար պատրաստ են վճարել մինչև 600,000 ԱՄՆ դոլար, գրում է vokrugsveta.ru-ն: Ամերիկացի Քեվին Ֆեստը կարողացել է 8,5 մետր տեղաշարժել 188,83 տոննա քաշով ամենածանր` CC-177 Globemaster III ռազմական ինքնաթիռը:   Ամենաբնակեցված քաղաքն

Հացադուլավորին տեսակցելու են եկել «Բանակում» հեռուստասերիալի դերասաններն ու Սադոյանը

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն իր 24-ժամյա հացադուլը սկսեց ԿԸՀ շենքի դիմաց: Հարությունյանին արդեն տեսակցելու էին եկել ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, «Բանակում» հեռուստասերիալի երկու դերասաններ, որոնք կիսում են Հարությունյանի գաղափարները: Տեսանյութն ու մանրամասները՝ շուտով Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031