Օրվա լրահոսը
Hurriyet. «Հայոց հարցի մասին գիրքը կրկին ուղարկվել է Թուրքիայի պատգամավորներին»
Թուրքիայի մի խումբ մտավորականներ չորս տարի առաջվա անհաջող փորձից հետո, Լորդ Ջեյմս Բրայսի և Արնոլդ Թոյնբիի «Կապույտ գրքի» օրինակները, որը վերաբերում է Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հայերի խնդրին, կրկին ուղարկել են Թուրքիայի խորհրդարան: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Խումբը, որը գիրքն ուղարկել է պատգամավորներին պետական փոստային ծառայության միջոցով, հույս ունի այսպիսով ուշադրություն հրավիրել խոսքի ազատության իրավունքին: Եթե
Antique and the arts. «Հայկական արվեստը՝ Տրինիտի միջազգային աճուրդի առաջատար»
Անդրադառնալով Կոնեկտիկուտ նահանգի Ավոն քաղաքում փետրվարի 2-ին տեղի ունեցած Տրինիտի միջազգային աճուրդին, որի ժամանակ ավելի քան 200 նկար է վաճառվել՝ «Անտիկ ընդ դը արթս» թերթը գրում է, որ աճուրդի առաջատար գործը հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի պայծառ և գույնզգույն նկարն էր, որը ծաղիկներ էր պատկերում: 1958թ. յուղանկարի անունն էր «Կակաչներ», լայնությունը՝ 71 սմ, երկարությունը՝ 1 մ:
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում
Փետրվարի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և պատշաճ հասարակական կարգ պահպանելու ուղղությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հետընտրական շրջանում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին և պահանջեց բոլոր իրավիճակներում առաջնորդվել օրենքի
Հղի կին է մահացել
Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում մահացու գրիպի համաճարակի մասին լուրերը։ «Էրեբունի» բժշկական կենտրոնում այս պահի դրությամբ երկու անձ կա պառկած՝ սուր շնչառական վարակով։ Այս մասին «Ա1+»-ին ասաց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ Այսօր պարոն Ասոյանը այցելել է նրանց եւ նշեց, որ երկուսն էլ արական սեռի ներկայացուցիչներ են, հիվանդներից մեկը 60 տարեկանից բարձր է, իսկ մյուսը՝
Սերժ Սարգսյանը ցածր ցուցանիշներ է գրանցել Սյունիքի մարզի մի շարք տեղամասերում
Ընտրությունների նախնական արդյունքներով` Սերժ Սարգսյանը պարտվել է ոչ միայն Կապան քաղաքում, այլեւ` տարածաշրջանի երեք գյուղում` Եղվարդում, Ծավում եւ Շրվենանցում: Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Ծավ գյուղում 217 ընտրողից 117-ը քվեարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, իսկ Սերժ Սարգսյանն Արցախյան գոյամարտին մասնակցություն ունեցած այս գյուղում հավաքել է 83 ձայն: Երկու ձայնի առավելությամբ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին զիջել է նաեւ
Լևոն Մելիք-Շահնազարյան. «Հայաստանի հարձակման դեպքում, գրեթե անխոս, Ադրբեջանի ամբողջական ոչնչացումն ապահովված է»
Այսօր «Տեսակետ» ակումբում էր հյուրընկալվել քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Քննարկման թեման էր հնարավոր զարգացումները տարածաշրջանում. Հայաստան-Վրաստան-Ադրբեջան: Պարոն Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ այժմ տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են գնում, որոնց վրա ուշադրություն չի դարձվում: «Կարելի է ասել, որ Հայաստանը զարգացման այս փուլում այսօր գտնվում է ամենալավ իրավիճակում»,- նշում է նա: Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները, դանդաղ քայլերով, բայց փոխվում
Կրկին կալանավոր է հացադուլ անում
Փաստաբանի պնդմամբ` նրա` հոգեկան հիվանդ լինելու հանգամանքը նախաքննական մարմինը հաշվի չի առնում «Վանաձոր ՔԿՀ» կալանավոր Սլավիկ Մխիթարյանն այս տարվա փետրվարի 5-ից հացադուլ է հայտարարել: Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ խուլիգանության մեջ մեղադրվող կալանավորը այս քայլով ընդվզում է իրեն վերագրված հանցանքի դեմ` բարձրաձայնելով, որ հանցագործություն չի կատարել: «Նա նշում է, որ համաձայն չէ առաջադրված
Hurriyet. «Թուրքական ավիաուղին սկսել է հայալեզու թերթ տարածել»
«Թըրքիշ էյրլայնս»-ը սկսել է պաշտոնապես տարածել երկլեզու՝ հայերեն-թուրքերեն «Ակոս» շաբաթաթերթը: Հղում անելով «Դողան» լրատվական գործակալությանը՝ գրում է «Հյուրիեթ» թերթը: Միջազգային չվերթի ուղևորները պաշտոնյաներին իրենց նստեցման տոմսերը ցույց տալուց հետո թերթը անվճար ստանալու հնարավորություն կունենան: «Ակոս»-ը գործարքի մասին հայտնել է իր կայքէջում: Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Ինչքան մարդ է տեղավորում Ազատության հրապարակը
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր հաշվարկ է կատարել՝ ներկայացնելով իր տվյալները, թե որքան մարդ կարող է տեղավորվել Ազատության հրապարակում «Սովետից սկսած լսում ենք, որ հանրահավաք անցկացնողների կարծիքով Ազատության հրապարակում այսքան մարդ կար, իսկ իշխանությունների կարծիքով` այնքան: Որքան մեծ է այդ երկու թվերի տարբերությունը, այնքան սուր են առկա կամ ակնկալվող քաղաքական առճակատումները:
«Սերժ, բարեւ». այդպես են կատարել քվեների հաշվարկը
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերից մեկում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, վեր պարզելով հերթական քվեարթերթիկը, ժամանակ չվատնելու համար, հայտարարել են նախագահի թեկնածուի միայն անունը, ում օգտին քվեարկել է ընտրողը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին նշումով քվեաթերթիկի պարագայում ոչ թե թեկնածուի անունն են կարդացել, այլ ասել են՝ «բարեւ»: Այդպես են հայտարարել, որովհետեւ նախընտրական շրջանում
Քաղաքացուն ծանուցագրով հրավիրել են դատի, բայց դատ չկա՞
Քաղաքացի Աշոտ Մարտիրոսյանն օրերս դատական ծանուցագիր է ստացել, որպես պատասխանող փետրվարի 21-ին, ժամը 11-ին ներկայանալու Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ծանուցագրում նշված է նաեւ, որ դատական նիստը տեղի է ունենալու թիվ 6 դահլիճում` դատավոր Նաիրա Հովսեփյանի մոտ: Սակայն այս դատավարության մասին «Datalex» դատական տեղեկատվական համակարգում, որտեղ սովորաբար դրվում են դատական նիստերի մասին
Րաֆֆի Հովհաննիսյանը պարեց եւ ասաց՝ բարի գիշեր (Տեսանյութ)
Նա վստահեցրեց, որ վերջը դառնալու է սկիզբ Ռուբեն Հակոբյանը կոչ արեց՝ «ոչ ոք չմտածի, որ Րաֆֆիի համար է այս պայքարը: Րաֆֆիի համար չէ, մե՛զ համար է, բոլորի՛ս համար է»: «Ուժեղ ենք, թող ոչ ոք չվախենա ու չնահանջի: Երբ միասին լինենք, հաղթանակը մերն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ շարունակեց,- «Դիտորդները ինչ ուզում են՝ թող գրեն:
Գյումրեցի մտավորականները ուզում են ազատվել Սերժ Սարգսյանի «խանությունից»
Մինչ մայրաքաղաքի Ազատության հրապարակում կսկսվեր Րաֆֆի Հովհաննիսյանի համախոհների միտինգը, գյումրեցի տասնյակ երիտասարդներ, Արվեստների ակադեմիայի ուսանողներ, ակտիվիստներ, ինչպես նաև հանրաճանաչ քանդակագործներ ու գրողներ հավաքվել էին Գյումրու Թատերական հրապարակում` պահանջելով նախագահի աթոռը հանձնել իրենց ընտրած նախագահին` Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանց միացան «Ժառանգության» առաջնորդին ձայն տված գյումրեցի տարեցները` «Ազատ, անկախ Հայաստան»,«Ոչ անարդար ընտրություններին» լուզունգներով: Վերջիններս պատրաստվում են միանալ Ազատության
«Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ շարքում կանգնող չէ»
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է Դաշնակցությանը, իսկ Արմեն Մարտիրոսյանը տալիս է շատերին հուզող հարցի պատասխանը Րաֆֆի Հովհանիսյանը բլոգեր Իզաբելլա Աբգարյանին ներկայացրեց որպես ապագա պատգամավոր: Իզաբելլան կոչ արեց բոլորին համակարգիչները թողնել եւ գալ Ազատության հրապարակ: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «ժառանգությունը ուժեղ է, որովհետեւ ազատ է, ուժեղ է, որովհետեւ սխալվում է»: Մինչ Իզաբելլան, ելույթ ունեցան Ստյոպա Սաֆարյանը եւ
10 փաստ Երկիր մոլորակի մասին
Երկիր մոլորակը գտնվում է Արեգակնային համակարգում` Արևից 149,8 միլիոն կմ. հեռավորության վրա: Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է: Տրամագիծը 12.700 կմ է։ Երկիր մոլորակը առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ: Ամենախիտ բնակեցված քաղաքն է համարվում Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլուն: 38,55 քառակուսի կիլոմետր տարածքում բնակվում է շուրջ 1,660,714 մարդ: Մոլորակի ամենաչոր վայրը` Ատակամա անապատ, գտնվում է Հարավային
ՊԵԿ-ի 160 աշխատակիցներ ստուգումներ են անցկացնում Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետեկամուտներևի կոմիտեն ուսումնասիրություններ անցկացնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» եւ «Լուսաստղ շուգր» ընկերություններում: Այդ մասին news.am-ի տեղեկությամբ այսօր՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ստուգվում է «Ալեքս Գրիգի» ողջ ցանցը, ու այդ գործընթացում ներգրավված է 160 աշխատակից: Գ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ
Ով է գլխավորում ամենաանհրապույր դերասանուհիների ցուցակը
Մեծ Բրիտանիայում ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ արված հարցումների արդյունքում կազմվել է ոչ սեքսուալ դերասանուհիների ռեյտինգային ցուցակը: Գրում է afisha.mail.ru-ն` վկայակոչելով Daily Mail-ը: Բրիտանացի տղամադիկ իրենց կարծիքն են արտահայտել հոլիվուդյան դերասանուհիների մասին, ըստ որի` 22-ամյա դերասանուհի Քրիստիան Ստյուարտը գլխավորել է ոչ սեքսուալ դերասանուհիների ցուցակը: Չնայած իր բավականին բաց զգեստներին, որոնցով նա հայնտվում էր կարմիր գորգերի վրա, դերասանուհին ուժեղ
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Րաֆֆի Հովհաննիսյանին լինել վճռական
Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ապագա պաշտոնը Նիկոլ Փաշինյանը այս պահին ելույթ է ունենում Ազատության հրապարակում: Նա հայտարարեց, որ հայ ժողովուրդը չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության նկատմամբ: Բայց այն, որ փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք, կասեմ մեկ բան՝ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, անկասելին է: Մենք այստեղ ենք՝ ուղիղ նայելու
Րաֆֆի Հովհաննիսյան. «Անահիտ Բախշյանը՝ ապագա նախարար»
Անահիտ Բախշյանը պատմեց, թե ինչպես են «ՀՀԿ-ական ցմփորները» մեկ-մեկ մաքրել Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները: «Մեջս մի փոթորիկ կա, որի անունը չգիտեմ ինչ է, բայց որը պատրաստ է ժայթքելու: Չեմ կարողանում անարդարությունը հանդուրժել այլեւս»,- հանրահավաքում ասաց Անահիտ Բախշյանը: Նրա խոսքերով՝ «Շնորհավորելով մեր նախագահին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, ես իմ բոլոր հույսերը, ակնկալիքները, երազանքները եւ ինչու չէ՝ իմ ամուսնուն
Ինչպես են աշխատել նախագահի թեկնածուներն օնլայն հարթակում
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանն այսօր «Մեդիա» կենտրոնում ներկայացրեց նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզչության փուլում( հունվարի 21-փետրվարի 16), լռության (փետրվարի 17) և քվեարկության( փետրվարի 18) օրերի ընթացքում ֆեյսբուք սոցիալական ցանցի ուսումնասիրության արդյունքները: «Մենք դիտարկել ենք յոթ նախագահի թեկնածուների ֆեյսբուքյան էջերը, քարոզարշավի ընթացքում հինգ առավել ռեյթինգային էլեկտրոնային լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը ,ինչպես նաև այս կամ այն քաղաքաքական
Սերժ Սարգսյանը վաղը «Ազատության» հրապարակը «բրոնյա» կանի
«Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին, բայց բրոնյա կանի Սերժ Սարգսյանը»,-այսպիսի հայտարարություն արեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ժամը 6-ը լրանալուց հետո: Նրա խոսքերով՝ «Մենք պիտի սպասենք այստեղ մինչեւ վաղը ժամը 2-ը եւ իշխանափոխության արարողակարգը կատարենք այստեղ՝ հենց այստեղ՝ հրապարակավ, ձեր աչքի առաջ՝ Ազատության հրապարակում: Բանավեճ չստացվեց, ցավում եմ, բայց եթե կա տղամարդու խոսք, ես ակնկալում եմ,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Պուտինին. «Վլադիմիր Վլադիմիրիչը թող մի հատ լավ մտածի»
«Վլադիմիր Վլադիմիրիչը թող մի հատ լավ մտածի: Ես ԱՄՆ-ում եմ եղել, բայց Ռուսաստանի հետ ունենալու ենք լավ հարաբերություններ, համ իրենք մեզ պետք է հարգեն, համ մենք իրենց: Ով շամպայն խմեց ժամանակից շուտ, ինքը զղջալու է հայ ժողովրդի առջեւ»,- Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ժողովրդին հարցնելով, թե մի հատ ժամացույցներդ նայեք՝ քանի՞ րոպե մնաց մինչեւ ժամը
«Սերժ Սարգսյանը Գյումրին դիտեց գավառական մի քաղաք ու շատ սխալվեց»
ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատերը վերլուծում է Սերժ Սարգսյանի` Շիրակի մարզում կրած պարտության պատճառները Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու անկախ լրատվական ալիքի սեփականատեր Վահան Խաչատրյանն ասաց, որ «Ժառանգության» առաջնորդի հաղթանակը Շիրակի մարզում իր համար անսպասելի էր: «Ես կարծում էի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները կլինեն բավականին բարձր, բայց որ հաղթանակ պիտի տաներ, չէի սպասում»: Ըստ Վահան Խաչատրյանի, շիրակցիները շատ
ՀԱԿ-ը կմիանա՞
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը համոզված է, որ ՀՀ նախագահի 6-րդ ընտրություններում բազմաթիվ ընտրատեղամասերում Րաֆֆի Հովհաննիսյանը փայլուն հաղթանակ է տարել։ Նա միաժամանակ հիշեցնում է, որ պարոն Հովհանիսյանի հաղթանակի մասին քանի դեռ չի խոսել ԿԸՀ-ն, դրանք զուտ խոսակցություններ են. «Ցավոք, մենք չունենք դրա հավաստումը, և մենք չունենք այդ հավաստող փաստաթուղթը» Իսկ որքանո՞վ է հնարավոր ՀԱԿ-ի միացումը Րաֆֆի
Սերժ Սարգսյանի վերընտրվելու առիթով շարունակում են շնորհավորանքներ ստացվել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրվելու առիթով շարունակում են շնորհավորանքներ ստացվել օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից: Սերժ Սարգսյանին ուղղված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի շնորհավորական ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Մենք շատ ուրախ ենք, որ
Քվեաթերթիկ ուտելու անդրադարձը՝ «Երեկոյան Ուրգանտ»-ում
«Քվեաթերթիկ՝ ընդամենը երկու կալորիա»,- այսպես արձագանքեց «Արմքոմեդին» այն փաստին, որ փետրվարի 18-ին քվեարկության ընթացքում Արթուր Մինասյանը կերավ իր քվեաթերթիկը՝ բացականչելով «Ոչ հանցավոր ռեժիմին»: Հայ երգիծաբաններից բացի՝ այս փաստին անդրադարձել է նաեւ Իվան Ուրգանտը, որն իր «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի փետրվարի 19-ի թողարկման մեջ անդրադառնալով այդ փաստին՝ նշեց նաեւ, որ Հայաստանի ընտրական տեղամասերում քվեաթերթիկներն ունեն այն պատկերը,
Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ գնում է հաղթանակի (Տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի ուղարկած հաղորդագրությանը. «Ինքը իր խոսնակի միջոցով այսօր ինձ մեսիջ է ուղարկել: Ես դրան կպատասխանեմ, բայց ուղիղ՝ ժամը 6-ին: Ես երկու խոսք կասեմ, մեզ կմիանա «Ժառանգության» խումբը, Նիկոլ Փաշինյանը, Կարապետ Ռուբինյանը, Դաշնակցությունը, եթե ԲՀԿ-ն գա՝ ԲՀԿ-ն եւ հայ մարդը, ով ուզում է այսօր գնանք մինչեւ հաղթանակ: Այլես
Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձի կապակցությամբ: 25 տարի առաջ՝ փետրվարի 20-ին, հայ ժողովրդի ազատատենչ ոգին ու անկախության ձգտումը զարթոնք ապրեց, և հենց այդ զարթոնքի շնորհիվ մենք այսօր ունենք Հայաստանի անկախ Հանրապետությունը: Շարժումը ծնեց նաև հայկական երկրորդ անկախ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախյան Շարժումից 25 տարի անց էլ ՀՀ քաղաքացին
Րաֆֆի Հովհաննիսյան. «Պատրա՞ստ եք երկարատեւ պայքարի»
«Ճիշտն այսպես է, մեր դրոշակը ամենից բարձրն է: Այսօր այն պահն է, որ մեկս մյուսից ներողություն պետք է խնդրի, որովհետեւ սա սիրո պայքարն է, որովհետեւ սերը հաղթելու է ատելության»,- քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց իր հանրահավաքը այս խոսքերով: Նա ասաց, թե կապ չունի, բայց 25 տարի առաջ մեր պապերը, մեր տղաները արյուն, քրտինք տվեցին, որ


















































