Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք, ովքեր քարոզարշավի համար Հայրիկյանին փող չեն տալիս՝ ոչխարնե՞ր են

Հունվար 08,2013 12:30

«Ընթացքում անընդհատ փող հավաքվում է, հո բոլորը ոչխա՞ր չեն, մարդիկ հասկանում են, որ իրենց ծառայողին պետք է վճարեն», հայտարարել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե հաջողվո՞ւմ է արդյոք ժողովրդից գումար հավաքել քարոզարշավի համար։

«ՉԻ» – Փաստորեն Պարույր Հայրիկյանր ՀՀ ազգաբնակչության դասակարգման նոր մոդել է հայտնագործել. նրանք, ովքեր քարոզարշավի համար իրեն փող են տալիս՝ մարդիկ են, իսկ ովքեր փող չեն տալիս՝ ոչխարներ են։ Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ ՀՀ ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունն այս հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ կարծիքն ունի։ Խնդիրն այն է, որ Պարույր Հայրիկյանը կարող է զարգացնել իր գաղափարը եւ նոր բիզնես հիմնել։ Վճարում ես ընդամենը 3 հագար դրամ եւ համապատասխան տեղեկանք ստանում առ այն, որ ոչխար չես։ Հետաքրքիրն այն է, սակայն, որ Պարույր Հայրիկյանը փաստորեն մարդկանցից փող է հավաքում, որպեսզի քարոզչություն իրականացնի «ոչխարների» շրջանում։ Ոչինչ չենք ակնարկում, բայց որպես կանոն՝ ոչխարի հոտի առաջնորդ ձգտում են դառնալ այծերը։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031