Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուի մամուլի խոսնակը զոքանչն է

Հունվար 18,2013 17:25

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ձեւավորվա՞ծ են, արդյոք, նախընտրական շտաբները, հայտնի՞ են վստահված անձանց անունները, ասաց. «Մեր շտաբների տվյալները կարող եք ճշտել Ազգային վիճակագրական ծառայությունից: Ես ասել եմ, որ մեր բոլոր հայկական օջախներն ինձ համար շտաբ են, շտաբի պետը՝ տան շեֆը, իսկ իմ մամուլի խոսնակը՝ զոքանչը: Իսկ վստահված անձինք դուք եք, քանի որ ես ակնկալում եմ, որ յուրաքանչյուր այն քաղաքացին, որն առաջիկա 5 տարին երկրի կառավարման իրավունքը կվստահի ինձ,  ուստի ես պարտավոր եմ գոնե մեկ օր վստահել իրեն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031