Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգապահական տույժ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ

Հունվար 18,2013 16:57

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Կարլենի Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժ, իսկ նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Լևոնի Կիրակոսյանի նկատմամբ` ծառայությունից ազատում կարգապահական տույժը:

Արամ Խաչատրյանի նկատմամբ նման կարգապահական տույժի կիրառումը  պայմանավորված է Խաչատրյանի կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելով, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելով: Իսկ Կարեն Կիրակոսյանի նկատմամբ կիրառված այս տույժի համար հիմք են հանդիսացել ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելը: Այս հրամաներն ուժի մեջ են մտել ստորագրման պահից։

Միաժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ցուցում է տվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանին՝ քննարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռաֆայել Սերգեյի Միքայելյանին, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Կարեն Հենրիկի Միրզոյանին, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Սմբատ Հենրիկի Հակոբյանին և անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Նորայր Գարիկի Մկրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերն ու արդյունքների մասին 5-օրյա ժամկետում զեկուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031