Լրահոս
Օրվա լրահոսը

Շենգավիթում փական ու հոսքաչափ է տեղադրվում

Հոկտեմբեր 23,2012 19:29

Շենգավիթում հոկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն հայտարարված ջրամատակարարման դադարեցումը բացատրվում է երկու պատճառով:

Առաջինը՝ Արցախի պողոտայում “Մսի կոմբինատ” օրվա կարգավորիչ ջրամբարից դեպի Շենգավիթ ձգվող 900մմ տրամագծով ջրատարի վրա անհրաժեշտություն էր առաջացել տեղադրել հոսքաչափ՝ ջրի ծախսը ստույգ հաշվառելու նպատակով, և երկրորդը՝ Մայիսի 9-ի փողոցում ընթացող լայնածավալ ջրաշինարարական աշխատանքների շրջանակներում հարկ էր շարքից դուրս եկած 200մմ տրամագծով փականը փոխարինել նորով:

Ինչպես տեղեկացրեց «ԵրեւանՋուր» ընկերության “Արևելք” շահագործման տնօրինության “Շենգավիթ” տեղամասի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Մարտիրոսյանը, աշխատանքներն ընթանում են նախատեսված ծրագրով: Մինչև ընդմիջում հաջողվեց ավարտել հոսքաչափի տեղադրումը Արցախի պողոտայում, որից հետո անմիջապես  տեղամասի մասնագետներն ու տեխնիկան տեղափոխվեցին Մայիսի 9-ի փողոց և ձեռնամուխ եղան փականի փոխարինմանը:

Ամեն ինչ արվում է հոկտեմբերի 24-ի առավոտյան ստորև բերվող տարածքների ջրամատակարարումը վերսկսելու համար. Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ թաղամասեր, Գ.Նժդեհ, Ս.Զորավար, Սևանի, Ս. Սարգսյան, Ֆրունզե, Մխչյան, Զ.Եսայան, Գործարանային, Գորգագործների, Բայդուկով, Թ.Սարյան, Լ. Խաչիկյան, Մայիսի 9, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Դոդոխյան, Հրազդանի, Ղարիբջանյան, Մանթաշյան, Նիզամի, Շևչենկո, Թամանցիների, Մասիսի, Վ.Շենգավիթի 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցներ, Արշակունյաց պող. 7-ից բարձր, Չեխովի փող. 1-20, Եղբայրության փող. 1-16, Մանանդյան փող. 1-22, Բագրատունյաց փող. 37-ից բարձր, Արարատյան փող. 66-ից բարձր, Ե.Թադևոսյան փող. 1-7 համարներ և հարակից տարածքներ:

 

«Երեւան Ջուր» ընկերության հաղորդակցության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031