Օրվա լրահոսը
Արգելափակվել է ավտոմեքենա
Փետրվարի 17-ին, ժամը 09.59-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 11UL179 և «ԳԱԶ-31» մակնիշի 01SL997 պետհամարանիշերի ավտոմեքենաները: ԱԻՆ
Հաղթական սկիզբ` Ռոշֆորում
Հայաստանցի երկու շախմատիստներ, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն (լուսանկարում) ու միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում մասնակցում են շախմատային փառատոնի գլխավոր օփենին: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ մեր երկու շախմատիստներն էլ երեկ մեկնարկային տուրում պարտության են մատնել մրցակիցներին: Աղբյուրն ավելացնում է նաեւ, որ փառատոնի «B» մրցաշարում հանդես է գալիս ֆրանսահայ Գուրգեն (Գի) Հազարապետյանը: Աշոտ ՀՍԿՈԲՅԱՆ
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում աճել է լարվածությունը
Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500
Օգնության են հասել փրկարարները
Փետրվարի 17-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 1/3 շենքի (ՌԴ հյուպատոսարան) տանիքից կախված են սառցալեզվակներ, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների համար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ժամը 13.48-ին փրկարարները, ՌԴ հյուպատոսարանի կողմից տրամադրած տեխնիկայի օգնությամբ, հեռացրել են սառցալեզվակները (30 գմ): ԱԻՆ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, թե ընտրողների ռեգիստրում Շենգավիթ համայնքի Կողբի 2-րդ փողոց, 1Ա հասցեում տեղ են գտել հետևյալ ընտրողները. 2954 Մելիքբեգյան Վահան Վոլոդյայի, 2955 Մելիքբեգյան Վարդան Վոլոդյայի, 2956 Մելիքբեգյան Վարուժան Վոլոդյայի: Տնային գրքույկում երեք եղբայրները հաշվառված չեն, չեն ապրում նշված հասցեում, հետևաբար չեն կարող հաշվառում ունենալ: Այդ մասին ներկայումս նշված հասցում բնակվող Հմայակ
Մի քանի տարօրինակ տոներ, որոնք արժե նշել.
Գրեթե ամեն օր ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, որը ցանկալի կլինի իմանալ: Այժմ ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ տարօրինակ տոներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: 1. Մանրուքների միջազգային օր (հունվարի 4): Այն ավելի շատ լրագրողների տոնն է, քանի-որ իրենք են հոդված պատրաստելիս ուշադրություն դարձնում դրանց: 2. Կարտոֆիլի իրազեկման օր (հունվարի 26-27): Եթե նկատեցիք,
Այսօ բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրն է
Լաուրան այսօր չի բարկացելու իր ծնողներին, սիրով բարևելու և ժպտալու է անծանոթներին, օգնելու է փողոցն անցնող տարեցներին և գումար է տալու մուրացկաններին: Իր բարությունը նախընտրում է այսպես արտահայտել. «Մենք շատ տխուր ենք: Եկեք բոլորս փոխենք մեր տրամադրությունը դեպի լավը. չէ՞ որ մենք մեր բացասական աուրայով ազգդում ենք միմյանց վրա: Ավելի լավ է մի կտոր սեր,
Ֆեյսբուքի նորույթներից մինչև ֆեյսբուքյան գրառումներ
Ֆեյսբուքը շուտով օգնելու է նաև օգտատերերի գտնվելու վայրը պարզելու հարցում: Նորույթը կգործի մարտ ամսվա կեսից: Հավելվածը կկարողանա փնտրել օգտատերերի գտնվեու վայրը նույնիսկ այն ժամանակ, երբ այն անջատված լինի, հայտնել է ffin.ru-ն: Ֆեյսբուք սոցիալական ցանցը մտադիր է նաև կայքի փնտրման համակարգում ֆիլտրացիայի գործառույթ ներմուծել, որը դեռահասների էջերը կթաքցնի եթե փնտրողը մեծահասակ է, այս մասին հայտնել է
Ոստիկանության պարզաբանումը
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, համաձայն որի Երևան, Չարենցի փ. 19/7 հասցեում նախկինում բնակվող Բադալյանների ընտանիքից Անդրիաս Բադալյանը մահացած է, իսկ մնացածը ապրում են արտասահմանում, տարիներ առաջ հրաժարվել են քաղաքացիությունից և դուրս են եկել գրանցումից: Սակայն մինչ օրս նրանց անունները առկա են ընտրողների ցուցակներում: Ստուգմամբ պարզվել է,
Մարդ, որը ցրտի զգացողություն չունի
Հոլանդացի Վիմ Հոֆը մեկ անգամ չէ, որ զարմացրել է սովորական մարդկանց համար մահացու ելքով սառնամանիքի արտակարգ պայմաններում գոյատեւելով: Նրա օրգանիզմը ցրտին բացարձակապես անտարբեր է: Օրինակ, Վիմը բազմաթիվ լեռնագագաթներ է հաղթահարել՝ հագին ունենալով միայն անդրավարտիք, կամ երկար ժամեր անցկացրել սառցաջրում: Բժիշկների հետազոտությունները ցույց են տալիս, որ նման դեպքերում նրա օրգանիզմում կենսաբանական գործունեության փոփոխություններ չեն արձանագրվում: Սովորաբար,
Hurriyet. «Ավետիս Հաջյան. Թուրքիայում հարյուր հազարավոր ծպտյալ հայեր կան»
Թուրքիայում հարյուր հազարավոր քաղաքացիներ են ապրում Ստամբուլում և Արևելյան Անատոլիայում, որոնք թաքցնում են իրենց հայկական արմատները: Ասել է Արգենտինահայ լրագրող Ավիտես Հաջյանը: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Արգենտինայի ամենախոշոր թերթերից մեկի՝ «Լա Նասիոն»-ի լրագրողն ասել է, որ գոյություն ունի նանակալից համայնք՝ «խորհրդավոր փոքրամասնություն, որը հայտնի է որպես ծպտյալ հայեր», որոնք կրոնափոխ են եղել Սունի մահմեդականության, որպեսզի
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Փետրվարի 18-ին, առավոտյան ժամը 08.00-ից ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբում գործելու է օպերատիվ արձագանքման ծառայություն, որն արձանագրելու է բոլոր իրավախախտումներն ու ահազանգերը: Ընտրակեղծիքների, ընտրական օրենսդրության խախտումների և նտրություններին առնչվող հակաօրինական այլ արարքների վերաբերյալ տեղեկություններ աղորդելու, ահազանգելու համար կարող եք զանգահարել կենտրոնական շտաբ հետևյալ հեռախոսահամարներով` 010 56 52 26 095 77 19 10 055 53 25 97 091 41 69 71 Մեզ
Asia One. «Նալբանդյանն ու Նադալը՝ Բրազիլիայի բաց առաջնության եզրափակիչում»
Աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն ու 93-րդ ռակետ Դավիդ Նալբանդյանը կհանդիպեն Սաո Պաուլոյում ընթացքող Բրազիլիայի թենիսի բաց առաջնության եզրափակիչում: Հայտնում է «Ասիա ուան» լրատվականը: Շաբաթ օրը Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում 6-3 6-7 6-1 հաշվով հաղթել է արգենտինացի Մարտին Ալանդին: Նալբանդյանը կիսաեզրափակիչում հաղթել էր իտալացի Սիմոնե Բոլելիին: «Պայքարից դուրս մնալով յոթ ամիս, երբ ծունկդ վնասված է ու
ԿԸՀ. ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր գործառույթներն իրականացվել են ժամանակացույցի համաձայն
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ և մերձբալթյան մի շարք երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաև ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Ողջունելով հյուրերին` Տիգրան Մուկուչյանը կարևորել է տարբեր երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընտրական վարչարության ոլորտում փորձի փոխանակումը: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2013թ. փետրվարի
Որքա՞ն կարելի է վաստակել «Օդնոկլասսնիկի»-ի խաղերից
Ներկայումս «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի շարժական տարբերակից եւ հավելվածներից օգտվում է օրական 10 մլն մարդ՝ ըստ corp.mail.ru-ի: Շուտով գործարկվելու է նոր՝ խաղային հարթակ, որը հնարավորություն կընձեռի խաղերն այդ սոցիալական ցանցից տեղափոխել բջջային սարքավորումների վրա եւ ընդհակառակը: Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում:
77-ամյա տատիկը դարձել է ձողացատկի աշխարհի չեմպիոն
Դորոտի ՄաքԼեննանը իր տարիքային խմբում յոթնամարտի եւ արագավազքի աշխարհի չեմպիոնի իր կոչումներին ավելացրել է եւս մեկը՝ ձողացատկից: Բանկի նախկին աշխատակցուհին այնքան մեդալներ է նվաճել եւ ռեկորդներ սահմանել, որ հաշիվը կորցրել է: Հետաքրքիր է, որ Դորոտին սպորտով լրջորեն զբաղվել սկսել է 50 տարեկանում, երբ իր հասակակիցներից շատերը գերադասում են նստել հեռուստացույցի առջեւ եւ թեյ ըմպել: Իսկ
Ռուսաստանում սկսել են այստեղ ընկած ասուպի հետազոտումը
Ռուսաստանում սուզորդները սկսել են հետազոտել այն լիճը, որի մեջ էր նախորդ օրն ընկել հսկա մի ասուպ՝ Ուրալյան լեռների վրա պայթելուց հետո։ Չելյաբինսկի բնակչությունն ուրբաթ օրը խուճապի էր մատնվել, երբ 1Օ տոննա կշռող ասուպը բոցավառվել էր երկնքում, որից հետո հարվածելով երկրին, կոտրել էր տների ապակիները, վնասել շենքերը ու մարմնական վնասվածքներ հասցրել 11ՕՕ մարդու։ ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների
ՀՀ Նախագահի 18.02.2013 թ. ընտրությունների ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին (17.02.2013 թ. դրությամբ)
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հանրապետության Նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: Այսպես, 17.02.2013 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների
Կրիշտիանու Ռոնալդուի մեծ երջանկությունը
Օրերս ՈՒԵՖԱ-ն 100 հազար եվրոյի կտրոն է հանձնել Կրիշտիանու Ռոնալդուին՝ UEFA.com-ի ընթերցողների կազմած «Տարվա թիմում» ռեկորդային՝ յոթերորդ, անգամ ընդգրկվելու համար: Պորտուգալացի ֆուտբոլիստն իր հերթին այդ գումարը տրամադրել է բարեգործական նպատակի՝ այն փոխանցելով Աֆղանստանում հակահետեւակային ականներից խեղվածների ֆիզիկական ռեաբիլիտացիայի ծրագրին: «Նրանք, ովքեր տոմս են գնում ու ստադիոն գալիս, իսկապես սիրում են ֆուտբոլը: Շատ հաճելի է, որ
Պայթել է ավտոբուսի գազի բալոնը
Փետրվարի 17-ին, ժամը 08.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում Հայանիստ գյուղի հարակից գազալցակայանում գազի լիցքավորման ժամանակ պայթել է «ՊԱԶ 672» մակնիշի 2430Լ պետհամարանիշի ավտոբուսի (վարորդ` Ս. Ստեփանյան, պատկանում է «Էջմիածին» ՊՈՒԱՏ-ին) գազի բալոնը. զոհեր և տուժածներ չկան: ԱԻՆ
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
«Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընտրակաշառք բաժանել ու մեր անունը տալ». ըստ Գալուստ Սահակյանի, կաշառք բաժանողները ՀՀԿ-ի «մարդիկ» չեն»
Չնայած լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերում վերջին օրերին հնչող բազում ահազանգերին եւ տեսանյութերին այն մասին, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում ընտրողներին` նախագահական ընտրություններին իշխող կուսակցության թեկնածուի օգտին ձայներ ստանալու ակնկալիքով, ՀՀԿ-ում հերքում են այդ տեղեկությունները: Ըստ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի, նմանօրինակ հրապարակումները «սադրանք» են: Սակայն «Մեդիալաբի» հետ զրույցում, Սահակյանն այդպես էլ չհստակեցրեց, թե ում է ձեռնտու
«Առավոտի» վերջին հարցման պատկերը
Նոր «Ընտրական օրենսգրքից» դուրս է մնացել այն դրույթը, որով արգելվում է սոցիոլոգիական տվյալներ հրապարակել քվեարկությունից յոթ օր առաջ, թեեւ օրենսդրությունը շարունակում է նախատեսել պատասխանատվություն դրա համար: «Ընտրական օրենսգրքով» այժմ արգելված է նման տվյալներ հրապարակել միայն քվեարկության օրվա ընթացքում: «Առավոտի» կամ որեւէ կայքի էլեկտրոնային հարցում բնավ սոցիոլոգիական չէ: Սակայն չցանկանալով խախտել այն կանոնները, ըստ որոնց՝ քվեարկության նախորդ
«Խիյարի մինուսն ու պլյուսը պիտի ճիշտ միացնես». Վահրամ Սահակյան
«Մեդիալաբի» զրուցակիցն է արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը -Պարո’ն Սահակյան, այսօր եթերը լի է անորակ սերիալներով, երաժշտական տարբեր անճաշակ մրցույթներով: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել, հասարակության մոտ նման պահանջա՞րկ է ձևավորված, թե՞ այլ խնդիր կա: – Չի կարող լինել նման աղբի համընդհանուր պահանջարկ։ Բայց էսպիսի մի խոսք կա՝ ինչ որ հաղորդես, այն էլ կլսեն։ Իսկ հեռուստատեսությունների
ՀԱԿ անդամը վստահեցնում է, որ երբեք ՀԱԿ կուսակցության անդամ չի դառնա
Արմենակ Դովլաթյանը սատարում է Հրանտ Բագրատյանին, բայց գտնում է, որ Կոնգրեսը ճիշտ որոշում կայացրեց՝ չմասնակցելով ընտրություններին «Դժվար Հայ ազգային կոնգրեսը նման բան անի Հրանտ Բագրատյանի դեմ եւ իր տեղամասային ընտրական հանձնաժողովների տեղերը տա ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին: Դա թյուրիմացություն է երեւի, որովհետեւ այլ ընտրություների ժամանակ եղել է, որ ինչ-որ կուսակցություն չի փակել այդ տարածքը եւ Հանրապետականներն
Մալոյանը դարձել է «Շիննիկի» լիարժեք խաղացող
Յարոսլավլի «Շիննիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պոբեգալովը РИА Ножости-ի թղթակցին ասել է. «Արթուր Մալոյանի հետ պայմանագիրը կնքվել է 2,5 տարով: «Սպարտակի» հետ ֆինանսական հարցերը լիովին կարգավորված են, իսկ ֆուտբոլիստը ստորագրությունը փաստաթղթի տակ դրել է Թուրքիա՝ երկրորդ անգամ հավաքի մեկնելուց անմիջապես առաջ: Դրա համար միայն հիմա կարող եմ հայտարարել, որ Մալոյանը «Շիննիկի» լիարժեք խաղացող է»: Սակայն նա
«news.am» և «aravot.am» կայքերի հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն
2013թ. փետրվարի 15-ին և 16-ին «news.am» կայքում հրապարակվել են «Անգամ ընտրակաշառքի զանգվածային տարածումը չի կարող կասեցնել հայ ժողովրդի մոտալուտ հաղթանակը» և «Հայաստանի Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարել է ընտրությունների կեղծման նորարարությունների մասին» վերնագրով հոդվածները: Իսկ «aravot.am» կայքում 2013թ. փետրվարի 16-ին հրապարակվել է «Վանաձորում ընտրակաշառք է բաժանում նաև թաղային հեղինակություն Սերոժիկը» վերնագրով հոդվածը: Ըստ
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագիր
Այսօր տված մամլո ասուլիսով իր աշխատանքներն ամփոփեց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի` նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում տեղ գտած խախտումներն արձանագրող խումբը: Շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը եւ շտաբի իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը ներկայացրին փետրվարի 13-16-ը արձանագրված խախտումների ամփոփագիրը, որը զետեղված է ստորեւ: Ասուլիսում միաժամանակ նշվեց, որ փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբին կից գործելու
Մարտինետին դժվարությամբ է զիջել պաշտոնը
Ընտրվել է ՖԻԼԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ՖԻԼԱ-ի բյուրոյի արտահերթ նիստն այսօր Երեւանի ժամանակով վաղ առավոտյան անվստահություն է հայտնել Միավորված ըմբշամարտերի միջազգային ֆեդերացիայի նախագահ, իտալացի Ռաֆայել Մարտինետին: Բյուրոն բաց քվեարկությամբ ՖԻԼԱ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար ընտրել է սերբ Նենադ Լալովիչին (լուսանկարում): Այս որոշումն ընդունվել է ձայների նվազագույն առավելությամբ. կողմ եղել է 11,

















































