Օրվա լրահոսը

Խաչիկյանը դեռ ընթերցում է «BASIC ENGLISH GRAMMAR» գիրքը

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, շարունակվում է սոցիալական ծառայության 12 նախկին  աշխատակիցների, սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարանը հասցրել է լսել դատակոչված 7 վկայի: Այս 7 վկաների հարցաքննության ժամանակ Վազգեն Խաչիկյանը գլուխը չի բարձրացրել եւ համակ ուշադրությամբ ուսումնասիրում է  իր ձեռքին

Կառավարության օժանդակությունն Արմավիրի մարզին կլինի էական և հասցեական. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից չորսը նվիրված է եղել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքների վերացմանը: Մասնավորապես, որոշումներ են կայացվել հակակարկտային կայանների քանակն ավելացնելու, տուժած համայնքներին համակողմանի օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Նշված հարցերը կառավարության քննարկմանն է ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Արմավիրի մարզում օգնություն ցույց տալու հարցը մտած է օրակարգ: Առաջարկում

Տիգրան Սարգսյանը նորմալ է համարում գնահատականը, որ այս կառավարությունը ձախողվել է (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե համաձա՞յն է ընդդիմության այն գանահատականներին, որ այս  կառավարությունը ձախողվել է եւ դրա համար այս ծրագիրը չպետք է արժանանա իրենց հավանությանը: Նա պատասխանեց. «Այս երեք օրվա ընթացքում այդ հարցի պատասխանը ես իմ ելույթում, իմ գործընկերները հստակ տվեցինք: Մեր գնահատականները անցած 5 տարիներին կատարված աշխատանքների վերաբերյալ, մեր բացթողումները, մեր սխալները,

Նարեկ Գալստյան. «Ռուսաստանը չի վարում հայամետ քաղաքականություն» (Տեսանյութ)

«Ադրբեջանի քայլերը միջազգային հարթությունում իռացիոնալ է լինում: Նյութ էր տարածվել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մարդկանց հավաքում, նրանց փող առաջարկում, որպեսզի «Եվրատեսիլում» իրենց մասնակցի օգտին քվեարկեն»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Նրա խոսքով`ռուս-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ են առաջ եկել, սակայն փորձ է արվում վերականգնել նախկին հարաբերությունները: «Նրանք սահմանակից  երկրներ են, եւ Ռուսաստանը

Կառավարության ծրագիրն ընդունվեց՝ 76 կողմ, 41 դեմ

Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց. «Անդրադառնալով ՀՀԿ մեծամասնությանը՝ սիրելի ՀՀԿ-ականներ, ոչ միայն քննադատվել են, առաջարկվել են պրոֆեսիոնալ լուծումներ: Այդ լուծումները բացարձակապես տարբերվում են նրանից, ինչ մեզ մատուցվում է: Ընդդիմությունը միշտ էլ կարողացել է առաջարկել ավելի արդիական լուծումներ՝ հանրապետության առջեւ ծառացած լուծումներին: Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ պարտրաստ են քննարկել

ՀՀ քաղաքաշինության նախարարը «Ծածկած շուկայի» շինհրապարակում էր

 Երեկ, Ազգային ժողովի հարցուպատասխանից անմիջապես հետո ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը այցելել է «Ծածկած շուկայի» շինհրապարակ` տեղում շինմոնտաժային աշխատանքների ներկա իրավիճակին ծանոթանալու համար: Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ս. Թադեւոսյանը եւս մեկ անգամ շինհրապարակում համոզվել է, որ շուկայի վերգետնյա հատվածում շինմոնտաժային աշխատանքներ չեն իրականացվում: Քաղաքաշինական պետական տեսչության պետ Ս.

Մրցումների անցկացման Կանոնակարգը դրվում է հանրային քննարկման

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման բաժինը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով, «ՀՀ ակումբների միջեւ 2013-2014թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ»-ի նախագիծը դնում է հանրային քննարկման:  Քննարկման նպատակն է մինչեւ Կանոնակարգի հաստատումը ծանոթանալ բոլոր շահագրգիռ կողմերի՝ ակումբների ներկայացուցիչների, ֆուտբոլային մասնագետների, ֆուտբոլը լուսաբանող լրագրողների, երկրպագուների, ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների տեսակետներին, դիտողություններին եւ առաջարկներին: Բոլոր դիտողությունները եւ առաջարկները

«Դժվար է պատկերացնել տարածքներ զիջելու հարցը». Նարեկ Գալստյան

Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում քաղաքագետ Նարեկ Գալստյանը խոսեց Լավրով-Մամեդյարով հանդիպման, Ղարաբաղյան գործընթացի վրա հնարավոր անդրադարձի մասին: Նրա խոսքով` «Հասարակությանը մտահոգեց  Մամեդյարովի հայտարարությունը, որտեղ խոսվում էր ստատուս քվոյի մասին, սա մեզ մոտ սուր ընկալվեց, բայց այստեղ արտառոց բան ես չեմ տեսնեւմ, քանի որ Ռուսաստանը լինելով համանախագահ երկիր, միանշանակ պետք է իր սկզբունքներն արտահայտեր: Ճիշտ է ցանկալի

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի

Արցախում շարունակվում են Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները (Տեսանյութ)

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Դրանք համակարգում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: ՈՒսումնարանի ստեղծման գաղափարը պատկանում է բարերար Լևոն Հայրապետյանին, ով ծագումով արցախյան Վանք գյուղից է: Հենց նա էլ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը: Ապագա ուսումնարանի սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների

Ո՞րն է ԲՀԿ-ի որոշման գաղտնիության պատճառը. կո՞ղմ, թե՞ դեմ` կառավարության ծրագրին

Այսօր ԱԺ-ում քվեարկության կդրվի կառավարության ծրագիրը: Անցած օրերի ընթացքում այն բուռն քննարկումների առիթ տվեց: Մասնավորապես ծրագրին դեմ արտահայտվեցին ՀՅԴ, «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները: Նրանց ելույթներից պարզ դարձավ, որ այդ խմբակցությունները դեմ են քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին: Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց` քանի որ մի քանի ժամ է մնում կառավարության ծրագրի քվեարկությանը, ուստի իրենց

Հայաստանում թշնամական վերաբերմունք «ոչ հայրենասիրական» թեմաների հանդեպ

«Ազատություն» ռադիոկայան. Քվեներ գնելու եւ ընտրողներ վրա ճնշում բանեցնելու համատարած դեպքեր  Ներկայացնելով փաստաթուղթը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շետտին ասել է, որ մարդու իրավունքները համաշխարհային արժեք են եւ սահման չեն ճանաչում։ «Առաջնորդները, միջազգային համայնքը, քաղաքական ղեկավարները պետք է ստանձնեն միլիոնավոր մարդկանց իրավունքները ճանաչելու պատասխանատվությունը», – հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղարը։ Զեկույցի հայաստանյան բաժնում ասվում է,

Երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում

Մայիսի 23-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 2-րդ հարկի պատշգամբում երեխայի գլուխը մնացել է ճաղավանդակի արանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կտրել են ճաղավանդակները և Մոլդովական թիվ 4/2 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Ա.Հակոբյանին (2012թ. ծնված) անվնաս հանձնել ծնողներին: ԱԻՆ  Լուսանկարը արխիվային

Հայ-իրանական հարաբերությունները փոփոխություն չեն կրի

Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանն ասաց, որ Իրանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հայ-իրանական հարաբերությունները փոփոխություն չեն կրի, անկախ այն բանից, թե ութ թեկնածուներից ով կդառնա Իրանի նախագահ: «Իրանում ամեն անգամ հատկապես բարեփոխիչները, երբ իրենց թեկնածուները չեն հաղթում, բոյկոտի կոչ են անում: Եթե ժողովրդի մի մասը հիասթափություն է ցուցաբերում,

Նախախորհրդարանն իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի հարազատներին

Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձևավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը: Քրեական այդ համակարգը Հայաստանում ձևավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է: Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար և ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան: Զինծառայող

Վերահսկիչ պալատը բիոզուգարանների ծախսը գնահատել է անարդյունավետ

ՀՀ վերահսկիչ պալատը ուսումնասիրել է նախարարությունների ծախսերը եւ պարզել, որ էկոնոմիկայի նախարարության՝  2 բիոզուգարանների համար կատարած ծախսը անարդյունավետ է: Երկու զուգարաններինց մեկը, որը տեղադրված Երեւանում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ, ժամանակ առ ժամանակ չի աշխատում, իսկ Տաթեւում տեղադրված մյուս բիոզուգարանն ընդհանրապես չի գործում: Այսօր այս մասին ՀՀ կառավարության նիստում  հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Վարչապետը էկոնոմիկայի նախարարին

Իրանի նախագահի բոլոր թեկնածուները գիտությունների դոկտորի կոչում ունեն (Տեսանյութ)

Հունիսի 14-ին Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ  Այսօր  ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ. դոցենտ Գոհար Իսկանդարյանը «Հայացք» ակումբում խոսելով Իրանի նախագահական ընտրությունների մասին, նշեց, որ 2013  թվի հունիսի 14-ին կլինի Իրանի նախագահի ընտրություն. «Կա ութ թեկնածու, իսկ հայտ ներկայացրել էին շուրջ 700 հոգի»: Մեկնաբանելով թեկնածուներին, նշեց, որ կա միասնական հանդես եկող եռյակ, տրամաբանությունն այն

Գեներալ Մանվելը շարունակում է պայքարել

«ՉԻ» տեղեկություններով՝ նախօրեին Էջմիածին քաղաքի Կենցաղի տան մոտ, որտեղ ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը սեփական ստրիպտիզ-ակումբ ունի, կրկին մի քաղաքացու ավտոմեքենայի անվադողեր են պատռել։ Փաստորեն անցանկալի վարորդների ավտոմեքենաների հետ հաշվեհարդար տեսնելը Էջմիածնում «ավանդույթ» է դարձել, այն տարբերությամբ, որ այս անգամ գեներալ Մանվելը անձամբ է պատռել ավտոմեքենայի անիվները, իսկ 60-ամյա տղամարդու ավտոմեքենան՝ «Micybyshi»-ն մի փոքր ավելի

Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն

Խնամակալության և հոգաբարձության մարմինները և նրանց կից հանձնաժողովները Հայաստանում միակն են, որոնք համայնքներում իրականացնում են անմիջական աշխատանք ընտանիքների, մասնավորապես՝ երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանության ուղղությամբ: Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությամբ` Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գործում է հասարակական հիմունքներով՝ իր կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան: Սա նշանակում է, որ հանձնաժողովի գործունեությունը և հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները պատշաճ

Երբ բովանդակությունն ու իրականությունը բախվում են իրար

 Ավագ դպրոցների հիմնախնդիրները Ավագ դպրոցի կայացման ճանապարհին լուրջ խնդիր է նաև կադրային հարցը։ Այսպիսի մի տարածված արտահայտություն կա. «Կադրերը որոշում են ամեն ինչ»։ Վերաձևակերպելով այս մոտեցումը՝ պետք է փաստենք, որ կադրերը եթե ոչ՝ ամեն ինչ, ապա որոշում են շատ բան։ Դպրոցն այն վայրը չէ, որտեղ կարելի է գալ, ժամանակ անցկացնել ու գնալ։ Դպրոցը, հատկապես ավագ

Արարատի մարզի բնակիչները ինքնակամ վերափոխում են ճանապարհային ցուցանակները

Երևան-Երասխ կամ Երևան-Գյումրի ճանապարհից հաճախակի օգտվող վարորդների վկայությամբ՝ Հայաստանի հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը խիստ դանդաղել է: Նախագծի մեկնարկը տրվել է 2012 թվականի սեպտեմբերին, բացվել են մի շարք ժամանակավոր ճանապարհներ և երթևեկությունը կարգավորող մի շարք նոր ցուցանակներ են տեղադրվել: Երևան-Արտաշատ մայրուղու և Աշտարակ քաղաքի շրջակայքի համար առավելագույն արագություն է սահմանվել ժամում հիսուն կիլոմետր: Ցավոք այս սահմանափակումները ոսկե

«Արտագաղթող երիտասարդ, մտածի՛ր՝ ինչ ես անելու»

Ինչպես հայտնի է, օգոստոսի 1-ից ռուսական բանակում ստիպված կլինեն ծառայել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 18-27 տարեկան բոլոր երիտասարդները, այդ թվում եւ՝ տարբեր երկրներից եկած միգրանտները։ ՌԴ Պետդուման համապատասխան փոփոխություն է կատարել «Բանակում ծառայության մասին» օրենքում, ըստ որի՝ միգոսնտները նույնպես պարտավոր են ծառայել ռուսական բանակում, եթե նույնիսկ նախկինում՝ մինչ ՌԴ քաղաքացիություն ստանալը, արդեն ծառայել են իրենց հայրենիքում։

Մերաբիշվիլին կալանավորվեց

Վրաստանի նախկին վարչապետ, ներկայումս` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին մինչեւ իր նկատմամբ գործի դատարան մտնելը կպահվի բանտում: Քութաիսիի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամասյա կալանքը: Նախկին վարչապետը ձերբակալվել է մայիսի 21-ին: Դատախազությունը, մասնավորապես, պնդում է, թե 2012 թվականին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին, նախկին վարչապետը՝ սոցապ նախարարի հետ,  բյուջեից ավելի քան 3

«Դեմ առ դեմ»` Արթուր Սաքունց եւ Վոլոդյա Հովհաննիսյան

Մայիսի  23-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի  եւ ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանի  «Դեմ առ դեմ»   բանավեճը` հայոց բանակում գրանցվող մահվան դեպքերի պատճառների շուրջ : Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝

Հանդուրժելու գինը

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, թե Իրանը Ռուսաստանից ավելի բարձր գին է պահանջում գազի դիմաց, եւ միայն այդ պատճառով է, որ Հայաստանը շարունակում է գազը գնել միայն Ռուսաստանից։ Ընդ որում, ինչպես միշտ, Մովսիսյանը խուսափել է կոնկրետ թվային տվյալներ ներկայացնելուց եւ նշելուց, թե որքան է մեկ խմ գազի դիմաց պահանջում

«Հայփոստի» բաժանունքի տնօրենը ազատազրկվեց, սակայն՝ պայմանական

 Նա կամովին վերադարձրել է  յուրացրած 5 միլիոն դրամը  Մայիսի 16-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր Սամվել Ասատրյանը  Սեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Աննա Մելիքյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(« Յուրացնելը  կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով») , նրան դատապարտել է 5 տարի ազատազրկման  եւ կիրառելով

Գործազրկության նպաստը կրճատում են

ՀՀ իշխանությունները պատրսատվում են կրճատել գործազրկության նպաստը, որից մոտ 15 տարի օգտվել են հազարավոր գործազուրկներ, նույնիսկ ամենադժվար ժամանակներում գոյատեւել միայն նրա հսւշվին։ Նախապատրաստվող օրենսդրական փոփոխությունից հետո նպաստի վճարման տետղությունը՝ 6-12 ամիս, կնվազի մինչհւ 3 ամիս։ Գաղափարը պատկանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ արդեն նախագծի տեսք է ստացել։ ՀՀ Կառավարության առաջ սուբսիդիաների եւ աշխատավարձերի

Համաշխարհային բանկն օժանդակում է ոռոգման համակարգերի արդիականացմանը Հայաստանում

Ջրօգտագործողների ընկերությունները կշահեն ծառայությունների մատուցման բարելավումից ՎԱՇԻՆԳՏՈՆ. Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ներքո 30 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին: Այս ծրագիրը կօժանդակի Հայաստանի Հանրապետության կառավարության շարունակական աշխատանքներին, որոնք ուղղված են չորս թիրախային ոռոգման համակարգերի միջոցով արդյունավետ, ոչ ծախսատար և կայուն ոռոգում ապահովելուն` սպառելով ավելի քիչ էներգիա և ջուրը սպառողներին

Հայաստանի շախմատիստուհիները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը

Հայաստանի չորս առաջատար շախմատիստուհիներ կմասնակցեն Եվրոպայի 14-րդ անհատական առաջնությանը, որը կայանալու է  հուլիսի 22-ից օգոստոսի 4՝-ը՝ Բելգրադում: Սերբիայի մայրաքաղաքում հանդես չի գա Հայաստանի թիվ մեկ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, որը վերջին շրջանում «մասնագիտացել» է տղամարդկանց առաջնություններում: Իսկ Եվրոպայի առաջնությունում հանդես կգան ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:

Նախարարներին 600 հազա՞ր

Ինչպե՞ս են ազդում վերջին թանկացամները կառավարության անդամի ընտանիքի վրա, արդյո՞ք նրանց աշխատավարձը, որը, հիշեցնենք, 300 հազար դրամ է, բավարարում է նրանց։ Այն, որ հատկապես բյուջետային աշխատողները եւ թոշակառուները առանց դրսից ստացած տրանսֆերտների կամ կողմնակի եկամուտների չեն կարող «ծայրը ծայրին հասցնել» իրենց ծիծաղելի ու նվաստացնող աշխատավարձով ու թոշակով, հանրահայտ ճշմարտություն է։ Իսկ ինչպե՞ս են ապրում հայրենի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031