Օրվա լրահոսը
Հնդկաստանի օլիմպիական կոմիտեն մեկուսացվո՞ւմ է համաշխարհային սպորտից
ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեն կասեցրել է Հնդկաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունն իր շարքերում՝ տեղի օլիմպիական կոմիտեի ընտրությունների մեխանիզմին համաձայն չլինելու պատճառով: Այսպիսով, Հնդկաստանի մարզիկներն իրենց երկիրը չեն կարող ներկայացնել օլիմպիական, պարալիմպիկ խաղերում, չինովնիկները չեն հրավիրվի մարզական խոշորագույն մրցումներին, Հանդկաստանի օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից ֆինանսավորում չի ստանա: Լրատվամիջոցները ենթադրում են, որ ՄՕԿ-ի օրինակին հետեւել պատրաստվում են
Մահացել է Կարինե Ղազինյանը
Այսօր Լոս Անջելեսում վաղ առավոտյան մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ այսօր ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը: Հիշեցնենք, որ Կ. Ղազինյանը երկար տարիներ եղել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Ժառանգության» նախաձեռնությանը խմբակցություններից միացել է միայն ՀԱԿ-ը
«Ժառանգության» նախաձեռնությանը՝ դիմել Սահմանադրական Դատարան, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար, ընդամենը 13 պատգամավոր են միացել։ «Ոչ ԲՀԿ-ն (բացառությամբ մեկի) և ոչ էլ Դաշնակցությունը չեն ստորագրել,- «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:- Պետք է ուրախությամբ նշենք, որ Էդմոն Մարուքյանը, որին վերջերս խմբում քննադատեցինք՝ ստորագրել է։ Պահանջվում է ևս 15
ՃՏՊ Վայք-Սիսիան ավտոճանապարհին
Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտ, մերկասառույցի հետևանքով «Արգաս» ՍՊԸ-ին պատկանող ավտոցիստեռնը թեքվել և մասնակիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: ՃՏՊ-ներից խուսափելու նպատակով հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածին ավազ են շաղ տվել և բեռնատարը
Նարեկն ու Նիկոլն այսօր կմտնե՞ն աշխարհի առաջնության եզրափակիչ
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի տասը բռնցքամարտիկներից եզարափակչի ուղեգրի համար պայքարելու իրավունք նվաճել են միայն երկուսը, որոնք ռինգ մտնելու են երեկոյան մրցահերթում: 81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը հանդիպելու է ռուսաստանցի Իդրիս Շախմանովին, իսկ գերծանր՝ +91 կգ քաշային կարգում Նարեկ Մելքոնյանն ուժերը չափելու է
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «Դատավորն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում»
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության դեկտեմբերի 5-ի նիստը կայացել է դռնփակ: Նիստում հարցաքննվել է դատական բժիշկ Վիգեն Ադամյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանից տեղեկացանք, որ դատական բժիշկը նախկինի նման դատարանում պնդել է, որ իր տված դատաբժշկական եզրակացացությունից պետք է որոշ հատվածներ հանել: Իրավապաշտպանն էլ հայտարարել է, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի` փորձագետը
Պետական դավաճանության մեջ մեղադրվողի գանգատը Ստրասբուրգում է
Պետական դավաճանության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ, «Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Գ.Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը Aravօt.am-ին ասաց, որ պատրաստվել է ՄԻԵԴ ներկայացնել «Տեղեկատվական վեճերի խորհրդի» եզրակացությունը, համաձայն որի դատաքննության փուլում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հեռարձակված տեսանյութով խախտվել էր իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը: «Գեւորգ Հայրապետյանն
Արգելափակվել էր ավտոմեքենայի խցիկում
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.19-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 15 ՕԼ 436 պ/հ և «Մերսեդես» մակնիշի 29 LU 053 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»
Արմեն Ռուստամյանը՝ ՀԱԿ-ի նախաձեռնության մասին. «Մենք այդ ոճով ոչ մեկի հետ չենք աշխատում»
Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցից: –ՍԴ դիմելու ՀԱԿ–ի նախաձեռնությանը ձեր չմիանալը տարաբեւեռ մեկնաբանությունների առիթ տվեց։ Մասնավորապես ասվեց, որ Դաշնակցությունը ձեռքերը լվանում է «միավորման գործընթացից»։ -Միասնականությունը ենթադրում է որոշակի խաղի կանոնների պահպանում։ Եթե միասին աշխատում ենք, նշանակում է՝ պետք է լսել գործընկերների դիտողություններն ու առաջարկությունները, ոչ թե հրապարակ բերել մի փաստաթուղթ եւ ասել՝
Կանխվել է ինքնասպանության փորձը
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է նետվել Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները և քաղաքացու հարազատները: Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի
Աշխարհի վերջի այդ մեկ հատիկ օրը
Այնուամենայնիվ, ինչպես է բացվելու դեկտեմբերի 21-ի առավոտը. յուրաքանչյո՞ւր անգամվա պես, ինչպես սովոր ենք ձմռան այս ամսվա բնությանըՙ սառը լույսի աղոտ լուսավորությա՞մբ, թե՞… Բնության ներքին կյանքը ընթանում է անխաթար օրինաչափությամբ, հակառակըՙ մարդկային միտքն ու հոգին անկանխատեսելի փոփոխական են, օրինաչափության չենթարկվող: Հավատացյալներին, նաեւ սկեպտիկներին դաժան փորձություն է սպասվում այդ օրը, թեեւ տագնապը թերեւս սողոսկի ամենաանհավատի մեջ անգամ:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
– Փոխանակ Սիրուշոն դեպուտատ դառնար, Շուշոն դառավ: – Սիրուշոն երեւի նախագահական ընտրություններին կառաջադրվի:
Ժոզե Մոուրինյո. «Եթե «Ռեալից» հեռանամ, մեկ տարի չեմ հանգստանա»
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե եթե «Արքայական ակումբից» հեռանա, Խոսեպ Գվարդիոլայի նման մեկ տարի հանգստանալու վրա չի վատնի: Այս մասին նա ասել է հոլանդական ԶԼՄ-ներին: Իսկ թեման շոշոփվել է այն առիթով, որ վերջին շրջանում ակտիվ լուրեր են պտտվում, թե պորտուգալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հարկադրված է հեռանալու` ակումբի ղեկավարության հետ
Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան փլեյ-օֆֆի մասնակից 16 թիմերը
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարն ավարտվեց եւ ութ խմբերի 2-ական լավագույն թիմերն անցան 1/8 եզրափակիչ: Խմբերից 1-ին տեղով հաջորդ փուլ անցան. ՊՍԺ, «Շալկե 04», «Մալագա», «Բորուսիա», «Բարսելոնա», «Բավարիա», «Մանչեսթեր Յունայթեդ», «Յուվենտուս»: 2-րդ տեղով. «Պորտու», «Արսենալ», «Միլան», «Ռեալ», «Վալենսիա», «Շախտյոր», «Սելթիկ», «Գալաթասարայ»: Եվրոպայի լիգա տեղափոխվեցին Կիեւի «Դինամոն», «Օլիմպիակոսը», «Զենիթը», «Այաքսը», «Չելսին», ԲԱՏԷ-ն, «Բենֆիկան», Ռումինիայի ՉՖՌ-ը: 1-ին
Արսեն Ջուլֆալակյանը հաղթել է Լեհաստանի չեմպիոնին
Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայի ակումբային առաջնությունում շարունակում է հաղթանակներ պարգեւել իր «KSV Aalen» ակումբին: Նրա հերթական «զոհը» դարձել է Լեհաստանի չեմպիոն, 74 կգ քաշային Յակոբ Տիմը, որին մեր ըմբիշը պարտության է մատնել 8-0 (2-0, 5-0, 1-0) չոր հաշվով եւ մեծ ներդրում ունեցել, որպեսզի «KSV Aalen»-ը պայքարը շարունակի 1/8 եզրափակչում:
Հրանտ Մելքումյանը Լոնդոնում միանձնյա առաջատար է
Շախմատի «London Chess Classic» գերմրցաշարին զուգահեռ անցկացվող բաց առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, խաղացված հինգ տուրերում պարտության է մատնել բոլոր մրցակիցներին եւ 100%-անոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիգրան Ուրիխանյան. «Գերադասում եմ չմեկնել, քան մեկնել «Արմավիայով»
«Երբեք չեմ օգտվում «Արմավիայի» չվերթից ու ինքնաթիռներից, նույնիսկ ծայրահեղ դեպքում գերադասում եմ չմեկնել, քան թե գնալ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Մենք փորձեցինք ճշտել՝ նա չի օգտվում «Արմավիայից», որպեսզի Միկա Բաղդասարովի ջրաղացին ջուր չլցնի՞ ու նրա գրպաննե՞րը չհարստացնի, թե՞ այլ պատճառ կա: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ոչ: Այն պարզ պատճառով, որ գործընկերս
Դեսպանն ինքնասպանություն է գործել
ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպանը ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Բրյուսելի օդանավակայանի ավտոկայանատեղիից: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Բրանիսլավ Միլինկովիչը ավտոկայանատեղիից դուրս նետվելուց առաջ բավականին ջերմ զրույցում էր Սերբիայի պատվիրակության անդամների հետ: Օդանավակայանի պաշտոնյաները հաստատել են, որ Միլինկովիչի մահը վրա էր հասել 10 մետր բարձրությունից անկման պատճառով: Սերբիայի արտգործնախարարության կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ ասվել է, որ Միլինկովիչի «ողբալի
Սամվել Ալեքսանյանը գեներալ Սեյրանի որդու հարսանիքին ճոխ նվեր է տանելու
Շուտով՝ դեկտեմբերի 12-ին ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդու՝ Աշոտի հարսանիքն է: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ այն լինելու է «Օջախ» ռեստորանային համալիրում: Արդեն լուրեր են շրջանառվում, որ այդ հարսանիքին հրավիրված է ՀՀԿ ողջ վերնախավը: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինքը հրավիրվա՞ծ է եւ գնալո՞ւ է հարսանիքի: «Հա, ո՞նց չեմ գնալու»,- պատասխանեց պարոն Ալեքսանյանը: Թե
Տավուշից ընկուզենու արմատներ են արտահանվել Իրան
Մեր հավաստի տեղեկություններով՝ այս տարվա ամռանն ու աշնանը Տավուշի մարզից հունական ընկուզենիների արմատներ են առաքվել Կոտայքի մարզ, այնտեղ լվացվել-մաքրվելուց հետո ՝արտահանվել Իրան: Տավուշի մարզի բնակիչ բանվորները,տրակտորիստը, ովքեր տապալել են Կարմիր գրքում գրանցված ընկուզենիները եւ դրանք բենզասղոցով մաքրել ճյուղերից, գործի միջնորդ անձից դեռեւս չեն ստացել իրենց կատարած աշխատանքի վճարը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով՝ առանց
Իջեւանի փողոցների «պառկած միլիցեքը» կվերացվե՞ն
Իջեւան քաղաքի կյանքում հիշարժան իրադարձություն է. մարզկենտրոնի Անկախության փողոցում տեղադրվել է փողոցային երթեւեկությունը կարգավորելու լուսացույց: Զարմանալի է, որ 20 հազար բնակչություն,ավտոմեքենաների մեծ շարժ ունեցող Իջեւանում մինչ այժմ լուսացույց չկար, իսկ սահմանամերձ, 8 հազար բնակիչ ունեցող Բերդի կենտրոնում գործում է 2 լուսացույց: Իջեւանի քաղաքապետարանը «Քաունթերփարթ ինտերնեյլնշլ» կազմակերպության աջակցությամբ, բացի այդ լուսացույցը տեղադրելուց, նաեւ երթեւեկության կարգավորման այլ
Ոստիկանությունը պարզաբանում է տալիս Սերգեյ Գրիգորյանի մասին (տեսանյութ)
Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն էր տարածվել, թե Էրեբունու վարչական շրջանում, բենզալցակայանում ծեծի է ենթարկվել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը: Որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին ոստիկանությանը մեղադրել, որ այդ կապակցությամբ հրատապ տեղեկատվություն չի տարածել: Այդ մեղադրանքը անհիմն է: Սերգեյ Գրիգորյանը և նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Հարկ
«Ուսանող դեսպանների ծրագիրը» շուտով կհյուրընկալվի Վանաձորում
Միջազգային կրթության Ամերիկյան Խորհուրդներ ACTR/ACCELS հայաստանյան գրասենյակը, Education USA կրթական խորհրդատվական կենտրոնը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ դեկտեմբերի 10-ին Վանաձորում մեկնարկելու է ԱՄՆ բարձրագույն կրթության հնարավորությունների մասին դասախոսությունների շարքը: Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են ուսումը շարունակելու ԱՄՆ համալսարաններում, քոլեջներում, «Ուսանող դեսպանների ծրագրի» շրջանակներում շուրջ երեք ամիս տեւողությամբ դասախոսությունների շնորհիվ մանրամասն տեղեկատվություն եւ խորհրդատվություն կստանան ԱՄՆ բուհերի ընթացակարգի վերաբերյալ: Դասընթացավար, Լոռու մարզի ուսանող-դեսպան Շուշաննա
Ձու արտադրող. «Նոր տարուն ձուն կթանկանա, եթե կերն էլ թանկանա, իսկ կերն աընդհատ թանկանում է»
Ժամանակ առ ժամանակ շուկայում մի քանի արտադրողների ժամկետանց ձվեր են հայտնվում, իսկ վերջերս էլ շուկայում «Արաքս» թչնաֆաբրիկայի կեղծ մակնշված ձվեր էին հայտնվել: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ առաջարկել էր այցելություն կազմակերպել Հայաստանի թռչնաֆաբրիկաներ: Այս առաջարկին առաջինն արձագանքեց «Արաքս» թռչնաֆաբրիկայի ղեկավարությունը եւ այսօր այց կազմակերպեց ֆաբրիկա, որպեսզի ապացուցի, որ իրենք չեն կարող ժամկետանց եւ անորակ
Արամ Կարապետյանը էլ գրազ չի գալիս
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մշտապես կանխատեսումներ է անում ու լրագրողների մոտ հպարտանում է, որ իր բոլոր կանխատեսումներն իրականանում են: Հայտնի է, որ նա սիրում է նաեւ գրազ գալ ընտրությունների հետ կապված եւ նախագահական ընտրությունների թեմայով: Ուստի Aravot.am-ի հարցին, թե այս նախագահական ընտրություներից առաջ ի՞նչ գրազ է պատրաստվում գալ՝ Արամ Կարապետյանը կտրուկ պատասխանեց. «Ես
«Սասունցի Դավիթ» էպոսը` UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում
«Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ UNESCO-ի հանձնաժողովը կքննարկի հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու հարցը, այս մասին տեղեկացրել էր Reuters-ը: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի նիստում կքննարկվի մոտ 60 անվանակարգ` կոմիտեի ցուցակում ներառելու համար: Կոմիտեի
Asbarez. «Ղարաբաղյան հակամարտությունը հասել է Հոլիվուդ»
Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը ոչ մեկին չպիտի իրավունք տա ռասիստական կամ վիրավորական հայտարարություններ անելու սահմանից այն կողմ գտնվող մարդկանց հասցեին: Նույնիսկ պատերազմական դրություններում վարքագծի քաղաքակիրթ նորմեր գոյություն ունեն: Գրված է «Ասպարեզ» թերթում հրապարակված «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում: Քանի դեռ այս երկու հարևան երկրները գտնվում են իրենց դժվարին հակամարտությունը կարգավորելու բանակցությունների
«Ես Տարոն Մարգարյանի աներձագին չեմ ճանաչում, չգիտեմ նրան թաղայիններն են սատարել, թե ով, բայց մեր Արման Սահակյանը հաստատ թաղային չէ»
Օրերս Aravot.am-ի հետ զրույցում, վերլուծելով կիրակի օրը տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունները, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար Սահակ Մինասյանը հպարտացավ, որ իրենց հաջողվեց Շիրակի մարզում ընտրական նոր մշակույթ ձևավորել, վերացնել ընտրակաշառքի բաժանումը: Նշենք, որ այստեղ պայքարում էին Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով և հաղթեց իր
ՀՀԿ պատգամավորը՝ շաքարավազի բիզնեսի մենաշնորհի մասին. «Անկեղծ ասած, ես սուրճն ու թեյն առանց շաքարավազի եմ խմում»
Այսօր Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հերքեց, որ ինքը շաքարավազի շուկայում մենաշնորհ ունի: Ի՞նչ եք կարծում, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես սուրճն ու թեյն առանց շաքարավազի եմ խմում եւ շաքարավազ այդքան չեմ օգտագործում: Դե, մենաշնորհ… կարելի է ասել գերիշխող, մի քիչ բառերը կարելի է
Ծառուկյանը Բրյուսելում է
Դեկտեմբերի հինգին մեկնարկել է ԲարգավաՃ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն


















































