Օրվա լրահոսը
Ռոժե Ֆեդերերին ճանաչել են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն մարզիկ
Իտալիայի ամենահեղինակավոր մարզական հրատարակությունը՝ Gazzetta dello Sport-ն, իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ իմանալու, թե ո՞վ է բոլոր ժամանակների եւ ազգերի լավագույն մարզիկը: Նախաձեռնությունը կեսկատակ, թե կեսլուրջ նվիրված է եղել աշխարհի վերջին, սակայն գաղափարի հեղինակները վստահ են եղել, որ մարզասերները վերջնական եւ անդառնալի վճիռ կկայացնեն: Ընթերցողները հարցմանը վերաբերվել են ամենայն լրջությամբ, հիշել նախկին մարզիկներին՝ չմոռանալով
ՀԿԵ-ն աշխատում է բնականոն ռեժիմով
Չնայած ձյան առատ տեղումներին՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Ներկա պահին կատարվում են երկաթուղային գծերի մաքրման և անխափան երկաթուղային հաղորդակցության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներ: Երեկ ձնամաքրման աշխատանքներ էին տարվում Նուռնուս-Ծովագյուղ, Գյումրի-Անի, Գյումրի-Ղալթախչի, Մայիսյան-Ջաջուռ հատվածներում: Ձնամաքրման աշխատանքներ կատարում էին մոտ 200 երկաթուղային և 3 ձնամաքրող մեքենա, որից 2-ը աշխատում էին Գյումրիում, իսկ 1-ը՝ Սևանում:
Նիկոլ Փաշինյան. «Երբ գրեթե բոլորը մտածում էին, թե 2013 թվականին Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, ինքը գիտեր, որ չի առաջադրվելու»
«Ազատություն» ռադիոկայանի Ֆեյսբուքյան ասուլիսում խոսել էի Հայ ազգային կոնգրեսի թույլ տված երկու սխալների մասին։ Առաջինը՝ երկխոսությունն է, երկրորդը՝ քաղաքագիտական վերլուծությունը, որը ՀԱԿ-ԲՀԿ պրոցեսի գաղափարական հիմնավորումը դարձավ։ Գործընկերներս, սակայն, փորձում են մեծ աղմուկ սարքել երկխոսության շուրջ իմ ունեցած դիրքորոշման մասին, ըստ էության ոչինչ չասելով քաղաքագիտական վերլուծության մասին։ Սա այլ կերպ, քան շեղող մանեւր դժվար է որակել։
«Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվել է ավտոմեքենա
Հունվարի 8-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածնի խճուղու և Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.57-ին, մարվել` 22.59-ին: Ամբողջությամբ այրվել է «Պեգաս» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի Տ1137 պ/հ ավտոմեքենան:
Նույն շենքի 12-րդ հարկից մեկ տարվա ընթացքում երկու երիտասարդ աղջիկ նետվել են ցած եւ ողջ մնացել
Այս շենքը Երեւանի սովորական շենքերից մեկն է՝ իր նմաններից, թվում է, ոչնչով չտարբերվող։ Բայց միստիկական մի պատմություն առանձնացնում է դրան մյուսներից։ Երեկ հայտնի դարձավ, որ հունվարի 4-ին Հարավ-Արեւմտյան թաղամասի Րաֆֆու 49 շենքի 12-րդ հարկի պատշգամբից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 23-ամյա Գ.Մ.-ն։ Նա, բարեբախտաբար, ողջ է մնացել, եւ երեկվա դրությամբ գտնվում էր «Մալաթիա» բժշկական կենտրոնում։
Անօթևան շատ ընտանիքներ վառելիք հայթայթում են աղբանոցներից
Վառելափայտի գների տարեցտարի թանկացման պատճառով Գյումրու տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար ձմռան վառելիքի հայթայթման միակ վայրերը դարձել են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Բազմաթիվ ընտանիքներ ամբողջ ամառ հավաքում են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկե շշեր, թուղթ, հնամաշ կոշիկներ, անվադողեր, շոր և այլն, որպեսզի կարողանան ձմռան ամիսներին մի կերպ տաքացնել վագոն-տնակները:Իսկ տնակներում նորմալ ջերմաստիճան ապահովելը բավական
Համբարձումյանը Դոնեցկի «Մետալուրգում» կփոխարինի Եդիգարյանի՞ն
Terrikon-ը, վկայակոչելով Երեւանի «Բանանցի» կայքը, տեղեկացնում է, որ ակումբի եւ ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը մեկնել է Դոնեցկ՝ տեղի «Մետալուրգում» փորձաշրջան անցնելու: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում: Աղբյուրը նշում է նաեւ, որ օրերս «Մետալուրգից» հարազատ «Փյունիկ» է վերադարձել Արտակ Եդիգարյանը, որն ուկրաինական ակումբում կատարում էր հենց աջ պաշտպանի պարտականությունները:
Հայտնաբերվել է դիակ` մասնատված վիճակում
Հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ որդին` 1965 թ. ծնված Արա Հունանյանը, հունվարի 3-ին, ժամը 14.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հունվարի 8-ին, ժամը 17.50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը և Ծաղկահովիտ-Ալագյազ միջհամայնքային ճանապարհը: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Գյումրի, Արթիկ-Մանթաշ-Արագած, Քուչակ-Ապարան-Սպիտակ, Աշոցք-Ամասիա, Գավառ-Մարտունի-Վարդենիս Երևան-Մեղրի ավտոճանապարհի “Զանգեր” կոչվող ճանապարհահատվածները, իսկ մասամբ դժվարանցանելի է Երևան-Սևան ավտոճանապարհը: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության
Ռեկորդային գործազրկություն եվրոյի գոտում
Հունաստանն ու Իսպանիան մնում են գործազրկության ամենաբարդ խնդիրներն ունեցող եվրոպական պետությունները Եվրոյի գոտու պետություններում գործազրկության ցուցանիշները հասել են ռեկորդային 11,8 տոկոսի: Եվրոպական Միության կողմից երեքշաբթի օրը հրապարակված գործազրկության տվյալների մասին զեկույցը վերաբերում է 2012 թվականի նոյեմբերին: Ըստ զեկույցի, այդ ամսվա ընթացքում եվրոն որպես վճարման միջոց օգտագործող պետություններում առանց աշխատանքի էր մնում մոտ 19 միլիոն մարդ՝
Ռոնալդուն չի կարողացել հաշտվել Մեսսիի հաղթանակի հետ
Այն բանից հետո, երբ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը չորրորդ անգամ անընդմեջ հանձնվեց Լիոնել Մեսսիին եւ բոլոր դափնեկիրները միասին լուսանկարվեցին, Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անմիջապես լքել է «Կոնգրես Հիլլ» դահլիճը, որտեղ կատարվում էր ՖԻՖԱ-ի արարողությունը: Ռոնալդուն թիկնապահի ուղեկցությամբ արագ անցել է հյուրերի միջով եւ անհետացել՝ չշփվելով լրատվամիջոցների
Էնֆիաջյանը կատարե՞լ է Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունը
Գիտության ֆինանսավորման ավելացման ուղղությամբ ԲՀԿ-ն մի շարք ծրագրեր ուներ եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Վահե Էնֆիաջյանին հանձնարարել էր, որ հետեւողական լինի, որ այդ ծրագրերը շարունակական բնույթ ունենան, դրանք ավարտին հասցնեն: Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր եք կատարել Դուք այս ընթացքում, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությունն արե՞լ եք: Նա պատասխանեց. «Նախ, Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի
Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը՝ «Tata Steel Chess»-ում
Հայաստանի երկու գրոսմայստերներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը մասնակցելու են Հոլանդիայի Վեյկ-Ան-Զեե քաղաքում հունվարի 11-17-ը կայանալիք «Tata Steel Chess 2013» շախմատային խոշորագույն ավանդական մրցաշարին: Ուժեղագույնների «A» խմբում Արոնյանի մրցակիցները լինելու են Կարլսենը, Կարուանան, Կարյակինը, Անանդը, Նակամուրան, Վան Հաոն, Լեկոն,Գիրին, Հարիկրիշնան, Վան Վելին, Սոկոլովը, Լ՝Ամին, Հոու Յիֆանը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ Սերգեյ
Վաղը 13-18 աստիճանով կցրտի
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» գործակալությունը` հունվարի 9-10-ին, ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի: Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9մ/վրկ, 9-10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ
ՀԱԿ անդամի պատասխանը. «Րաֆֆին օտարի տանը նստած է եղել 20 տարի, թող գա, նստենք փաստերով ապացուցեմ»
Բոլոր նրանց, ովքեր նախագահական ընտրությունները որոշել են բոյկոտել եւ ոչ մեկին չսատարել՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխան տվեց՝ «ամենահեշտը տանը նստելն է»: Ավելին՝ պարոն Հովհաննիսյանը, կարծես ՀԱԿ հայտարարության մեջ առկա քննադատությանն արձագանքելով, վստահեցրեց, որ ով տանը նստում է, կամա թե ակամա նպաստում է այս իշխանության վերարտադրմանը: Նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ ոչ մեկին չսատարելու որոշում ընդունած
Փաստաբանի արտահայտություններն անթույլատրելի են
«Փաստաբանը թույլ է տվել շատ սխալ արտահայտություններ, ինչն անթույլատրելի է, եթե, իհարկե, կայքը չի աղավաղել նրա ասածը», – ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ «Փաստինֆո» գործակալության թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կարապետ Գալստյանի հայտարարությունը: Նշենք, որ «Aysor.am»-ի փոխանցմամբ, Սուրեն Սուրենյանցի պաշտպան Կ. Գալստյանը հայտարարել է, թե Սուրենյանցն իրեն խաբել է և ինքն իրավունք
Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է Սերժ Սարգսյանին փոխել եւ անվճար ծառայել 5 տարի
«Եթե Դուք հիմա չեք բացառում, որ հնարավոր է համագործակցեք Սերժ Սարգսյանի հետ, ես` որպես ընտրող, որտեղի՞ց ունենամ երաշխիքներ, որ Դուք ընտրապայքարի մեջ եք մտել՝ ոչ թե ինչ-որ պաշտոն ստանալու համար, կարո՞ղ եք տալ նման երաշխիք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ուրիշների համար երաշխիք չեմ կարող տալ:
Ընտրագրավը մուծել է արդեն ութ թեկնածու
Հանրապետության նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար թերի փաստաթղթեր ներկայացրած 8 թեկնածուներից մեկը` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, հունվարի 8-ին ԿԸՀ է ներկայացրել 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Այսպիսով` առաջադրված 15 թեկնածուներից 8-ը ներկայացրել են գրանցման համար բոլոր
Սուրեն Սուրենյանց. «Իմ քվեն տալու եմ Հրանտ Բագրատյանին»
Արդեն իսկ ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է ՀՀԿ նախագահ, գործող նախագահ Սերժ Սարգսյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանի միջեւ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀԿ-ականները համոզված հայտարարում են, թե նախագահական ընտրություններում հավակնություններ ունեցող մարդիկ պայքարելու են երկրորդ տեղի համար, երեկ Aravot.am-ը քաղաքագետ Սուրեն
Ճակատ ձեւավորելու ներուժ գուցե ունեն, բայց այն մեռելածին կլինի
Վերջերս բավական հաճախ է տեսակետ հնչում, թե ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն ներուժ ունեն նախագահական ընտրություններից հետո ընդդեմ Սերժ Սարգսյանի ճակատ ձեւավորելու, լուրջ խոչընդոտներ ստեղծելու իշխանությունների համար: «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Առավոտ»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով վերոնշյալ կարծիքներին, նկատեց, որ այդ ուժերը ճակատ ձեւավորելու ներուժ գուցե եւ ունեն, բայց՝ «այդ հնարավոր ճակատն
Ցուրտ պոլիկլինիկա
Երեւանի թիվ 20 պոլիկլինկայում մի փոքր կանգնելուց հասկացա, որ վտանգում եմ իմ առողջությունը: Առավոտյան թիվ 20 պոլիկլինկայում էի, բժշկին սպասելու ընթացքում ահագին մրսեցի, պոլիկլինիկան պարզվում է՝ չի ջեռուցվում: Դա ինձ համար էր նորություն, մտածեցի՝ հնարավոր է այս տարվա առաջին աշխատանքային օրն է, դեռ չեն հասցրել միացնել ջեռուցումը: Սակայն ծնողներիս և իմ կողքին կանգնած հաճախորդների՝ ցուրտ եղանակին նման ջերմաստիճանի
Ի՞նչ պատասխան է տալու Լեւոն Տեր-Պետրոսյանը
«Իսկ ի՞նչ պատասխան պետք է տա առաջին նախագահն այն մասսաներին, որոնք իրեն հավատացել են եւ, ցավոք, դեռ հավատում են: Ի՞նչ պատասխան պետք է տա այն 10 զոհերին եւ նրանց հարազատներին, ովքեր անմեղ տեղը զոհվեցին՝ նաեւ այս իշխանությունների հաբռգած լինելու պատճառով: Բայց այդ մարդիկ առաջին նախագահի ետեւից էին գնում, ու նա պարտավոր էր նրանց կողքին կանգնելու.
«Երջանիկ լինելու համար հարկավոր է 250 եվրո». Երջանկության գումարային սահմանը՝ երիտասարդների պատկերացմամբ
«Ամենաերջանիկ մարդն այն է, ով կարողանում է երջանկացնել», – ասել է Բալզակը, սակայն յուրաքանչյուրը երջանկություն ասվածն ընկալում է յուրովի՝ սիրելիի ժպիտից մինչև մի կլորիկ գումար: Գումարն, իհարկե, անհրաժեշտ է ապրելու համար, իսկ թե երջանիկ ապրելու համար որքան գումար է անհրաժեշտ մեր երիտասարդներին՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»: 22-ամյա Մարինա Ստեփանյանին երջանիկ լինելու համար հարկավոր է
Լանջիկից մինչև Մաստարա բաց է, սակայն ուղևորների մեծ մասը թանկացրած տոմսերով գնացքի հույսին են (տեսանյութ)
Aravot.am –ը պարբերաբար դժգոհություններ էր լսում այն մասին, որ մոտ 10-15 մեքենայատերեր չեն կարող դուրս բերել իրենց մեքենաները Լանջիկի անանցանելի հատվածից, որտեղ վերջիններս, այսպես ասած, պատանդ էին ընկել դեռևս երեկվանից ` ձնաբքի պատճառով: Հենց նոր մենք տեղեկություններ ստացանք այն մասին, որ Լանջիկի փոթորկաշատ հատվածում այլևս կուտակված մեքենաներ չկան, քիչ առաջ դուրս է բերվել ամենավերջին մեքենան`
Որքանո՞վ է բարեփոխվել ոստիկանությունը
2012թ. դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում, շուկային հարակից տարածքում թալանվել է Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի խանութը: Ըստ որոշ տեղեկությունների՝ գողացված ոսկեղենի եւ արծաթեղենի ընդհանուր արժեքը շուրջ 100 հազար դոլար է: ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքում( www.police.am) մենք տեղեկատվություն չգտանք խոշոր չափերի այս գողության վերաբերյալ: Ինչո՞ւ դեպքի մասին կայքում տեղեկատվություն չկա: Սույն հարցը
Առաջին «պաշտոնական հանդիպումը» ապագա սկեսրոջ հետ
Հարս-սկեսուր բարվոք հարաբերություններ երաշխավորում են ընտանիքի համերաշխությունը: Դա կարգավորելու համար հարկավոր է միմյանց ճիշտ հասկանալ, իսկ ամենից առաջ անհրաժեշտ է ծանոթանալ ապագա սկեսրոջ հետ: Առաջին ծանոթությունը կարող է ճակատագրական լինել. հուզմունքը շատ է, իսկ երկու կողմերի արտահայտությունները, խոսքի վրիպումները, նույնիսկ հայացքները կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ: Այս առիթով «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել աղջիկներից, թե ինչպես է տպավորվել
Էդիկ Մինասյան. «Եթե որեւէ մեկին նկատեմ ցույցի գնալուց, կհեռացվի համալսարանից» (Ձայնագրություն)
Անցած տարվա նոյեմբերին, երբ ilur,am-ը հրապարակեց ԵՊՀ Պատմության ֆակուլտետի կողմից հրատարակված «Հայոց Պատմություն» դասագրքից հատվածներ, շատերը ապշեցին, որ ոչ միայն անցյալը, այլեւ՝ ներկան, կարելի է այդպես կեղծել: Դասագրքի հետ առնչություն ունեցողները, (ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան), սակայն, հայտարարում էին, թե դասագրքում որեւէ բան չի կեղծվել: Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասում
Արամ Սարգսյան. «Այսօրվանից պետք է պատրաստվել հեղափոխության» (Տեսանյութ)
Ով փող ունի, միայն նա կարող է առաջադրվել , որպես նախագահի թեկնածու: 8 միլիոն դրամ ընտրագրավի պահանջն այսպես է մեկնաբանում Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը եւ վստահեցնում, որ նախագահի թեկնածուի համար բոլորովին այլ չափանիշներ են անհրաժեշտ: «Պետք է առաջնորդվել, թե առաջին հերթին ինչքան ժողովրդավարություն է վայելում, երկրորդ՝ ինչ քաղաքական կենսագրություն ունի։ Երրորդ՝ նրա մասնակցելու
Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու մասնատված դին (Տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից shamshyan.com– ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այգում եղած կիսակառույց շինության հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մասնատված վիճակում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության


















































