Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Մարգարիտ Եսայան եւ Աշոտ Մելիքյան

Փետրվար 08,2013 00:27

Փետրվարի 8 -ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 77-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը: Քննարկման թեման` որքանով է բարելավվել խոսքի ազատության վիճակը Հայաստանում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել