Լրահոս
Օրվա լրահոսը

Ատրճանակով մտել ու տարել են շուրջ յոթուկես միլիոն դրամի գույք

Հունվար 08,2013 12:51

ՀՀ քաղաքացի  Աշոտ Օհանյանը մեղադրվում է կնոջ նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու մեջ`  առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել շուրջ 14 տարի առաջ:

Այժմ արդեն Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում գտնվող քրեական գործի նյութերի համաձայն` նա հանցավոր համաձայնության գալով Դերենիկ Դավթյանի, Յուրա Մուրադյանի և Ռուդոլֆ Մկրտչյանի հետ, 1999 թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 19:00-ի սահմաններում Դերենիկ Դավթյանի և Ռուդոլֆ Մկրտչյանի հետ, զինված «Մակարով» տեսակի ատրճանակով, ապօրինի մուտք են գործել Ժիրայր Շիրինյանի` Ավան-Առինջ թաղամասում գտնվող  բնակարան: Այստեղ ատրճանակի բռնակով հարվածել են վերջինիս կնոջ` Սվետլանա Հարությունյանի գլխին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:

Այնուհետև կապել են տանտիրուհու ձեռքերը, ոտքերը, բերանը և բնակարանից հափշտակել 7 172 000  դրամի ոսկյա զարդեր և 264 500 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար` պատճառելով առանձնապես խոշոր չափի ` 7 436 500 դրամի գույքային վնաս: Միաժամանակ, դարձյալ ըստ առաջադրված մեղադրանքի, Աշոտ Օհանյանը առանց համապատասխան թույլտվության ապօրինի ձեռք է բերել, պահել և կրել հրազեն հանդիսացող ‹‹Մակարով›› տեսակի ատրճանակ, որը գործադրվել է ավազակային հարձակման ժամանակ:

Աշոտ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նա այժմ հանդիսանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր: Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպասվում է ազատազրկում` մինչև տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031