Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ ենք ուտում

Հոկտեմբեր 23,2012 21:34

Ոչ ոք ապահովագրված չէ անորակ սննդամթերք ձեռք բերելուց։ Պատճառները տարբեր են։ Սպառողը երբեք չի կարող իմանալ, թե իրականում ինչ է գնում, եթե սննդամթերքը մակնշված չէ։ Իսկ այդպիսիք վաճառման կետերում կարելի է հանդիպել ամեն քայլափոխի։ Խոսքն այսպես կոչված «կիլոգրամով» վաճառվող սննդի մասին է։

«Այսօր կոնկրետ վաֆլիների, պեչենիների ուղղությամբ դիտարկում չենք արել, որովհետև դա համարվում է ցածր ռիսկայնության սննդամթերք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ներկայացուցիչ Բաբկեն Պիպոյանը։

Չմակնշված սննդամթերք չվաճառելու համար, ըստ Սպառողների ազգային ընկերակցության նախագահ Մելիտա Հակոբյանի, առաջին հերթին պետք է բարձր մակարդակի վրա լինեն արտադրող- վաճառող հարաբերությունները։ Հարաբերությունների բարձր մակարդակը, բնականաբար, բավարար չէ։

«Այստեղ և՛ հարկայինը, և՛ սննդի անվտանգությունը՝ բոլորը պետք է աշխատեն»,- ասաց տիկին Հակոբյանը։

Այսօր, սակայն, առավել մեծ ռիսկային սնունդը մսամթերքն է։ Հասարակ սպառողը չի կարող վստահ լինել, որ իր գնած միսը վարակված չէ։

«Շատ հնարավոր է, որ իմ գնած միսն էլ սիբիրախտով ախտահարված լինի։ Ուղղակի ես առանց մսի չեմ կարող։ Միևնույն է՝ պետք է գնեմ։ Սակայն վստահ չեմ, որովհետև չի ստուգվում»,- ասաց քաքաքացիներից մեկը։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031