Լրահոս
Օրվա լրահոսը

Հակադարձում է Սաքունցին. «Սաքունցը Հայաստանում անելիք այլեւս չունի»

Հոկտեմբեր 23,2012 18:48

«Սաքունցն ամեն  ինչ անում է՝  հասարակությանը իրական խնդիրներից շեղելու համար եւ իր տարածք տրամադրելու առաջարկով յուղ է լցնում կրակի մեջ»,- Aravot.am-ին ասաց  բլոգեր Տիգրան Քոչարյանը՝  անդրադառնալով «Parada» ֆիլմի ցուցադրության համար տարածք տրամադրելու իրավապաշտպան Արթուր Սաքունցի հայտարարությանը:  Բլոգերը պարոն Սաքունցի  հետ համաձայն է մի հարցում, որ ֆիլմի ցուցադրության ձախողումը ձեռնտու էր  ՀՀ իշխանություններին. «Բայց այս անգամ ձեռնտու է  նաեւ Գերմանիայի իշխանություններին: Այն համառությունը, որով Գերմանիան ուզում է այս ֆիլմի ցուցադրությունն անցկացնել, իրականում հասարակությանը լուրջ խնդիրներից շեղելու համար է: Նույն Գերմանիայի դեսպանատունը շատ հաջող այլ ծրագրեր կարող էր իրականացնել՝ աղքատության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլն: Պարոն Սաքունցը իր տունը կարող է տրամադրել ֆիլմի ցուցադրության համար, բայց, իմ կարծիքով, ինքն այն կարգի մարդու իրավունքների  խոշոր պաշտպան է , որ Հայաստանում էլ անելիք չունի, կարող է իր գործունեությունը շարունակել Շվեդիայում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031