Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ ընթերցողներ եւ շատ գրադարանավարներ՝ 17 500 դրամ աշխատավարձով

Հոկտեմբեր 23,2012 21:29

Հոկտեմբերի 22-ին կայացած Նոյեմբերյանի քաղաքի  ավագանու նիստում քննարկվեց քաղաքապետարանի եւ դրա ենթակայության հիմնարկների աշխատողների հաստիքացուցակները, քվաքանակները եւ  դրույքաչափերը:  Ընդամենը 5500 բնակիչ ունեցող  քաղաքում գործում է   քաղաքային եւ մանկական գրադարան, այդ 2 հիմնարկներում  ընդհանուր առմամբ աշխատում է 13 հոգի: Քաղաքային  գրադարանում աշխատող  2 ավագ գրադարանավարների եւ մանկական գրադարանի ավագ գրադարանավարի հաստիքային  միավարը 0.75 է, դրույքաչափը՝ 35000 դրամ, երկու գրադարաններում 0.5 հաստիքային միավորով 5 գրադարանավար է աշխատում , նրանց  դրույքաչափը՝ 35000 դրամ , այսինքն՝   վերջիններս ամսական աշխատավարձը 17500 դրամ է:

Համայնքի ավագանի անդամ Արթուր Անանյանը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին հարցրեց, թե քաղաքային եւ մանկական գրադարաններն  ինչո՞ւ  չեն միավորում: Ավագանու անդամներն ասացին, որ համացանցի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  մեր ժամանակներում գրադարանների ծառայություններից քչերն են օգտվում:  Քաղաքապետ Վ. Ամիրաղյանն ասաց, որ եկող տարվա մարտին նախատեսում են  քաղաքի երաժշտական դպրոցի, գեղարվեստի դպրոցիб մշակույթի տան  եւ  գրադարանների միավորում,եւ  դրա արդյունքում  հաստիքները կկրճատվեն,նաեւ  այդ հիմնարկների հաշվապահների հաստիքները կմիավորվեն: Քաղաքապետն  ասաց, որ   Նոյեմբերյանի քաղաքապետարանի եւ դրա ենթակայության հիմնարկներում այժմ  կա 138 աշխատող, ինչը  փոքր քաղաքի համար մեծ թիվ  է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031