Օրվա լրահոսը

Արման Սահակյանը իր պարտության մեջ Վարդան Ղուկասյանին չի մեղադրում

ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի`  Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո  թիվ 35 ընտրատարածքը, որն ընդգրկում է Գյումրու Նորավան թաղամասը, գարեջրի գործարանի հատվածն ու Ախուրյանի բոլոր գյուղերը, մնաց առանց պատգամավորի: Այժմ Բալասանյանի նախկին տեղի համար պայքարում են 2 թեկնածուներ` « Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական  Արման Սահակյանը և Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը: Նշենք, որ վերջիններս   մեծամասնական ընտրակարգով մրցում

Huffington Post. «Միթ Ռոմնիին` չռմբակոծել Հայաստանը»

«Հաֆինգթոն փոստ»-ը, անդրադառնալով Միթ Ռոմնիի և Բարաք Օբամայի երրորդ բանավեճի ժամանակ Ռոմնիի արած արտահայտությանը, թե Իրանի համար Սիրիան ելք է դեպի ծով` գրում է, որ Ռոմնին փորձում էր արտաքին քաղաքականության մեջ Մերձավոր Արևելքը վերածել հարձակման գծի: Նա պարտավոր է տարածաշրջանին ծանոթ լինել աշխարհագրորեն: Թերթն առաջարկում է նայել քարտեզին և տեսնել, թե ինչպես է Իրանը դուրս

Տարոն Մարգարյանը չի խառնվում

«Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնապար» խմբաքանդակը դեռ չի գտել իր հանգրվանը: «Մի քանի տեղ առաջարկվել է եւ տարբեր պատճառներով խոչընդոտներ են առաջացել»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց քանդակի հեղինակ Տիգրան Արզումանյանը: Նա կարծում է, որ քանդակը պետք է տեղադրել Գլխավոր պողոտայի սկզբնամասում.«Հետո պարզվեց, որ արենդայով սեփականատերեր կան, որ վաղը մյուս օր կարող է սրճարաններ տեղադրեն եւ հետո

Ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչ. «Հայաստանի լոլիկը 10 անգամ համեղ է Ֆրանսիայի լոլիկից»

Այսօր ֆրանսիական պատվիրակության ղեկավարները ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը ներկայացրեցին ֆրանսիական Citռs Unies France կազմակերպության՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության  ծրագրերը: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ասաց, որ պատվիրակության այցը հետապնդում է երկու երկրների միջեւ համագործակցությունն առավել խորացնելու նպատակ. «Երկու տարի առաջ Երեւանում գումարվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ապակենտրոնացված համագործակցության առաջին ժողովը, որը զարգացման որոշակի

Իսկ ի՞նչ ենք ուտում

Ոչ ոք ապահովագրված չէ անորակ սննդամթերք ձեռք բերելուց։ Պատճառները տարբեր են։ Սպառողը երբեք չի կարող իմանալ, թե իրականում ինչ է գնում, եթե սննդամթերքը մակնշված չէ։ Իսկ այդպիսիք վաճառման կետերում կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։ Խոսքն այսպես կոչված «կիլոգրամով» վաճառվող սննդի մասին է։ «Այսօր կոնկրետ վաֆլիների, պեչենիների ուղղությամբ դիտարկում չենք արել, որովհետև դա համարվում է ցածր

Քիչ ընթերցողներ եւ շատ գրադարանավարներ՝ 17 500 դրամ աշխատավարձով

Հոկտեմբերի 22-ին կայացած Նոյեմբերյանի քաղաքի  ավագանու նիստում քննարկվեց քաղաքապետարանի եւ դրա ենթակայության հիմնարկների աշխատողների հաստիքացուցակները, քվաքանակները եւ  դրույքաչափերը:  Ընդամենը 5500 բնակիչ ունեցող  քաղաքում գործում է   քաղաքային եւ մանկական գրադարան, այդ 2 հիմնարկներում  ընդհանուր առմամբ աշխատում է 13 հոգի: Քաղաքային  գրադարանում աշխատող  2 ավագ գրադարանավարների եւ մանկական գրադարանի ավագ գրադարանավարի հաստիքային  միավարը 0.75 է, դրույքաչափը՝ 35000

Նոյեմբերի 20-ին կանցկացվեն խորհրդարանական լսումներ

Հոկտեմբերի 23-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ հաստատվեց հանձնաժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ որոշեցին ԱԺ եվրոպական ինտեգրման եւ մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին ժամը 11-ին անցկացնել «Քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանության՝ ձերբակալված անձանց

Սերժ Սարգսյանը ԼՂՀ-ում հետևել է զորավարժության գլխավոր փուլին

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, երկու հայկական հանրապետությունների պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների հետ այսօր «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է զորավարժության գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին: Զորավարժությունների ավարտից հետո, նախագահները պարգևներ են հանձնել զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերած զինծառայողներին: ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը

Բալասանյանը Վարդանիկի թողած պարտքերը փակում է սեփական գրպանի՞ց

 Aravot.am-ին հասած տեղեկությունների համաձայն` Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  պարտքերի տակ թաղված քաղաքապետարանի աշխատանքները պարալիզացումից փրկելու համար սկսել է ծախսեր անել իր գրպանից: Վերջինս այս կամ այն ծառայությունը կարգավորելու համար արդեն մոտ 1 միլիոն դրամ  է ծախսել : Մենք այս տեղեկությունը  փորձեցինք ճշտել Գյումրու քաղաքապետարանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանից` հետաքրքրվելով, թե հատկապես ինչի՞ վրա է

Կարինե Աճեմյան. «Ատկատների կրճատման ուղղությամբ աշխատանքները շատ տեմպով առաջ են գնում»

«Որպես տանտիկին՝ չե՞ք ասի, ի՞նչ է հնարավոր անել 35000 դրամով, ինչպե՞ս է հնարավոր գոյատեւել 1 ամիս»,-այսօր Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Իհարկե, դժվար է ապրել: Իհարկե, շատ կուզենայինք, որ ավելի բարձր լիներ»: Մեր դիտարկմանը, որ դժվարն այն խոսքը չէ, դա նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղից էլ պակաս գումար է, նա պատասխանեց. «Գիտեք, հաշվարկներ

ՀՀ ԱԺ Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթը ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում

Հոկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի պետ Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ում հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գրել աֆրիկյան մի շարք պետությունների ավելի քան 20 մլրդ դոլարի հասնող պարտքը: Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանը 50 մլն դոլարի նվիրատվություն է արել Համաշխարհային Բանկի՝ աղքատ երկրների զարգացման ֆոնդին: Ռուսաստանը նաև «Զարգացում՝ պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել

Գայլերի հարձակումների դեմ միայնակ. ՀՀ կառավարությունը փոխհատուցման համար միջոցներ չի տրամադրում գյուղացուն

Լոռու մարզպետարանի տվյալներով այս տարվա  9 ամիսների ընթացքում մարզում արձանագրված գայլերի հարձակման վնասի չափը 3 միլիոն 940 հազար դրամ է: Թեեւ ամեն տարի գյուղացիական տնտեսությունները ենթարկվում են գայլերի հարձակման ու արդյունքում կրում վնասներ, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը չի շտապում գյուղացու կրած վնասների համար փոխհատուցում տրամադրել: Լոռու մարզում այս տարի գրանցվել է գայլերի հարձակման երեք դեպք: Արդյունքում

Շենգավիթում փական ու հոսքաչափ է տեղադրվում

Շենգավիթում հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն հայտարարված ջրամատակարարման դադարեցումը բացատրվում է երկու պատճառով: Առաջինը՝ Արցախի պողոտայում “Մսի կոմբինատ” օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 900մմ տրամագծով ջրատարի վրա անհրաժեշտություն էր առաջացել տեղադրել հոսքաչափ՝ ջրի ծախսը ստույգ հաշվառելու նպատակով, և երկրորդը՝ Մայիսի 9-ի փողոցում ընթացող լայնածավալ ջրաշինարարական աշխատանքների շրջանակներում հարկ էր շարքից

Associated Press. «Մեխիկոն կուսումնասիրի ադրբեջանական արձանի հարցը»

Մեխիկոյի կառավարությունը հանձնաժողով է ստեղծել, որը Հեյդար Ալիևի մարդաբոյ արձանի առաջացրած հակասությունները հարթելու համար պետք է լուծումներ գտնի: Հաղորդում է «Ասոշիեյթիդ պրես» լրատվական գործակալությունը: Ալիևի արձանը տեղադրվել է քաղաքային զբոսայգում, պայմանով, որ Ադրբեջանի դեսպանատունը այդ այգին վերանորոգելու համար փող կհատկացնի: Ցուցարարներն բողոքել են, որ Ալիևի պես ավտորիտար գործչի հուշարձանը վիրավորում է իրենց: Քաղաքի կառավարությունը արձանի

Հայտնի մուլտֆիլմների պերսոնաժներն ու նրանց հեղինակները

Սիրված մուլֆիլմերի հայտնի հերոսներին ճանաչում են բոլորը, սակայն այն մարդկանց, ովքեր հորինել են նույն այդ կերպարները`քչերն են ծանոթ: Ստորև կներկայացնեք մուլտֆիլմերի հայտնի հերոսներին ու նրանց կերպարը կերտած մուլտիպլիկատորներին: Ուիլյամ Հաննան և Ջոզեֆ Բարբարան իրենց կերտած Թոմ ու Ջերի կերպարների հետ:   Մեթ Գրոունիգը Բարտոն և Հոմերոմ Սիմփսոնների հետ: Ջիմ Հենսոնը և Կերմիթը: Ուոլթ Դիսնեյը Միկի

Մարգարիտ Եսայանի հայտարարությունը հոկտեմբերի 23-ին՝ ԱԺ հայտարարությունների ժամին

Դիվանագիտական առաջնայնությունները 2013-ի համար ըստ ԱՄՆ կոնգրեսական , ոչ անհայտ Ադամ Շիֆի,  պետք է լինի ՝ Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը, այնպիսի լուծումը, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը. «Եթե ԱՄՆ-ն  ու ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա գործընկերները չձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կարտացոլեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, ապա ռազմական գործողությունների և սարսափեցնող զոհերի հեռանկարը կդառնա իրական  Այս

Հակադարձում է Սաքունցին. «Սաքունցը Հայաստանում անելիք այլեւս չունի»

«Սաքունցն ամեն  ինչ անում է՝  հասարակությանը իրական խնդիրներից շեղելու համար եւ իր տարածք տրամադրելու առաջարկով յուղ է լցնում կրակի մեջ»,- Aravot.am-ին ասաց  բլոգեր Տիգրան Քոչարյանը՝  անդրադառնալով «Parada» ֆիլմի ցուցադրության համար տարածք տրամադրելու իրավապաշտպան Արթուր Սաքունցի հայտարարությանը:  Բլոգերը պարոն Սաքունցի  հետ համաձայն է մի հարցում, որ ֆիլմի ցուցադրության ձախողումը ձեռնտու էր  ՀՀ իշխանություններին. «Բայց այս անգամ

Հիվանդները դուրս են գրվում

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի դեպքերի առնչությամբՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում ենիրականացվել բակային համայցերը, լաբորատոր հետազոտությունները,կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրյան խոց կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրյան խոցի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս

Նստարանների փայտերն անհետացել են

Անհետացել են Գառնու հեթանոսական տաճարի հարեւանությամբ գտնվող նստարանների փայտերը: Նախկինում հնարավոր էր նստել դրանց վրա եւ հիանալ տաճարի գեղեցկությամբ, իսկ այսօր դա անհնար է, քանի որ մոտակայքում ոչ մի նստարան չկա: Արթուր Հարությունյան` (mynews.am)

Ժամանակակից Կարլսոնի տանիքները. (Ֆոտշարք)

Ֆոտոշարքում ներկայացված են հետարքիր տանիքներ, որոնք վերածվել են փոքրիկ այգիների, հանգստի գոտիների:     Արամ Արարատյան

«Հարսնաքար»-ի գործով փաստաբանը բացատրություն է տալիս

Հարսնաքար»-ի գործով ներգրավված փաստաբան Լուսինե Հակոբյանը այսօր բացատրություն է տալիս ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության ծառայությունում` հոկտեմբերի 8-ին Քննչական գլխավոր վարչությունում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք` «Հարսնաքար»-ի գործով ներգրավված փաստաբաններ Լուսինե Հակոբյանը եւ Տիգրան Եգորյանը հոկտեմբերի 9-ին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ խնդրել էին ՀԿԳ ավագ քննիչ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել

Իրենց ՀԱԿ ակտիվիստ այլեւս չեն համարում

 Վերջերս ձեւավորված «Հակահարված» նախաձեռնությունը օրեր առաջ Հյուսիսային պողոտայում թռուցիկներ է բաժանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարով ու «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ: Այս նախաձեռնության անդամներն իրենց ոչ թե ՀԱԿ ակտիվիստ, այլ ՀԱԿ համախոհ են համարում: «ՀԱԿ ասելով ի՞նչ նկատի ունեք, մի հատ բացեք»: «ՀԱԿ ասելով՝ հասկանում եմ հասարակության ակտիվ զանգված, որ ժողովրդի ճնշմամբ հասնեն իշխանափոխության: Եթե մի

Որդիների կողմից անտերության մատնված 76-ամյա Ռոզա Դավթյանը տեղափոխվել է տարեցների կենտրոն

«Առավոտ»-ը տեղեկացրել է, որ 76-ամյա Ռոզա Դավթյանի որդին մի քանի իր եւ անձնագիրը դնելով մոր պայուսակը՝ Էջմիածնից տաքսիով ճանապարհել է Կապան, որից հետո հրաժարվել տիրություն անել: Ձախ ազդրի կոտրվածքով՝ Ռոզա տատիկին սեպտեմբերի 23-ին տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունք, որտեղ նա մինչեւ հոկտեմբերի 5-ը ստացել է համապատասխան բուժօգնություն եւ դուրս գրվել: Սակայն դուրս գրվելուց

Ջհանգիրյանի խոսքը «բերանում մնաց»

Խորհրդարանական հայտարարությունների ժամին ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը խոսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի կայացվող վճիռների մասին: Նա նկատեց, որ ՄԻԵԴ-ում դեռ հազար գանգատ էլ սպասում է իր ճակատագրին, որոնցից մի ստվար հատվածը, ըստ Ջհանգիրյանի, քաղաքական պատվերի արդյունք է: Գագիկ Ջհանգիրյանը ծանրանալով առավելապես «Մարտի 1»-ի գործերի վրա, ասաց, որ դրանք տխուր նախադեպ են

ՀԵՀ համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Ես այսօր ցանկանում եմ անդրադառնալ քաղաքական դաշտի որոշ խաղացողների և նրանց ձեռնարկած խաղերին։ Երբ իրենց իրական քաղաքական նպատակները փորձում են քողարկել սկանդալային հայտարարությունների, մեղադրանքների ու կերպարանափոխության տակ։ Առաջիկա նախագահական ընտրություններն ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական ՙռենեսանս՚ ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ են։ Թեև նրանցից շատերին խիստ վերապահումով կարելի է ընդդիմադիր անվանել։ Շատ քաղաքական խաղացողներ,

Հմայակ Հովհաննիսյանը, եթե պարտվի, կդիմի՞ հանրային պաշտպանի

Նոյեմբերի 1-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը կհրապարակի Հմայակ Հովհաննիսյանի դեմ Սենիկ Ջուլհակյանի հայցով դատական ակտը: Հայցվոր Ս.Ջուլհակյանը իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար պահանջում է, որպեսզի Հմայակ Հովհաննիսյանը հրապարակային ներողություն խնդրի եւ զրպարտչական տեղեկությունները հերքի: Այս գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող կողմ՝ պատասխանող էին ճանաչվել նաեւ մի շարք լրատվամիջոցներ,

Ենոքյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Մանուկյանը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վ. Մանուկյանը, բողոքում ինքը պահանջում է վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, ընդունած որոշումը և պարտավորեցնել դատախազությանը նոր վարույթ հարուցել և անցկացնել քննություն: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ

The Guardian. «Հենրիխ Մխիթարյան. մեծ թռիչք կատարած հարձակվողը»

  Անգլիական «Գարդիան» թերթը ծավալուն հոդված է նվիրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, որտեղ ասվում է, որ երբ բրազիլացի ֆուտբոլիստ Ժադսոնը լքեց «Շախտյոր»-ը, ու ակումբի մարզիչ Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին վերադարձրեց հարձակողական կիսապաշտպանի իր հարազատ դիրքին, որը զբաղեցնում էր Ժադսոնը, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ավելի բարձր մակարդակի խաղ սկսեց ցույց տալ` գոլ խփելով գրեթե բոլոր մրցակիցներին: «Սկզբում

Արթուր Աբրահամը եւ նրա մրցակիցը հանդիպել են

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք`  WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (35-3, 27) հաջորդ մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլան է (26-4, 11): Մենամարտը նախանշված է դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի  Նյուրնբերգ քաղաքում: Աբրահամն առաջին անգամ կմենամարտի WBO չեմպիոնական գոտու պաշտպանության համար, որը նվաճել էր այս տարվա օգոստոսի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031