Լրահոս
Օրվա լրահոսը

Qahana.am-ը վերաթարմացվեց ու հարստացվեց (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 25,2012 17:51

Այսօր Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում կայացավ qahana.am վերաթարմացված կայքի շնորհանդեսը, որի պատասխանատուն է թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը: Միջոցառմանը հրավիրված էր նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Էլիզա Մանուկյանը ներկայացնելով հարստացված կայքը, ասաց, որ 9 տարի առաջ, երբ ստեղծվում էր կայքը, համացանց եւ հոգեւորական հասկացություններն անհամատեղելի էին, բայց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընդառաջ գնաց երիտասարդ աշխատակազմի ցանկություններին, եւ նրա օհնությամբ qahana.am-ը կյանքի կոչվեց: Կայքից հնարավոր է ներբեռնել Աստվածաշունչը՝ աշխարհաբար, գրաբար, արեւմտահայերեն եւ արեւելահայերեն: Գոյություն ունի նաեւ «Աստվածաշունչ՝ շարժական միջոցների համար» էջը, որը հնարավորություն է տալիս Սուրբ գիրքը բեռնել եւ կարդալ բջջայինում ու պլանշետային սարքերում:

Կայքում բացվել են բազմաթիվ էջեր, այդ թվում՝ մանուկների , սկսնակների համար, ձայնադարան, տեսադարան եւ այլն:

Ի դեպ, 2006-ին «Էլեկտրոնային բովանդակության երկրորդ համահայկական մրցույթում» Արարատյան հայրապետական թեմի Araratian-tem.am եւ qahana.am կայքերն արժանացել են 2 գլխավոր մրցանակների՝ լավագույն դիզայն եւ էլեկտրոնային ներգրավվածություն անվանակարգերում:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ասաց, որ qahana.am -ը միջոց է հավատացյալ ժողովրդին թեմի հետ կապելու, արդիական խնդիրներ քննարկելու համար:

Բոլգեր Տիգրան Քոչարյանը qahana.am -ը որակեց հարմարավետ եւ լեցուն, նաեւ ասաց, որ դավանաբանական եւ հոգեւոր թեմաներով բանավեճերի ժամանակ միշտ դնում է qahana.am -ի հղումը ու խորհուրդ տալիս այդտեղից տեղեկանալ ամեն ինչին:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, նա Արարատյան թեմի թեմական խորհրդի ատենապետն է, եւ միշտ եղել է կայքի կողքին ու, Էլիզա Մանուկյանի ասելով, առաջին պաշտոնյան էր, ով հարցազրույց է տվել qahana.am -ին հավատի մասին:

PrevPhoto
NextPhoto

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31