Օրվա լրահոսը

Ճապոնացիներն ու բրյուսովցիները խորհրդանշական ծառեր տնկեցին (ֆոտոշարք)

Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի բակում տեղի ունեցավ ճապոնական սակուռայի խորհրդանշական ծառատունկ: ԵՊԼՀ  արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ամիսներ առաջ համաձայնություն է ձեռք բերվել Ճապոնիայի Կագավա համալսարանի հետ` ԵՊԼՀ-ում համատեղ միջոցառում անցկացնելու համար. «Երեկ տեղի ունեցավ միջոցառման բացումը: ԵՊԼՀ եւ Ճապոնիայի Կագավայի համալսարանի ուսանողները ներկայացրեցին իրենց

Էպոսագետը վստահ է, որ նախագահական ընտրություններում ստանալու է ընտրողների ձայների 81 տոկոս ձայնը

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը վստահ է, որ 2013 թվականի նախագահական ընտրություններում ընտրողների 81 տոկոս ձայն է հավաքելու: «Եթեներ գոյություն չունեն, նորից եմ կրկնում, ես ստանալու եմ ընտրողների 81 տոկոսը : Եթեներ չկան, չեմ պարտվելու»,- այսօր ասուլիսում վստահեցրեց պարոն Սեդրակյանը: Առաջինը, ինչ նա անելու է նախագահի պաշտոնում, Ազգային ժողովը ցրելն է լինելու. «Լուծարելու եմ Ազգային

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջին հրաժեշտն է տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամների, մերձավորների և նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Հարսնաքարի» գործով դատավորը «ծախսում է» կուտակած գումարները

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը սկսնակ է: 2010թ. օգոստոսին ավարտել է ՀՀ դատական դպրոցը, իսկ 2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել դատավոր: Դ. Հարությունյանը հայտնի դարձավ հատկապես «Հարսնաքարի» գործից հետո. նա է նախագահող դատավորը: Մինչ դատավոր նշանակվելը 30-ամյա Դավիթ Հարությունյանը աշխատել է որպես քննիչ: Ոսումնասիրելով նրա գույքի

Ամուլսարում դամբարաններ ե՞ն հայտնաբերվել

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ Մշակույթի նախարարությանը հարցում է կատարել Ամուլսարում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների վերաբերյալԱրամ Մանուկյան 26 նոյեմբերի 2012թ. ՀԱԿ-113-Ե-2   ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին   Մեծարգո նախարար, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ը) ենթակետին համաատասխան, խնդրում եմ տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին՝   1.         Վայոց Ձորի մարզի Ամուլսար լեռան տարածքում

«Կարևորը` երեխեքը ողջ են մնացել ու ինձ ներել են». «փուչիկների գործով» Սերոբ Բոզոյանն ասում է, որ Աստված ու պետությունը պետք որոշեն` ո´վ պետք է պատժվի

«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 7-ին վիրահատվելուց հետո այժմ ասում է, որ ընդամենը մեկ ցանկություն ունի՝ ստանալ պայմանական ազատազրկում: Հիշեցնենք, որ այս տարի ՀՀԿ մայիսի 4-ի նախընտրական հանրահավաքի համերգային ծրագրի ժամանակ մեթանով լցված փուչիկների բռնկման գործով մեկ տարի ժամկետով դատապարտվեց միայն փուչիկները լիցքավորող Սերոբ Բոզոյանը: Դեպքի առնչությամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի

«ԱրմԹեք-2012»-ի շրջանակում ՀՀ կառավարության և ամերիկյան առաջատար ՏՏ ընկերությունների միջև ստորագրվել են համագործակցության հուշագրեր

 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ աշխատանքներն է շարունակում «ԱրմԹեք 2012» համաժողովը: Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Զոն Հեֆերնը ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել. «Երբ ժամանեցի Հայաստան՝ պատկերացում անգամ չունեի, որ այնտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդքան հաջողություններ են արձանագրվում: Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է: ԱՄՆ առևտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի

Գուրգեն Եղիազարյան. «ՀԱԿ-ը գնալով ուժեղանում է, հակառակ իրենց՝ ամրանում»

«Ընդդիմությունը կունենա իր թեկնածուն: Այդ թեկնածուն, եթե անձնապես իմ կարծիքն եք հարցնում՝ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը պատասխանելով լրագրողների հարցին՝ այսպիսի տեսակետ հայտնեց: ԲՀԿ առաջնորդի առաջադրվելու հարցը ձգձելու հետ կապված Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ անձամբ ինքը բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից, այլ թեկնածու չի տեսնում: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը 11 կետ

ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին

Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում տեղի են ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յու.Ժադոբինի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ: Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Կողմերն ամփոփել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, ստորագրել են երկկողմ համագործակցության 2013թ. ծրագրերը: Նույն օրը ՀՀ պաշտպանության

Եվս մի նախագահի թեկնածու

ՀՀ նախագահի թեկնածու Հովիկ Աղազարյանն ասում է, որ մենք դժոխք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք – Պարոն Աղազարյան, Դուք մտադիր եք առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու` նախաձեռնող խմբի կողմից: Դա այդպե՞ս է: – Այո, դա այդպես է: Այժմ նախաձեռնող խումբը զբաղված է ծրագրային դրույթները ամբողջականացնելու և առավելագույն պարզ տեսքով հանրությանը ներկայացնելու գործով: – Դուք եղել

Հեծանվային սպորտում «պղտոր ջրե՞ր կան»

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան ամփոփեց մրցաշրջան 2012-ը Տարվա ընթացքում կատարած ֆինանսական ծախսերի մասին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, որը մեկ առ մեկ ներկայացրեց, թե պետական բյուջեից ստացված 10 միլիոն դրամ աջակցության գումարը որտեղ եւ ինչի վրա է ծախսվել: Դրանք հիմնականում եղել են հանրապետության առաջնությունները, ուսումնամարզական հավաքները եւ միջազգային մրցումները: Գործադիր տնօրենը հաշվետու

Ամենաշատը բաժանվում են լոռեցիները, ամուսնանում՝ արմավիրցիները

Վիճակագիր Անի Քալաշյանի տվյալներն ու մեկնաբանությունները Վիճակագիր-տնտեսագետ Անի Քալաշյանն ուսումնասիրություն է իրականացրել ամուսնությունների ու ամուսնալուծությունների թեմայով: «Եթե դիտարկենք գրանցված ամուսնություններն ու ամուսնալուծությունները 22 տարվա կտրվածքով՝ 1990-ականներից մինչեւ 2012-ը ներառյալ, ու ամուսնությունները պատկերենք կորի տեսքով, ապա կորագիծը մինչեւ 2000 թվականը կունենա նվազող տեսք, իսկ 2000-2009 թթ.՝ աճող, ինչ վերաբերում է 2009-2012-ին, ապա այդ շրջանում ամուսնությունների թիվը

Երեւանի կոնսերվատորիան օրինակ է բերվում ԵԽ-ում

Ստորագրվել է հերթական հուշագիրը 2012թ. Եվրոպական երաժշտական բարձրագույն ուսումնական կրթօջախների ասոցիացիայի (AEC) անդամ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Մոսկվայի, Վրաստանի, Սանկտ Պետերբուրգի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի, Անգլիայի թագավորական ակադեմիայի եւ Նորվեգիայի Ագդերի իր կոլեգաների հետ վերջին շրջանում հուշագիր վավերացնելուց հետո, երեկ էլ հուշագիր ստորագրեց Ամստերդամի թագավորական կոնսերվատորիայի հետ: Փաստաթուղթը ստորագրեցին Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր,

«Գյուղացին ո՞վ է, որ Սամվել Ալեքսանյանի պես մեծությունը հետը քյալլա զարկի»

Օրերս Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ ինքը երկու տարի է՝ շաքարավազ չի ներկրում, այլ իր սեփական «զավոդն» է աշխատեցնում, քանի որ գործարանի վրա 100 միլիոնից ավելի փող է ներդրել ու սարքել՝ հումքն էլ ներկրում է Բրազիլիայից: Ու իր ճշտախոս լինելը ապացուցելու համար առաջարկել էր. «Հենց

«Եթե Տեր-Պետրոսյանը սատարի Ծառուկյանին, նրա ձայների մի մասը կգնա Սերժ Սարգսյանին»

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում չի բացառում կոմպրոմատային քարոզչությունը, իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ բանը դրան չի հասնի: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ նախագահական ընտրություններում սպասվելիք քարոզչական տեխնոլոգիաների մասին նրանց «Դեմ առ դեմ» բանավեճից : Սամվել Մարտիրոսյան- Հայաստանում այսօր տարօրինակ իրավիճակ է՝ այն առումով, որ նախագահական ընտրություններում հասարակության ներգրավվածությունը միշտ ավելի մեծ է եղել,

4,5 եւ 25 տարի

Համալսարանի պատմաբանները չկարողացան վեր կանգնել այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից եւ փորձ չարեցին սթափ, անաչառ գնահատական տալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Նրանց, իհարկե, խանգարեց այն հանգամանքը, որը 4,5 տարի առաջ ակտիվ պայքար մղող ընդդիմությունը այսօր էլ է քաղաքականության մեջ՝ ճիշտ է, բոլորովին այլ կարգավիճակով: Չնայած եթե այդ պատմաբաններն ավելի բարեխիղճ գտնվեին, նրանց ոչ ոք չէր հետապնդի՝

Գողացել էին ոստիկանի համազգեստը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Կ. Ֆարխոյան) ավարտվել է  Գոռ Հակոբյանի եւ Լյովա Միրզաջանյանի  դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվել են այս տարվա ապրիլի 15-ին Անդրանիկի փողոցում, 129 շենքի մոտ կայանված մեքենայի առեւանգման (այն հայտնաբերվել էր Շահումյանի գերեզմանատան մոտ), անվադողերի գողության, մեքենայի ներսում ձայնարկիչի գողությունից բացի, ոստիկան Ս. Խաչատրյանի համազգեստը, ծառայողական վկայականը

Վերջին հրաժեշտը Ֆլորա Մարտիրոսյանին (ֆոտոշարք)

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆլորա Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությունը: 

Մարտիկ Սարգսյան. «Ես հայտարարում եմ ազգայնական նոր շարժման սկիզբը»

«Մենք մոռացել ենք, որ հայ ենք, եւ մեր արմատներից քանի անգամ մեզ դավաճանել ենք: Մենք արեւի որդիներն ենք ու ամեն արթնանալուց պիտի ասենք փառք Վահագնին: Մեր բոլոր կուսակցություններն ինչ որ չափով ազգայնամոլ են , նժդեհական եւ այլն, բայց բոլորն էլ մոռանում են, որ իսկական հայ են: Մենք ունեցել ենք աստվածներ, երբ ժողովուրդներ չեն եղել, իսկ

Նախարարն այցելել է «Կիլիկյան» դպրոց

Արդեն երկրորդ ամիսն է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան բարեսիրական միության» հովանավորությամբ, մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում գործում է սիրիահայ երեխաների համար` սիրիական հանրակրթական ծրագիր իրականացնող հիմնական դպրոցը, ուր այսօր այցելել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նախ շրջել է դասասենյակներում, զրուցել երեխաների հետ, լսել

Ռազմական փորձագետը՝ ներքաղաքական իրավիճակի և արտաքին վտանգների մասին

«Մեր բանակը մարտունակ է, այն գտնվում է հնարավոր ագրեսիան կանխելու առումով պատրաստվածության բարձր վիճակում»,-Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Այնուհետև հավելեց. «Եթե չլիներ այդ պատրաստվածությունը, ագրեսիան վաղուց իրականություն կդառնար»: Հետաքրքրվեցինք՝ հասարակության շրջանում տարածված տագնապները հավանական պատերազմի վտանգների մասին արդարացվա՞ծ են: Փորձագետը պատասխանեց. «Հրադադարն ինքնին ենթադրում է պատերազմի պոտենցյալ վտանգ: Հրադադարի պայմաններում այդ վտանգը

Հռոմի պապին նվիրել են երկու նոր «պապոմոբիլ» (Տեսանյութ)

Ի՞նչ նվեր կուզենար ստանալ Հռոմի պապը Սուրբ Ծննդյանը: Գուցե նոր «պապոմոբիլ» կամ նույնիսկ երկուսը: Սակայն ի տարբերություն սովորական մարդկանց, Նորին Սրբությունը հարկադրված չէ սպասել Սանտային: Բենեդիկտոս XVI պապն արդեն ստացել է նվերները: Հատուկ Սուրբ Աթոռի համար ստեղծված փոխադրամիջոցները պաշտոնապես ներկայացվել են Վատիկանի այգիներում:  Daimler կոնցեռնի ղեկավար Դիտեր Ցետշեն անձամբ է պատմել նոր «պապոմոբիլների» հնարավորությունների մասին: Այն ստեղծված

«էդ Սաշիկի որդին, հենց որ հոպարը նախագահ չի լինի, էն ժամանակ թող քաղաքում փորձի ռագատկայով կրակի»

ՍԴՀԿ անդամ Գուրգեն եղիազարյանն այսօր «Տեսակետ» ակումբ եկել էր անտրամադիր: Պատճառներից մեկն այն էր, որ նախորդ իր ասուլիսը լրագրողները սխալ են մեկնաբանել՝ հրապարակել են միայն ընտրություններին լցոնումների մասնակցած կնոջ «կրծքերի ու ստինքների» հատվածը, իսկ մնացած իր ասելիքն անտեսել են, ինչը փոխել է իմաստը. «Ես պատմել էի, թե նախորդ ընտրություններին ինչպես է մի կին կրծքերը բաց

Ուղիղ միացում. Ռուբեն Մելիքյանը եւ Էդմոն Մարուքյանը՝ «Դեմ առ դեմ»

Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 64-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը եւ Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Քննարկման թեման` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ազդեցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի վրա: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

ԱՄՆ-ում մեկնարկել է «ԱրմԹեք-2012» համաժողովը

ԱՄՆ Սան Հոզե քաղաքում մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին և երախտագիտության խոսքեր հայտնելով միջոցառման կազմակերպման համար` վարչապետ Սարգսյանը նշել է. «Արդեն ավանդական դարձած «ԱրմԹեք» համաժողովը կարևոր դեր է կատարում Հայաստանի տնտեսական կյանքում: Այն հնարավորություն է

Քաղաքագետ. «Ինչ որոշում էլ ընդունի Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ում տրոհումներ կլինեն»

Այսօր «Տեսակետ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը տեսակետ հայտնեց, որ եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցի, նախագահական ընտրություններն, այսպես կոչված, տեխնիկական բնույթ կկրեն. «Առանցքային գործընթացը ԲՀԿ-ՀՀԿ բանակցություններն են կամ ավելի պարզ ասելով՝ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցություններն են: Եթե դա արդեն տեղի է ունեցել, արդյունքն արդեն կա, կարծում եմ՝ մնացած բոլոր քաղաքական ուժերը կփոխեն ձեւաչափը: Կարծիքներ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին

Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական եւ քաղաքական գործիչներ: Համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով: Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով համաժողովի անցկացումը` Հովիկ Աբրահամյանը ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարեւորեց խորհրդարանների դերը: Նրա

Խռովածների պերճանքն ու թշվառությունը

Իսկ գուցե հակառակը՝ թշվառությունն ու պերճանքը։ Երեւի պարզ է՝ ովքեր են խռովածները։ Պարզ չէ՞: Լա՛վ, կասենք։ Խռովածները Հայ ազգային կոնգրեսից են հեռացել, հեռացել են քաղաքական խիստ խռովվածության վիճակում։ Հուզված են մարդիկ։ Հուզված ու խռովված քննադատում են նախկին գործընկերներին եւ նույնիսկ ընկերներին՝ պետության շահերից ելնելով, իհարկե։ Նրանցից մեկը, օրինակ, անցած կիրակի հայտարարում էր, որ երկրում տեղի

Աշխարհի երեք ամենաթանկ ֆուտբոլային ակումբները

 Գերմանական «Transsfermarkt.de»  հրատարակությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցուցակը, որը գլխավորել է «Բարսելոնան»: Այս ակումբի 26 խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 656 միլիոն եվրո. յուրաքանչյուր ֆուտբոլիստի միջին արժեքը բարձր է 25 միլիոն եվրոյից: Երկրորդը Մադրիդի «Ռեալն» է՝ 24 ֆուտբոլիստների՝ շուրջ 601 միլիոն եվրո ընդհանուր արժեքով, իսկ եռյակը եզրափակում է Անգլիայի «Մանչեսթեր Սիթին. 25

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 08.05-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արշավիր Ս.-ն, որը նոյեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը)1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031