Լրահոս
Օրվա լրահոսը

Շմոլ գազի թունավորում

Հունվար 08,2013 11:20

Հունվարի 7-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Սարի Թաղի 2-րդ փողոցի թիվ 14 տնից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել նշված հասցեի երկու բնակիչները:
Ըստ հիվանդների հարազատների հայտարարության` նրանք թունավորվել են լոգարանում:
Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 7-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 2008 թ. ծնված  Աննա  և 2011 թ. ծնված Անի  Խոտիկյանները, որոնք, ըստ ծնողների հայտարարության, տան խոհանոցում թունավորվել են ջեռուցման կաթսայի գազի արտահոսքից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 6-ին, ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում  հաղորդում  է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վեդի քաղաքի Արարատյան փողոցի 45 շենքի թիվ 8 բնակարանի երկու բնակիչները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:

***

Հունվարի 7-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու  բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վարդենիկ գյուղի 7 բնակիչներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, տան խոհանոցի գազօջախից  շմոլ  գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:

***

Հունվարի 6-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու  բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ծակքար  գյուղի մի բնակչուհի:
Պարզվել է, որ հունվարի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նա թունավորվել է տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտահոսք եղած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031