Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան սպանություն Երևանում. հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու մասնատված դին (Տեսանյութ)

Հունվար 08,2013 18:55

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից shamshyan.com– ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  այգում եղած կիսակառույց շինության հետնամասում հայտնաբերվել է տղամարդու դի՝ մասնատված վիճակում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 2-րդ փրկարարական խմբի հրամանատարի տեղակալ Մհեր Ղազարյանի գլխավորությամբ հատուկ տեխնիկայի միջոցով, մեծ դժվարությամբ կարողացան բացել կիսակառույց շինության երկաթյա դուռը: Ներսում քննչական խումբը հատակին, պատերին և մի քանի հատվածներում հայտնաբերեց արյան հետքեր, կացին և խարտոց:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ սպանվածը Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ, 48-ամյա Արա Հունանյանն էր, որը ըստ տեղեկությունների, ամուսնացած էր և ուներ ընտանիք:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ սպանություն կատարող անձին հայտնաբերելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031