Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք

Հունվար 11,2013 23:40

Դերասան Սերգեյ Գրիգորյանին պատճառվել է միջին ծանրության վնասվածք՝  առողջության տևական քայքայումով: Այսպիսի եզրակացության է հանգել դատաբժիշկը`  դերասանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի սկզբներին տեղեկություններ տարածվեցին, թե ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի է ենթարկվել դերասանը եւ ծանր մարմնական վնասվածքներով նա տեղափոխվել է հիվանդանոց: Թեեւ դերասանի մայրը մամուլով հերքել էր  Մ.Սեդրակյանի ենթակաների կողմից իր որդուն ծեծելու հանգամանքը, այդուհանդերձ դերասանի հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը հաստատվեցին:  Դերասանի նկատմամբ նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանությունը եզրակացությունը ստացել է շուրջ 1 ամիս առաջ` դեկտեմբերի 17-ին:

Ըստ այդմ,  Ս.Գրիգորյանը ստացել է գլխուղեղի թեթև  աստիճանի  սալջարդ, երկկողմանի կոնվեքսիտալ հիդրոմա՝ առանց գլխուղեղի ճնշման, տրավմատիկ նեյրոսենսոր ծանրալսության ձևով: Պատճառված վնասվածքի եղանակի մասին դատաբժիշկը  ոչինչ չի ասել, սակայն նշել է, որ հավանաբար այն հասցվել է բութ, կոշտ  առարկայով:

Ոստիկանությունում բացատրություններ են տվել նաեւ տուժուղը եւ նրա մայրը: Դերասանը շարունակել է պնդել, որ  վնասվածքը ստացել է նոյեմբերի 29-ին, իրենց տանը ներքին հարդարման աշխատանքներ կատարելու ժամանակ` փայտյա աստիճանից վայր ընկնելու հետևանքով, բայց Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել միայն դեկտեմբերի 1-ին:  Դերասանը հերքել է  ԶԼՄ-ների հաղորդումներն առ այն, թե ինքը վնասվածքը ստացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող բենզալցակայանի տարածքում դաժան ծեծի ենթարկվելու պատճառով: ‹‹Այդ ամենը զրպարտություն է և չի համապատասխանում իրականությանը››,- հայտարարել է նա՝  հերքելով նաև, որ վնասվածքը կարող է ստացած լինել վթարի, հրելու կամ աստիճանի վրայից վայր գցելու հետևանքով:

Այդուհանդերձ, Արմավիրի մարզի դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը քննության առարկա դարձնել նաեւ մամուլի հրապարակումները եւ ստուգել մամուլում նշված հանգամանքները:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031