Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են Հովիկ Աբրահամյանի տեղակալները

Հունվար 12,2013 12:41 Share

Երեկ երեկոյան գումարած շտաբի նիստում Հանրապետական կուսակցությունը հաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ եւ ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավարը, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ով  այդ ժամանակահատվածում չի հրաժարվելու ԱԺ նախագահի պարտականություններից: Շտաբի անդամներն են ՀՀԿ գործադիր մարմնի անդամները, իսկ շտաբի պետի տեղակալները 5-ն են`  Միքայել Մինասյան, Դավիթ Հարությունյան, Արմեն Գեւորգյան, Կարեն Կարապետյան, Լեւոն Յոլյան:

«ՀՀԿ-ն կարեւորում է ամենաբարձր մակարդակով ընտրություններ անցկացնելը: Այս ընտրությունները պետք է անցնեն բացառիկ դրական մթնոլորոտում, լինեն լավագույնը մեր պետության 21-ամյա պատմության մեջ, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել