Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը էլ գրազ չի գալիս

Դեկտեմբեր 05,2012 22:45

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մշտապես կանխատեսումներ է անում ու լրագրողների մոտ հպարտանում է, որ իր բոլոր կանխատեսումներն իրականանում են: Հայտնի է, որ նա սիրում է նաեւ գրազ գալ ընտրությունների հետ կապված եւ նախագահական ընտրությունների թեմայով: Ուստի Aravot.am-ի հարցին, թե այս նախագահական ընտրություներից առաջ ի՞նչ գրազ է պատրաստվում գալ՝  Արամ Կարապետյանը կտրուկ պատասխանեց. «Ես էլ գրազ չեմ գալիս»: Թե ինչո՞ւ է հրաժարվել ՆԺԿ նախագահն իր այդ սովորությունից՝ նա այսպես բացատրեց. «Որովհետեւ հստակ հասկանում եմ, որ էլ որեւէ գրազի կարիք չկա՝ նախագահական ընտրություններով փոփոխություն է լինելու»:

Հիշեցնենք, որ Արամ Կարապետյանը սրանից 8 տարի առաջ՝ 2004-ի հունվարին գրազ էր եկել «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանի հետ, որ տեղի են ունենալու նախագահական արտահերթ ընտրություններ ու տանուլ էր տվել գրազը՝ 1000 դոլար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել