Օրվա լրահոսը
Վաղվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում Է ձյուն: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-23-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում` Հունվարի 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է:
Աշխարհում առաջին գրադարանն` առանց գրքերի
«BiblioTech». ահա այսպես է կոչվում ԱՄՆ-ի Տեխաս քաղաքում բացված աշխարհում առաջին գրադարանը, որտեղ չեն լինի գրքեր: Այստեղ սովորական գքրերին կփոխարինեն էլեկտրոնայինները: Գրադարանի այցելուները կարող են իրենց համակարգիչներով այցելել գրադարան եւ ցանկացած գիրք ներբեռնել: Նախագածի հեղինակը Նելսոն Վուլֆն է, գրում է mirfactov.com-ը: Թութակ անվամբ գոյություն ունի և’, թռչուն և’ երաժշտական գործիք: Թութակ անվանումով երաժշտական գործիքն իր
Ցանկանում են բանավիճել Սերժ Սարգսյանի հետ
Նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային և բացօթյա բանավեճի է հրավիրում իր միակ մրցակից Սերժ Սարգսյանին: ՀՀԿ ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի հետ բանավիճելու ցանկություն հայտնել է նաև «Ազատություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը` հստակ թեմայի շուրջ.«Իմ տնտեսական ծրագրի քննարկմանը»: Թե Հրանտ Բագրատյանը, և թե Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ քարոզարշավի ընթացքում օգտվելու են
10 կարգապահական վարույթ` 11 դատախազի նկատմամբ
«ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման կիրառման կապակցությամբ ուսումնասիրության արդյունքներով 10 կարգապահական վարույթ է իրականացվել 11 դատախազի նկատմամբ: 2011 թվականի ընթացքում համաներման համատեքստում ՀՀ նախաքննության և հետաքննության մարմինների և դատարանների կողմից կայացված խնդրահարույց որոշումների, դրանց վերաբերյալ քրեական գործերի վերանայման նպատակահարմարության, այդ որոշումների հնարավոր վերացման կամ բողոքարկման, ինչպես նաև
ՀՔԱ.«Զինված ուժերում 2012 թ. մահացությունների թիվը 2011 թ. համեմատ չի նվազել»
2013 թվականի հունվարի 17-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2012 թ-ին ՀՀ զինված ուժերում հանցավորության վիճակի ամփոփ տեղեկատվությունը՝ գտնելով, որ 2011 ի համեմատ արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում՝ հանցագործության 29 դեպք, որից 9-ը՝ հակառակորդի կողմից կատարված: Ըստ զինդատախազի գնահատականի՝ շարունակվելու են «հետեւողական քայլեր ձեռնարկել` զինված ուժերում հանցավորության դեմ
Ուժեղ քամու հետեւանքով Սյունիքում մի շարք գյուղեր են հոսանքազրկվել եւ շինություններ վնասվել
Սյունիքի մարզում երեկվանից ուժեղ քամի է բարձրացել, որի հետեւանքով մարզի մի շարք համայնքներ հոսանքազրկվել են: Երեկ կեսօրից Գորիսի տարածաշրջանի Տաթեւ գյուղում սկսված ուժեղ քամին ավելի է ուժգնացել գիշերվա ժամերին, որն էլ հանգեցրել է հոսանքազրկման ու ամբողջ գիշեր գյուղն առանց էլէկտրաէներգիայի թողել, միայն առավոտյան է հաջողվել այն վերականգնել: Հոսանքազրկվել էին նաեւ Տանձատափ, Սվարանց եւ որոշ այլ
Աշխարհի ամենախոշոր կինը մահացել է
34 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենախոշոր կինը՝ Տանյա Անգուսը, այս մասին հայտնել է Fedpost-ը, աղջիկը տառապում էր ակրոմեգալի հիվանդությամբ: Մինչև իր կյանքի վերջին րոպեն Լաս Վեգասի բնակչուհին հույս է ունեցել բուժվել իր արատից: 21 տարեկանից սկսած՝ Տանյան նկատել է, որ իր ձեռքերը երկարում են, իսկ հագուստը փոքրանում է: «Նա սովորական աղջիկ էր՝ 171 սմ
Տարեցներն օգտվում են Skype համակարգից. Համացանցի տարեց օգտատերերի մասին
Մարդկանց 22%-ը օգտվում է սոցցանցերից. վկայում են վերջին ուսումնասիրությունները: Համացանցից օգտվում են ոչ միայն երիտասարդները, այլև տարեց մարդիկ: Ինտերնետի միջոցով մենք ձեռք են բերում նոր ծանոթություններ, գտնում ընկերներից ցանկացածին, գրականություն կարդում, այցելում լրատվական կայքեր և այլն: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե տարեց մարդիկ որքանով են կարևորում ինտերնետի նշանակությունը, արդյոք օգտվում են կայքերից և հատկապես որոնցից:
Զինդատախազությունը «Մատաղիսի գործով» բողոքարկում է արդարացման դատավճիռը
Զինվորական դատախազությունն այսօր բողոքարկել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. դեկտեմբերի 18-ի «Մատաղիսի գործով» արդարացման դատավճիռը: «Մատաղիսի գործով» վերաքննիչ քրեական դատարան դիմելու մասին վերջերս լրագրողներին հայտնել էին մահացած երկու զինծառայողներից մեկի` Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը` մայրը, և հորեղբայրը` համոզված, թե 2003 թվականին երկու զինծառայողների սպանությունն իրականացրել են դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը
«Թռչող» գիրքը
Ազատ արձակեցի 2012թ-ի տարվա լավագույն երիտասարդ գրող ԱրթուրոՍայանի «Խեղկատակի զառանցանքները» գիրքը: Այն այժմ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում է, կամ արդեն չի: Գրքի վրա փակցված են bookcrossing-ի հայաստանյան խմբի հատուկ տարբերանշանները, որոնք անխոս ներկայացնում են bookcrossing-ի նպատակը: «Book crossing»– ը գրքերը ձեռքից ձեռք փոխանցելու ավանդույթն է, որի ժամանակ ամեն գրքի տրվում է յուրահատուկ ինքնություն: Այսպիսով, անցլելով մեկ մարդուց` մյուսին, գիրքը միավորում
Դատապարտվեցին ընտրողի կամքին բռնանալու համար
Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների առնչությամբ ընտրողների կամքի ազատ իրականացման դեմ ոտնձգելու համար, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2013թ. դատավճռով 3 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ Մասիս Ղազարյանը և Արմենակ Ծատուրյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Միաժամանակ դատարանը հաշվի առնելով
Զուրաբյանը հպարտանում է ՀԱԿ ակտիվիստների բարձր մակարդակով
«Մենք հավաքվել ենք այստեղ եւս մեկ անգամ մեր զորակցությունը հայտնելու մեր տղաներին, մեր երիտասարդներին, որոնք հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար, իրենց համարձակության եւ քաղաքացիական դիրքորոշման համար: Շնորհիվ այս համաժողովրդական շարժման, մենք Հայաստանում լայնացրել ենք ազատությունների սահմանները, մենք վերականգնել ենք սահմանադրական բազմաթիվ իրավունքներ եւ մենք վերականգնելու ենք նաեւ մարդկանց ազատության իրավունքը: Հայաստանում չի լինի որեւէ
Պաշտպանության նախարարն աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` հունվարի 18-ին, աշխատանքից ազատել է ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադանյանին: Իրավաբան. net-ի այս տեղեկությունը հաստատեց Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովաննիսյանը: Նա Իրավաբան.net-ին հայտնեց, որ աշխատանքից ազատման պատճառը երեկ Սովետաշենում ժամկետային զինծառայող Արմենակ Մանուչարի Մկրտչյանի մահվան դեպքի հետ է կապված: Իրավաբան.net
Զուրաբյանը՝ Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու մասին. «Տարիքը կարող էր նաեւ անտեսվել որպես գործոն, եթե այլ խնդիրներ չլինեին»
«Ճգնաժամ, պառակտում, չգիտեմ, որեւէ նման խնդիր չկա, Կոնգրեսի նիստերում չի եղել ու չկա: Կոնգրեսի բոլոր կառույցներն արդյունավետ աշխատում են: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, որովհետեւ մի բան է ՝ մամուլով են ասում , այն էլ հակասական հայտարարություններ : Նույն կուսակցության ներսում տարբեր կարծիքներ են ասվում: Ոչ ոք նման հարց ինստիտուցիոնալ կերպով ՀԱԿ քաղխորհրդում չի ներկայացրել:
Սուրենյանցը բերման կենթարկվի
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, որոշում է կայացվել Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու վերաբերյալ։ Այսօր՝ ժամը 15.30-ին նշանակված էր հերթական դատական նիստը, սակայն Ս.Սուրենյանցը առավոտյան դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով հետաձգել, որ ինքը և իր պաշտպան Կարապետ Գալստյանը Արագածոտնի մարզում մասնակցելու են հուղարկավորության։ Դատարանը հարգելի չի համարել բացակայությունը՝ նշելով,
Զուրաբյանի խորհուրդը՝ մի նյարդայնացեք, սթափվեք, որովհետեւ փոշմանելու եք
«Իշխանությունները տարիներ շարունակ ամեն ինչ արեցին, որ Հայաստանում բացառեն ընտրական համակարգով, ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխության որեւէ հնարավորություն: Այսօր կարելի է ասել, որ իրենք հասան իրենց նպատակին: Այսինքն, Սերժ Սարգսյանի ամենամեծ, իր տեսակետից, նվաճումը, իսկ մեր՝ բոլորի տեսակետից՝ ձախողումը, այն է, որ Սերժ Սարգսյանը ըստ էության ոչնչացրեց ընտրական համակարգը Հայաստանում: Դա է պատճառը, որ այսօր Հայաստանի
Նախագահի թեկնածուի մամուլի խոսնակը զոքանչն է
ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ձեւավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբները, հայտնի՞ են վստահված անձանց անունները, ասաց. «Մեր շտաբների տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը՝ տան շեֆը, իսկ իմ մամուլի խոսնակը՝ զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի
Ադրբեջանական անձնագրեր` Ժաննա Մուրադյանին եւ դստերը
Ադրբեջանում ապրող հայկական ծագմամբ երկու կանանց այդ երկրի անձնագրեր են տրամադրվել, այսօր տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը։ Ըստ ադրբեջանական աղբյուրի` Ժաննա Մուրադյանը եւ նրա դուստրը, որի անունը հրապարակված չէ, Ադրբեջանի մայրաքաղաքի Նիզամիի շրջանի ոստիկանության դեմ հայց էին ներկայացրել վարչական-տնտեսական դատարան, բողոքելով, որ ոստիկանության շրջանային վարչությունը հրաժարվում է իրենց անձը հաստատող փաստաթղթեր տրամադրել, թեեւ ծնվել են
Արամ Հարությունյան. Հովիկ Աբրահամյանն իր փողերը լվալու տեղ չունի՞
Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե խոսակցություններ կան, որ ձեր ամեն անգամվա առաջադրումով Հովիկ Աբրահամյանն իր փողերն է լվանում, ինչպես կմեկնաբանեք սա, այն դեպքում, որ ձեր ամեն անգամվա առաջադրումն անարդյունավետ է լինում, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ինչի Հովիկ Աբրահամյանը լվալու տեղ չունի՞ իր փողերը, որ պիտի, ասենք, այդ 8 միլիոնները տենց լվանա: Եթե
«Նման կարծիք հայտնելը տեղին չէ». Հովհաննես Սահակյանը ԵԽԽՎ հայտարարության մասին
Իշխանական ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը վաղաժամ և անտեղին է համարում ԵԽԽՎ-ի կողմից հնչեցրած գնահատականները, ըստ որի հասարակությունը կորցրել է իր հետարքրությունն ու վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: «Նման կարծիք հայտնելը, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ: Ճիշտ կլինի մի փոքր սպասել քարոզարշավի մեկնարկին, և երբ մրցակցային երևույթները կսկսվեն, կերևա հետաքրքությունը, մարդկանց վստահությունը ընտրական գործընթացներին, նոր
Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան փող. 88-ից բարձր համարների, Ներքին Չարբախի 3-րդ փողոցի և 1-ին նրբանցքի ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր»
Կարգապահական տույժ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Կարլենի Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Լևոնի Կիրակոսյանի նկատմամբ` ծառայությունից ազատում կարգապահական տույժը: Արամ Խաչատրյանի նկատմամբ նման կարգապահական տույժի կիրառումը պայմանավորված է Խաչատրյանի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, ինչպես նաև ծառայողական լիազորությունները
Սիրիահայերից շատերը «վայրկյան առաջ» ուզում են հեռանալ Հայաստանից. «Ըստեղ ապրելու երկիր չի, դուք ո՞նց եք եկել ըստեղ ապրում»
Պատերազմի հետևանքով սիրիահայ Ժիրայր Հելվաջյանի ընտանիքը բնակություն է հաստատել Հայաստանում, սակայն, ինչպես նրանք են նշում` «փոշմանել են»: Պատերազմի արհավիրքի, հայրենի տան կորստի կողքին Հելվաջյանների ընտանիքը` սոցիալական խնդիրներից զատ, ամանորի շեմին բախվել է ևս մի դժբախտության: Դեկտեմբերի 26-ին` Երևանի Նար-Դոսի փողոցում գտնվող «Մարաշ» հացատանն աշխատող Ժիրայրի կնոջ` 38-ամյա Երանուհի Ջիմբաշյանի ողնաշարը հացատան վերելակի ընկնելու հետևանքով լրջորեն
Դավիթ Բեգինյանը նշանակվել է ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով Դավիթ Ռազմիկի Բեգինյանը 2013 թվականի հունվարի 17-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ: Այս հրամանի համար հիմք են հանդիսացել «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր Մ. Պողոսյանի միջնորդությունը: ՀՀ արդարադատության նախարարություն
Արամ Հարությունյան. Առաջին եւ երկրորդ նախագահները կորցրել էին ծննդականները, մեկը պարզեց, որ ղարաբաղցի է, մյուսն էլ՝ 68 տարեկան է
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարեց, որ իշխանություններին հաջողվել է քաղաքական դաշտն ամայացնել ու այնպես անել, որ ազդեցիկ դիրք ունեցող անձինք չառաջադրվեն, ու չեն բավարարվել դրանով, եւ այսօր, իրենք իրենց ներսում խնդիրներ ունեն, ինչի հետ կապված էլ նախագահականի կողմից ստեղծված կայքի թղթակիցն իրեն հարցրել է, թե չի վախենում, որ ինչպես 2003 թվին
Յոթ նախընտրական տարբերություններ
Փորձագետներն այս ընտրություններն առանձնացնում են նրանով, որ փետրվարի 18-ը գրեթե ոչնչով նման չէ Հայաստանի նախագահի նախորդ 5 ընտրություններից ոչ մեկին: Դիտարկելով նախագահի սպասվող եւ նախորդ ընտրությունները, առանձնացնենք 7 կետ, որոնք ցույց են տալիս 2013-ի եւ 2008-ի նախագահի ընտրությունների միջեւ եղած տարբերությունները։ Առաջին, 2008-ին ընդդիմությունն ուներ թեկնածու, որի ընդդիմադիր լինելուն ոչ մեկը չէր կասկածում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը
Հրանտ Բագրատյանի շտաբում կգործի իրավական հանձնախումբ
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական կենտրոնական շտաբը, որը գտնվում է Երևանի Նալբանդյան 13 հասցեում, ղեկավարում է Արշակ Ավագյանը: Ինչպես տեղեկացանք շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանից, նա «Ազատություն» կուսակցության վարչության անդամներից է: Պրն. Ավագյանի տեղակալը Վարդան Մարգարյանն է: Տիկին Հարությունյանի հավաստմամբ, Հ. Բագրատյանը նախընտրական շտաբներ է ունենալու հանրապետության բոլոր մարզերում, Հայաստանում դրանց ընդհանուր թիվը
«Պարույր Հայրիկյան, դու ուրախանում ես, որ Սերժ Սարգսյանը ծաղիկ է ուղարկում մորդ թաղմանը, ա՞յս էր քո ձեռքբերումը»,- Արամ Հարությունյան
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը դիմելով նախագահի մեկ այլ թեկնածու՝ Պարույր Հայրիկյանին, հանդես եկավ հայտարարությամբ. « Պարույր, քո համար ամենամեծ ձեռքբերումը անկախությունն էր, ԱԻՄ-ը, իսկ քո լավագույն աշակերտը՝ Մովսեսից հետո ես եմ, եւ դու ինքդ ես ինձ ասել՝ չծախվել: Պարույր, բոլորը նախանձում են քեզ քո կենսագրության համար, դու կենդանի լեգենդ ես, մի
Իսկ ո՞վ ասաց, որ երեք ուժերը չեն մասնակցում ընտրություններին. Ռուբեն Հակոբյան
Yerkir.am-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն»խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: -Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող ուժերը միմյանց հասցեին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցող ուժերին մեղադրում են կանխորոշված խաղին մասնակցելու եւ, ըստ այդմ, իշխանության լեգիտիմացման գործընթացին նպաստելու, մասնակցող ուժերն էլ այդ երեքին` պայքարից դուրս գալու ու իրենց
Կինոգետ. Դուք ո՜ւր, Գարեգին Նժդե՜հն ուր
Գարեգին Նժդեհին նվիրված Հրաչ Քեշիշյանի ֆիլմը դեռ էկրան չի բարձրացել, սակայն արդեն բուռն քննարկումների տեղիք է տվել անգամ ֆիլմի մի դրվագը, որտեղ Նժդեհին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը բացականչում է. «Я Гарегин Нждэ»: Այժմ youtube-ում հայտնվել են «տեսահոլովակներ», որտեղ այս կամ այ ն ֆիլմի ու մուլտֆիլմի հերոսը, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց՝ ավարտած Ջեյմս Բոնդով, խոսում է Նժդեհի ձայնով: Aravot.am-ը


















































