Օրվա լրահոսը

Այսօրվա առայժմ միակ լուսավոր կետը. Տարոն Սողոմոնյան

Երեւանում ընթացող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր մեր հավաքականի եւ հայ մարզասերների համար առայժմ միակ լուսավոր կետը 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանի 17:11  հաշվով տարած ավելի քան վստահ հաղթանակն է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջոհոնգիր Դավիդովի նկատմամբ եւ պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք նվաճելը: Երեկոյան հերթում Հայաստանից ռինգ մտնելու է նաեւ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը:

Կարապետիչը մեկնում է Աֆրիկա

Ընդամենը օրեր առաջ Կուբայից վերադարձած «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը հիմա էլ մտածում է. «Մի ուրիշ տեղ մեկնել՝ Աֆրիկա»: 13 տարի շարունակ, իր բառերով, ժողովրդի հոգսով ապրելուց հետո, որոշել է մի քիչ էլ իր մասին մտածել: Արդյունքում չի խոստանում որպես թեկնածու մասնակցել 2013թ. նախագահի ընտրություններին: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Զապոռոժեցի» պատճառով ընտանեկան նպաստ չեն տվել 2 հաշմանդամ երեխա ունեցող ծնողին (Տեսանյութ)

Հայաստանի մանկական բնակչության 1%-ը պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներն են, այսինքն` 8000 երեխա, սակայն, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի, առավել հավանական է, որ այդ թիվը շուրջ 12 հազար կարող է լինել, պարզապես տարբեր պատճառներով պաշտոնապես չեն գրանցվել: Այսօր նման կարծիք հայտնեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը «Նովոստի Արմենիա» ակումբում`հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա

Վարչապետը ծանոթացել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կատարված հիմնանորոգման աշխատանքներին

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան, ծանոթացել կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Տուն-թանգարանի հիմնանորոգման աշխատանքները պետական ֆինանսավորման ծրագրով մեկնարկել էին 2011թ.: Նախագծային աշխատանքների համար ներդրվել է 18 մլն, իսկ շինաշխատանքների՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է տուն-թանգարանի ողջ տարածքը. հիմնական ցուցադրության, գրասենյակային, ֆոնդային, և մինչև այդ չգործող կիսանկուղային

Այսօր մեր բռնցքամարտիկների օրը չէ

 Դեկտեմբերի 3-ը առավոտվանից անհաջող է սկսվել բռնցքամարտի աշխարհի երիտասարների առաջնության մասնակից Հայաստանի հավաքականի համար: Առավոտյան ԱԻԲԱ-ի բժիշկները, տեղեկանալով, որ մեր 52 կգ քաշային Նարեկ Մոքոյանն իրեն այնքան էլ լավ չի զգում, զննել են թոքերը եւ սպազմ հայտնաբերելով՝ ընդհանրապես արգելել են մասնակցել կշեռքի արարողությանը: Իսկ դա նշանակում է, որ Նարեկը չի մասնակցելու երեկոյան նշանակված իր մարտին,

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կարծիքը լսվել է

Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Խաչատրյանի նախագահությամբ այսօր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտագնա նիստի ժամանակ լսվեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի վերաքննիչ բողոքը: Դատական նիստին մասնակցել է նաեւ ցմահ ազատազրկվածը: Aravot.am-ի հետ զրույցում Մ.Ենոքյանի պաշտպանն ասաց, որ նիստը տեւել է 2,5 ժամ, ապա դատավորը որոշել

Академия новостей. «Երևանից ժամանած աղավնիներին հետ են ուղարկել»

Նովոսիբիրսկի օդանավակայանում գյուղատնտեսական վերահսկող մարմնի աշխատակիցները ուղևորների բեռների ստուգման ժամանակ չորս աղավնի են առգրավել, որոնք ժամանել էին առանց փաստաթղթերի: Գրում է «Ակադեմիա նովոստեյ» լրատվականը: Վերահսկող մարմինների մամուլի ծառայությունից հայտնել են, որ աղավիներին հայտնաբերել են Երևանից ժամանած ուղևորի մոտ: Նրա մոտ բացակայում էին թռչունների համար անհրաժեշտ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը, ինչպես նաև ներմուծման թույլտվությունը: «Հիվանդությունների ներթափանցման և տարածման

Վարազդատ Հարոյանն արժանացավ Գոռ Երիցյանի ճակատագրին

 Բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության ռինգում Հայաստանը կես ժամվա ընթացքում երկու կորուստ տվեց: Գոռ Երիցյանից հետո հանսիսականի վերածվեց նաեւ 75 կգ քաշային Վարազդատ Հարոյանը: Չնայած հայ բռնցքամարտիկն առաջին ռաունդից հետո միավորների նվազագույն առավելություն ուներ հույն Պոլինեիկիս Ցանիկիդիսի նկատմամբ՝ 4:3, սակայն հաջորդ երկու ռաունդներում նախաձեռնությունը զիջեց մրցակցին, դրան գումարած՝ երկրորդ ռաունդում ռեֆերիից նկատողություն ստանալով: Հույն բռնցքամարտիկը մարտը

Բռնությունը մի պայմանավորեք մենթալիտետով. ահազանգում են առանց բռնության հասարակություն երազողները

Այսօր «Հասարակություն առանց բռնության» հ/կ-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Գենդերային հիմքով բռնության դեմ ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում իրականացրեց հանրային միջոցառում՝ «Ընտանեկան բռնությունը որպես ամուր ընտանիքի հիմք» խորագրով: Ակցիայի պատասխանատու Աննա Նիկողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Վերնագրի մեջ որոշեցինք սարկազմային տարրեր մտցնել, որովհետեւ պարզ է, որ ընտանեկան բռնությունը չի կարող լինել ամուր ընտանիքի հիմք եւ ընդհանրապես՝ բռնության

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան կտեղափոխեն դեկտեմբերի 10-ին

ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երգչուհի աճյունի տեղափոխման և հուղարկավորման կազմակերպչական հարցերը: ՀՀ մշակույթի նախարարության հասարկայնության հետ կապերի վարչությունից նաև տեղեկացնում են, որ ԱՄՆ-ից երգչուհու հարազատներից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝  հինգշաբթի օրը

Իտալացին սահմանել է ռեկորդ` մատուցելով սուրճի 12 միլիոներորդ գավաթը

Իտալիայի Նեապոլ քաղաքի «Gambrinus» սրճարանի մատուցող Ջովանի Ֆումոն ռեկորդ է սահմանել` հաճախորդին մատուցելով սուրճի 12 միլիոներորդ գավաթը: Սուրճի այդքան մեծ քանակը Ֆումոն մատուցել է աշխատանքի 60 տարվա ընթացքում, իսկ ամենահիշարժան այցելուն, ում նա երբևէ սպասարկել է, եղել դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն: Աշխարհի ամենամեծ մարդակերտ օլիմպիական ապրանքանշանը կերտվել է 2100 բրիտանացիների կողմից: Օլիմպիական հայտնի դեղին, սև, կարմիր,

Սերժ Սարգսյանի խոստման մասին. «Ընդհանրապես պիտի դրա մասին մոռանալ»

«Խոսել, որ Սերժ Սարգսյանը խոստումը կատարել է, ընդհանրապես պիտի դրա մասին մոռանալ»,-ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն այսպես արձագանքեց, երբ Aravot.am-ը նրան հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խոստացել էր. «Տնտեսության կարգավորումը չպետք է խոչընդոտի բիզնեսի կայացմանն ու զարգացմանը, այլ` ընդհակառակը, պետք է ծառայի հավասար պայմանների ապահովման, զարգացման աջակցության և ռիսկերի նվազեցման նպատակներին»: Այնուհետև

Ալեքսանդր Ամարյան. «Եհովայի վկաները» սովոր են ծեծվողի դերում լինել (Տեսանյութ)

«Երբ որոշում է կայացնում Եվրադատարանը, վճարումը կատարում է պետությունը` պետբյուջեից, որն էլ «գալիս» է քաղաքացիների հարկերի հաշվին: Ինչ վերաբերում է Եվրադատարանում «Եհովայի վկաների» հանդեպ Հայաստանի կրած պարտություններին, այսօրվա դրությամբ չունենք այնպիսի մասնագետ, որը կկարողանար ճշգրիտ ներկայացնել իրավիճակը: Վճիռները, որոնք առաջին անգամը չէ, որ շահում են «Եհովայի վկաները», մեր կողմից օրենքի չիմացության հետեւանք են, երբ որոշ

Ինչպե՞ս ենք ընտրում կյանքի ընկեր

Բոլորը գերադասում են իրենց կողքին տեսնել գրավիչ կողակցի, սակայն ընտրություն կայացնելու հարցում, թե’ աղջիկները, և թե տղաները միշտ էլ դժվարանում են: Ըստ հոգեբանության՝ կան մեխանիզմներ, որոնք ընկած են զուգընկերոջ ընտրության հացում: Շատ մարդիկ իդեալականացնում են իրենց սիրո օբյեկտը՝ վերագրելով այնպիսի հատկանիշներ, որոնք իրականում չկան. ստացվում է՝ իրենք սիրում են իրենց հորինածին: Շատերը պնդում են, որ

Գոռ Երիցյանը պարտվեց հավասար պայքարում

   Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում քիչ առաջ հայաստանցի 64 կգ քաշային Գոռ Երիցյանը միավորների 6:10 տարբերությամբ զիջեց Կուբայի շատ ուժեղ դպրոցի ներկայացուցիչ Կեւին Բրաունին: Բայց ասել, թե մրցակիցը շատ ուժեղ էր հայ բռնցքամարտիկից, ճիշտ չի լինի: Ռինգում հավասար պայքար էր ընթանում ու մեր մարզիկը ոչնչով չէր զիջում մրցակցին,

Նաիրա Զոհրաբյանը Ջհանգիրյանի նման լավատես չէ

Հայ Ազգային Կոնգրեսն այսօր համաձայնության եկավ իշխանության հետ մարտի 1-ի դեպքերի քննության ժամանակավոր հանձնաժողովը ձեւավորել նախագահի ընտրություններից հետո: «Հակառակ դեպքում հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տալու»,- բացատրում է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։ ՀԱԿ-ական Լեւոն Զուրաբյանը չի հավատում հանրապետականների այն հավաստիացումներին, թե ընտրություններից հետո նրանք կողմ կքվեարկեն հանձնաժողովի ձեւավորմանը, բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր նիստերի դահլիճում

Մահացել է հրդեհի հետևանքով

Դեկտեմբերի 1-ին, ժամը 12.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրիի Ղան­դիլ­յան 22 շենքի բնակարաններից մեկում առկա է ծխապատ գոտի և ներսում մահացած մարդ կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ժամը 09.10-ի սահմաններում 26-րդ բնակարում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում հայտաբերվել է 1957 թ. ծնված Արտուշ

Ստյոպա Սաֆարյան. Սա ամեն ինչ կարող է կոչվել, բայց ոչ երբեք Ռոբերտ Սարգսյանի ընտրություն կամ հաղթանակ

Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը երեկ տեղի ունեցած ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքները բողոքարկելու է Սահմանադրական դատարանում: «Ինձ համար անընդունելի են այս որակի ընտրությունները իմ երկրում, իմ թաղում: Այդ ձայները կապ չունեին հանրապետական թեկնածուի վարած քարոզարշավի, նրա նկատմամբ ունեցած համակրանքի ու արժանիքների հետ: Այդ թեկնածուն չլիներ Տարոն Մարգարյանի աներորդին, չլիներ իշխող կուսակցության թեկնածուն, ուղղակի

Մեքենան շրջվել է

Դեկտեմբերի 3-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի» մակնիշի 30 ԼՏ 872 պ/հ ավտոմեքենան (վարորդ Հ. Սիմոնյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի պատնեշին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով տեղի է

Լիճքի գյուղապետ. «Եթե վաղը գետով ջուր չհոսեց, ես թույլ չեմ տա ՀԷԿ-ն աշխատի» (Տեսանյութ)

Սյունիքի մարզի Մեղրու Լիճք գյուղում փոքր ՀԷԿ է կառուցվում, որի վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել գյուղում: Լիճքում մեզ հանդիպած գյուղացիները վստահեցրին, որ իրենք ՀԷԿ-ի կառուցման մասին պատահաբար են իմացել, հասարակական լսումներ չեն եղել եւ գյուղացիները որեւէ մասնակցություն չեն ունեցել որոշման հարցում: «Անտառից մի ծառ ենք կտրում, գալիս են մեր վայը տալիս, բայց որ էնքան ծառեր

Ադրբեջանը «թույլ չի տա օգտագործել իր տարածքը երրորդ երկրի դեմ»

«Ադրբեջանը երբեք թույլ չի տա օգտագործել իր տարածքը երրորդ երկրների վրա հարձակման համար», – հայտարարել է ադրբեջանական արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը` մեկնաբանելով Sunday Times-ի տեղեկատվությունը։ Բրիտանական պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել է, որ Իսրայելը ծրագրում է պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական անօդաչու թռչող սարքերը օգտագործել Իրանի հրթիռային համակարգերին հարվածելու համար։ Դա, ըստ

Մարելով հրդեհը` փրկարարները կանխել են երկաթգծին սպառնացող վտանգը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 02.21-ին տեղեկություն է ստացվել, որ Փամբակ-Շահալի երկաթգծի 10-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք, հնարավոր է վնասվեն երկաթուղին սնուցող էլեկտրական լարերը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հրշեջ-գնացքը՝ 12 աշխատակիցներով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարք» մասնաճյուղի 20 աշխատակից և Վահագնի գյուղից 8 բնակիչ: Պարզվել է, որ այրվում է մոտ

Տեղի ունեցավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի մենահամերգը

 Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության դահլիճում «Հայ Արտ պրոդակշն» հայ-կանադական կազմակերպության նախաձեռնությամբ կայացավ Թբիլիսիի «Ջեյրան» հայկական պարախմբի առաջին մենահամերգը, որին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Հանդես գալով բացման խոսքով` նախարարի տեղակալը նշեց, որ պարախումբը մշտապես գտնվել է գերատեսչության ուշադրության կենտրոնում. հաջողությամբ մասնակցել է 2012թ. «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում անցկացված պարարվեստի օրերին,

Ռուբեն Հայրապետյանի պաշտպանի միջնորդությունը բավարարեցին

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստն է տեղի ունեցել: Հայցվորի պաշտպան Մհեր Արշակյանը դատարանին միջնորդեց գործով որպես վկա ներգրավվել ֆրանսիական «Նուվել դ՛Արմենի» ամսագրի թղթակից Սեդա Մավյանին: Հիշեցնենք, այս ամսագրին տված հարցազրույցում էր Ռ.

Кавказский Узел. «Բարեգործական համերգ Մոսկվայում՝ սիրիահայերին օգնելու համար»

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում կայացել է երգիչ Գառնիկ Սարգսյանի բարեգործական համերգը, որից ստացված ամբողջ գումարը կուղղվի սիրիահայերի օգնությանը: Գրում է «Կավկազսկի ուզել» պարբերականը: Լիբանանում բնակվող Գառնիկ Սարգսյանը բարեգործական համերգներ է տալիս ամբողջ աշխարհով, որտեղ կա հայկական սփյուռք: Հայկական հայրենասիրական երգերի վարպետը Մոսկվայում առաջին անգամ էր ելույթ ունենում: Միջոցառումը կազմակերպել էր Մոսկվայի հայկական երիտասարդական «Համշեն» ասոցիացիան՝ «Ռուս-հայկական

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վաճառքի հանել ՊԵԿ նախագահի՝ Ծաղկաձորի առանձնատունը

Կառավարությունը Համաշխարհային բանից 12 մլն դոլարի նոր վարկ է վերցնելու՝ հարկային վարչարարության բարելավման նպատակով: Այսօր ԱԺ նիստում Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց, թե մասնավորապես ինչ են անելու այդ վարկով, ինչպես են վերազինելու իրենց տեխնիկան եւ այլն: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց՝ ասելով, որ կառավարությունը պարբերաբար տարբեր վարկային ծրագրեր է բերում, տարբեր տոկոսադրույքներով. «Մեր

407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 3-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,420,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

Անտեսված կերպարվեստ

Ընդամենը 8 հազար դրամ: Այս գումարը գեղանկարիչ Գևորգ Սարգսյանը ստացավ իր աշխատանքներից մեկի դիմաց, որը ստեղծելու համար օրեր էր ծախսել: Նկարիչը հավատացնում է ,որ գնորդների հետ երբեք չի սակարկում, քանի որ նկարները հազվադեպ են վաճառվում. «Հիմնականում գինը իրենք են առաջարկում, ասում են իրենց ունեցած գումարի չափը և հարցնում արդյոք այդ գումարին ինչ որ բան կարող

Живая Кубань. «Հայաստանցին մտադիր է Նոյյան տապան կառուցել Սոչիում»

«Հայաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը հայտնել է, որ մտադիր է Սոչիում Նոյյան տապան կառուցել: Գրում է «Ժիվայա Կուբան» պարբերականը` հղում անելով «Երկրամաս» թերթին: Այս հարցը նա քննարկել է Պետրոզավոդսկում՝ Կարելիայի ծովային կենտրոնի նախագահ և «Բևեռային Ոդիսևս» ակումբի նախագահ Վիկտոր Դմիտրևի հետ: «Ինձ դուր եկավ Կարեն Բալայանի առաջարկը: Քննարկման արդյունքում մենք եզրակացրեցինք, որ բիբլիական

2013 թվականին կջեռուցվեն քաղաքապետարանի ենթակայության արվեստի ու երաժշտական դպրոցները, մշակույթի տներն ու գրադարանները

Ձմռան նախապատրաստական աշխատանքների շրջանակում առաջնահերթության կարգով վերանորոգումներ և անհրաժեշտ այլ աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում և առողջապահական հիմնարկներում: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: <<2011 թվականին մենք կարողացանք մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզներն ապահովել ջեռուցման համակարգերով: Այս տարի ջեռուցվեցին նաև դպրոցները: 2013 թվականին կփորձենք ավարտել նաև արվեստի ու երաժշտական դպրոցների, ինչպես նաև մշակույթի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031