Օրվա լրահոսը

Արսեն Ջուլֆալակյան. «2012-ն ինձ համար գերազանց տարի էր: Բայց կատարյալ լինելուն մի փոքր չբավականացրեց»

Այսօր Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի անցկացրած ավանդական հարցման արդյունքներով հրապարակվեց Հայաստանի 2012 թվականի 10 լավագույն մարզիկների ցուցակը, որը գլխավորեց Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր «Sport de facto» ամսագիրը «Peoplemeter» ակումբում Արսենին հանձնեց տարվա լավագույն մարզիկի համար իր վարկածով մրցանակը: Այդ առիթով կազմակերպված լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արսեն Ջուլֆալակյանը,

Աշխարհի ամենաթանկ սուրճը

 «Սև փղոսկրի սուրճ». ահա այսպես է կոչվում ամենաթանկ սուրճի տեսակը, որը ստացվում է Հյուսիսային Թայլանդում։ Այս որակի սուրճը ստացվում է փղի Արաբիկա տեսակի սրճի հատիկները ուտելուց և արտաթորելուց հետո։ Սև փղոսկրի սրճի համի վրա ազդում է փղի ստամոքսահյութը, որը քայքայում է սրճի սպիտակուցները։ 15-30 ժամ գտնվելով փղի ստամոքսում` սրճի հատիկները ձեռք են բերում յուրահատուկ համ

Ապարանի, Գորիսի եւ Արագածի մոտակայքում մերկասառույց կա

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. Դեկտեմբերի 25-ին` ժամը 17.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում եւ Գորիսում տեղում է ձյուն: Ապարանի, Արագածի, Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի

Միգրացիոն ծառայության պետն անանցանելի ճանապարհ էր կտրել`գյումրեցիներին համոզելու, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ չկա

Այսօր ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը Շիրակի մարզպետարանի դահլիճում մոտ 1 ժամ ու կես տևողությամբ դասախոսություն կարդաց «ՀՀ միգրացիոն վիճակը 1988-2012 թթ. և վարվող միջազգային քաղաքականությունը» թեմայով:  Սակայն մինչ նրա երկարաշունչ  ելույթի  սկսվելը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը այսպես ներկայացրեց Գագիկ Եգանյանին. «Այսօրվա այս ծանր, դժվարին, անանցանելի ճանապարհների պայմաններում պարոն Եգանյանը եկել է  Շիրակ` իր

Ցանկալի ամանորյա նվերներ. Խորհուրդ է տալիս դիզայները

«Շատ եմ սիրում անսպասելի նվերներ անել և ստանալ, կարծում եմ, որ կարևոր է իմանալ տվյալ մարդու ճաշակը, այլապես դու ոչ թե կբարձրացնես նրա տրամադրությունը, այլ կփչացնես»,-ասում է 18-ամյա Ռիման: Վերջինս Նոր տարվա կապակցությամբ իր ընկերուհիներին նվիրելու է պայուսակ, կոսմետիկա և փափուկ խաղալիք: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե ինչ նվերներ են ցանկանում գնել երիտասարդներն իրենց ընկերների

Պ. Մակեյանը Լ. Տեր-Պետրոսյանի որոշման մասին. «Ինչ որ չափով նաև սպասելի էր այդ որոշումը»

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն այսօր հրավիրել էր քաղխորհրդի նիստ, որի ընթացքում կուսակցությունը պետք է հստակեցներ իր անելիքները: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Լրագրին» ասել էր.  «Կքննարկենք, կոնգրեսից էլ կհասկանանք ինչ է անելու, որից հետո կարելի է հստակ ու բաց խոսել»:   Aravot.am-ը նիստի ավարտից հետո պարոն Մակեյանից հետաքրքրվեց՝ ի վերջո հստակեցրի՞ն իրենց

Խոսրով Հարությունյան. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը հավելյալ հարցեր է առաջացնում

ՀՀԿ խմբակցության անդամ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի համար այնքան էլ ընդունելի չէ այն ձեւը, որով ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեղեկացրել է առաջիկա նախագահական ընտրություններում իր չմասնակցելու որոշման մասին: Անգամ չմասնակցելու որոշումն, ըստ մեր զրուցակցի, ենթադրում էր Տեր-Պետրոսյանի գրասենյակի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություն, որի երկրորդ կետում անպայմանորեն պետք է հստակեցվեր ՀԱԿ առաջնորդի

Դերասան. «Այս պուճուր քաղաքում նոր թատրոններ պետք չեն»

«Շատ անգամ թատրոնը եւ եթերը լցվում են դուրս պրծած դիլետանտներով, որոնց կարիքը չի զգացվում»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց դերասան Արա Դեղտրիկյանը: Նրա խոսքով. «Եվրոպական երկրներում պետությունը ֆինանսավորում է մի քանի թատրոն: Մեզանում ասում են` բացեք թատրոնները, բայց այս պուճուր քաղաքում նոր թատրոններ պետք չեն: Եղած թատրոնները պետք է պահել եւ ֆինանսավորել»: Դեղտրիկյանը կարծում է, որ սերիալների

Qahana.am-ը վերաթարմացվեց ու հարստացվեց (Ֆոտոշարք)

Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում կայացավ qahana.am վերաթարմացված կայքի շնորհանդեսը, որի պատասխանատուն է թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը: Միջոցառմանը հրավիրված էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Էլիզա Մանուկյանը ներկայացնելով հարստացված կայքը, ասաց, որ 9 տարի առաջ, երբ ստեղծվում էր կայքը, համացանց եւ հոգեւորական հասկացություններն անհամատեղելի էին, բայց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս

Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ից

2012թ դեկտեմբերի 29-ից  հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝3-12-րդ դասարանցիների  արձակուրդը   կտևի 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: Առաջին  և երկրորդ  դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչև 2013թ հունվարի 27-ը ներառյալ: ԿԳՆ մամուլի հաղորդագրություն

ՄԵԼ-ը կրոնական ոստիկանություն հիմնելու առաջարկով դիմելու է կառավարությանը

«Այս տարվա ապրիլ ամսից «Միացյալ Երիտասարդական Լիգա» (ՄԵԼ) շարժումն անցկացրել է ստորագրահավաք` ընդդեմ քայքայիչ աղանդների գործունեության»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՄԵԼ համանախագահ Դանիել Պետրոսյանը: Նա նշեց, որ շուրջ 10.000 ստորագրություն նոյեմբերի 25-ին ներկայացրել են ՀՀ նախագահի աշխատակազմին եւ մեկ ամիս անց արդարադատության նախարարության կողմից ստացել պատասխան. «Նախարարությունը վստահեցրել է, որ մշակվում է նախագիծ, համաձայն որի` սահմանվում

«Ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ». վերլուծաբանները` Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշման մասին

ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածություն չառաջադրելու որոշումը, ըստ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի` հանգեցրեց նրան, որ «հաջորդ տարի մենք ունենալու ենք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող իր հետևանքներով»: «Հայաստանի քաղաքական կյանքը 5 տարով կախվեց, ինչպես համակարգիչն է կախվում, այնպես էլ մեր քաղաքական կյանքը: Արևմուտքն ուզում էր, որ Հայաստանում մրցակցային ընտրարշավ

«Հայ և ռուս իրավապահները ձերբակալել են հանցագործության մեջ կասկածվող հայազգի տղամարդու»

Դեկտեմբերի 24-ին Մայկոպ քաղաքի քրեական հետաքննության բաժնի աշխատակիցների և Ադիգեայի ինտերպոլի խմբի համատեղ օպերատիվ հետախուզական գործողության արդյունքում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող հանցագործի գտնվելու վայրը: Հայտնում են Ադիգեայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: 2005թ. ազգությամբ հայ 46-ամյա տղամարդը ապօրինի հատել էր Ռուսաստանի Սահմանը: Մայկոպ քաղաքում մի քանի հանցագործություններ էր կատարել տեղի բնակչուհու նկատմամբ: Իր

Արտաշատն էլ է զարդարվում

Տեղադրվում է նաեւ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի գլխավոր տոնածառը:   Արթուր Հարությունյան` (mynews.am)

Երևանի քաղաքապետը պարգևատրել է 37 մանկավարժների

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է  Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների և Երևանի քաղաքպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին:  Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան առթիվ՝ քաղաքապետը շնորհակալլություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար։ «2012թ-ը հաջողության տարի էր հատկապես կրթական ձեռքբերումների առումով: Մեր

Վարչապետը չուզեց խառնվել Աստծո գործերին

Aravot.am-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից, որն այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում մասնակցում էր qahana.am վերաթարմացված կայքի շնորհանդեսին, հետաքրքրվեց՝ թե, նրա կարծիքով, կառավարության անդամների քանի՞ տոկոսն է քրիստոնեավայել ապրում եւ հետեւում հայտնի պատվիրաններին: «Այս սուրբ վայրում, կարծում եմ, ճիշտ չէ, որ միջամտենք Աստծո գործերին, դա շատ անհատական խնդիր է. ամեն մարդ ինքն է որոնում ճանապարհ դեպի

Ամենաակտիվ պատգամավորների տասնյակում գտնվող Էդմոն Մարուքյանը մոտ ժամանակներս չի պատրաստվում քաղաքական որեւէ ուժի միանալ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը քաղաքական կողմնորոշման առումով դեռեւս ազատ է եւ մոտ ժամանակներս չի պատրաստվում որեւէ ուժի միանալ: «Քաղաքական կողմնորոշման առումով դեռեւս ազատ եմ եւ մոտ ժամանակներս էլ չեմ պատրաստվում որեւէ ուժի միանալ: Հետագայի համար, ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հիմա, քաղաքականության մեջ որեւէ բան չեմ բացառում, քանի որ հնարավոր է ԱԺ-ում ավելի արդյունավետ աշխատելու

Տեղի ունեցավ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորատը և ուսանողական խորհուրդը դեկտեմբերի 25-ին ագրարային համալսարանում անցկացրին ՙՈսկե հասկ» մրցանակաբաշխությունը։ «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Այն բուհի անցնող տարվա աշխատանքների ամփոփումն է և նպատակ ունի խրախուսել բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն և ներդրում ունեցած անձանց ու կառույցներին: «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությունն անցկացվեց հետևյալ 7

Էթիկայի հանձնաժողովի առաջիկա նիստը` 2013թ.-ի հունվարի 17-ին

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստը տեղի կունենա 2013թ.-ի հունվարի 17-ին: Ըստ հանձնաժողովի կայքէջի, հանձնաժողովը կքննարկի «Զորավիգ» թերթի գլխավոր խմբագիր Պուշկին Սերոբյանի դեկտեմբերի 14-ի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դեկտեմբերի 24-ի դիմումների քննության վերաբերյալ հարցերը: Արդյունքում հանձնաժողովը պետք է կայացնի դիմումները կամ վարույթ ընդունելու, կամ մերժելու որոշումներ: Օրակարգում է նաև Էթիկայի հանձնաժողովի վարույթում

«Երեւանի «թոքերը» վտանգի տակ են». Հակոբ Սանասարյան

Դալմայի այգիների կանաչ տարածքները հետզհետե նվազում են: Այս խնդրով մտահոգ ռեժիսոր Արշակ Զաքարյանի կարծիքով՝ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ իր մասնագիտությունից, պետք է պաշտպանի այդ եզակի քաղաքամերձ այգին: «60 մետր լայնությամբ մայրուղի են սարքում, որն առաջին վճարովի մայրուղին կլինի հանրապետությունում: Ուզում են «Նոյյան այգի» կրոնական համերաշխության հզոր կենտրոն սարքեն՝ ի հաշիվ կանաչ տարածքների»,- այսօր «Ելակետ» ակումբում Դալմայի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նոր գրախանութի բացմանը

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ: Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը շնորհակալություն է

Գորիսի տոնածառն արժեցել է 600 հազար դրամ, բայց գորիսեցիները կարծում են, որ այն «խղճուկ» է

Գորիս քաղաքի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում դեկտեմբերի 21-ից  արդեն վերջնական տեսքով տեղադրվել է ամանորյա տոնածառը, որն իր տեսքով հիասթափեցրել  է գորիսեցիներին:  Գորիսի բնակիչները ցավով են նշում, որ քաղաքապետարանը նման վերաբերմունք է ցուցաբերում համայնքի բնակչության հանդեպ, նշելով, որ կարելի էր ավելի լավ պատրաստություն տեսել եւ ավելի գեղեցիկ տոն պարգեւել:  «Ուղղակի խոսքեր չես գտնում, երբ նայում ես

Բնապահպան. «Էկոտուրիզմը շատ լավ բան է, բայց մեզանում վերածվում է խաշ-խորովածի»

Ներկայումս էկոլոգների ձայնը կարծես տեղ է հասնում, ինչը փաստում է վերջին երկու տարվա ընթացքում երիտասարդների նախաձեռնած շարժումը: Արդյունքում գրանցվեցին ինչ-ինչ նվաճումներ»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ դաշտը կարգավորող համապատասխան օրենքներ կան, սակայն հաճախ ագահությունը սպանում է ամեն ինչ. «Օրինակ, փոքր ՀԷԿ-երի կառուցումը շատ լավ բան է, բայց ամբողջ հանրապետությունով մեկ են

Աշխարհի եւ Հայաստանի Ձմեռ պապիկների մասին

Գիտենք, որ մեր շատ սիրելի Ձմեռ Պապիկը գալիս է հեռավոր Լապլանդիայից՝ շուրջ մեկ տարի պարկում հավաքած նվերները բոլորիս բաժանելու: Այդ բարի ու առատաձեռն պապիկի կերպարը ստեղծվել է դարերի ընթացքում: Սկզբում չկար ձմեռ պապիկի կարմիր հագուստը, չկար նաև նրա թոռնուհին՝ Ձյունանուշը: Շատ վաղուց ընդունված էր, որ Ձմեռ Պապը հայտնվում էր թիկնոցով: Իսկ 19-րդ դարում Հոլանդիայում հայտնվեց

Փաշինյանը, Ռուբինյանը, Մարգարյանը առայժմ չեն մեկնաբանում

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը առայժմ չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը: Նա խոստացել է բոլոր հարցերի պատասխանները տալ մի քանի օրից` ֆեյսբուքյան ասուլիսում: Aravot.am-ի հետ զրույցում Տեր-Պետրոսյանի որոշման առնչությամբ չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ նաեւ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Վերջինս միայն նշեց, որ իր համար

Երևանի նախկին գլխավոր նկարիչ. «Քաղաքը պճնվել է «տարերային» զարդարանքով»

«Վերջին շրջանում Երեւանի հետ կապված որոշակի խնդիրներում մեղադրում են այնպիսի մարդկանց, ովքեր ի զորու չեն եղածի դեմն առնել: Խնդիրը մեր երկրում օրենքի հանդեպ դրսեւորվող արհամարհանքն է, որն արդեն սովորական է դարձել: Վերջին ելույթներում նախագահը կոռուպցիայի հետ կապված խնդիրներին անդրադարձավ, ինչը մասնագետներին հրաշալի հնարավորություն է տալիս մտածել, որ իրենց խոսքը տեղ կհասնի, օրենքներն էլ` կգործեն»,-այսօր «Հայելի»

Kabar. «Գարիկ Մաշկորյանի ֆիլմը՝ ԱՊՀ երկրների ֆիլմերի փառատոնում»

ԱՊՀ երկրների 2-րդ միջազգային կինոփառատոնին կմասնակցեն 11 երկրներ: Հայտնում է «Կաբար» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Այտիշ ֆիլմ» կինոստուդիային: Նշված է, որ «Ղրղըզստան՝ կարճամետրաժ ֆիլմերի երկիր» ֆիլմերի երկրորդ միջազգային մրցույթին ընդգրկվել է 11 ֆիլմ: Ազգային և միջազգային մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 100 հայտ: Հաշվի առնելով ներկայացված ֆիլմերի բարձր մակարդակը ու նրանց մեծ քանակությունը՝ ընտրական հանձնաժողովը

Բոլոր ժամանակների ամենասիրված ամանորյա երգերը

Երգը տրամադրություն է ստեղծում:  «Առավոտ երիտասարդականը» ձեզ է ներկայացնում ամանորյա մի քանի երգ` բարձր տրամադրության համար: Սկսեմ բոլորիս քաջ հայտնի շվեդական Աբբա խմբից: «Happy new year» երգը, որը կատարում է վերոհիշյալ խումբը, փոխանցվում է սերնդեսերունդ: Սակայն ոչ բոլորը գիտեն, որ սկզբում վերնագիրը եղել է`«Daddy Don’t Get Drunk on Christmas Day» («Հայրիկ, չհարբես Ամանորին»): Այն կարելի

Պարզ լճի հանգստյան գոտին 6 տարի է առանց շինթույլտվության է գործում (Տեսանյութ)

  «Այսօր ունենք հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք ըստ էության, օրենքից դուրս են աշխատում, օրինակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աշխատում է եւ  ոչ մի բնապահպանական հետազոտություն եւ մոնիթորինգ չի անում, իրենցից ոչ մի տվյալ չենք կարող ստանալ, թե ի՞նչ արեց շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության հետ»: Այսօր «Նոյյան տապան» լրատվական ակումբում ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը,

Իջեւանում թալանել են ավագանու անդամի ոսկեղենի խանութը

Դեկտեմբերի լույս 25-ի գիշերը Իջեւան քաղաքի կենտրոնում՝ շուկային հարակից տարածքում, թալանել են Իջեւանի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի  խանութը: Խանութի աշխատակիցներն ասացին, որ գողը կամ գողերը տարել են խանութում եղած ամբողջ ոսկեղենը եւ արծաթե զարդերի մի մասը: Նրանք կոտրել են խանութի մուտքի երկու դռները: Խանութը ունեցել է տեսանկարահանման համակարգ, սակայն այն անսարք է եղել: Մոտակայքում

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031