Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք հայեր՝ «Tata Steel 2013» գերմրցաշարում

Հունվար 12,2013 12:17 Share

Այսօր Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում 75-րդ անգամ մեկնարկում է «Tata Steel 2013» շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում են երեք հայ գրոսմայստերներ:
Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ուժեղագույնների «A» խմբում մեկնարկային տուրում հանդիպում է նիդերլանդցի Լյուկ-վան Վելիի հետ: «B» խմբում ընդգրկված Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը Արկադի Նայդիչն է (Գերմանիա): Բրազիլահայ գրոսմայստեր Գրիքոր Մխիթարյանը, որ հանդես է գալիս «C»  խմբում, խաղում է տանտերերից Թոն Բուրգի հետ:
Յուրաքանչյուր խմբում ընդգրկված է 14 շախմատիստ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել