Օրվա լրահոսը

«US Open» -ի մրցանակային ֆոնդը կաճի մինչեւ $ 50 միլիոն

Թենիսի Ամերիկայի բաց առաջնության կազմակերպիչները մտադիր են մրցաշարի մրցանակային ֆոնդը 2017 թվականին հասցնել ռեկորդային գումարի` $ 50 միլիոնի: Եթե դա տեղի ունենա, այդ գումարը գործնականում երկու անգամ կծածկի 2012 թվականի մրցանակային ֆոնդը: Աճն ընթանալու է սահուն: Օրինակ, այս տարի այն ավելանալու է $ 8,1 միլիոնով` 25,5-ից հասնելով 33,6 միլիոնի: Առայժմ չի հրապարակվում, թե մրցանակային գումարներն

Հայրիկյանի փաստաբան. «Ցանկանում ենք, որ տեղի ունենա օբյեկտիվ նախաքննություն» (Տեսանյութ)

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր վստահեցրեց, որ պարոն Հայրիկյանը չի պնդել, թե իր դեմ ուղղված մահափորձի պատվիրատուն ռուսական ուժերն են: «Իմ եղած տեղեկատվությամբ, պարոն Հայրկյանը նման բան չի պնդել, բայց տարբերակների թվում եղել են որոշակի ուժեր, որոնց նպատակն էր խարխլել, ըստ պարոն Հայրիկյանի, երկրի անվտանգությունը եւ ֆիզիկապես հաշվեհարդար տեսնել վերջինիս նկատմամբ»,- «Պոստ

Սա հավակնոտ ձեռնարկ է, արտացոլում է ՀՀ իշխանության կամքը եւ հասարակության ձգտումները. Գունար Վիգանդ

Այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի նախաստորագրումից հետո կողմերը հույս ունեն, որ հաջորդ տարի այն արդեն կկիրառվի ՀՀ ԱԳՆ-ում Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստի ավարտին եվրոպական կողմից բանակցող` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը անդրադառնալով Հայաստանում համաձայնագրի դրա կիրառմանը, նշեց, որ սա հավակնոտ ձեռնարկ է,

«Սո՜ւտ է». գոռաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հերքելով Սերժ Սարգսյանին

Հովսեփ Խուրշուդյանը գնահատական տվեց գործող նախագահի ասուլիսին «Անհեթեթ, տարօրինակ գնահատականներ հնչեցին, ինքնահռչակ, ինչ-որ սատանայական եզրույթներ օգտագործվեցին, հեղաշրջում եզրույթն օգտագործեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Բարեւի շարժման մասին հավանաբար»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ասուլիսին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա վստահեցրեց. «Այս արտահայտությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունները

«Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի որեւէ լրացուցիչ ռաունդի կարիք չի լինի». ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

«Սկզբունքորեն ավարտում ենք աշխատանքը բովանդակության շուրջ», վստահեցնում է պաշտոնական Երեւանը Այսօր ՀՀ ԱԳՆ-ում շարունակվեց Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստը, որի արդյունքներով տեղի ունեցավ ամփոփիչ ասուլիս: Ասուլիսի բանախոսը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երեկ եւ այսօր անցկացվել է Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ ռաունդը: «Մենք պետք է հասցնենք

Նոր քննարկում`հին օրակարգով եւ առանց «Ժառանգության»

Այսօր կներկայացվեն խմբակցությունների առաջարկները «Քննարկվում է արտահերթ նիստի հարց, փորձ է կատարվում եվս մեկ անգամ որոշակի քաղաքական ուժերի մոտեցումներ մշակելու՝ հայտարարության տեքստ: Երեկ սկզբունքներն է ձեւավորվել, այսօր երեւի, յուրաքանչյուր խմբակցություն, ովքեր կցանկանան, իրենց առաջարկությունները կներկայացնեն, կխմբագրեն եւ, կարծում եմ, եթե ամեն ինչ հարթ գնա, քննարկում կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով Aravot.am-ի հարցին ասաց ՀՀԿ

«Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերով ստեղծեց մի իրավիճակ, երբ իր ֆոնին Սերժ Սարգսյանը ազատ խոսքի ու թափանցիկության ռահվիրա եւ ջատագով է ներկայանում»

Ինչպես հիշում եք, թեեւ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հովհաննիսյանը Ազատության հրապարակում մի քանի բառով ներկայացրել էր իր ու Սարզսյանի խոսակցությունը, սակայն հանդիպման մանրամասներն այդպես էլ անհայտ էին մնացել։ Հովհաննիսյանի հասցեին անգամ մեղադրանքներ հնչեցին ոչ թափանցիկ գործելու պատճառով։ Անգամ մարդկանց այդ մտահոգություններից հետո Հովհաննիսյանը ջանք չգործադրեց կասկածները ցրելու նպատակով Սարգսյանի հետ հասարակությանը հանդիպման մանրամասները հանգամանորեն ներկայացնելու

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանի պարզաբանումը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարության հետ կապված

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի զարմացած հարցադրումները հանգեցնում են այն մտքին, որ պարոն Ուրիխանյանը չի տիրապետում բյուջետային ծրագրավորման գործընթացներին, քանի որ արտաքուստ տպավորություն ստեղծելու համար արվող հայտարարությունները առնվազն պետք է հիմնված լինեն որոշակի հաշվարկների և համեմատությունների վրա։ Հարկ է նշել, որ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեով արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի համար նախատեսվել էր

Մեսրոպ Մովսեսյան. «Ես ունեմ իմ «Ա1+» «կուսակցությունը»

Հատվածներ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի հետ հարցազրույցից: –Պարոն Մովսեսյան, Դուք հանդես եկաք Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող հայտարարությամբ, դրանից երկու օր անց մամուլում լուրեր տարածվեցին, որ դուք  Երեւանի ավագանու «Ժառանգության» ցուցակում բավականին  պատվավոր տեղ եք զբաղեցնում: Սրանք մեկը մյուսի հետ կապ ունեցող իրադարձություննե՞ ր են:  -Նամակը գրվել է այն ժամանակ, երբ ես դեռ գաղափար չունեի հնարավոր ցուցակի մասին:

Զոլյանը հաստատեց, որ ընդգրկվելու է «Ժառանգության» ցուցակում (Տեսանյութ)

ԵՊԼՀ նախկին ռեկտորը խնդրել է իրեն ցուցակի վերջում «գցել»

Արամ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել «Խոսրովի անտառ»պետական արգելոցում

Նախարարն արգելոցի աշխատակազմին ներկայացրել է Բնապահանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման խորհրդի նախագահ և Հրաչյա Հովակիմյանին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակելու մասին Բնապահանության նախարարի 2013թ. մարտի 18-ի հրամանները:

«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն»-ը արաբերենով

«Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի արաբերեն տարբերակը ցուցադրվեց Եգիպտոսում ՀՀ դեսպանությունում։ Ցուցադրմանը ներկա էին Եգիպտոսի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, լրագրողներ եւ եգիպտահայ համայնքի անդամներ։ Ֆիլմի ցուցադրումից առաջ ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ով, մասնավորապես, ընդգծեց Սումգայիթի ոճրագործության` ադրբեջանական իշխանությունների կողմից նախապես ծրագրված լինելը։ Նա նշեց, որ Սումգայիթում, ինչպես նաեւ Բաքվում, Կիրովաբադում,

«Ժողովուրդ, բերեք կայֆի համար քննարկենք նվազագույն աշխատավարձը բարձրացնելու հարցը»

Իր հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե «կառավարությունում հիմա լրջությամբ քննարկվում է 2013թ., այսինքն՝ այս տարվա հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը»։   «ՉԻ» – Այ դա լավ Է, որ լրջությամբ է քննարկվում։ Թե չէ մինչեւ հիմա ինչի՞ նման էր։ Տիգրան Սարգսյանը մտնում էր սենյակ, նախարարներին մի երկու անեկդոտ պատմում, հետո ասում «ժողովուրդ,

Հայրիկյանը գտնում է, որ կալանավորված անձինք հանցագործության փոքրագույն մասնիկն են

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը քիչ առաջ «Պոստսկրիպտում» ակումբում ներկայացրեց հրատապ հայտարարություն: «Չցանկանալով կասկածի տակ առնել նախաքննության մարմնի պրոֆեսիոնալիզմն ու օպերատիվությունը,  ավելին՝ արժանագույնս գնահատելով դեպքից անմիջապես հետո Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության համատեղ միջոցառումները, Պարույր Հայրիկյանը գտնում է, որ այս քրեական գործով կալանավորված անձինք ընդամենը այդ հրեշավոր հանցագործության փոքրագույն մասնիկն են: Հաշվի առնելով

Ապրիլի 9-ին`ԱԺ հատուկ նիստ

66 կողմ, 25  ձեռնպահ եվ 6 դեմ քվեարկութան արդյունքներով այսօր խորհրդարանն ընդունեց ապրիլի 9-ին Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին որոշում: Այդ նիստում տեղի է ունենալու նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ադրբեջանի բռնագաղթածների միավորման նախագահ. «Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի»

Քերիմլին տպավորված է Հայաստանի բնությամբ եւ …. հին ավտոմեքենաներով Ադրբեջանի բռնագաղթածների միավորման նախագահ,«Գյանջլիկ» թերթի գլխավոր խմբագիր Քերիմ Քրեմլին, ադրբեջանցի այլ հասարակական գործիչների,լրագրողների հետ մարտի 17-18-ը Աղվերանում մասնակցել է «Հարավային Կովկաս, եվրոպական ինտեգրացիա, ժամանակակից մարտահրավերները» միջազգային համաժողովին: Քերիմլին Հայաստան է ժամանել Վրաստանից, ավտոբուսով: «Ֆեյսբուքում» զրույցի ժամանակ Քերիմլին ասաց, որ Հայաստանի ճանապարհներին, ի տարբերություն Ադրբեջանի, քիչ մեքենաներ

Կառավարության կազմի փոփոխության չսպասե՞լ

Այս կառավարությունը որևէ խոստում չի կատարել, որը տրվել է 2007-ի ծրագրում և 2008-ի նախագահական ընտրություններից հետո: Ինքն այդ առումով փաստորեն արձանագրել է, որ իր ուզածը` տնտեսության կենտրոնացումը, բիզնեսի վերաբաշխումը Տիգրան Սարգսյանը լուծում է:

«Ժողովուրդ»ը հաղթեց

Մարտի 19-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը վճռել է մերժել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված դատական հայցը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը «Հայփոստ»-ի միջոցով ոմն Գուրգեն Աղաջանյանի անունով նամակ էր ստացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ-ական Կարինե Կիրակոսյանի ու վարչության ներկայիս պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի

«Հետեւելով նախագահի խոսքերին ստացվում է, որ ստեղծված գաղջ մթնոլորտը հայության բնատուր առանձնահատկություններից է». Արման Մելիքյան

Այսօր «Հենարան» ակումբում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ ասաց, որ իրավիճակը ճգնաժամային է, խորանալու միտումով: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի ասուլիսի ընթացքում ասածին, որ «Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ

Րաֆֆին հնձում է այն, ինչ ինքն է ցանել

Նախօրեին մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ նախագահական ընտրություններից հետո Բաղրամյան 26-ում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ տեղի ունեցած հայտնի հանդիպման ժամանակ ի պատասխան ստեղծված իրավիճակից դուրս գալու Հովհաննիսյանի առաջարկած մի քանի սցենարների, իր հերթին առաջարկել է ստեդծել սահմանադրական խորիուրդ, որը սահմանադրական փոփոխությունների ռազմավարություն կմշակի։ Սարգսյանր Հովհաննիսյանին առաջարկել է գլխավորել այդ խորհուրդը,

Ընդդիմության լայնամասշտաբ միավորումը միֆ է, կուտ, եթե կուզեք՝ հոլանդական

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի։ Այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չստացվեց միասնական ճակատով պայքարի դուրս գալ իշխանության թեկնածուի դեմ։ ՊԱՏԱՍԽԱՆ. Ամբիցիաները, տեսակի տարբերությունները, ինքնահաստատման բարդույթները, ինքնասիրահարվածությունը, գործող իշխանությունների հետ գծային կապերը ու, թերեւս, որոշ պայմանավորվածություններ, ահա այս ամենն է խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի։ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ ազգագրագետ  

Կիպրոսի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծարարության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով

Մարտի 19-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մարգար Մ.-ին, որը Կիպրոսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր կեղծարարության և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքով: Մարգար Մ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն

Քաղաքապետարանը կառավարություն չէ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ  այսօր պետք է շարունակվեր «Օլիմպ» ընկերության հայցը՝ ընդդեմ «Ավո» ընկերության: Հայցվորը պահանջում էր նոր պայմանագիր կնքել եւ փոխհատուցել իրեն կորցրած  գումարները: Դատարան էր ներկայացել Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Հրանուշ Ներսիսյանը, ինչպես նաեւ հայցվորի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Տիգրան Հայրապետյանն ու Հայկ Ալումյանը: Հրանուշ

Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Կանադայում

Մարտի 15-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում`  նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ կանադահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Հյուրերին իր ուղերձը հղեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով խոսեց Արցախյան շարժման կարեւորության, դրա պատմական արժեքի եւ ազգապահպան տեսլականի մասին: Դեսպան Եգանյանն ընդգծեց Ղարաբաղյան շարժման նշանակությունը Արցախի,

Նախագահի թիկնազորի վրա կրակողը դեռ կալանավորված է

Դեռեւս 2012 թվականի նոյեմբերի 23-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ նոյեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին։ Մի տղամարդ կրակել էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ։ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) մեզ հետ զրույցում հաստատել էր լուրը։ Հիշեցնենք, որ Հարությունյանը նշել էր. «Մեր աշխատակիցները գիշերը՝ օդանավակայան գնալու ճանապարհին,

Մի տեսակ անտեղյակ եք, Սերժ Ազատիչ

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 5 տարիներին վերջապես մի հատ կիսաասալիս հրավիրեց, եւ հուրախության մեզ, իր խոսքում էլի թվեր ու ցուցանիշներ մեջբերեց։ Առանց երկարացնելու ներկայացնենք նրա մեջբերած թվերն ու համեմատենք այն իրականության հետ։ «2012թ. արդյունքներով մեր տնտեսական աճը կազմել է 7.2 տոկոս…»: Շատ ճիշտ է ասում Սերժ Սարգսյանը։ Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2012-ին մեր տնտեսական

Փարիզում գնահատական կտան ՀՀ ընտրություններին

Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի այսօրվա նիստի օրակարգի ութերորդ հարցը վերաբերում է Հայաստանին։ Մեր երկրի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը ներկայացնելու են տեղեկատվություն փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Սերժ Սարգսյանը վերադարձել է Տեր-Պետրոսյանի դիրքորոշումներին

Սերժ Սարգսյանի մամլո ասուլիսը դեռ երկար ժամանակ թերեւս կքննարկվի քաղաքական, փորձագիտական շրջանակներում: Երկու օր է` առավելապես նրա ելույթի ներքաղաքական թեմաններն են գերակշռում մեկնաբանություններում ու գնահատականներում, մինչդեռ Ս․Սարգսյանի խոսքում արտաքին քաղաքական հատվածը, որը մի տեսակ ստվերում մնացած, առավել կարեւոր էր եւ բավական ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում: Նախ, անդրառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԼՂՀ անկախությունը ճանաչելու գաղափարին, Ս․Սարգսյանը տրամաբանական

Հմայակ Հովհաննիսյանի պաշտպանին ժամանակ է տրվում՝ նիստին պատշաճ պատրաստվելու համար

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր երկու անգամ կարճատեւ ժամանակ տրամադրեց  Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի պաշտպան Գեորգի Գուլքանյանին, որպեսզի նա իր միջնորդություններն անի:  Պաշտպանը հղումներ էր անում այս կամ այն ապացույցին, բայց երբ գալիս էր ապացույցը ներկայացնելու պահը, որպեսզի հետազոտվի, այն տպավորությունն էր, որ չէր գտնում ապացույցը

«Համարում եմ, որ ճիշտ եմ գործել Մարտի 1-ին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ-ական պատգամավոր, Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը: ԲՀԿ-ական պատգամավոր, Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը` Շերիֆը, ով անձամբ է եղել 2008թ. Մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկը, մեզ հետ զրույցում պատասխանեց Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրած Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը և վստահեցրեց, որ Մարտի 1-ին որևէ զինվորական, այդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031