Օրվա լրահոսը
Ամփոփվեցին «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի արդյունքները
«Պետք է յուրացնել այն գիտելիքը, ինչը տալիս է կրթական համալիրը կամ համալսարանը` հետեւելով համաշխարհային գիտության առաջընթացներին: Ներկայացրել եմ կառավարման ալգորրիթմ համակարգչի վրա, տեսականն ու գործնականը կապել եմ իրար»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի «Լավագույն ուսանող» ՄՀեր Մինասյանը: «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է բացահայտել եւ խրախուսել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն ուսանողներին,
Վեճ 2/3 տեղամասում. ընտրել էին Պապ թագավորին եւ ՀՀ նախագահի փեսային (Տեսանյութ)
Թիվ 2/3 տեղամասում եղել են ընտրողներ, որոնք նախագահի 8 թեկնածուների փոխարեն նախընտրել են Պապ թագավորին, Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին: Այսօր թիվ 2 ընտրատարածքի 2/3 տեղամասում քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ այս զավեշտալի քվեարկությունը հիշեցին հանձնաժողովականները: Վերահաշվարկի ժամանակ, բացի զավեշտալի դեպքերը մտաբերելուց, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն ու հանձնաժողովականները երկար բանավիճում էին՝ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած թերթիկներից
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 21-ին ժամը 10.00-ից մինչև փետրվարի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հույսի Ավան, Շիրազ, Մազմանյան, Բաշինջաղյան, Մարգարյան փողոցների, Ֆուչիկի փողոցի և նրբանցքի, Հալաբյան փողոցի 41, 43, 45, 47, 49, 51, 53, 55, 57, 59, 61, 63, 65
«Ի՞նչ անենք, չոքենք ներողությո՞ւն խնդրենք»,- դպրոցի տնօրենը՝ դասի ժամին ընկնելու հետեւանքով վիրահատության ենթարկված երեխայի մասին
Երեկ Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցում ֆիզկուլտուրայի ժամին ուսուցիչը՝ Հրանտ Գալստյանը, 12-ամյա Մարիամ Ասլանյանին ստիպել է թռչել «այծիկի» վրայով: Երեխան ասել է, որ չի կարող, որովհետեւ լավ չի զգում իրեն, սակայն ուսուցիչն ստիպել է նրան, ինչի արդյունքում երեխան թռել է, գլուխը պտտվել է՝ վայր ընկել ու թեւը կոտրել: 12-ամյա աղջնակի մորաքույրը՝ Հայկուշը, Aravot.am-ի
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Հայրիկյանը Նավուրում «ռեկորդ է խփել»
Նավուրի գյուղապետը հին ԱԻՄ-ական է Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Նավուր գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 232, Պարույր Հայրիկյանը՝ 230, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 118 ձայն: Նավուրի գյուղապետ Արամ Նիգոյանը Տավուշի մարզում միակ համայնքապետն է, որը ԱԻՄ անդամ է: Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում ամենաշատ ձայները ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, տարածաշրջանի մնացած համայնքներում՝ Սերժ
Հաղթանակի դասերն ու Արցախի հարցի լուծման ճանապարհները
«Մեր դավաճան պապերի կորցրած հողը մեր որդիների արյամբ հետ բերեցինք»: Այսօր լրանում է Արցախյան շարժման 25- ամյակը: Արցախյան շարժման 25- ամյակի առթիվ իր խոսքը հնչեցրեց Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Շանյանը (լուսանկարում) , ինչպես նաև պատմաբան Գևորգ Մելքոնյանը և միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը: Զարիկ մայրիկը իր խոսքը սկսեց գոհունակության բառերով. «Շատ ուրախ եմ մեր երիտասարդներով, հպարտ եմ,
Հ. Յ. Դաշնակցությունը շնորհավորում է
Սիրելի Հայրենակիցներ, Այսօր, փոտրվարի 20-ին, լրանում է Արցախյան Շարժման 25-րդ տարեդարձը: Արցախյան պայքարի շնորհիվ ազատագրվեց մեր հայրենիքի մի հատվածը, ստեղծվեց մեր նորօրյա անկախ պետականությունը: Արցախյան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտություն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու և հաղթելու վճռականություն: Հաղթանակը հնարավոր դարձավ հայ ժողովրդի միասնականության, համահայկական ներուժի մեկտեղման, անմնացորդ նվիրումի շնորհիվ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, համայն հայությունը
Մեկնարկեց «Գրքի բանկ» ծրագիրը
«Այս տարի թանգարաններ այցելողների մոտ նկատում եմ անտարբերություն, պասիվություն: Հիմնական այցելուները դպրոցականներն են, թանգարան այցելելը, գրողներին, արվեստագետներին ճանաչելը, մեծ առաքելություն է: Տոմսի փոխարեն գիրք նվիրելով, մենք եւս մեկ անգամ ապացուցում ենք, որ գիրքը մեր կյանքում մեծ նշանակություն ունի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Միքայելյանը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի
Բաց նամակ ուղղված ՀՀ Նախագահին և վարչապետին Մեծարգո՛ պարոն Նախագահ, մեծարգո՛ պարոն Վարչապետ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամների, իրավապաշտպանների և Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության ենթարկված բազմաթիվ կանանց անունից ձեզ ենք ուղղում այս բաց նամակը, որպեսզի արտահայտենք մեր խորին հիասթափությունը «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը չընդունելու խնդրի կապակցությամբ: Ինչպես դուք տեղյակ եք և ինչպես նշված
Աշխատանքային տոնավաճառ` Վանաձորում
Հասարակական կազմակերպությունները հետագա համագործակցության եզրեր գծեցին Այսօր Վանաձորում տեղի ունեցավ աշխատանքային տոնավաճառ, որին մասնակցում էին Եվրոպան ներկայացնող 20 և տեղական 15 հասարակական կազմակերպություններ: Տոնավաճառն իրականություն դարձավ «Վանաձորը համահայկական երիտասարդական մայրաքաղաք» ծրագրին ընդառաջ` Արևելյան Եվրոպայի եւ Կովկասի ՍԱԼՏՈ ռեսուրսային կենտրոնի եւ «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: «Սա շատ լավ առիթ է տեղական կազմակերպությունների համար, առավել ևս,
Վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները հավասարվեցին (Տեսանյութ)
Քիչ առաջ թիվ 2 ընտրատարածքում ավարտվեց թիվ 2/3 եւ 2/5 տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկը: Թիվ 2/5-ում, վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քվեաթերթիկները հավասարվեցին: Արդյունքում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած 348 քվեաթերթիկներից մեկը անվավեր ճանաչվեց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին անվավերներից ավելացան 3-ը: Թիվ 2/3 տեղամասում, վերահաշվարկի արդյունքում Ս. Սարգսյանի օգտին քվեարկած 391 քվեաթերթիկից 1-ը եւս անվավեր
Աղվան Պապիկյանը մեկնել է Անթալիա` միանալու Մոսկվայի «Սպարտակին»
Լեհական «Լոձ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը վարձավճարով տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»: Պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Ըստ ռուսական լրատվամիջոցների, Աղվանն այսօր մեկնելու էր Անթալիա` միանալու այնտեղ ուսումնամարզական հավաք անցկացնող «Սպարտակի» փոխարինող կազմին: Ինչ վերաբերում է նրա եղբորը` Վլադիմիր Պապիկյանին, որը նույնպես «Լոձի» ֆուտբոլիստ է եւ մոսկովյան ակումբը հետաքրքրված է նաեւ նրանով,
Ինչու է թիվ 4 ընտրատարածքային հանձնաժողովի կնքած դուռը բացվել (Տեսանյութ)
Հանձնաժողովի նախագահը իրարամերժ պատասխաններ է տալիս Արաբկիրի թաղապետարանում տեղակայված թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` Տիգրան Բաղդասարյանը, իր նախաձեռնությամբ հանձնաժողովի կնքած դուռը բացել է: Հանձնաժողովում, մեր ներկայության պահին, արդեն դռան վրա փակցվել էր երկրորդ կնիքը: Թե երբվանից է այն բաց եղել, որքան ժամանակ եւ ինչի համար` հանձնաժողովի նախագահը մի քանի պատճառաբանություն տվեց` ասելով, թե բացել
Շտապօգնությանը շտապ գումարներ են պետք
Ծրագրի հովանավորներն առաջարկել են բարելավել շտապօգնության դիսպետչերական համակարգը, վերապատրաստել բուժօգնության ծառայությունների անձնակազմը, զարգացնել մանկական շտապ բուժօգնության եւ ծայրահեղ ծանր հիվանդների խնամքը մարզերում:
ՀՀ ոստիկանություն. ՀՀ Նախագահի ընտրությունների ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ
մահվան փաստի վերաբերյալ ռեգիստրը վարող մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չտրամադրված տեղեկատվության առկայությունը ընտրողների ցուցակում ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով անճշտություն չի համարվում:
Մեկնարկեց հարկային բարեփոխումների նոր ծրագիրը
Նոր ծրագիրը ավելի արդյունավետ կդարձնի հարկային համակարգը եւ կհեշտացնի հարկերի վճարումը
Սաքունցի բողոքը մերժվեց
Պաշտպանության նախարարության Մարտունիի զորամասում 6 զինվորների սպանության գործով ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան (նախագահող՝ Կարինե Ղազարյան) էին դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ սպանված զինվորներից երկուսի ծնողները: Նրանք նախորդ դատական նիստին պահանջել էին պաշտպանության նախարարի հրամանը, որը, ըստ նրանց, նախաքննության մարմինը չէր տրամադրել, սակայն որին հղում անելով
«Արդյունքները չեն ներկայացնում ժողովրդի կամքը».Գարո Ղազարյան
«Այս ընտրությունները համեմատաբար հաջող էին այն տեսանկյունից, որ ՀՀ քաղաքացիների շրջանում մասնակցության զգալի թիվ է գրանցվել, սակայն, այդուհանդերձ, լիակատար ձախողում էր ընտրախախտումների առատության առումով, որը ստվեց այդ օրը, այն դեպքում, երբ այն Հայաստանի պատմության համար պետք է լիներ ամենալուսավորը»,-այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում ասաց «Ամերիկայի հայ իրավաբանների» միության ատենապետ Գարո Ղազարյանը: Ըստ նրա, բոլոր
Է. Շարմազանով. Ժամանակն է, որ Րաֆֆին պատրանքների աշխարհից վերադառնա իրականություն
«Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում իր գրանցած արդյունքներից հետո ուրախությունից պատրանքների մեջ է ընկել ու էմոցիոնալ հայտարարություններ է անում: Ժամանակն է, որ Րաֆֆին պատրանքների աշխարհից վերադառնա իրականություն ու վերջ տա անլուրջ հայտարարություններին»,- մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարության, թե ինքն է նախագահ ընտրվել»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Գագիկ Մինասյան. «Սուրբ տեղը երբեք դատարկ չի մնա»
ՀՀԿ պատգամավորի կարծիքով` «Ընդդիմադիր որոշ քաղաքական ուժեր իրենց դուրս գրեցին այդ գործընթացներից, դա իսկապես, այդ երեւույթն ինքն իրենով պայմանավորեց այն տոկոսների հարաբերակցությունը, որն այսօր ունենք»
Հմայակ Հովհաննիսյանի կոչը Հայաստանի քաղաքացիներին
Լևոնը արեց այն, ինչ կարողացավ անել և տարիքի կամ այլ պատճառներով սուրբ տեղը թողեց թափուր: Այդ ճակատագրական պահին համաժողովրդական շարժման առաջնորդությունն իր ձեռքը վերցրեց համաժողովրդական շարժման մեկ այլ ակտիվ մասնակից ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Կոմանդոս. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Աշոտ Մանուչարյանը դեմ էին Խոջալուի ազատագրմանը (Տեսանյութ)
Արցախյան ազատամարտի հերոսի խոսքով` ՀՀ կառավարությունը կիսում էր այդ դիրքորոշումը
«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես». Ո՞ր լեզուներն են սիրում երիտասարդները
19-ամյա Նոնան մանկուց երազել է անգլերեն դասավանդող դասախոս դառնալ: Լեզուն սիրում է թե իր հնչեղության, և թե հասանելիության առումով: «Ճանաչված և համով լեզու է, հաճախ լսում եմ արտասահմանյան երգեր և հետո կարդում եմ տեքստային տարբերակները, ինչպես նաև՝ թարգմանում եմ լեզվի մեջ հմտանալու համար»,-ասում նա: Հավելում է՝ անգլերեն արտահայտություններից ամենից շատ սիրում է I love you-ն:
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապե՞տ (Տեսանյութ)
«Այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ այդ կուսակցությունները փորձում են «Ժառանգությանը» մղել քայլերի, որոնք ոչ մի լավ բան չեն խոստանում «Ժառանգության» եւ նրա լիդերի համար եւ Հայաստանի Հանրապետության համար». Գագիկ Մինասյան «Ես առավել քան համոզված եմ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես բավականին լուրջ ու հեռատես քաղաքական գործիչ է, նա կփորձի ամրապնդել իր դիրքերը քաղաքական դաշտում
Սերժ Սարգսյանի խոսնակ. «Նախագահը պատրաստակամ է ընդունելու պարոն Հովհաննիսյանին իրեն հարմար ցանկացած ժամի»
Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին կայացած հանրահավաքում Սերժ Սարգսյանին հրապարակային կամ մասնավոր հանդիպում ունենալու առաջարկ էր արել: Այս կապակցությամբ Panorama.am-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, և արդյո՞ք ՀՀ Նախագահը կընդունի հանդիպելու նրա առաջարկը: Ի պատասխան, Ա. Արզումանյանը նշեց. «Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի
Հովհաննես Թեքգյոզյան. Ընտրությունները ֆարս էին՝ հանցավոր ռեժիմի քիմքին հատուկ տմբլատաշիներով
Վավերագրողի համոզմամբ, նախագահը վերջնականապես այրեց իր եւ ժողովրդի միջեւ եղած կամուրջները Aravot.am-ը Հովհաննես Թեքգյոզյանից հետաքրքրվեց՝ իբրեւ դերասան, վավերագրող ի՞նչ կարծիքի է նախագահական ընտրությունների մասին: «2013-ի նախագահական ընտրությունները ցածրորակ ֆարս էին ՝ հանցավոր ռեժիմի քիմքին հատուկ տմբլատաշիներով, չեբուրաշկաներով, փղերով, խորհրդարանը լցրած հոգով հաստաքամակ բրածոներով, քաղաքի պատերը, իբր ազգայնական բովանդակությամբ, անճաշակ թռուցիկներով ապականած նեւրոզելիներով, հլը ռայկոմի քարտուղարի
ՀԱԿ-ականներից Սերժ Սարգսյանը 0 ձայն է ստացել
«Ո՞ւր են Արամ Հարությունյանը, Հայրիկյանը, Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Լավ կլիներ այստեղ լինեին ու ասեին՝ ուր է իրենց 70-80 տոկոս ձայները: Սաղ խփնվել էին 70-ի վրա»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ կասկածի տակ դնելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, թե ինքը 80 տոկոս ձայն է հավաքել: Պարոն Ադիբեկյանի խոսքերով, ընտրություններից 4 օր առաջ
Փոլ Մաքքարթնին՝ 17-րդ Grammy-ի եւ գալիք ալբոմի մասին
Սըր Փոլ Մաքքարթնին ասել է, թե հույս ունի, որ կավարտի նոր սկավառակի ձայնագրությունը «մոտակա մի քանի ամիսների ընթացքում»: Նրա նախորդ ձայնասկավառակը՝ սեփական ստեղծագործությունների եւ դասական ստանդարտների հավաքածու Kisses On The Bottom-ը, որ լույս էր տեսել 2012-ին, անցած շաբաթ արժանացավ Grammy մրցանակի՝ «լավագույն ավանդական փոփ վոկալային ալբոմ» անվանակարգում: Սա Մաքքարթնիի արդեն 17-րդ Grammy-ն է: «Ես չեմ
Ճգնաժամը «խփել» է մշակույթին
Հարցազրույց հույն ճանաչված դաշնակահար, կոմպոզիտոր եւ դիրիժոր Նիկոս Քրիստոդուլուի հետ – Վերջին շրջանի համաշխարհային ճգնաժամը հարված է նաեւ դասական արվեստին եւ, բնականաբար, Ձեր երկիրն էլ անմասն չէ այդ ազդեցությունից… – Իմ գիտակցական կյանքում երբեք նման տնտեսական, սոցիալական, ֆինանսական ճգնաժամի չեմ հանդիպել: Դժվար է ասել, թե ով է պատասխան տալու տարիներ շարունակ ստեղծված նման իրավիճակի համար, սակայն


















































