Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը 13-18 աստիճանով կցրտի

Հունվար 08,2013 21:50

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» գործակալությունը` հունվարի 9-10-ին, ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի: Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9մ/վրկ, 9-10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:

 

Երևանում`

Հունվարի 9-10-ին սպասվում է ձյուն, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-15 աստիճանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել