Օրվա լրահոսը

Հիդրոմետը նախազգուշացնում է

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Արդյունաբերության զարգացման բաղադրիչները

Վերջին տարիների ընթացքում տնտեսական գործընթացներին կառավարության ակտիվ միջամտությունը ոչ միայն կանխորոշեց ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատաբար քիչ կորուստներով մեղմումն ու հաղթահարումը, այլեւ ոլորտի զարգացման ռազմավարության մշակումը: Երկարամյա սպասումներից հետո գործնականում լուծում տրվեց կառավարությանը եւ առավել ակտիվ գործարար հանրությանը մտահոգող կարեւորագույն հիմնահարցին՝ ինչպես եւ որտեղ օգտագործել երկրի ներքին ու արտաքին կապիտալը, որպեսզի այն չփոշիանա եւ ծառայի իր նպատակին:

Վարչապետը պարզաբանումներ է պահանջել Ազգային ժողովում հնչեցված հարցերի վերաբերյալ

   ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան –   Մինչև օրակարգի ձևավորումը ես ցանկանում եմ անդրադառնալ երեկ Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հարցերի, որոնք առնչվում են նախագահական ընտրություններին, մասնավորապես, դպրոցներում տիրող իրավիճակին և այն մտահոգություններին, թե դպրոցները, ուսուցիչները կարող են ինչ-որ միջամտություն գործել։             Պարոն Աշոտյան, Ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն վերահսկողություն իրականացվի, և դպրոցները որևիցե առնչություն

Դատախազն ու քննիչը մինչ օրս ներողություն չեն խնդրել փաստաբանից

Դեռ նախորդ տարվա ամռանն ուղարկված միջնորդությունը անպատասխան է մնացել Վանաձորի հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպան, փաստաբան Գուրգեն Հարությունյանը դեռ անցած տարվա ամռանը գրավոր միջնորդություն էր ուղարկել ինչպես Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանին, այնպես էլ Լոռու մարզի քննչական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Թաթուլ Շուշանյանին՝ պահանջելով գրավոր ներողություն հայցել իրենից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության

Աջակցություն է ցուցաբերվում հողօգտագործողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նախքան օրակարգի հարցերին անցնելը վարչապետն անդրադարձել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ հնչեցված որոշ հարցերի պարզաբանմանը (տե՛ս առանձին)։ ՀՀ կառավարությունը որոշել է հողօգտագործողներին 2013 թվականի համար մատչելի գնով դիզելային վառելանյութ և ազոտական պարարտանյութ ձեռք բերելու նպատակով պետական

Սբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում

Փետրվարի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սրբոց Վարդանանց զորավարաց տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, մատուցվեց Ս. Պատարագ, որին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբանությունը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները և բազում ուխտավորներ: Պատարագիչն

«Փուչիկների գործով»՝ մեկ տարի պայմանական

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը՝ նախագահող Գրիշա Մելիք-Սարգսյանի, դատավորներ Հենրիկ Տեր-Ադամյանի եւ Կարինե Ղազարյանի մասնակցությամբ, այսօր ավարտեց «Փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի  եւ նրա պաշտպան Կարեն Մանուչարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Անցյալ տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում զանգվածային միջոցառման ժամանակ մեթան գազով լիցքավորված 7000 փուչիկների պայթյունից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել 228

Բժիշկ Էդուարդ Կարապետյանի մասին ոչ մի խոսք չասացին

Մարդ կա, երբ մեռնում է, աշխարհից մազ չի պակասում, մարդ էլ կա, որի մահով թվում է, թե աշխարհի կեսը գնաց: Նոր տարվա սկզբին կյանքից հեռացավ պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Թադեւոսի Կարապետյանը՝ հանրապետության լավագույն թոքաբաններից մեկը: Թվում է՝ եթե ոչ մարդկության կեսը, գոնե Էդիկի մահով գնաց Հայաստանի բժիշկների կեսը: Եթե Էդիկը լիներ «օրենքով գող» կամ

«Գրելը ինձ շատ է օգնում». «Ծովի բլոգ»-ի մասին

16-այմա Ծովի Սիմոնյանը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Նա իր իսկ անունը կրող բլոգի հեղինակն է` «Ծովի բլոգ »: Այն բացել է 2011թ.-ին: Աղջիկը մեզ հետ զրույցում նշեց, որ առաջ չի հասկացել «բլոգ» ասվածի իմաստը, բայց հիմա վերաբերմունքը փոխել է: Այդ հարցում իրեն օգնության է հասել մեդիատեխնոլոգիաի ուսուցչուհին, ով աղջկան ծանոթացրել է հասկացության հետ ու սովորեցրել

Սերժ Սարգսյանը իր տված խոստումները ճիշտ հակառակ ձեւով իրականացրեց

Քննադատում են գյումրեցիները Երեկ գյումրեցի մի քանի մտավորականների միջոցով «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը փորձեց պարզել, թե ինչ կարելի է անել կյանքը մայրաքաղաքից ապակենտրոնացնելու ու օրինակ՝ ասենք, Գյումրի տեղափոխելու համար: Փորձագետին հետաքրքիր էր, թե Գյումրու իշխանությունները քաղաքը գրավիչ դարձնելու համար ի՞նչ կարող էին անել, որ չեն արել եւ չեն անում: Ի պատասխան այս հարցադրման՝ Սախարովի

Հովիկ Աբրահամյանը պետք է Սերժ Սարգսյանին խորհուրդներ տա

Ասում է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը «Կարծում եմ, որ եթե պարոն Հարությունյանը փոքր-ինչ լարի իր հիշողությունը, ապա կմտաբերի, որ նախապես եմ հայտարարել այն մասին, որ ՀՀ-ում արդարադատության համակարգի կատարյալ անգործունակության եւ արդարադատություն իրականացնելու հարցում նրա անազատ լինելու պայմաններում անիմաստ եմ համարում որեւէ հարցով դիմել ՀՀ համապատասխան ատյաններին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի

Գեներալներ Սեյրանն ու Մանվելը պաշտպանության կարի՞ք ունեն

Էջմիածնի քաղաքապետը նրանց համեմատեց Նժդեհի եւ Անդրանիկի հետ «Ինչի՞, սկսենք էն ժամանակներից, որ մարդիկ փախան, իսկ սովորական ռամիկ ժողովուրդը պաշտպանվում էր: Բո ո՞վ պիտի լիներ. է՞ն, որ փախավ Ֆրանսիա, թե՞ էն, որ փախավ Ամերիկա. էն պիտի՞ լիներ գեներալ»,- «Առավոտի» հետ զրույցում վրդովվեց Վաղարշապատի (Էջմիածին) քաղաքապետ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը: «Առավոտը» փորձում էր պարոն Գրիգորյանին

Քննարկում, նվիրված Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին

Ս. թ. փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված  էր վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին: Բացման խոսքով հանդես եկավ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշեց,  որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկականության  դրսևորումների անշեղ աճ: Իսկ վերջին

Նախախորհրդարանը Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը

Նախախորհրդարանը, համերաշխություն հայտնելով Անդրիաս Ղուկասյանի քաղաքացիական կեցվածքին,միևնույն ժամանակ նկատի ունենալով, որ արդեն 18 օր շարունակվող հացադուլը կարող է անդառնալի վնաս հասցնել նրա առողջությանը, Անդրիաս Ղուկասյանին հորդորում է դադարեցնել հացադուլը և հետագա պայքարը շարունակել այլ ձևերով: Նախախորհրդարան

«Հասկացանք, որ կրակել են, բայց պետք չէ դրանից շոու դարձնել»

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ իշխանություններն ունեն Հայրիկյանի դեմ մահափորձի իրական վարկածը եւ համոզված են, որ այն չի կրկնվելու: «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կատարվածի շուրջ «Դեմ առ դեմ» բանավեճի ընթացքում մի քանի անգամ օգտագործեցին «ամբախ-զամբախ հայտարարություններ» արտահայտությունը՝ դա հասցեագրելով ոչ միայն իշխանություններին,

Անհասցե սպառնալիք

Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է՝ 200 հազար, իշխանությունը՝ 100 հազար, կարեւոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է առաջին հերթին ներկայիս իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ: Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով՝ մենք բոլորս՝ այն մարդիկ, որոնց

Քաղտեխնոլոգ. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետական հանցագործ է»

Այ, օրիգինալ մարդ է էպոսագետը: Ես հիանում եմ նրա համարձակությամբ, սկզբունքայնությամբ

Զանգվածային վնասվածքների գործով՝ դատարկ դահլիճ

Դատական նիստերի դահլիճից դուրս Aravot.am-ի հարցին, թե եթե դատարանը կիրառի տուգանք՝ կարո՞ղ եք վճարել, Սերոբ Բոզոյանն ասաց, որ ի վիճակի չէ, քանի որ չի աշխատում, իսկ հիվանդության հետ կապված թոշակ էլ դեռ չեն նշանակել:

«Տեր-Պետրոսյանը ճիշտ է անում, որ նոր կուսակցություն է հիմնում, ՀԱԿ-ում մարդիկ կան, որ իրեն պետք չեն». Արամ Հարությունյան

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հարցազրույցում արած հայտարարությանը, թե նոր կուսակցություն է ստեղծելու, ասաց. «Շատ ճիշտ է անում, որ կուսակցությանը ի վերջո տալիս է քաղաքական կուսակցության տեսք: Նա տեր է կանգնում այն էլեկտորատին, որն իրենն է: ՀԱԿ-ում մարդիկ կան, որ իրոք իրեն պետք չեն: Ես ողջունում եմ իր

ԱԱԾ-ն ամեն ինչ անում է ոճրագործությունը բացահայտելու համար

Ազգային անվտանգության ծառայությունն անում է ամեն ինչ, որ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված ոճրագործությունը շուտափույթ բացահայտվի: Այս մասին Ազգային ժողովի փետրվարի 7-ի նիստում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը` ի պատասխան «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի հարցի: ԱԱԾ առաջին փոխտնօրենն իր այս հակիրճ պատասխանին հավելեց, որ այլ տեղեկություններ

Մարտի 1-ի զոհերի հարազատները դատի են տվել ԿԳՆ-ին, իսկ վերջինս ձեռնպահ է մնում պարզաբանումներից

Այլ հարց է՝ իրավունք ունեի՞ն գրել գիրքը, թե՞ ոչ, բայց այս պահին մեզ պետք է անվավեր ճանաչել ԿԳ նախարարի հրամանը՝ աշխատությունը հայոց պատմության դասագիրք դարձնելու մասին:

Ինչպե՞ս հանդգնեցիր հարություն առնել

1930-ական թվականների սկզբին Ճապոնիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Ապստամբած սամուրայները ներխուժեցին կառավարական գերատեսչություններ եւ թրատեցին մի շարք աստիճանավորների։ Բոլորը համոզված էին, թե զոհերի մեջ էր նաեւ վարչապետը, ինչի մասին կայսրը հայտարարեց անձամբ։ Բայց մի քանի օր անց վարչապետը գտնվեց. ողջ ու անվնաս։ Եվ շնորհավորանքների փոխարեն կառավարության ղեկավարի գլխին կշտամբանքների տարափ տեղաց. ինչպե՛ս հանդգնեցիր ստախոս հանել

ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում Արման Մելիքյանի հայտարարությունների վերաբերյալ

Ըստ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից 2013 թ. փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում արված  հայտարարության՝ ՀՀ վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում և տեղեկություններ հավաքում, այցելել են նաև Աջափնյակում բնակվող իր մոր տուն և տվյալներ հավաքել, թե տան անդամներից ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձևաթղթերում հարց

Մարքսիստին ամիսը մեկ պրոֆիլակտիկ նարկո՞զ են տալիս

Դավիթ Հակոբյանն ասել է, թե սեփական փորձից գիտի, որ մարդու գլխուղեղը մեկժամյա վիրահատությունից եւ նարկոզից հետո չի կարող ամբողջական աշխատել:

Հրանտ Վարդանյանը կուզենար տեսնել Հայրիկյանի արձանը

Հրանտ Վարդանյանը ձայնը տալու է Սերժ Սարգսյանին, քանի որ նրա պաշտոնավարման ընթացքում իր բիզնեսը առաջընթաց է ապրել։

Ցուրտ է, գնանք ինտերնետում ընտրարշավ անենք

Հունվար և փետրվար ամիսներին բավական ցուրտ է, և բոլորը չունեն Րաֆֆիի առողջությունը, որպեսզի ժամերով քայլեն:

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հայտարարությունը` հանուն բոլորիս երազած Հայաստանի (Տեսանյութ)

Արամ Հարությունյան. «Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններն ի սկզբանե անօրինական են»

Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիրը չի աջակցում երիտասարդ գիտնականներին

ՀՀ ԿԳՆ նախարար պրն. Ա. Աշոտյանին ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանին Բաց նամակ   «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ստորև Ձեզ է ներկայացնում կազմակերպության անդամ, ԵՊՀ ասպիրանտ Լիլիթ Հակոբյանի նամակը և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ առաջարկությունները՝ ուղղված ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեին: 2013թ. փետրվարի 1-ին հայտարարվեցին «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2012» մրցույթի

Պետրոս Մակեյանը դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին

«Անունը փոխելով` բովանդակությունը չի փոխվի» «Դա նոր խոսակցություն չէ, ուղղակի հիմնադիր նախագահի բերանով առաջին անգամ է հնչում: Մեկ տարուց ավելի՝ դա տարբեր էտապներում խոսվել-քննարկվել է: Այդ գաղափարին ինքը վաղուց է անդրադարձել: Մենք մերժել ենք, մեր կուսակցությունը դեմ է այդ տարբերակին: Առաջիկայում էլ մենք համագումար ունենք եւ բոլոր պատասխանները հստակ կտանք, բայց ես,որպես կուսակցության նախագահ, դեմ

Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն»

Փետրվարի 18-ին լրանում է Ղարաբաղյան շարժման, իսկ փետրվարի 28-ին` Սումգայիթի ջարդերի 25 տարին: Այդ կապակցությամբ  ՀՀ կրթության և գիտութայն նախարար Արմեն Աշոտյանը գրություն է ուղարկել ՀՀ մարզպետների և  Երևանի քաղաքապետին առաջարկելով  դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպել բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ` նվիրված հայոց նորագույն պատմության ընթացքում տեղի ունեցած ազատագրական շարժմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին, Սումգայիթի ջարդերի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031