Օրվա լրահոսը

Գասպարիի առողջության համար փոխգնդապետի սիրտը ցավո՞ւմ է (Տեսանյութ)

Մենք բժշկից հետաքրքրվեցինք, թե այսպես այս սառը ասֆալտին պառկելով ի՞նչ հիվանդություն կարող է ստանալ քաղաքացին: Բժիշկը պատասխանեց՝ թոքաբորբը կա ու կա:

Մանկապարտեզը մեջ-մեջ են արել

Ժողովրդական վարպետ Աշոտ Մարտիրոսյանին էլ փորձել են արանքից հանել «Արդար պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարեւոր հարցերը քննարկելու եւ արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: Արդար պետությունը պարտավոր է բոլորի համար երաշխավորել հնարավորությունների հավասարություն թե՛ քաղաքական ասպարեզում, թե՛ տնտեսության մեջ, թե՛ մշակութային կյանքում». սա մի հատված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից: Քիչ տարբերությամբ՝ մոտավորապես այսպիսի տողեր

Տեր-Պետրոսյանին չի մեկնաբանում

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց այն, ինչ ասաց: Ես չեմ կարծում, որ դա իմ մեկնաբանությունների կարիքն ունի: Յուրաքանչյուրը տարբեր կերպ կարող է դա հասկանալ: Նաեւ՝ թե ինքն ի՞նչ է ուզում տեսնել այդ ասվածի տակ»,- ասաց ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ սարկազմ եւ հեգնանք չէ՞ր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը նախագահի թեկնածուների եւ իր ընտրության մասին,

Բեյոնսեն եւ Ջեյ Զին գնում են Մայքլ Ջեքսոնի առանձնատունը, իսկ Բրիթնի Սփիրսը սիրային նոր հարաբերություններ է սկսել

Կալիֆորնիայում գտնվող Neverland տարածքը, որը պատկանում էր երգիչ Մայքլ Ջեքսոնին, կվաճառվի 18.7 միլիոն դոլարով: Գնորդները կլինեն երգչուհի Բեյոնսեն եւ իր ամուսինը` ռեփեր Ջեյ Զին: Գրում է heat.ru-ն` վկայակոչելով «The sun» օրաթերթը, որի փոխանցմամբ` նրանք արդեն տեղափոխվել են Սանտա-Բարբարա, որպեսզի ծանոթանան ռանչոին: Neverland-ում հայտնի ռանչոն իր անունը ստացել է 1200-ական թվականներին` ի պատիվ «Պիտեր Պեն» հեքիաթի քաղաքի:

«Րաֆֆի, իսկ դու պատրա՞ստ ես երկարատեւ պայքարի…»

Երեկ մինչեւ ժամը 17։00-ը Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպում տեղի չի ունեցել: Թերեւս հենց այդ պատճառով էլ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում նշել է, որ իր աջակիցների հետ մնալու են հրապարակում, իսկ այսօր դիմավորելու են Սերժ Սարգսյանին` կազմակերպելու իշխանության փոխանցման արարողությունը: Ր. Հովհաննիսյանի՝ մինչեւ ժամը 17։00-ը Սերժ

ՀԱԿ-ը կմիանա Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե պայքար տեսնի

Ըստ ՀԱԿ անդամի՝ անվավեր քվեաթերթիկների քանակն ավելի շատ է եղել, քան ներկայացվել է Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը կիսում է այն կարծիքը, որ անցած նախագահական ընտրությունները ՀՀ նորագույն պատմության շրջանում ամենաանհետաքրքիրն էին: Լյուդմիլա Սարգսյանն «անհետաքրքրության» իր պատճառներն է նշում. «Ի սկզբանե հստակ էր, թե ինչ է լինելու, եւ ամեն ինչ գնում էր գծված

Ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վստահ է, որ հետընտրական զարգացումները հանգիստ եւ խաղաղ են լինելու: Սուր զարգացումները հավանական չի համարում նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:  Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Նախագահական ընտրությունների շուրջ երկու իրավապաշտպանների «Դեմ առ դեմ» բանավեճից: Ավետիք Իշխանյան- Եթե մենք մակերեսորեն նայենք այս ընտրություններին՝ հաշվի առնելով այն մի քանի

Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆի Հովհաննիսյանի` գործադիրում համագործակցության տարբերակը վատթարագույնն» է (Տեսանյութ)

Իսկ լավագույն տարբերակը ազգային ժողովի կամ կառավարության լուծարումն է Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահի ընտրություններում 37% ձայն հավաքելը, որոշ քաղաքական գործիչներ եւ ՀՀԿ պատգամավորներ վերագրում են նրան, որ այլ քաղաքական ուժեր չեն մասնակցել ընտրություններին, ուստի նրանց ձայները բաժին է հասել «Ժառանգության» ղեկավարին: Մասնավորապես, երեկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն ասել է. «Այն իրողությունները, որ ստեղծվեցին ընտրարշավի հենց սկզբից

«Հայոց Արծիվների» շնորհավորանքը Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության պատվարժա´ն Նախագահ, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում տարած Ձեր փառահեղ հաղթանակը մեծ ոգևորություն և ցնծություն պատճառեց Ձեզ վստահող և հավատացող հայ ժողովրդին, այն ժողովրդին, որը, քվեարկելով Ձեր օգտին, ընտրեց ապահով ու բարեկեցիկ կյանքի ուղին, որը կրկին իր ապագան վստահեց Ձեզ՝ այն լուսավոր ու պայծառ տեսնելու ակնկալիքով: Մենք բոլորս համոզված ենք ու վստահ, որ Դուք

«Թագ փոխանցելու» ծրագի՞ր

Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն իմ նախընտրած թեկնածուն չէ, ես մեծագույն հարգանքով ու համակրանքով եմ վերաբերվում այդ բարի, ազնիվ, հայրենասեր անձնավորությանը, ուրախ եմ նրա հաջողության համար, հպարտ եմ զգում, որ Ազատության հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են փոխել մեր կյանքը: Կարծում եմ նաեւ, որ միանգամայն ճիշտ են վարվել Կարապետ Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք,

«Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայներն իրենը չէին»,- ասում է ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը

«Ընտրություններին գնահատականը տվել է ժողովուրդը, գնահատական տրվեց նաեւ արտասահմանյան, տեղական դիտորդների կողմից: Այս ընտրությունները համարվեց ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, միակ բանը, որ կար` դա մրցակցության պակասն էր, ինչն էլ պայմանավորված էր երեք կուսակցությունների դիրքորոշումով, բայց այս փաստը չի նսեմացնում այն իրավիճակը, որ ընտրություններն ու դրանց արդյունքները վիճահարույց են»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

ՁՄՌԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ

Շտիռլիցը գիտեր, որ երկրորդ տեղը գրավելու է Րաֆֆին, բայց այդ մասին չէր հայտնում Պարույրին ու Բագրատյանին, որպեսզի վերջիններս ընտրությունները չբոյկոտեն:

Հավաքվածները՝ ոստիկաններին. «Եկել ես ստեղ, Սերժին պաշտպանում ես, որ ի՞նչ անես» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Անգամ Ազատության հրապարակից Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման գնալու,  բառի բուն իմաստով, նեղ եւ լարված պահին, Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավի ոճով մոտենում էր ճանապարհին հայտնված երեխաներին եւ գրկելով, ողջագուրվելով՝ հարցնում. «Բարեւ ձեզ, ինչպե՞ս եք, տրամադրությունը ինչպե՞ս է, լա՞վ եք»: Այս պահին նա դեռ հանդիպման է նախագահի հետ, իսկ հավաքվածները գոռում են՝ «Սեր-ժի՛կ, հեռացիր, Հայաստանը

Ինչո՞ւ Սամվել Ալեքսանյանը չբացեց քսակը. Հարցնում է Հմայակ Հովհաննիսյանը

Այսօր «Հայելի» ակումբում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններին, ասաց, թե Սերժ Սարգսյանի ընտրարշավի սկզբին ունեցած վարկանիշն ավելի բարձր էր, քան եզրափակիչ փուլում, իսկ քարոզարշավի վերջին տասը օրերի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց կոշտ քննադատական հայտարարություններ անել, ինչին իշխանությունը պատրաստ չէր. «Սերժ Սարգսյանի վարկանիշը անկում ապրեց նրա շտաբի պատճառով»: Սերժ Սարգսյանի շտաբի կողմից

Լարիսա Ալավերդյան. Իշխանության վերարտադրվելու հույսերը սպառվել են (Տեսանյութ)

Իշխանությունը հույսը դրել էր նրա վրա, որ Հայաստանում մնացել է ճնշված եւ զիջող խավը, բայց իրականում սխալվեց «Կա բողոքող մի զանգված, անկախ նրանից, կիսում էին, թե չէին կիսում գաղափարախոսությունը իրականում ավելի շատ ձայներ հավաքածի, մեկ է, կա բողոքող կողմ, որը փաստորեն չի հոգնել, ինչի վրա հույսը դրել է իշխանությունը եւ թյուր է այն կարծիքը, որ

Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ ՀՀ նախագահի նստավայր (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանը այս պահին Բաղրամյան 26-ում է: Նրան դիմավորեցին նախագահի արարողակարգի պետը եւ անվտանգության պետը: Ոստիկանները մինչ Բաղրամյան 26 մտնելը հրահանգեցին հավաքվածներին անցնել դիմացի մայթ:  Հիմա ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով որեւէ մեկին, անգամ լրագրողներին, լինել նախագահականի մայթի վրա: Նրանք հորդորում են բոլորին գործել օրենքի սահմաններում, չխանգարել երթեւեկությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ նախագահական մտնելը հայտարարություն

Րաֆֆին իր քաղաքական կենսագրության մեջ լուրջ քննություն է բռնել. Խոսրով Հարությունյան

«Ընտրությունների արդյունքները կարող է չբավարարել ընդդիմությանը, և սա բնական է, սակայն քայլերը պետք է կատարվեն իրավական առումով:  Եթե  օրենքը բոլորի համար հավասար է, ապա թող գնան այդ ճանապարհով»,- այսօր այս մասին «Հայացք» մամուլի ակումբում ասաց ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյան: Նա այս ընտրություններում էական է համարում նախընտրական շրջանը, որտեղ բոլոր թեկնածուները հնարավորություն են

Սահմանվել է վազքի ստաժի ԱՄՆ ռեկորդ

Կալիֆորնիայի քոլեջներից մեկի դասատու Մարկ Քովերտը ԱՄՆ-ի ամենաստաժավոր վազորդն է: Նա 44 տարի ամեն առավոտ վազում է՝ հաղթահարելով շաբաթական 60-70 կիլոմետր: Այս ցուցանիշը Ամերիկայի վազորդների ասոցիացիայում գրանցվել է որպես վազքի ամենաերկար ստաժի պաշտոնական ռեկորդ: «Ամեն բան սկսվեց 1968 թվականի հուլիսին: Այն ժամանակ չէի մտածում, որ դա այսքան երկար կշարունակվի: Ոչ մի հատուկ նպատակ չեմ ունեցել:

ՀՀԿ-ական պատգամավորը`Րաֆֆի Հովհաննիսյանին. Հնարավոր է`գնա շնորհավորիր

Հովհաննես Սահակյանը պնդեց, որ ԿԸՀ արձանագրության տակ ստորագրել է նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչը: «Առավոտի» կողմից նկատենք, որ ոչ «Ժառանգությունը», ոչ էլ էլ որեւէ այլ կուսակցություն այլեւ չունի ներկայացուցիչ ԿԸՀ-ում:

Պատգամավորի բացական կհարգի կամ չի հարգի ԱԺ Էթիկայի հանձնաժողովը

Ազգային ժողովի նիստերից բացակայող պատգամավորների բացակայությունը կարող է համարվել հարգելի, եթե պատգամավորների  մեծամասնությունը քվեարկության արդյունքում որոշի, որ տվյալ պատգամավորի բացակայությունը հարգելի է: Այսօր ՀՀ կառավարության նիստում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկեց Ազգային ժողովի կանոնակարգում փոփոխություն մտցնել, համաձայն որի, պատգամավորների բացակայությունները հարգելի-անհարգելի համարելու վերջնական եզրակացությունը վերապահվի ԱԺ էթիկայի հանձնաժողովին: Որոշման նախագծի հեղինակներն, ըստ

«Կասպերսկու» գիտաժողովի նախընտրական փուլը հաղթահարած 14 զեկուցողից 10-ը Հայաստանից է (Տեսանյութ)

Լավագույն 3 աշխատանքների հեղինակները հունիսին Լոնդոնում կմասնակցեն եզրափակչին  Այսօր KASPERSKY LABORATORY հայտնի ընկերության ամենամյա IT Security for the next Generation խորագրով ուսանողական միջազգային գիտաժողովի «Ռուսաստան և ԱՊՀ երկրներ» փուլը այս տարի առաջին անգամ մեկնարկեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ): Գիտաժողովի նախընտրական փուլը հաղթահարած 14 զեկուցողից 10-ը Հայաստանից է (որից 7-ը` Պոլիտեխնիկից): Բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը

Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է հանդիպելու Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվում է Բաղրամյան 26՝ հանդիպելու Սերժ Սարգսյանին: Գնդապետ Արթուր Օսիկյանը զրուցեց Հովհաննիսյանի հետ եւ արգելեց 100 հոգուց ավելի գնալ Բաղրամյան 26: Րաֆֆի  Հովհաննիսյանը կոչ արեց մարդկանց շարժվել 50-50-ով, որոշակի հեռավորություն պահելով: Երբ Հովհանիսյանը տոնը բարձրացրեց, Օսիկյանը հորդորեց տոնն իջեցնել, ասելով՝ դուք բարոյական իրավունք չունեք ինձ վրա գոռալու: Հովհաննիսյանի փոխարեն հավաքվածները սկսեցին

Զոհված զինվորը 2-3 տարեկանում էր Ռուսաստան տեղափոխվել

Ղազարյանների ընտանիքը 5 տարի առաջ եւս զինծառայող է կորցրել Փետրվարի 19-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանական դիրքերում զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Արթուրի Ղազարյանը: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հայտնեց, որ Բերդավան է տեղափոխվել զինվորի դին, Ռուսաստանից ժամանել են նրա ծնողները: Ա. Գաբրիելյանն ասաց, որ Ղազարյանների ընտանիքը Ռուսաստան` Կրասնոդար է տեղափոխվել 90-ական թվականներին,

Զինծառայողի քվեարկության գաղտնիության խախտման փաստով հարուցվել է քրգործ

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի խախտման հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ։ Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը լուսանկար էր տարածել, որտեղ երևում էր` ինչպես են հետևում քվեախցիկում զինծառայողի քվեարկությանը: ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ «չբացառելով

Աշոտյանը Րաֆֆի Հովհաննիսյանից հիասթափվել է. «Մոդեռն Րաֆֆիից նա դարձավ ավանդական պարտված ընդդիմադիր թեկնածու» (Տեսանյութ)

Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ «իշխանության դեմքը փոխվելու է» եւ դա, ըստ նրա, ամենեւին էլ պայմանավորված չէ, այս կամ այն ընտրատարածքի արդյունքներով: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի կարծիքով՝ այսօր Ազատության հրապարակում ՀՀԿ-ի հանրահավաքն, ըստ ամենայնի չի լինի` «Բախումներից խուսափելու համար», թեեւ պարոն Աշոտյանի խոսքերով վերջին խոսքը պաշտոնապես դեռ ՀՀԿ-ի գրասենյակը պետք է ասի: Այսօր ՀՀ

ՀՀԿ խոսնակի հայտարարությունը

Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել և բնականա­բար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լար­վա­ծություն ստեղծել մեր երկրում: Ցանկու­թյուն չունենալով ակամա մասնա­կիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածա­խնդրու­թյուն­ներին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրա­ժար­վում է Ազա­­տության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջո­ցառումից: Վստահ  ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդա­նշական այդ վայրում բոլորս միասին

Հանձնաժողովը մտքափոխվեց ու 2/8 տեղամասի քվեաթերթիկների կիսաբաց պարկը վերահաշվարկի չդրեց (Տեսանյութ)

Այսօր թիվ 2 ընտրատարածքի 2/18 տեղամասի քվեաթերթիկների վերահաշվարկը տեղի չունեցավ: Հանձնաժողովի անդամները իրենց նախաձեռնությամբ երեկ վերահաշվարկի որոշում էին ընդունել, բայց այսօր արդեն քվեարկությամբ որոշեցին, որ դրա անհրաժեշտությունը չկա: «Կարծում եմ չպետք է բացել, որովհետեւ ծանրաբեռնված աշխատանք ունենք այս արձանագրությունների հետ կապված»,- առաջարկեց հանձնաժողովականներից մեկը: Հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանն էլ համաձայնեց առաջարկների հետ ու ասաց, քանի

Ետադարձ սալտո՝ սպորտային ավտոմեքենայով

 Ռալլի-ռեյդի աշխարհի չեմպիոն Գերլեն Շիշերը Ֆրանսիական Ալպերում Mini Countryman մարզական մեքենայով բարդագույն (բեկֆլիպ)՝ ետադարձ սալտո, հնարք է կատարել: «Դա խելագարություն էր եւ ես հասկանում էի դա: Պիտի ոստնակի վրա զարգացնեի ժամում 60 կմ արագություն եւ մեքենային ճիշտ պտտվելու «հանձնարարություն» տայի: Ինձանից 20 վայրկյան պահանջվեց, մինչեւ հասկացա, որ հաջող վայրէջք եմ կատարել չորս անիվների վրա», –

Ապացույց չկա, որ Միքայել Մելքումյանը ձեռնարկատեր է

Այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի գործով ԱԺ էթիկայի հանձնաժողովը հանգեց այն եզրակացության, որ խախտում չկա եւ կարճեց վարույթը: Հարցին՝ այսինքն հանձնաժողովը չի՞ կարծում, որ գործարարության  տարրեր եղել են՝ հանձնաժողոի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Շատ ճիշտ եք ասում, հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ ձեռնարկատիրական գործունեության տարրեր, այնպես ինչպես սահմանված է օրենքով, առկա չեն»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031