Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժեղ քամու հետեւանքով Սյունիքում մի շարք գյուղեր են հոսանքազրկվել եւ շինություններ վնասվել

Հունվար 18,2013 18:32

Սյունիքի մարզում երեկվանից ուժեղ քամի է բարձրացել, որի հետեւանքով մարզի մի շարք համայնքներ հոսանքազրկվել են: Երեկ կեսօրից Գորիսի տարածաշրջանի Տաթեւ գյուղում սկսված ուժեղ քամին ավելի է ուժգնացել գիշերվա ժամերին, որն էլ հանգեցրել է հոսանքազրկման ու ամբողջ գիշեր գյուղն առանց էլէկտրաէներգիայի թողել, միայն առավոտյան է հաջողվել այն վերականգնել: Հոսանքազրկվել էին նաեւ Տանձատափ, Սվարանց եւ որոշ այլ գյուղեր, ինչպես նաեւ Գորիս քաղաքի որոշ թաղամասեր:

Տաթեւի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի փոխանցմամբ` երեկվա քամուց գյուղի անհատական 2 տների տանիքներ են վնասվել, իսկ քամին գյուղում այս պահին դեռ լիովին չի դադարել, սակայն երեկվա համեմատ` այն որոշ չափով մեղմացել է: Ուժեղ քամու հետեւանքով մի շարք շինություններ են վնասվել նաեւ Գորիսի Շինուհայր գյուղում` մասնավորապես քամին պոկել է գյուղի մանկապարտեզի շենքի տանիքը, մի շարք անհատական տների պատուհաններ ու պատշգամբներ են վնասվել, անհատական տների տանիքների շիթեր է պոկել-տարել:

Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տվյալներով` քամու հետեւանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյաններ փողոցի թիվ 12 շենքի 2-րդ հարկի միջնապատն է փլուզվել` 20 քմ ընդհանուր մակերեսով:

Կապանի տարածաշրջանից ահազանգեր չեն եղել, իսկ Մեղրիից ահազանգ ստացվել էր այն մասին, որ ձնաբքի հետեւանքով փակվել է Մեղրի տանող միջպետական ճանապարհը եւ խափանել մեքենաների երկկողմանի երթեւեկությունը:

Սյունիքում երեկվանից սկսված ուժեղ քամին այսօր որոշ չափով արդեն հանդարտվել է, բայց տարածաշրջաններում այն դեռ լիովին չի դադարել եւ ժամանակ առ ժամանակ զգացնել է տալիս իրեն:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031