Օրվա լրահոսը
«Բա կարո՜ղ է, ձեր ասածը պիտի անեինք»
«Մի երեք տարի առաջ, երբ կառավարությունը բյուջե էր բերել, եւ քաղաքական փոքրամասնությունն առաջարկություններ էր անում, բոլորը մերժվեցին, մեկ էլ մեծամասնության ներկայացուցիչներն անթաքույց ցինիզմով հայտարարեցին, որ փոքրամասնություն եք՝ էդպես էլ պիտի լիներ, բա կարո՜ղ է, ձեր ասածը պիտի անեինք: Մոտավորապես այսպիսի մոտեցում կար»,- երեք տարվա վաղեմություն ունեցող այս իրադարձությունն «Առավոտի» հետ զրույցում հիշեց ՀՅԴ-ական նախկին պատգամավոր
Ծրագիրը կա, իսկ իրականացնողնե՞րը
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական՝ «ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը», եւ ընդդիմադիր՝ «բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը»: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների
Ռուբեն Հակոբյան. «Տարբեր տեղերում տարբեր խաղեր էին տալիս քաղաքական գործիչները»
Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ կարող է մինչեւ ընտրություններ այնպիսի զարգացումներ լինեն, որոնք բացարձակապես փոխեն իրավիճակը. «Մինչեւ 96-ի սեպտեմբերի 9-ին, երբ ստորագրեցինք Ազգային համաձայնության համաձայնագիրը, որեւէ մեկը չէր կասկածում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մինչեւ 90 տոկոս ձայն կհավաքի, բայց 12 օրվա ընթացքում այնպիսի շրջադարձ ապրեց, որ Լեւոն
Հայ նկարիչները կնշեն Սայաթ Նովայի 300-ամյակը
Վաղը «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի ցուցահանդես՝ նվիրված Սայաթ նովայի ծննդյան 300-ամյակին: Կազմակերպիչներն են Աշխարհի հայ նկարիչների միավորումն ու Արարատյան հայրապետական թեմը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց միավորման նախագահ Ղազար Միրզոյանը (լուսանկարում), հովբելյանական ցուցահանդեսը կմեկտեղի ժամանակակից հայ նկարիչներին՝ Ռուբեն Արուտչյան, Ռոբերտ Էլիբեկյան, Հակոբ Հակոբյան, Փարավոն Միրզոյան, Գեւորգ Մշեցի եւ այլն: Մեր հարցին ինչու ՀՀ նկարիչների միության ցուցասրահում
Ռուբեն Հակոբյան. «Դեմ եմ քաղաքականության մեջ բոյկոտին, բոյկոտը կդարձնեն խեղկատակություն»
Այսօր «Հայելի» ակումբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ամփոփեց տարին: Նա նշեց, որ 8 օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել, եւ չնայած այս ընթացքում որոշ անդամներ դուրս եկան «Ժառանգությունից», բայց իրենց աշխատանքը արդյունավետ է եղել: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ԱԺ-ում էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցի քվեարկության ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը անընդհատ ընդմիջում հայտարարեց, որ հասցնի հրավիրել ՀՀԿ-ականներին՝ չե՞ք կարծում, որ լինելով
ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանությունը հավատարիմ կմնա օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությանը (տեսանյութ)
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը ոստիկանության պետը հարկ համարեց անդրադառնալ մի շարք հրատապ խնդիրների, որոնք
Կինը հայկական բանակում. երեկ և այսօր
Կանայք պատմության ակունքներից տղամարդուն հավասար մարտնչել են ճակատամարտներում և կարևոր պաշտոն զբաղեցրել ղեկավարման օղակներում: Ռազմական գործում, քաղաքական կրքերի թատերաբեմում և հասարակական ոլորտում նրանք եղել են ակտիվ և ազդեցիկ: Իզուր չէ ասված, որ երկիրը ղեկավարում են տղամարդիկ, իսկ երկիրը ղեկավարող տղամարդկանց ղեկավարում են կանայք: Այնպես որ նրանց երբեք էլ պետք չէ թերագնահատել: Մեր այս նյութում կխոսենք
Մայաների սերունդները բողոքում են խտրականությունից եւ աղքատությունից
Այս շաբաթ Գվատեմալայում մայաների հինավուրց քաղաքի տարածքում անցկացվում է ֆորում նվիրված երկրի հնաբնակ ազգերի խնդիրներին: Տեղի մայա հնդիկների սերունդներն ասում են, թե դարձել են մերժյալներ հանրության կողմից: https://ntdtv.ru/
«Ալիսի փնտրտուքներով»
Թատերագետ, գրող Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» գրքում ինձ անտարբեր չթողեց մի պատմվածք, որի վերնագիրն է «Կարմիր կոշիկները կամ Պարզապես…ընդհանրապես Ալիս»: Այս պատմվածքը յուրահատուկ է իր գերիրական, գերզգայական, գերվերացական լինելու առանձնահատկությամբ: «Ես կինոռեժիսոր եմ, արդեն քանի տարի է փնտրում եմ Ալիսին», ասես հեղինակն ի սկզբանե թույլ է տալիս ընթերցողին ներխուժել իր հերոսի ներանձնական տիրույթները`
«Հարսնաքարի գործով» պաշտպանը կփոխվի՞
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին տեղի ունեցած բռնարարքների գործով դատաքննությունը երեկ ավարտվելուց հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունը դատարանին տրամադրեց ռեստորանի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանը` հանրային պաշտպանի գրասենյակից Սերգեյ Մկրտչյանը:Նա արձակուրդ է մեկնում դեկտեմբերի 25- ին եւ կվերադառնա հունվարի 30-ին: Դատարանը չի կարող պաշտպանի բացակայությամբ նիստեր հրավիրել, հետեւաբար, հարկ կլինի ներգրավվել նոր հանրային
Պաշտպանության նախարարությունում 120 աշխատակից են կրճատել
Այսօր կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց իրենց ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի մասին հաշվետվությունը: Աշխատողների թիվը կրճատվել է 120-ով, այդ պատճառով հարկերը նվազել են 6,1 տոկոսով, իսկ սոցիալական ապահովագրության հիմնադրամի հատկացումները՝ 10,1 տոկոսով: Ըստ նրա, այս տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկերություններում կանխատեսվում է կատարել 1 միլիարդ 176 միլիոն դրամի
Գորբաչովը Սիբիր վերաբնակեցնելու մասին լուրերի հեղինակներին անբարո էր համարում, հիմա հայերը կամավոր են «աքսորվում»
Տավուշի մարզի քաղաքների եւ գյուղերի մարդաշատ վայրերում՝ ավտոկայարաններում, խանութների պատերին եւ այլն փակցված են դեպի Ռուսաստան ավտոբուսային փոխադրումներ կատարող ընկերությունների ուղերթների վերաբերյալ տվյալներով հայտարարություններ: Դրանց վճարն անհամեմատ էժան է օդանավի տոմսի գնից: Ադրբեջանի հետ սահմանամերձ մարզից շարունակվում է Ռուսաստան արտագաղթը: Երեւանից ՌԴ քաղաքներ մեկնող ավտոբուսները կանգառներ են կատարում Իջեւանի շուկայի մոտ, Նոյեմբերյանում, Այրումում, մարզի գյուղերում
Մշակույթի ոլորտում տնտեսական ցուցանիշի նվազում է արձանագրվել
Այսօր կառավարության նիստում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց մշակույթի ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի մասին հաշվետվություն: Ըստ նախարարի, այս տարվա 9 ամիսների տվյալներով, նախարարության ենթակայության տակ գտնվող պետական կազմակերպությունների մշակութային ծառայությունների ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11,2 տոկոսով: Այս ցուցանիշում ներառված չէ օպերայի ազգային թատրոնը, որը, ըստ նախարարի, կես
Մհեր Սեդրակյանին հանրությունը վաղուց է ճանաչում, ու հաստատ երեկվա միջադեպով չէ, որ նրա մասին նոր-նոր պիտի պատկերացում կազմենք
Հասկանալի է, ու միանգամայն բնական կլինի, որ թե՛ «Ա1+»-ի լրագրողը, թե՛ լրագրողներն ընդհանրապես, մասնագիտական համերաշխություն դրսեւորելով, այս միջադեպի վերաբերյալ դիմեն Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով։ Այս հրապարակումն էլ կարելի է համարել նշված հանձնաժողովին հասցեագրված գրավոր դիմում՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքն ու դրսեւորած վարքը քննելու եւ համապատասխան գնահատական տալու պահանջով։ Բացի դրանից, կարծում ենք, որ Մհեր Սեդրակյանը
Գալուստ Սահակյանը տեղյա՞կ է, թե որ քաղաքական գործիչներին է գաղտնալսում ԱԱԾ-ն
Հատված «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի հետ հարցազրույցից: – Պրն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի երկու պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի խոսակցությունը գաղտնալսելու և հրապարակելու երևույթը։ – Նման երևույթներն, իհարկե տգեղ են, բայց, ցավոք սրտի, սա քաղաքական մշակույթ է։ Քանի որ քաղաքական պայքարը բավական անողոք է, միջոցների միջև որևէ խտրականություն չի
ԱԺ պատգամավորների գաղտնալսումների վերաբերյալ դիմումներն ստացվել են
Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ ժ. 10.20-ին, ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած՝ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումները: Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին: Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր: Հաշվի առնելով հանրային հետաքրքությունը՝ ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: ՀՔԾ
«Ներողություն ինքը պետք ա խնդրի, որ ինձ խանգարել ա»
Երեկ ԱԺ-ում, երբ խորհրդարանը քննարկում էր էթիկայի հանձնաժողովի հարցը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհեր, միջանցքում սպառնում էր պոկել «Ա1+»-ի լրագրողի ծնոտը, ով մոտեցել էր իրեն և հարց ուղղել: Պարոն Սեդրակյանը առանց հարցը լսելու սպառնացել էր լրագրողին` «Դավայ, դավայ, յալլա, թռի, կտամ, ծնոտդ կպոկեմ»: Արտահերթ նստաշրջանի ավարտին «Առաջին լրատվական»-ին հաջողվեց մի քանի հարց ուղղել ՀՀԿ-ական
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՅԴ-ն մասնակցելու է ՀՀՇ-ի համագումարին
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, որ իրենք ստացել են ՀՀՇ համագումարի հրավերն ու մասնակցելու են դրան։ Փաստորեն, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ՀՅԴ-ն մասնակցելու է ՀՀՇ-ի համագումարին։ Եթե հիշենք 1990-ականների սկզբներին այս երկու կուսակցությունների փոխհարաբերությունները, երբ ՀՀՇ իշխանությունը փակեց ՀՅԴ-ն, ապա ՀՀՇ համագումարին
Ռուբեն Հակոբյան. «Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը մենակ կմնա»
ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը մեր հարցին՝ դաշնակցությունը քննարկե՞լ է ընտրությունները բոյկոտհլու տարբերակը, եւ ի՞նչ տեսակետ ունի դրա վերաբերյալ, պատասխանեց. «Ընտրությունները բոյկոտելու տարբերակը միայն վերջին օրերին չէ, որ քննարկվում է, դա քննարկվել է տարբեր ձեւաչափերով, ՀՅԴ-ն իր քննարկումների ժամանակ տարբեր սցենարներ նկատի ունեցել է, մենք որեւէ տարբերակ չենք բացառում, բայց որոշումը կկայացնի կուսակցության Գերագույն
Ակնկալում ենք Սերժ Սարգսյանի հստակ քայլերը՝ նման լկտի, քրեորեն պատժելի պահվածք թույլ տված ՀՀԿ-ական պատգամավորի հանդեպ
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, երեկ հերթական անգամ ինքնադրսեւորվել է՝ «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանին ասելով. «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ։ Կապներդ լրիվ կտրել եք»։ Ընդ որում, նա դա ասել է ԱԺ միջանցքում՝ առանց անգամ լրագրողի հարցը լսելու, եւ շատ լավ իմանալով, որ այդ ամենը տեսագրվում է։ Այսինքն՝ Թոխմախի Մհերը լրիվ կապը կտրել է
Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի՞ կազմակերպել ընտրությունների բոյկոտը ողջ ընդդիմության կողմից
Հատված Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցից: – Նկատի ունենալով, որ Տեր- Պետրոսյանը բավական խարիզմատիկ եւ պրագմատիկ քաղաքական գործիչ է, որո՞նք են այժմ նրա տարբերակները։ – ԼՏՊ-ն ունի 3 տարբերակ, որոնցից երկուսն իր համար հղի է ծանր հետեւանքներով եւ վտանգներով, մեկը՝ պակաս, մյուսը՝ ավել, երրորդն էլ հարցականի տակ է։ 1-ին տարբերակ. նա չի
Տարին եզրափակեցինք 75-րդ տեղում
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների 2012 թվականի վարկանիշային դասակարգման վերջին՝ դեկտեմբեր ամսվա ցուցակը: Հայաստանը տարին եզրափակում է 75-րդ հորիզոնականում: Լավագույն տասնյակում ըստ հաջորդականության տեղ են զբաղեցրել Իսպանիան, Գերմանիան, Արգենտինան, Իտալիան, Կոլումբիան, Անգլիան, Պորտուգալիան, Հոլանդիան, Ռուսաստանը, Խորվաթիան: Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի «B» խմբում մեր ազգային հավաքականի մրցակիցները զբաղեցնում են
Գյումրիում հանդիսավորությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Այսօր, ժամը 18-ին Գյումրիում տրվեց Ամանորի միջոցառումների մեկնարկը: Կենտրոնական հրապարակում, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասնակցությամբ, վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Ներկայացնում ենք «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութը առանց մեկնաբանության:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչը քաղցկեղով հիվանդ է
Տիտո Վիլանովան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այսօր նրան պետք է վիրահատեն: Բժիշկները 43-ամյա մարզչի մոտ քաղցկեղ են հայտնաբերել: «elEconomista»-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը Վիլանովային փոխարինող է փնտրում: Իսկ մինչ այդ, դեկտեմբերի 22-ին կայանալիք «Վալյադոլիդի» հետ կայանալիք մրցաշրջանի վերջին հանդիպումում կատալոնցի ֆուտբոլիստներին առաջնորդելու է Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀԿ-ն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի
Հանրապետական կուսակցության` հոդաբաշխ արտահայտվել կարողացող խոսնակներին ու պատգամավորներին թվում է, թե իրենց հակառակորդներն ու թշնամիներն ընդդիմության մեջ են` ՀԱԿ-ում, «Ժառանգությունում», ՀՅԴ-ում կամ այլընտրանքային «Բարգավաճ Հայաստանում» (ԲՀԿ): Նրանք այդպես են մտածում և այդպես մտածելով՝ պաշտպանում են իրենց կուսակցությանն ու առաջնորդին` ջանք ու եռանդ չխնայելով: Մինչդեռ թշնամիներն ու հակառակորդներն անպատկերացնելիորեն մոտ են ու հարազատ: Ու երևի հարազատությունից
«Կանչը» որոշեց 2012 թվականի Հայաստանի տասը լավագույն պատանի մարզիկներին
Ավանդույթի համաձայն այս անգամ էլ թերթի աշխատակազմը դասակարգում չի արել (չկա ցուցակը գլխավորող եւ եզրափակող)՝ հավասար գնահատելով 10 ընտրվածների մարզական նվաճումները: Նրանք են. Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ), Գոռ Մալյան (սամբո), Հայկ Մարտիրոսյան (շախմատ), Ռոզա Խաչատրյան (սամբո), Իզաբելա Յայլյան (ծանրամարտ), Վահե Սարգսյան (հ/հ ըմբշամարտ), Կարեն Ասլանյան (հ/հ ըմբշամարտ), Արման Խաչատրիան (ազատ ըմբշամարտ), Ժորժ Եղիկյան (ծանրամարտ), Ջիվան
Լևոն Հայրապետյան. «Ամեն ինչի համար շնորհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիային»
Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը վնասվածք էր ստացել դեռևս սեպտեմբերին՝ Բուլղարիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Վերջերս մեր ֆուտբոլիստը ենթարկվել էր վիրահատության, որը հաջող էր անցել: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Լևոն Հայրապետյանը պատմել է, թե ինչպես է ընթանում վերականգնղական գործընթացը, ինչպես նաև խոսել է իր նպատակների և գալիք տարվա ակնկալիքների մասին: ՀՖՖ
Թեկնածու է առաջադրվելու նաեւ Զարուհի Գարեգինի Հարությունյա՞նը
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ արդեն երեք հոգի վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու եւ ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանք են ստացել։ Այս տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Ըստ Հովհաննես Քոչարյանի, տեղեկանք ստացողներն են՝ Արամ Ռաֆիկի Կարապետյանը (ՆԺԿ նախագահ), Վարդան Ժորժիկի Սեդրակյանը
Դադարացվել է գազի արտահոսքը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 00.54-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 26 ՍՕ 131 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարները


















































