Օրվա լրահոսը
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին
Դաշնակահարուհու համար Փարիզը այլ «մոլորակ» է
Սվետլանա Նավասարդյանը Սուրբ ծննդյան տոնին Փարիզում էր, Ամանորին՝ Երեւանում Անվանի դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի՝ անցած տարվա մենահամերգների վերջին ակորդը կայացավ փարիզյան Cortot հանրահայտ սրահում, որի կազմակերպիչն էր շուրջ 100 տարի բազմաթիվ մշակութային ձեռնարկներ իրականացրած ֆրանսիական «Phares» ֆոնդը: «Առավոտի» հետ զրույցում դաշնակահարուհին հիշելով 2012թ. իր ունեցած մենահամերգները Լատինական Ամերիկայի երկրներում, Իտալիայում, Շվեդիայում, Գերմանիայում եւ այլուր, նախ նշեց
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ոստիկանության բաժնում իրեն վնասած երիտասարդի բողոքը
ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում լսվեց ոստիկանության բաժնում խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող վանաձորցի Հակոբ Կյուրեղյանի փաստաբան Կարեն Թումանյանի բողոքը: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը առաջադրված մեղադրանքում մեղավոր էր ճանաչել ոստիկանության Վանաձորի բաժնում իրեն վնասած երիտասարդին՝ դատապարտելով նրան 2,5 տարվա ազատազրկման: Կայացված վճռի դեմ էլ նրա փաստաբան Կարեն Թումանյանը բողոք էր բերել ՀՀ վերաքննիչ դատարան: Հակոբ
Պետությունը սեփական քաղաքացիներին գայթակղում է կաշառակերության եւ արատավորում ազգը
Հիմա դիտարկենք առանցքային Քրեական օրենսգրքի 150 նորմը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու համար: Բոլորիս հայտնի է, որ հատկապես համապետական ընտրություններն անցկացնելիս ռեժիմը ընտրողներին զանգվածային կաշառելուց բացի, գործի է դնում նաեւ ընտրակեղծիքների բազմաբնույթ մեխանիզմ: Ըստ այդմ, ընտրություններին մասնակցողների թվի մասին ակնհայտ անհամապատասխան ուռճացված տեղեկություններ է հրապարակում, ընտրողների ցուցակում ներգրավում են ակտիվ ընտրելու
Ո՞վ կհաղթի «բարգավաճող» Շիրակի մարզում՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը
Երեկ «Առավոտ»-ը գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ՝ ի՞նչ հարաբերակցությամբ կբաշխվեն ձայները նախագահի թեկնածուների միջեւ, ո՞վ կգլխավորի առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները: «Առաջին տեղում միանշանակ կլինի Սերժ Սարգսյանը, 2-րդում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ 3-րդ տեղի համար էլ՝ նայած թե պայքարը ինչպես կընթանա, ինձ թվում է՝ Հրանտ Բագրատյանը եւ Պարույր Հայրիկյանը կլինեն: Իսկ էպոսագետը եթե
Բագրատյանը խոստանում է սոցիալական արդարություն եւ սերունդների համերաշխություն
Նախագահի թեկնածու, տնտեսագետ եւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երկրի ղեկավար ընտրվելու դեպքում սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումների շարք է սկսելու: Պարոն Բագրատյանն իր նախընտրական ծրագրում կետ առ կետ ներկայացնում է, թե ինչ պետք է անի, եւ նշում է, որ բարեփոխումը որքան ժամկետում կիրականացնի: Նախագահի թեկնածուն փորձելու է երկրում սոցիալական արդարություն եւ սերունդների միջեւ համերաշխություն սերմանել: Այսինքն՝
ՀԱԿ-ն այլեւս պատմական իրողություն է
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀԱԿ նախկին անդամ Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ համաժողովրդական շարժման մասին այլեւս պետք է խոսեն պատմաբանները: – Որքանո՞վ եք հավանական համարում ազատական քաղաքական ուժերի, մասնավորաբար՝ ՀԱԿ-ից հեռացած ուժերի համախմբումը նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի շուրջ: – Նման հարցադրման ժամանակ ես չեմ կիսում շեշտադրումը՝ ՀԱԿ-ից դուրս եկած կամ ՀԱԿ անդամ ազատական ուժերը: Չի
Ռոման Աբրամովիչը ռեկորդային աշխատավարձ է խոստանում Խոսեպ Գվարդիոլային
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշել է հրաժարվել Ռաֆայել Բենիտեսի ծառայություններից եւ վերսկսել բանակցությունները «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ռուս միլիարդատիրոջ ներկայացուցիչը Գվարդիոլային որպես տարեկան աշխատավարձ առաջարկել է ռեկորդային գումար՝ 21,9 միլիոն եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբաստանվում են անձնագրային բաժանմունքի պետն ու աշխատակիցը
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պետ Արման Այվազյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նույն բաժանմունքի պայմանագրային աշխատակից Ռուբեն Սարգսյանը՝ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն կատարելու մեջ։ Ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում։ Ընդ որում՝ նյութերին կցված են ոչ միայն իրեղեն ապացույց ճանաչված դոլարը, այլ նաեւ համապատասխան
Դերանունների կյանքից
Հարգանքի են արժանի բոլոր մարդիկ, ովքեր փորձում են զբաղվել քաղաքականությամբ: Ի վերջո, դա նշանակում է, որ տվյալ անձնավորությունը պատրաստ է լինել ուշադրության կենտրոնում, ինչը մի կողմից՝ գուցեեւ հաճելի է, բայց միաժամանակ նաեւ ենթադրում է հարվածներ ընդունելու, քննադատվելու, «դաղվելու» տհաճություններ: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ հին եւ նոր քաղաքական գործիչներին՝ քիչ թե շատ սթափ
Եվրոպացի դիտորդները սկսեցին հավատարմագրվել
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առայժմ հավատարմագրված են միջազգային երկու կազմակերպություններ` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը և «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը (Այ Սի Ի Էս): Տեղական հասարակական կազմակերպություններից ևս հավատարմագրված են երկուսը` «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի 63 և «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ»-ի 2 դիտորդներ: Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ
Հայտնի են Հովիկ Աբրահամյանի տեղակալները
Երեկ երեկոյան գումարած շտաբի նիստում Հանրապետական կուսակցությունը հաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ եւ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ով այդ
Արտագաղթի ու ինքնասպանության միջև
Մինչ Հայաստանում փորձ է արվում հասարակական ակտիվի և քաղաքական ֆիկտիվի մակարդակում քննարկել` բոյկո՞տ, թե՞ մասնակցություն դիլեման, Հայաստանի հասարակությունը շարունակում է տառապել իր կյանքով: Իսկ այդ կյանքն իսկապես տառապանք է` բառի բուն իմաստով: Դրա մասին են վկայում արտագաղթի նոր, զանգվածային ալիքը, նաև` իրար հաջորդող ինքնասպանությունները: Այն, որ արտագաղթն ու ինքնասպանությունները վիճակագրությամբ չեն փոխվում` առաջինը չի դառնում
Երեք հայեր՝ «Tata Steel 2013» գերմրցաշարում
Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում 75-րդ անգամ մեկնարկում է «Tata Steel 2013» շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում են երեք հայ գրոսմայստերներ: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ուժեղագույնների «A» խմբում մեկնարկային տուրում հանդիպում է նիդերլանդցի Լյուկ-վան Վելիի հետ: «B» խմբում ընդգրկված Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը Արկադի Նայդիչն է (Գերմանիա): Բրազիլահայ գրոսմայստեր Գրիքոր Մխիթարյանը, որ հանդես է գալիս «C» խմբում,
Արտոնություն` 31 երկրների քաղաքացիների համար
Հունվարի 10-ից Եվրոպական միության անդամ պետությունների` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Դանիայի, Էստոնիա, Իռլանդիայի, Իսպանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Կիպրոսի, Հունաստանի, Հունգարիայի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Շվեդիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Եվրոպական միության ռենտգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ հետևյալ պետությունների` Իսլանդիայի, Լիխտենշտեյնի,
Թմրամիջոց՝ գրպաններից և ծաղկամաններից
Հունվարի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու և գործածելու կասկածանքով Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արսեն Ա.-ին, որի տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով: Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն
Ոստիկանները հայտնաբերեցին ուղևորի ոսկեղենը յուրացրած տաքսու վարորդին
Հունվարի 11-ին մի քաղաքացի դիմում է ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին՝ հայտնելով, որ եղբայրը 2012 թ. դեկտեմբերի 31-ին «Մերսեդես» մակնիշի, անհայտ պետհամարանիշի տաքսի ավտոմեքենայով գալով «Զվարթնոց» օդանավակայան՝ Երևան-Վիեննա չվերթով մեկնել է Վիեննա, այնուհետև՝ Բելգիա: «Զվարթնոց» օդանավակայանում, տաքսուց իջնելուց հետո է նկատել, որ մեքենայի սրահում մոռացել է տոպրակ, որի մեջ եղել է ոսկյա մատանի, ոսկյա
Ավստրալահայն օգնում է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված անօթևան ընտանիքներին
Գյումրիում այս օրերին երեկոյան և գիշերային ժամերին բավական ցուրտ է` 18-20 աստիճան, ինչն անտանելի է դարձնում կյանքը հատկապես տնակներում բնակվող ընտանիքների համար: Ձմռան ամիսներին Գյումրու վագոն-տնակներում բնակվող անօթևան հարյուրավոր ընտանիքների հիմնական խնդիրը տնակներում մի կերպ նորմալ ջերմաստիճան ապահովելն է: Եվ քանի որ մշտապես թերսնվածության խնդիր ունեցող գործազուրկ անօթևան ընտանիքների համար մեկ խորանարդ մետր վառելափայտը 20
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց, առավոտյան ժամերին Արարատյան դաշտում` մառախուղ: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 15-ի գիշերը նույնքանով կնվազի: Երևանում` Հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր Երևան քաղաքի հունվարի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ · Օդի առավելագույն ջերմաստիճան 11.00C (1967 թ.)
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ(ԼՂՀ) ավտոճանապարհները: Բքի և վատ տեսանելիության պատճառով փակ է Սիսիան-Գորիս ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ
ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ
Լենինը ցույց տվեց, թե ինչպես կարելի է ղեկավարել: Ստալինը ցույց տվեց, թե ինչպես պետք է ղեկավարել: Խրուշչովը ցույց տվեց, որ ամեն հիմար էլ կարող է ղեկավարել: Բրեժնեւը ցույց տվեց, որ ամեն հիմար չէ, որ կարող է ղեկավարել:
Լողավազան մտած նորելուկը
Եվ հմուտ լողորդները Նախընտրական այս փուլում տեղի ունեցան իրադարձություններ, որոնց նախաձեռնողներին նորմալ երկրներում հաստատ կտեղափոխեին համապատասխան բուժհաստատություններ: Այդ իրադարձությունները կարելի է բաժանել նախընտրական «կամպանիայի» մեջ աննորմալ երեւույթների երկու փուլի: Առաջինը անփող թեկնածուների ջղայնացած բաղոքն էր ընտրագրավ սահմանողների դեմ եւ դատի տալու սպառնալիքը: Սա, ի դեպ, անմեղսունակության դրսեւորում էր, հետեւաբար անվնաս: Մարդ են, փող չունեն, բայց
Եթե այս համակարգը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սաֆարովը, ապա կանցնի Սաֆարովը. Հովհաննես Իգիթյան
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, նա կարո՞ղ է լուրջ մրցակից լինել գործող նախագահին կամ նախկին արտգործնախարարին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Հրանտ Բագրատյանը լուրջ քաղաքական գործիչ է: Մարդուն ընդունված է CV-ով, իր կենսագրությամբ, իր դասախոսություններով, հարցազրույցներով գնահատել, ըստ որոնց՝ Բագրատյանը ամբողջովին համապատասխանում
Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք
Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք՝ առողջության տևական քայքայումով: Այսպիսի եզրակացության է հանգել դատաբժիշկը` դերասանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբներին տեղեկություններ տարածվեցին, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել դերասանը եւ ծանր մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց: Թեեւ դերասանի մայրը մամուլով
Իմիտացիաների ավարտը
«Կարծում եմ, վերջացավ այն ցիկլը, երբ հնարավոր էր իմիտացիոն գործընթացներով, մոտեցումներով քաղաքական դաշտում կշիռ ունենալ կամ ազդեցություն պահել: Հուսանք, որ այս ընտրություններից հետո կսկսվի մի փուլ, երբ Հայաստանում իրական քաղաքական գործընթացների պահանջարկ կառաջանա: ՀՀ քաղաքացուն, կարծում եմ, այլեւս մոլորեցնելը բավական բարդ է լինելու. հասարակությունը բավականի ժամանակ ունեցել է համոզվելու` թե ով ով է եւ որը
«Արդյոք Սիրուշոն կրկին կներկայացնի՞ Հայաստանը»
«Հայաստանի հանրային հեռուստատեսությունն այժմ իրականացնում է «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի թեկնածուներին ընտրելու ներքին գործընթացը: Չեն դադարում ասեկոսեներն այն մասին, որ Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այս փոքր երկիրը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը սակայն շեշտել է, որ դեռևս որևէ որոշում չի կայացվել»: Այս մասին ասված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, որի հեղինակը հիշեցնում
Ալեքս Ֆերգյուսոնը առաջինն է 21-րդ դարի լավագույն մարզիչների ցուցակում
Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 2001 թվականից ամենամյա հարցում է անցկացնում, որոնց արդյունքով որոշում է 21- րդ դարի լավագույն ֆուտբոլային մարզչին: Ամեն տարվա արդյունքները համադրվում են եւ այդպես որոշվում է տվյալ ժամանակահատվածի լավագույն մարզիչը: Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը: Տասնյակում նրան հաջորդում են Ժոզե Մոուրինիոն (Պորտուգալիա), Արսեն Վենգերը
Հ. Բագրատյան. Քանի դեռ ՀԱԿ-ը կար՝ ես գիտեի, որ մենք գնում ենք քանդելու, ու ես դրան համաձայն էի, հիմա՝ չէ
«Մի չափազանցրեք, որ ՀԱԿ-ի համակիրներն ինձ դեմ են: Ես դեռ չեմ կշռել, բայց ինձ թվում է, որ ՀԱԿ-ից համակիրներն շատ ավելի շատ են, քան թե դեմերը»,-այսօր «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ժամանակ Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերում ձեր առաջադրվելու կապակցությամբ ՀԱԿ համակիրների քննադատությանը, պատասխանեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ, ՀԱԿ-ից իրեն դեմ են Լեւոն
Երևանում անցած տարի հայտնաբերվել է 179 հանցավոր խումբ՝ 492 անձով (Տեսանյութ)
Հունվարի 11-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Երևան քաղաքի վարչության և տարածքային բաժինների 2012 թվականի գործունեության արդյունքների ամփոփումը: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ Հաշվետու շրջանի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը: 2012 թ. մայրաքաղաքում գրանցվել է 7677 հանցագործություն, որը 697 դեպքով


















































