Օրվա լրահոսը

24-ամյա իջեւանցին 24 ծառ է հատել՝ պատճառելով ավելի քան 2,5 միլիոն դրամի վնաս

Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռաֆիկ Մելքոնյան) ընթանում է Իջեւան քաղաքի 24-ամյա բնակիչ Գեւորգ Օթարյանի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում որ ապօրինի հատել է 23 հատ հաճարենի եւ մեկ թխկենի՝ պետությանը պատճառելով 2 միլիոն 568 հազար դրամի վնաս: Նախկինում չդատված Գ. Օթարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա մեղադրվում

Քիմիկատների արտահոսքի մասին իշխանությունները լռում էին 5 օր (Տեսանյութ)

Չինաստանի Շանսի գավառի ածխային գործարանում քիմիական վտանգավոր նյութի արտահոսք էր տեղի ունեցել: Թափվել էր անիլինի 40 տոննա: Միջադեպը տեղի էր ունեցել դեռ դեկտեմբերի 31-ին, բայց իշխանություններն արտահոսքի մասին տեղեկացրին միայն 5 օր անց: https://ntdtv.ru  

Ուսեյն Բոլտի հաղթանակների գաղտնիքը ընկերուհու հետույքն է

Ժամանակակից սպորտի գերաստղ, արագավազորդ Ուսեյն Բոլտը բացահայտել է իր խելահեղ արագության գաղտնիքը, որը նրան բազում հաղթանակներ է պարգեւել: Պարզվում է, որ եզրագծի ժապավենն առաջինը հատելիս նա մտածում է ոչ թե, ասենք, մոր կամ Ջամայկային փառք բերելու, այլ ընկերուհու` Մեգան Էդվարդսի, հետույքի մասին: Հենց այդ մտքերով է նա հաղթել Լոնդոնի օլիմպիական խաղերում: 100 մետր արագավազքի եզրափակչից

Միասեռականությունը հեղեղել է անգլիական ֆուտբոլը

«Վեսթ Հեմի» երկրպագուներին եւ, ընդհանրապես, անգլիական ֆուտբոլին 2013 թվականին դժվար փորձություններ են սպասվում: Բանն այն է, որ «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մեթյու Ջարվիսը հայտնվել է Անգլիայում գեյերի շրջանում մեծ տարածում ունեցող հանդեսներից մեկի շապիկին: Իսկ ֆուտբոլիստը հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ֆուտբոլիստներից շատերը վախենում են բացահայտել իրենց իսկական էությունը եւ կոչ արել չվախենալ իրենց կողնորոշվածության

Ձյան շերտի ծանրությունից փլուզվել է տանիքի մի հատվածը

Հունվարի 8-ին, ժամը 09:01-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20 տան պատն ու տանիքի մի հատվածը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Նատելլա Նազարյանին պատկանող, 1940-ական թվականներին կառուցված տան

Ամանորյան ֆլամինգոների, դիզայներների, ավագանու և տեղական ժողովրդավարության մասին

Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, «ֆլամինգոների» թեման:  Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս

Ձնաբքի պատճառով փակ են որոշ ճանապարհահատվածներ

Ի գիտություն վարորդների ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ ձնաբքի պատճառով փակ են Ապարան-Արագած, Արագած-Արթիկ և Մաստարա-Մարալիկ ճանապարհահատվածները: Հորդորում ենք վարորդներին այդ ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ: Ըստ ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության վերաբերյալ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջեւ 2009թ. հունիսի 2-ին կնքված Լոռու, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի

Թեկնածուն դիմում է ՍԴ (Տեսանյութ)

ՀՀ նախագահի ընտրությունները տեղի կունեն ոչ թե փետրվարի 18-ին, այլ ավելի ուշ: Խոստանում է Իրավագետ, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Այվազյանը . «Սահմանադրության 57 հոդվածն ասում է՝ եթե ճանաչվի, որ թեկնածուի համար առաջացել է անհաղթահարելի խոչընդոտ, երկշաբաթյա ժամկետով հետաձգվում են ՀՀ նախագահի ընտրությունները եւ այդ ժամկետն ավարտվելուց հետո 40 օր հետո նշանակվում են նոր ընտրություններ»:

Ամանորի կովերի ոդիսականը

Հունվարի 2-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի տարածքում հայտնվել է 5 խոշոր եղջերավոր անասուն՝ 3 կով եւ 2 մոզի: Դրանք չեն պատկանել Բաղանիսի բնակիչներին: Գյուղապետ Նարեկ Սահակյանը որոշել է անասուններն ի պահ հանձնել Բաղանիսի այն անասնատերերին, ում կովերը նախկինում կատարված անասնագողություններից հետո անհետացել են, ենթադրաբար տարվել հարեւան Ադրբեջանի տարածք: Գյուղապետը որոշել է, որ եթե կովերի

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ով տանը նստում է, կամա թե ակամա մասնակցում է այս իշխանության վերարտադրմանը»

«Փետրվարի 18-ին տեղի է ունենալու ընտրական հեղափոխություն, որի միջոցով Հայաստանի ժողովուրդը ջարդելու է ուժային, մաքսային եւ հարկային այն համակարգը, որը 20 տարի իշխում է Հայաստանում: Ես հարգում եմ բոլոր թեկնածուներին, հատկապես Հայրիկյանին եւ Բագրատյանին, որոնք մեր պետականության հաստատման ակունքներում են կանգնած: Ամենահեշտը տունը նստելն էր, եւ իրենք փորձեցին մասնակցել»,- այսօր «Հենարան» ակումբում այսպիսի հայտարարություն արեց

Ատրճանակով մտել ու տարել են շուրջ յոթուկես միլիոն դրամի գույք

ՀՀ քաղաքացի  Աշոտ Օհանյանը մեղադրվում է կնոջ նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու մեջ`  առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 14 տարի առաջ: Այժմ արդեն Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող քրեական գործի նյութերի համաձայն` նա հանցավոր համաձայնության գալով Դերենիկ Դավթյանի, Յուրա Մուրադյանի և Ռուդոլֆ Մկրտչյանի

Նախագահական ընտրությունն էժանացել է, կամ ԺԵԿ-ի պետ դառնալն ավելի դժվար պայքար է

ՀՀ նախագահական ընտրությունների՝ թեկնածուների առաջադրման փուլն այս տարի առանձնանում է նրանով, որ գրանցվեց թեկնածուների առատություն, անգամ առաջադրվել են այնպիսի անձինք, որոնք չունեն քաղաքական կենսագրություն, քաղաքական դաշտում մինչ այժմ հայտնի չեն եղել իրենց գործունեությամբ: Aravot.am-ը իրավապաշտպանների հետ զրույցում հետաքրքրվեց՝ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի՞ երևույթ է, որ ունենք այսպիսի պատկեր և արդյոք դրա պատճառն այն է, որ

Նրանք, ովքեր քարոզարշավի համար Հայրիկյանին փող չեն տալիս՝ ոչխարնե՞ր են

«Ընթացքում անընդհատ փող հավաքվում է, հո բոլորը ոչխա՞ր չեն, մարդիկ հասկանում են, որ իրենց ծառայողին պետք է վճարեն», հայտարարել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հաջողվո՞ւմ է արդյոք ժողովրդից գումար հավաքել քարոզարշավի համար։ «ՉԻ» – Փաստորեն Պարույր Հայրիկյանր ՀՀ ազգաբնակչության դասակարգման նոր մոդել է հայտնագործել. նրանք, ովքեր քարոզարշավի համար իրեն փող են

Ռանչպար գյուղում տուն է այրվել

Հունվարի 7-ին, ժամը 10.50-ին, ոստիկանհության Մասիսի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում տուն է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, այրվել է 1974 թ. ծնված Սարգիս Ի.-ի  (ժամանակավորապես բացակայում է ՀՀ-ից) տունը: Հրդեհը մարվել է ժամը 11.30-ի սահմաններում, 1 մարտական հաշվարկի ուժերով: ՀՀ ԱԻՆ Արարատի հրդեհային տեսչության կողմից կատարվում

Քվեաթերթիկի վրա գրեք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլոց անունները

Առաջին։ Ուզենք թե չուզենք, այնպես է ստացվել, որ հիմա չկա այն այլընտրանքային թեկնածուն, որին ձայն տալով հայ հասարակությունը կկարողանա ազատվել այս իշխանությունից եւ իրականացնել տարիներ շարունակ խմորվող հեղափոխության ծրագիրը։ Երկրորդ։ Թեկնածու չկա ոչ թե այն պատճառով, որ երկրում արժանավոր եւ համարձակ մարդ չի մնացել Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար, այլ պարզապես երկրում ապրող արժանապատիվ եւ

Հայտնաբերվել և կալանավորվել է

Հունվարի 7-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղից բերման են  ենթարկել 1980 թ. ծնված Գևորգ Կ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 7-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Գևորգ Կ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն

Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հունվարի 8-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո  բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Գագիկ Ղ.-ն, որը 1994 թ. հունիսի 24-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Սուրեն Սուրենյանցին բերման կենթարկեն

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր որոշում կայացրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին: Քաղաքագետը, որը մեղադրվում է Գեւորգ Ղասաբյանից խաբեությամբ 508 000 ՀՀ դրամ հափշտակելու համար, դատարան չէր ներկայացել: Դատարան չէր ներկայացել նաեւ նրա պաշտպանը: Դատավորը նաեւ իրազեկեց, որ հաջորդ նիստին ամբաստանյալի չներկայանալու դեպքում կվերանայվի նրա խափանման միջոցի

Դեպարդյեն կկանգնի Փարիզի դատարանի առջեւ

Օրերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն այսօր Փարիզի դատարանի առջեւ է կանգնելու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեղադրանքով։ Դերասանը ընդունել է մեղքը։ Դեպարդյեին սպառնում է 4.5 հազար եվրոյի տուգանք, ինչպես նաեւ մինչեւ երկու տարվա ազատազրկում։ «Ազատություն» ռադիոկայան

Ուղիղ միացում. Վիգեն Հակոբյանը եւ Ռուբեն Մեհրաբյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 69-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` «ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն,  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Քննարկման թեման` առաջիկա նախագահական ընտրարշավի առանձնահատկությունները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:  

Էպոսագետը Չինաստանից ապրանք է բերել, այստեղից ՌԴ տարել

Հատված գործազուրկ էպոսագետ Վարդան Սեդրակյանի հարցազրույցից։ – Պարոն Սեդրակյան, 8 մլնը քիչ փող չէ, դուք գործազուրկ եք, որտեղի՞ց ձեզ այդ գումարը։   – Մյուսները որ դրել են, ողորմություն հավաքելով են դրել՝ Րաֆֆին, Պարույրը։ Հիշո՞ւմ եք, որ Րաֆֆին ասաց՝ ազգը պիտի հավաքի, ես էլ առաջարկեցի իմ օգնությունը, չընդունեց, Պարույր Հայրիկյանը նամակներ էր ուղարկել Հայաստանով մեկ։ Հիմա

Գրողը մահացե՞լ է բանտում, որտեղ հայտնվել էր պատմվածքի պատճառով (Տեսանյութ)

Ույգուրյան նշանավոր գրող Նուրմուհամմետ Յասինը, հնարավոր է, մահացել է Չինաստանի բանտում: Այդ մասին անցած շաբաթ Twitter-ի իր էջում հայտնել է չինացի իրավապաշտպան ակտիվիստ Դեն Բյաոն: Ընդ որում՝ նշվում է, որ նա մահացել է ավելի քան մեկ տարի առաջ: https://ntdtv.ru/  

Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե այդ առեւտուրն ինչ քաոսի կվերածվեր, եթե «Մեծ գործը» հաջողությամբ պսակվեր

Հարյուրավոր մարդիկ իրենց վերջին հարյուր դրամով գալիս էին Ազատության հրապարակ ժամերով կանգնում, անձրեւի տակ թրջվում, ձյան տակ դողում, արեւից վառվում եւ արդարություն էին պահանջում։ Նրանք ոտքով վերադառնում էին իրենց տուն ու նույնիսկ հաց չէին ունենում ուտելու, սակայն չէին տրտնջում, որովհետև գիտեին՝ մեծ գործ են անում։ Մարդիկ, նույնիսկ, այնպիսի հերոսության էին գնում, ինչպես սեփական, սեփական երեխայի

Բախվել են մեքենաներ

Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին տեղեկություն է ստացվել, որ Արշալույս գյուղի մոտ տեղի է ուեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 33 ՏD 634 պ/հ և «Վոլվո» մակնիշի 33 DO 399 պ/հ ավտո­մեքենաները: Մինչ փրկարարների ժամանումը` «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1990

«Ի՞նչ էնենք, էրթանք Սերժի մո՞տ»

Գյումրու նորակառույց «Մուշ-2-2» թաղամասի որոշ շենքերի բնակիչների ջրամատակարարման ներքին համակարգը դեկտեմբերի կեսերից սառել է, չի գործում նաեւ կոյուղին: Նման իրավիճակ է, մասնավորապես, թիվ 38, 39, 66, նաեւ՝ թիվ 67 շենքերում: Թիվ 67 շենքի որոշ բնակիչներ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց ջուրը սառել էր, բայց սեփական ուժերով կարողացել են հալեցնել սառույցը, իսկ 66 շենքի բնակիչները

Շմոլ գազի թունավորում

Հունվարի 7-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Սարի Թաղի 2-րդ փողոցի թիվ 14 տնից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել նշված հասցեի երկու բնակիչները: Ըստ հիվանդների հարազատների հայտարարության` նրանք թունավորվել են լոգարանում: Կատարվում է հետաքննություն: *** Հունվարի 7-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ

Հերթական Ոսկե գնդակը Մեսսիին

Ազգային հավաքականների մարզիչների եւ ավագների, ինչպես նաեւ մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով՝ չորրորդ տարին անընդմեջ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին՝ արժանանալով ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» պարգեւին։ Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են հայտնվել Կրիշտիանու Ռոնալդուն եւ Անդրես Ինիեստան։ «Ազատություն» ռադիոկայան

Ւնչպե՞ս էին կենգուրու որսում Մելբուռնի օդանավակայանում (Տեսանյութ)

Ավստրալիայում կենգուրու կարելի է տեսնել ամենուր: Երբեմն նույնիսկ օդանավակայանում: Այդպիսի դեպք տեղի ունեցավ երկուշաբթի: https://ntdtv.ru/

Սիրիահայերի առջև սահմանի բացման ստորագրահավաքը Սպիտակ Տան կայքում է

Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որով Բարակ Օբամային առաջարկվում էր կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը, արդեն տեղադրված է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի կայքում` https://petitions.whitehouse.gov/petitions  Ըստ ԱՄՆ նախագահի վեբ-կայքի կանոնների, եթե նախաձեռնությունը մեկ ամսում 25 հազար ձայն հավաքի, դրան պարտադիր կանդրադառնա Բարակ Օբաման: Նախաձեռնությունը ստորագրում են ոչ միայն հայեր, այլև խիստ ոչ հայկական անուններ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031