Օրվա լրահոսը
Նոր մանրամասներ ջրծաղիկով հիվանդ զինծառայողների քվեարկության մասին. «Նրանցից տեղեկանք չեն պահանջել»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը Արարատի 18.8 տեղամասում այսօր ջրծաղիկով հիվանդ զինծառայողների քվեարկության մասին տեղեկություններ պարզելու համար Aravot.am-ի խնդրանքով կապվեց հանձնաժողովի նախագահ Աննա Պողպատյանի հետ: Պարզվում է՝ ջրծաղիկով հիվանդ 8 զինծառայող է քվեարկել: «Եթե նրանց թույլատրել են ներկայանալ տեղամասային կենտրոն, ապա հիվանդության ծանր շրջանը երեւի անցած է եղել, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` փետրվարի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրապատկինո բնակավայրի մերձակայքում: Դիտարկումն անց է կացվելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ
Դիմել է դատախազության թեժ գծին, բայց խնդրել՝ անունը չհրապարակել
2013թ. փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը և հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են բաժանում: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ: Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է,
«Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում» (Տեսանյութ)
Օգնականը ընտրողի կամքը չհարցրած՝ նրա փոխարեն քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին «Հայրի՛կ ջան, Հանրապետականին ես չէ՞ ընտրում»,-այսօր Նոր Խարբերդի 16/41 ընտրատեղամասում, սա ասելուն պես, մի աղջիկ ընտրողի քվեաթերթիկի վրա նշումն արեց եւ ուղեկցեց քվեատուփի մոտ: Ընտրողն ընդամենը խնդրեց օգնել, հանձնաժողովի նախագահը ընտրողներից մեկին, որին ճանաչում էր, հրահանգեց այդպես օգնություն ցույց տալ: Ընտրողը բացարձակ չասաց, թե ում
Կապանում ընտրողների հոսքը պասիվ էր մինչեւ կեսօր
Կապանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում նախագահի թեկնածուներից միայն երկուսը` Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը ունեին վստահված անձինք, իսկ մյուս թեկնածուների անունից հանդես եկող վստահված անձանց, մեր այցելած ընտրատեղամասերում այդպես էլ չհանդիպեցինք:
Ընտրությունները ընթանում են համատարած խախտումներով. Արթուր Սաքունց
«Խախտումները կրում են կազմակերպված բնույթ» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը դիտարկում է այսօր ընթացող նախագահական ընտրությունները, Վանաձորի եւ Լոռու մարզի, Տավուշի մարզի գյուղական առանձին համայնքներում արդեն իսկ ընդհանուր պատկեր ունի օրինախախտումների: «Առավոտ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ամրագրեց, որ այն եզրահանգումն ու տպավորությունը, որ երկարաժամկետ դիտորդական առաքելության ընթացքում
Վստահված անձիինք ագրեսիվ են դիտորդների հանդեպ
ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ. Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձիք ճնշում են գործադրում դիտորդների վրա: «Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն
ՀՀԿ-ական պատգամավորի խորհուրդը. «Կիրառեք կիսլոտա ընտրություններում»
Հաջողությունը Կարեն Ավագյանին չի ժպտացել «Սկզբում ես փորձում էի կնիքը ջնջել սովորական անձեռոցիկով, չստացվեց։ Հետո փորձեցի ջրով թրջած անձեռոցիկով։ Ավաղ, հաջողության չհասա։ Ձեռքս վերցրի սպիրտային անձեռոցիկ, էլի հաջողությունն ինձ չժպտաց։ Ուզում էի ացետոն փորձել, կանայք ընդվզեցին։ Ացետոնը ավելի լավ է մանիկյուրի համար։ Վերջին հույսս կիսլոտան էր…»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր թողել ՀՀԿ խորհրդի
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների
Վերջին երեք օրերի ընթացքում հակառակորդն աննախադեպ ակտիվություն է դրսևորում շփման գծի ողջ երկարությամբ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները միայն փետրվարի 16ից 18-ն ընկած ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1500-ից ավելի կրակոց, որոնց մի մասը “СВД” և “Իստիգլալ” տիպի դիպուկահար զենքերից: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների
«Պարույր Հայրիկյանը նրանց` ում բաց նամակով էր դիմել` «Քաղաքական գործի՞չ ես թե՞ տնային տնտեսուհի» (Տեսանյութ)
Հայրիկյանը գտնում է, որ ընտրված նախագահին «շնորհավորել-չշնորհավորելը» մանկապարտեզի տարիքի խոսակցություն է: Այսօր Գողթ գյուղում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հարցին, թե կշնորհավորի,՞ արդյոք, ընտրված թեկնածուին,, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը գտնում է, որ «շնորհավորել-չշնորհավորելը» մանկապարտեզի տարիքի խոսակցություն է: Ըստ նրա, կարեւորը, որ Հայաստանում լինեն արդար ընտրություններ. «Ես դրան ձգտել եմ եւ ձգտելու եմ, արդար ընտրություններից
Սիրիացին դիմեց դատարան, բայց…
Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր եկել Անժել Մարկոսյանը: Նա ցանկանում էր մասնակցել ՀՀ նախագահի ընտրություններին: 1,5 տարի առաջ նա իր ընտանիքի 8 անդամների հետ Սիրիայից եկել էր Հայաստան, սակայն փաստացի բնակվելով Տիգրան Մեծի 29 ա շենքի 13 բնակարանում, հաշվառման չէր կանգնել: Քանի որ հաշվառված չէր, եւ դրա համար նա
Նստացույց ԳԱԱ-ի դիմաց
Նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանում ընտրությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը: Այսօր ականատես ենք լինում հերթական կեղծ ընտրություններին: Գտնում ենք, որ հանրության միասնական գործողությունների միջոցով է հնարավոր հաստատել քաղաքացու ընտրական իրավունքը և իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Որպես մեր դիրքորոշման արտահայտում կեղծ ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարում ենք նստացույց: Նստացույցին փետրվարի 19-ին կհետևի ակցիա ԿԸՀ դիմաց, որով
Պարույր Հայրիկյանն ուրախացել է, որ իր անունը տեսել է (Տեսանյութ)
Aravot.am-ը ընտրատեղամասից դուրս զրուցում էր Գողթի տարեց բնակիչների հետ, մեր հարցին, թե ընտրակաշառքի առաջարկ եղե՞լ է, վստահեցրին, որ այս տարի իրենց կաշառք չեն առաջարկել, հարցին, թե եթե տային կվերցնեի՞ք, առանց տատանվելու ասացին` «Որ տային՝ ինչի չէինք վերցնի, բալա ջան»:
Վարդան Ղուկասյանի որդին ահաբեկե՞ լ է քաղաքապետարանի պաշտոնյաներին
Ըստ տեղի իրավապահների, դեպքի վայրում եղել են 3 ոստիկաններ, որոնք պնդել են, թե Սպարտակը իրեն այս անգամ զարմանալիորեն զուսպ է պահել, նույնիսկ շինարարներին հորդորել է ոստիկանների հետ գնալ բացատրություն տալու:
Գյումրիում «Նիվայով» կաշառք են բաժանել
Գյումրիում դիտորդական առաքելություն իրականացնող լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Մեդիա» կենտրոնում skype-ով հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ տեղամասերից մի քանիսում կուտակումներ կան. «Մարդկանց մեքենաներով տանում-բերում են: Ըստ ականատեսների, 35/22 տեղամասում «Նիվան» կաշառք է բաժանել: Բացի այդ, եղել է դեպք, երբ մատյանի մեջ այլ անձի դիմաց ստորագրելու փորձ է արվել, իսկ հանձնաժողովի նախագահը մերժել է դիտորդի`
Ընտրողն իր հայրանունը չի հիշել, անձնագիրը թողել-փախել է (Տեսանյութ)
Քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում ընտրողը, որը կասկածներ է առաջացրել, թողել է ձեռքի անձնագիրն ու փախել ընտրատեղամասից: Անձնագիրը պատկանում է Գուրգեն Արտաշեսի Ղազախեցյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Աբգար Սարգսյանը երբ փորձել է պարզել, թե արդյոք այդ մարդն իր անձնագրո՞վ է եկել, նկատել է, որ անձնագրում գեր, սպիտակ մազերով մարդ է, իսկ ինքը՝ նիհար, ոչ այդքան սպիտակ
Արմավիրում վստահված անձը Հանրապետականի կրծքանշան է կրել
Արմավիրում դիտորդական առաքելություն իրականացնող Արմավիրի զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Արման Ազիզյանը «Մեդիա» կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց, որ ընտրությունները հանգիստ են ընթանում. «Առավոտյան ընտրողները պասիվ էին, հետո մարդկանց եւ մեքենաների կուտակումներ նկատվեցին, հիմնակակում ոչ թե տեղամասերում, այլ դրանց շրջակայքում: Բայց ընդհանուր առմամբ` խախտումները քիչ են եղել, արձանագրվել են կազմակերպչական գործի սխալ դեպքեր միայն, օրինակ` որոշ
Exit Poll-ի ընթացքին փորձել են խոչընդոտել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում
Մեդիամաքս: The Gallup Organization-ը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան այսօր Հայաստանի ողջ տարածքում`122 ընտրատեղամասերում, անցկացնում են տեղամասերից դուրս եկող քաղաքացիների հարցում` Exit poll: Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը այսօր Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է, որ խնդիրներ են առաջացել Գյումրիի, Մասիսի եւ Երեւանի մի քանի ընտրատեղամասերում, երբ հարցազրուցավարներին արգելել են շարունակել իրենց աշխատանքը: «Մեզ հաջողվեց օրենքի շրջանակներում
Աջափնյակում լցոնումներ են կատարվում
Աջափնյակ համայնքի էստոնական փողոցի 6/5 ընտրատեղամասում լցոնումներ են կատարվում: Այս մասին մեր թղթակցին է հայտնել 6/5 ընտրարտեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Նորայր Անդրեյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Ճնշումներ են գործադրվում «Ժառանգության» վստահված անձանց վրա
«Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզի շտաբից հայտնում են, որ մեքենաներով մարդկանց տանում-բերում են ընտրության, մասնավորապես՝ Ղշլաղ եւ Բազում թաղամասերում: Նրանք ահազանգում են, որ իրենց կուսակցության ներկայացուցիչների անձնագրերից թանաքը արագ է ցնդում: Իսկ իրենց վստահված անձանց վրա էլ տարբեր տեղամասերում ճնշումներ են գործադրվում՝ նրանց բողոքները չեն արձանագրվում գրանցամատյանում, մասնավորապես՝ այդ բողոքները արձանագրվել են Ստեփանավանի, Սպիտակի, Ալավերդու եւ
Ապրում են Հոլանդիայում, քվեարկում՝ Նոր Նորքում
Նոր Նորքի 2-րդ զանգվածում, Առեւտրի քոլեջում տեղակայված 1/35 ընտրատարածքում, Հրանտ Բագրատյանի վստահված անձ Գոհար Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ընտրատարածքում երկու դեպք են արձանագրել, որ մի քանի քաղաքացի չի մասնակցել քվեարկությանը, բայց նրանց անվան դիմաց արդեն քվեարկած էր: Գոհար Հովհաննիսյանի խոսքերով՝ մի կին գրանցամատյանում նկատել է, որ դուստրերի փոխարեն քվեարկած է. «Նա վստահաբար հայտարարում
Ահազանգ Կապանից՝ ընտրախախտումների վերաբերյալ
Ինչքան պառավ է գալիս, բոլորի թեւները մտած ուղեկցում են, իբրեւ բոլորը վատ են տեսնում կամ վատառողջ են: Թեւանցուկ արած տանում են ընտրատեղամաս, հետո ընտրատեղամասից թեւներն ընկած դուրս են գալիս դրսում փող տալիս:
Ի՞նչն է խանգարում, որ լցոնումներն անեն վերեւից եւ ոչ տակից (Տեսանյութ)
Ճեղքերը քվեատուփի ներքեւի հատվածում են, որ լցոնումներ կատարեն, պետք է քվեատուփը պտտեցնեն, որ տակից կարողանան ինչ-որ բան ոլորելով ներս մտցնեն:
Տնավարի ընտրություններ են, ոչ մարդ կա, ոչ էլ. երիտասարդի դժգոհությունը
Նոր Նորքի 6-րդ զանգվածի 20/114 (Շոպրոնի 2 նրբ. 3, մանկապարտեզի շենքում) ընտրատեղամասում ընտրությունները խաղաղ են ընթանում: Թափուր են մնացել վստահված անձանց և դիտորդների տեղերը: Ամեն բան վերահսկվում է հանձնաժողովի տնօրենի և անդամների կողմից: «Տնավարի ընտրություններ են. ոչ մարդ կա, ոչ էլ: Լավ կլիներ, որ վստահված անձիք լինեին: Այդ պարագայում զգում ես, որ քվեդ տեղ կհասնի,
Աբովյանում զինվորականները քվեարկել են հսկողության տակ
Աբովյանում դիտորդական առաքելություն իրականացնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը Մեդիա կենտրոնում Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ քաղաքացիները այդքան էլ ակտիվ չեն: «28/22 տեղամասերում հանձնաժողովն իրականացրել է մեկանգամյա վիճակահանություն, հետեւաբար, սահմանված կարգով գործառույթները չի իրականացրել: Իսկ 28/23-ում հանձնաժողովը ժամը 7-ին չի սկսել աշխատանքները, ինչը պայմանավորում են տեխնիկական խնդիրներով»,-ասաց նա: Սիմոնյանը հայտնեց,
Պենտագոնի նախկին ղեկավարը պատրաստ է 80 տարեկանում հանուն ըմբշամարտի մտնել մրցագորգ
Վաշինգտոնի «ծանր քաշային քաղաքական գործիչներից» մեկը` ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը, հայտարարել է, թե պատրաստ է անգամ 80 տարեկան հասակում մտնել մրցագորգ` սպորտային ըմբշամարտը օլիմպիական խաղերի ծրագրում պահելու համար: Պենտագոնի նախկին ղեկավարը դպրոցական տարիներին շուրջ 10 տարի զբաղվել է ըմբշամարտով: Նա մարզաձեւի նկատմամբ անտարբեր չի մնացել նաեւ ուսանողական, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ռազմաօդային նավատորմում որպես
Երդվյալ ֆիդայի. Հո ե՞ս չեմ մեղավոր, այ քնած մանուշակ
Ղարաբաղյան շարժման ընթացքից իրեն առաջին երդվյալ ֆիդայի համարող Սասուն (պապի) Մխիթարյանն այսօր կրկին այցելել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին՝ տեղեկանալու նրա առողջական վիճակի մասին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ նախագահի իր թեկնածուին ընտրելուց անմիջապես հետո շտապել է հացադուլավորի մոտ, որին, սակայն, իր ձայնը չի տվել, բայց «Անդրիաս Ղուկասյանին միշտ ասում եմ՝ ամուր մնա
Մարտունիում դիտորդը զարմացած է. ընտրակաշառք չեն բաժանում
Գեղարքունիքում դիտորդական առաքելություն իրականացնող «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպության ղեկավար Անահիտ Գեւորգյանը, որն այս պահին գտնվում է 24/30 ընտրատեղամասում, Մեդիա կենտրոնում կազմակերպված Skype-ով հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ ընդհանուր առմամբ կուտակումներ եւ խախտումներ չկան: «Բացի Սերժ Սարգսյանից, թեկնածուների մեծ մասը տեղամասերում չունի վստահված անձինք, որոնք կարեւոր դերակատարություն ունեն եւ զգոնություն են առաջացնում: Ընտրությունների ընթացքում օգտագործվում են
ՀՀԿ շտաբի պետ. «Գնանք ասենք՝ ռեստորանը փակեք՝ հաց մի՞ տվեք»
«Փարվանայում» հաց չե՞ն տվել «Այդ ահազանգով ես ճշտել եմ, նման բան չկա: Էդ գործարանը փակ ա, մարդիկ կան, որ ասում են մենք եկել ենք ստեղ, աշխատանք են ճարել ու աշխատում ենք»,- այսպես արձագանքեց ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի ղեկավար, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Օհանյանը՝ այն լուրերին, որ ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը միկրոավտոբուսներով ու ավտոբուսներով Գյումրիից
6 փաստ «Երրորդն ավելորդ է կամ Թեդ» ֆիլմի մասին.
Այս կոմեդիան մեծ էկրան է բարձրացել 2012թ.-ին: Համարվում է տարվա ամենահիթային ու դիտված ֆիլմերից մեկը, որն ընդունվել է երիտասարդների կողմից: Այսօր Ձեզ ենք ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր` կապված «Երրորդն ավելորդ է կամ Ted» ֆիլմի հետ: 1. Սա առաջին ոչ անիմացիոն ֆիլմն է նկարահանված Սեթ ՄակՖարելի կողմից: Սկզբում մտածված է եղել որպես անիմացիոն սերիալ, բայց արդյունքում որոշվել


















































