Լրահոս
Օրվա լրահոսը

Արմանն Մելիքյանն ու Մուկուչյանն այդպես էլ իրար չհասկացան (Տեսանյութ)

Փետրվար 07,2013 20:47

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում մեկ ժամից ավելի քննարկվեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանի դիմումը: Քննարկվող դիմումը՝ ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով, Մելիքյանի նախորդ դիմումի  վերաձեւակերպված տարբերակն էր:

Հիշեցնենք, որ պարոն Մելիքյանի նախորդ դիմումը հանձնաժողովը մերժել էր:

Այս անգամ, ինչպես  պարոն Մելիքյանն էր ներկայացնում իր պահանջը՝ կանխարգելել  ընտրակեղծարարությունները՝ անկախությունից ի վեր Հայաստանից հեռացած քաղաքացիների թվային տվյալներ ներկայացնելու ճանապարհով:

Պարոն Մուկուչյանը պահանջի էությունը մինչեւ քննարկման ավարտը չհասկացավ: Նա մի քանի անգամ նախագահի թեկնածուից հետաքրքրվեց՝ ի՞նչ գործողություններ նկատի ունի նա՝ հանձնաժողովից պահանջելով կանխել ընտրակեղծարարությունները. «Դիմումով ասվում է՝ կանխել ընտրակեղծարարությունը, հիմա բութ դրա տակ ի՞նչ ենք հասկանում: Ի՞նչ է պահանջվում կանխել, ապագայում տեղի ունեցա՞ծը»:

«Ստեղծել պայմաններ, որ ընտրությունների իրավաչափության նկատմամբ վստահություն  լինի հանրության եւ թեկնածուների կողմից»,- բացատրեց պարոն Մելիքյանը:

Նույն հարցադրումները պարոն Մուկուչյանը տարբեր վերաձեւակերպումներով ներկայացրեց ավելի քան մեկ ժամ, իսկ  ավելի նիստի ավարտին  անկեղծացավ. «Անկեղծ ասեմ, այնուամենայնիվ, ինձ համար պահանջի հետ կապված մինչեւ վերջ հստակություն  չմտցվեց: Փորձեցինք տարբեր եղանակներով ընկալել՝  ինչ է պահանջվում հանձնաժողովից, ուստի այս քննարկմամբ բավարարվենք:  Փորձենք դիմումին անդրադառնալ ձեր կողմից պահանջի համատեքստում»:

Որոշման նախագիծը հրապարակելու համար, հանձնաժողովը առաջիկայում կրկին նիստ է հրավիրելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728