Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս համակարգը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սաֆարովը, ապա կանցնի Սաֆարովը. Հովհաննես Իգիթյան

Հունվար 12,2013 10:04

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում  Հրանտ Բագրատյանի առաջադրմանը, նա կարո՞ղ է լուրջ մրցակից լինել գործող նախագահին կամ նախկին արտգործնախարարին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.

«Հրանտ Բագրատյանը լուրջ քաղաքական գործիչ է: Մարդուն ընդունված է CV-ով, իր կենսագրությամբ, իր դասախոսություններով, հարցազրույցներով գնահատել, ըստ որոնց՝ Բագրատյանը ամբողջովին համապատասխանում է առաջադրվող ու մրցունակ թեկնածուի չափանիշներին: Այլ հարց է, որ հասարակությունը հնարավոր է Բագրատյանի մեջ չտեսնի այն փրկիչին, որը կարող է ջարդել այս համակարգը, իր հետևից զանգվածներ տանել: Մտավախությունը միայն սա է: Բագրատյանի ցանկացած հոդված, հայտարարություն, խորհրդարանում փոքրիկ ելույթ կամ մեկնաբանություն տրամաբանական է ու պրոֆեսիոնալ»:

Հարցին էլ՝ լինելով այդպիսին, ՀՀ նախկին վարչապետը չի՞ կարող հաղթել Սերժ Սարգսյանին, շանսեր չկա՞ն, Հովհաննես Իգիթյանը պատասխանել է.

«Հաղթել կարող է միայն գործող համակարգից առաջադրվողը: Այն նույն համակարգը, որն առաջադրել է Սերժ Սարգսյանին, եթե առաջադրեր ցանկացած մեկին, ասենք՝ Հովիկ Աբրահայանին, Շարմազանովին, Մհերին, մարդիկ կասեին, որ նա մրցակից չունի: Սերժ Սարգսյանը Բաղրաման 26-ում շարունակելու է նստել ոչ թե այն պատճառով, որ հիանալի թիմ ունի, կառավարման մոդել կամ ծրագիր, այլ որովհետև առաջադրվում է այս համակարգից: Գուցե զավեշտական հնչի, բայց եթե այս համակարգը որոշի, որ ՀՀ նախագահը պետք է լինի Սաֆարովը, ապա կանցնի Սաֆարովը: Նույնիսկ այն դեպքում, եթե անգամ հասարակության 100 տոկոսն էլ դեմ լինի Սաֆարով նախագահին: Հասարակությունը պետք է զգա այնպիսի թեկնածուի ուժը, որը կկարողանա շարժել բոլորին, ինչպես դա 2008-ին արեց Լևոն Տեր-Պետրոսյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031