Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի տեղեկատվական կենտրոնի արձանագրած խախտումները փետրվարի 18-ի 08:00-18:00 միջակայքում

1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը:

«Սիկտիր էղեք տարածքից». Գագիկ Բեգլարյանի «տղերքը» հարձակվել են 1in.am-ի թղթակցի վրա

Քիչ առաջ Մետաքսի շտաբի դիմաց հարձակվել են «Առաջին լրատվական»-ի թղթակից՝ Մարինե Խառատյանի վրա և խոչընդոտել նրա աշխատանքը: Խլել են թղթակցի տեսախցիկը: Մի խումբ տղամարդիկ «Հրապարակ»-ի և «Առաջին լրատվական»-ի թղթակցին հայհոյել են և ասել «սիկտիր էղեք տարածքից»: Այդ մասին թղթակիցը ահազանգել է ՀՀԿ շտաբ: Քիչ առաջ շտաբ է ժամանել է ՏԿՆ նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա խնդրել

Խուրշուդյան. «Այս երկիրը կարծես զավեշտալի երազի մեջ է»

Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 1000-ից ավել վստահված անձ. «Նախապատվություն ենք տալիս այն տեղամասերին, որտեղ խախտումների առավել մեծ վտանգ կա, օրինակ` փոքր գյուղերում: Ճիշտ է, որոշ տեղամասերում չունենք վստահված անձեր, փոխարենը` կան հանձնաժողովների անդամներ»: Խուրշուդյանի փոխանցմամբ` վերջին մի քանի ժամվա ընթացքում կրկնապատկվել են ընտրատեղամասերում գրանցված

Գյումրիի ընտրատեղամասերից մեկում վիճել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Սուքիաս Ավետիսյանը

Գյումրիում դիտորդական առաքելություն իրականացնող լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Մեդիա» կենտրոնում skype-ով կրկին միացման ընթացքում հայտնեց, որ 34/36 տեղամասում մոտ մեկ ժամ առաջ վեճ է ծագել ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի միջեւ. «Քիչ էր մնացել` բանը հասներ քաշքշուկի: Ինչ որ երիտասարդներ քվեարկողների համարները SMS են արել, եւ վեճը դրա շուրջ է ծագել:

978 կալանավոր է ընտրության գնացել

  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի տվյալներով, քրեակատարողական հիմնարկներում  պահվում է 4742 անձ, նրանցից  միայն 1028-ն ունեն ընտրելու իրավունք: Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարոն Առուստամյանն ասաց, որ նախնական տվյալներով,  1028 ընտրելու իրավունք ունեցող կալանավորներից ընտրության են  գնացել 978-ը: Ըստ նրա, ընտրողների թիվը կարող է աճել, որովհետեւ միայն  «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում է ընտրությունը

Գյումրիում ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլ լրագրողներին սպառնում`«նկարելու դեպքում կտամ վիզդ կպոկեմ» (ֆոտոշարք )

Հանրապետության երկրորդ քաղաքում նախագահական ընտրությունները ընթանում են բավականին թափանցիկ: Այն իմաստով, որ այստեղ գրեթե ամեն ոք, սկսած տաքսիներից, որոնցից օգտվում ես, վարորդները խոսում են 5 հազար դրամանոց ընտրակաշառքից ու մատնանշում տեղերը: Իսկ ընտրակաշառքը ավելի շատ բաժանվում էր ծմակ թաղերում, որտեղ ընտրությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից: Մենք եղան Գյումրու Մալայա Զեմլյա կոչվող թաղի ընտրատեղամասերից մեկում, որտեղ

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%: Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը “ընտրությունների” արդյունքները

Ինչ-որ մարդիկ մեքենաներով, ցուցակներով մարդիկ էին բերում․ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ

Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար բարդություններ չեն եղել

Հայրիկյանի վստահված անձինք ընտրախախտումներից այսօր չե՞ն խոսի

Պարույր Հայրիկյանի շտաբի կոորդինատոր Մանյա Այվազյան. «Ամենամեծ խախտումը տեղի ունեցավ հունվարի 31-ին, երբ ձեռք բարձրացրին մեր պետականության վրա»:

Դիտորդները Քանաքեռում արձանագրել են բաց քվեարկություն

2013թ. Նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը Վանաձորում իրականացրած աշխատանքների արդյունքում լուրջ խախտումներ չի արձանագրել, նկատել են մարդկային կուտակումներ, ահազանգեր չեն ստացել: Երևանում կատարած դիտորդական աշխատանքների արդյունքում ստացել են ահազանգեր տարբեր վայրերից՝ Քանաքեռից՝ բաց քվեարկություն անցկացնելու վերաբերյալ, Արաբկիրից լրացուցիչ ցուցակների հետ կապված: Ահազանգերը հիմնականում ստացվել են մինչ ժամը 15:00-ը: 15:00-ից հետո նկատվում

ԱՄՆ դեսպանը կոչ արեց ՀՀ պաշտոնյաներին՝ բացահայտել ընտրախախտումներն, ինչպես խոստացել են (Տեսանյութ)

Քիչ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: «Հետեւում ենք այս գործընթացներին եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդի առջեւ հավաստիացումներ են եղել, որ բոլոր խախտումներով հետաքննություն կարվի եւ մեղավորները կպատժվեն: Կոչ եմ անում բոլոր ընտրողներին, եթե տեսնում են խախտումներ, ապա դրանց մասին հաղորդեն եւ այնպես անեն, որ պատկան

Կինը 3 տարի չի քնել մի երգի պատճառով

 Անգլիացի թոշակառու կինը արդեն 3 տարի շարունակ կորցրել է քունը, մի երգի պատճառով, որն անընդհատ հնչում է իր գլխում: Վերջին երեք տարիները 63-ամյա Սյուզան Ռուտի համար վերածվել են մղձավանջի: Վերջինս գլխում անընդմեջ հնչում է 50-ականների հիթ «How much is that Doggie in the Window» երգը, որը կատարում է ամերիկացի երգչուհի Patti Page-ը: Այս երևույթն բժիշկներն

Վայոց Ձորում դիտորդները ձանձրանում են

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գորիսում դիտորդական առաքելություն է իրականացնում Գորիսի երիտասարդական միությունը, որի ղեկավար Կարինե Մովսիսյանը երկրորդ անգամ skype-ով միացման ժամանակ հայտնեց, որ այս պահի դրությամբ քաղաքացիները փոքր ինչ ակտիվացել են. «Բայց տպավորություն է, որ սրանք ոչ թե նախագահական, այլ ուղղակի ընտրություններ են, արտառոց դեպք չի գրանցվել: Մարդիկ դժվարությամբ են տներից դուրս գալիս: Միայն համայնքներից

Հարձակվեցին «Առավոտի» լրագրողի վրա (Տեսանյութ)

Ոստիկանները, հանձնաժողովի քարտուղարն ու նախագահը խոչընդոտեցին նկարելու՝ «Գազելով» բերման ենթարկված կանանց քվեարկությունը Նորագյուղի 9/27 եւ 9/28 ընտրատեղամասերը տեղակայված են նույն դպրոցի շենքում: Մի խումբ լրագրողներով թիվ 9/28 ընտրատեղամասից դուրս գալուց հետո ականատես եղանք, թե ինչպես է մի «Գազել» մոտենում ընտրատեղամասին ու 7-8 կանայք իջնում, մտնում են ընտրատեղամաս: Նրանց հետեւից մտնելով տեղամաս, փորձում էինք արձանագրել, թե

Մինչ ժամը 17-ը 12 593 74 քաղաքացի է գնացել ընտրության

Ժամը 17-ի դրությամբ, ընտրելու իրավունք ունեցող ընտրողների 49,81 տոկոսը, այսինքն՝ 12. 593 74 քաղաքացի է գնացել ընտրության: Այս տվյալները քիչ առաջ ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա տեղեկացմամբ, Երեւանում մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 44, 45 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 54,82 տոկոսը, Արարատում՝ 58,82 տոկոսը, Արմավիրում՝ 45,20 տոկոսը, Գեղարքունիքում՝ 57,74 տոկոսը, Լոռիում՝ 52,94 տոկոսը, Կոտայքում՝

Ավետիք Իշխանյան. «Տեղամասերում վճռորոշ ձայնը ոչ թե հանձնաժողովի նախագահինն է, այլ՝ Սերժ Սարգսյանի վստահված անձինը»

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանն այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացնում Աջափնյակ համայնքում` 6-րդ ընտրատարածքում` 104 դիտորդով, որոնցից 8-ը շրջիկ դիտորդ է: «Այս ընտրությունների պարագայում կարելի է ասել, որ բոլոր տեղամասերում հանձնաժողովները միատարր են, գուցե որոշ տեղերում «Ժառանգության» ներկայացուցիչներ կան: Քանի որ ԲՀԿ-ն, Դաշնակցությունը

Նոր մանրամասներ Զարուհի Փոստանջյանի դստեր եւ հանձնաժողովի նախագահի վիճաբանությունից (Տեսանյութ)

Թիվ 4/10 տեղամասում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դստեր միջեւ տեղի ունեցած վիճաբանության պատճառները պարզելու համար, ԿԸՀ նախագահի օգնական, իրավիճակային վերլուծությունների կենտրոնի անդամ Հասմիկ Հովսեփյանը անձամբ զրուցեց հանձնաժողովի նախագահի հետ: Կենտրոնին տեղամասից փոխանցեցին, որ կրկնակի քվեարկության դեպք չի եղել, ինչպես ավելի վաղ տարածվել էր լրատվամիջոցներով: Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, քաղաքացի Սոնա Միքայելի

Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին տարել են բաժին

Քիչ առաջ տեղեկացանք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին թիվ 34/36 ընտրատեղամասում մոտեցել են ոստիկանները եւ հրավիրել են բաժին: Նշել են, որ ինչ-որ խախտումներ են նկատել, թե ինչ խախտում՝ առայժմ հայտնի չէ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Դատարաններում՝ 14 հայցադիմում

ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկացմամբ, ժ.18-ի դրությամբ ընտրողների ցուցակների ճշգրտման համար դատարաններում ստացվել է 14 հայցադիմում: Բավարարվել է 3-ը, վերադարձվել է 1-ը: Մյուս հայցադիմումները ընթացքի մեջ են: Ի դեպ, 2-ական հայցադիմումներ են ստացվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների, Կոտայքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: Ժ.18-ի դրությամբ, ամենաշատը՝ 6 հայցադիմումներով

Գողթեցիները հիասթափված են. ընտրակաշառք չեն բաժանել

Այսօր, մինչ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը իր քաղաքացիական պարտքն էր կատարում Գառնիի Գողթ գյուղի դպրոցում տեղակայված թիվ 25/27 ընտրատեղամասում, շրջեցինք Գողթում եւ փորձեցինք պարզել, թե այս ընտրությունների վերաբերյալ ինչ կարծիքներ ունեն գողթեցիները: Aravot.am-ի հետ զրույցում Գողթի բնակիչ Մյասնիկ Տիգրանյանն ասաց, որ այս տարվա ընտրություններից առանձնապես մեծ ակնկալիքներ չունի. պարզապես եկել է ընտրատեղամաս՝ կատարելու իր

Դիտորդին տարել են ոստիկանություն

ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ: Իրավունքի Եվրոպա միավորում կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելին, ով արձանագրել էր Արարատի մարզի 17/5 ընտրատեղամասում տեղի ունեցած լցոնման դեպքը, պարզաբանումներ տալու համար տարել են ոստիկանություն, չնայած կազմակերպությունն արդեն իսկ իր իրավաբանին ուղարկել է, սակայն ընտրատեղամասում այդ պահին աշխատող ԱՐ լրատվականի լրագրողներից մեկն արձանագրել է, որ «դիտորդի վրա բռի կերպով են տարել ու բավական հուզված

Նախագահի ոչ մի թեկնածու վստահված անձ չունի. Անահիտ Գեւորգյան

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավարը հարցնում է՝ եթե ռեսուրս չունեն՝ ինչո՞ւ են թեկնածություն դնում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի 285 դիտորդներ դիտարկում են այսօր ընթացող նախագահական ընտրությունները: «Առավոտ»-ը «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գեւորգյանին խնդրեց ներկայացնել նախնական պատկերը՝ ընտրությունների վերաբերյալ: «Իմ տպավորությունները տխուր են, որովհետեւ նախագահի ոչ մի թեկնածու չունի վստահված անձ:

Դիտորդները պասիվություն են արձանագրել

«Ընտրությունը քոնն է» հ/կ նախագահ Հարություն Համբարձումյանը այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 1400 տեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության դիտորդները մինչ ժամը 12:00-ն ընտրողների կողմից պասիվություն են արձանագրել. «Ներկայումս արդեն ակտիվություն է նկատվում, բայց, օրինակ, Եղեգնաձոր քաղաքում շարունակվում է պասիվությունը: Հիմնականում դիտարկելու ենք մեծ քաղաքները եւ այն համայնքները, որոնք ունեն մեկից ավել ընտրատեղամասեր»:

«Քվեաթերթիկը ուտում ես, մեր ընտրությունները փչացնում ես, որ ի՞նչ անես»

«Խեղճ մարդ, երևի սոված ա եղել»: «Եկել ես, քվեաթերթիկը ուտում ես, մեր ընտրությունները փչացնում ես, որ ի՞նչ անես»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նման մակագրությամբ նկար հայտնվեց՝ այսօր Երեւանի Նոր-Նորքում գտնվող թիվ 2/08 ընտրատեղամասում զավեշտալի դեպքի առիթով:  Հիշեցնենք, որ քվեարկության եկած քաղաքացի Արթուր Մինասյանն ընտրական հանձնաժողովի անդամից ստանալով իր քվեաթերթիկը, մտել է քվեախուց, որոշ ժամանակ այնտեղ մնալուց

«Արջերից պրծում չունենք». քաղաքագետները մեկնաբանում են ընտրությունների ընթացքը

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետները ներկայացնում են ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքի վերաբերյալ իրենց գնահատականները: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ հիմնականում խախտումները դեռ տեխնիկական են: Ահազանգում են մարդկանց ուղղորդված կուտակումների մասին»: Պարոն Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ ԶԼՄ-ները փորձում են սենսացիա փնտրել, ուստի պատկերն «այնքան էլ օբյեկտիվ չէ»:

Արթուր Դավթյան. «Ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 15 ահազանգ»

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության ընտրախախտումների վերաբերյալ բողոքների գրանցումը համակարգող աշխատանքային խմբի անդամ, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը «Մեդիա» կենտրոնում լրագրողներին հայտնեց, որ մինչ քվեարկության օրը ընտրական խախտումների վերաբերյալ ստացվել է 88  հաղորդագրություն, որից 71-ը` աշխատանքային խմբի կողմից  ԶԼՄ-ներում հրապարակումների հիման վրա մոնիթորինգի արդյունքում: «Իսկ 17 հաղորդագրություն ստացվել է քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից: 87 գործով

ԿԸՀ-ն՝ հաստատված ահազանգերի մասին

ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց այսօր իրավիճակային վերլուծությունների կենտրոն ստացված ահազանգերի վերաբերյալ իրենց ստուգումների արդյունքները: Նրա խոսքերով, ստուգել են 50 ահազանգ-տեղեկատվություն, եւ տեղեկությունները ստուգել են ոչ միայն հանձնաժողովների նախագահներից, այլեւ՝ տեղամասերի դիտորդներից ու նախագահի թեկնածուների վստահված անձանցից: Այս պահին, իրավիճակային վերլուծության կենտրոնը հաստատել է միայն մեկ ահազանգ-ընտրախախտում: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով.

«Եկել եմ ընտրեմ, որ 100-ից 100 խփես»

  Մարդկանց ակտիվությունն այս տարվա նախագահական ընտրություններին այնքան շատ է, որքան 2012-ի գարնանն էր` ԱԺ ընտրությունների ժամանակ: Ընտրողների երևակայությունն էլ չի զիջում նախորդ տարվանին: Սակայն կա մեկ տարբերություն: Եթե Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ անվավեր ճանաչվող քվեաթերթիկների մեծ մասը պարունակում էր Չակ Նորիս անունը, ապա այս տարի նման թերթիկները գործող նախագահի թևավոր խոսքերով են զարդարվում: Ստորև

Ո՞ւր էին նախագահի թեկնածուների վստահված անձինք

Խախտումների վերաբերյալ բողոքներ չկան Տավուշի մարզի թիվ 40 եւ 41 ընտրատարածքներում նախագահական ընտրությունները խաղաղ, առանց ընտրական օրենսգրքի խախտումների են ընթանում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ժամը 16.30-ի դրությամբ  ընտրական  օրենսգրքի խախտումների վերաբերյալ ոչ մի բողոք կամ դիմում չեն ստացել: Այս մասին տեղեկացանք  մարզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից: Ժամը 14-ի դրությամբ, թիվ 40 ընտրատարածքի (կենտրոնը՝ Նոյեմբերյան) ցուցակային 52 680 ընտրողներից

Խախտումների շարք

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրված խախտումները ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածի համար  Ընտրատեղամասում դիտորդի ազատ տեղաշարժմանը խոչընդոտում  30/01 ընտրական տեղամասում խոչընդոտվել է դիտորդի ազատ տեղաշարժման իրավունքը, մասնավորապես հանձնաժողովի անդամներից Վալերի Ջաղինյանը կազմակերպության դիտորդին բարձր ձայնով և կոպտորեն նկատողություն է արել, իբր նա չհրկիզվող պահարանի մոտ կանգնած հանձնաժողովի նախագահի փաստաթղթերին է նայում, մինչդեռ դիտորդը չհրկիզվող պահարանին մեջքով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031