Օրվա լրահոսը
«Մեզ համար էլ երանելի ժամանակներ կգան»
Հոլանդացի կոմպոզիտոր Ռոլֆ Ստրավերը՝ դասական արվեստի «խութերի» մասին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացի «պլանային» համերգներից, կազմակերպում է նաեւ կամերային երեկոներ: Այս առիթով նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը հայտնեց, որ իրենց նպատակը երաժիշտներին հնարավորություն ընձեռելն է՝ հանդես գալու կամերային կազմի տարբեր անսամբլներով եւ հայ երաժշտասերին ծանոթացնելը մեզանում առաջին անգամ կամ գուցե հազվադեպ կատարվող հիշյալ ժանրում աշխարհին հայտնի
Կանցկացվի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10.30, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի կողմից կազմակերպվող Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանը՝ նվիրված Տ. Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին: Եռօրյա նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու են ինչպես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի, այնպես էլ հանրապետության այլ
Անդրանիկին թողել են իրավազուրկ վիճակում
Անդրանիկ Իսրայելյանի փախստականի կարգավիճակը վերականգնելու մասին հայցը ՀՀ վարչական դատարանում մերժվեց: Անդրանիկը նույնպես թյուրիմացության հետեւանքով տուժած փախստականներից էր, որի փախստականի կարգավիճակը դադարեցվել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ՝ ՄՊԾ) կողմից: ՄՊԾ-ն դադարեցնելով Անդրանիկի փախստականի կարգավիճակը՝ թողել էր նրան իրավազուրկ վիճակում: ՄՊԾ-ի կայացրած որոշումն Անդրանիկը կարող էր բողոքարկել վարչական դատարանում: Այդ իսկ պատճառով
«Հաշմանդամ երեխային Մարալիկ ուղարկելը նույնն է, ինչ ուղարկել գաղութ»
Ասում է երկու հաշմանդամ երեխայի մայր Մերի Մարտիրոսյանը Երկու հաշմանդամ երեխաների մայր Մերի Մարտիրոսյանն արդեն քանի տարի է՝ իր երկու երեխաների հետ ամեն օր դպրոց է հաճախում: Դասերից հետո տիկին Մերին երեխաներին տանում է սպորտի, դաշնամուրի պարապմունքների, երեկոյան էլ պարտադիր զբոսնում են: Բարձրագույն կրթությամբ այս տիկինը աշխատանքից դուրս է եկել, որպեսզի հատուկ խնամքի կարիք ունեցող
Ի՞նչ էր ասել Զուրաբյանը
«Առավոտի» երեկվա համարում «ՀԱԿ-ը Քոքոբելյանի մասին ասելիք չունի» հրապարակմանմեջ վրիպակ է եղել: «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների նախագահների հարաբերությունները պարզելու հրապարակային ընթացքին վերաբերող հարցին ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասել էր. «Ես մի քիչ ավելի մեծ պատկերի քաղաքական գործընթացներին եմ հետեւում»: «Առավոտ» օրաթերթ
Եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ի՞նչ է իրեն հուշում ՀԱԿ-ի չկողմնորոշված վիճակը: «Հուշում է այն, ինչ դուք ասում եք՝ չկողմնորոշված վիճակ»,- եղավ պատասխանը: Ավելին՝ Արամ Կարապետյանի համար հասկանալի է ՀԱԿ-ի այդ վիճակը. «Կա Լեւոն Տեր-Պետրոսյան, ով այդ շարժման լիդերն է, եւ եթե լիդերը չի մասնակցում, բարդ է այլ իրավիճակներ քննարկել: Անկեղծ ասած, ինքս այլ
ԲՀԿ-ն Հմայակ Հովհաննիսյանի «երկնած հերթական սենսացիային» լուրջ չի վերաբերվում
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ճշմարտությունը ավելի համոզիչ է դառնում, երբ միասնական շտաբի կազմակերպիչներից մեկն է խոսում, թե ով էր շտաբի իրական տերը։ Նախօրեին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հերթական սենսացիոն բացահայտումն է արել։ Նա նշել է, թե միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս գումար է հատկացրել՝ շտաբը պահելու համար:
«ԲՀԿ-ն կամաց-կամաց զրկվում է պրոռուսական դաշտում իր հեղինակությունից»
Կարծում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը «Արդեն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչի պատրաստ է՝ վերարտադրվելու համար: Մնացած քաղաքական ուժերն էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ ինչ ձեւով կամ տեսքով մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ մի մասը ֆինանսական խնդիրներ ունի, մյուս մասը՝ ֆինանսներ կորցնելու»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նախագահական ընտրություններից առաջ հայաստանյան քաղաքական դաշտում առկա իրավիճակին՝
«Հարսնաքարի» փուչիկները
Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում՝ փուչիկների եւ «Հարսնաքարի», եւ երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, «սիրտս կախ է»: Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել՝
Գասպարին եւ նրա պաշտպանները հանդես եկան ճառով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Պաշտպանական ճառերով հանդես եկան Վարդգես Գասպարին, նրա պաշտպանները՝ փաստաբաններ Ռոբերտ Ռեւազյանն ու Մուշեղ Շուշանյանը: Նրանք անդրադարձան անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարությա շենքի դիմաց «Բանակն իրականում» կազմակերպության խաղաղ հանրահավաքին, որի ժամանակ Վարդգես
Շանը դիտավորությամբ արձակել է
Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Գյոզալ Հ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Հույսի Ավանի 2-րդ թաղամասի բնակչուհի ոմն Արուս շանը դիտավորությամբ արձակել է իր վրա, որն էլ կծել է իր ոտքը
«ՊԵԿ նախագահը՝ իր 3 միլիոն դոլարի մասին. «Ման եկեք, կգտնեք, որտեղից ունեմ» (Տեսանյութ)
«Վստահության, անվստահության խնդիր չկա իմ նկատմամբ: Աշխարհի բոլոր երկրներում հարկերը միայն պետեկամուտների կոմիտեի խնդիրը չէ, կառավարության խնդիրն է: Եվ մենք զարկ ենք տալիս ինտիտուտուցիոնալ վարչարարությանը: Այսինքն կառավարության բոլոր սոտրաբաժանումները հարկերով զբաղվեն»,- ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց նախարարներին անձամբ հարկահավաքությանը հետեւելու ՀՀ նախագահի հանձնարարականը: Հարցին, թե ինքը խոշոր բիզնես ունի՞, պարոն Խաչատրյանը
Հայաստանի նախկին արտգործնախարարը՝ իշխանությունների ճնշման ներքո
Ավստրիական DER STANDARD թերթը հոդված է հրապարակել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ: Հոդվածը թարգմանաբար ներկայացրել է Tert.am-ը: Հայաստանի իշխանությունները նախկին արտգործնախարարի նկատմամբ վճիռ են կայացրել. Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Չորս տարի շարունակ Վարդան Օսկանյանն իշխանություններից ազատ էր լողում։ Այժմ, երբ նա արդեն մյուս ափ է հասել, նրան դատական գործընթաց է
Երևանը` բարգավաճման հեռանկարներ ունեցող քաղաքների երկրորդ խմբում
Երևանը աշխարհի բարգավաճման պատկառելի հեռանկարներ ունեցող քաղաքների երկրորդ խմբում է, ըստ ՄԱԿ-ի` մարդկային բնակեցման գործակալության (ՀԱԲԻԹԱԹ) «Աշխարհի քաղաքների վիճակը. 2012-2012թթ.» օրերս հրապարակված զեկույցի: Այս խմբում հայտնված քաղաքների մեծ մասը գտնվում է Ասիայում` Ամման, Բանգկոկ, Հանոյ, Երևան, Պեկին, Ջակարտա և Մանիլա: Աֆրիկայից չորս քաղաք է հայտնվել խմբում` Քեյփ Թաուն, Յոհաննեսբուրգ, Կահիրե, Կասաբլանկա: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը աղյուսակում
Հսկիչ դրամարկղային նոր մեքենաների ներդրումը բեռ չի դառնա ՓՄՁ-ների համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն նախատեսվում է ամսական ԱԱՀ վճարողների կողմից կիրառվող ՀԴՄ-ների համար սահմանել լրացուցիչ տեխնիկական պահանջներ, որոնք համահունչ կլինեն ժամանակակից ՀԴՄ-ների պաշտպանվածությանը և տեխնիկական հնարավորություններին։ Մասնավորապես, ՀԴՄ կիրառողները գնորդներին կկարողանան մատուցել
«Արմավիան» մինչեւ պարտքերը չմարի, ինքնաթիռները չեն թռչի
Այսօր առավոտից նորից դադարեցվել են «Արմավիա» ավիաընկերության չվերթները, պատճառը կրկին ընկերության միլիոնավոր պարտքերն են «Զվարթնոց» օդանավակայանին: Այս պահին «Արմավիայի» պարտքը` որպես օդանավակայանի սպասարկման վճար, կազմում է 2 միլիոն 360 հազար դոլար: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Ըստ նրա, երեկ «Արմավիան» 3 միլիոն 360 հազար դոլար պարտքից վճարել է ընդամենը
Բենզին է յուրացրել
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, տնից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Մ.-ին: Պարզվել է, որ նա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որպես լիցքավորող աշխատելով մի բենզալցակայանում՝ յուրացրել է «Ռեգուլյար» տեսակի 650 լ բենզին` պատճառելով շուրջ 325.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն
Վազգեն Մանուկյան. «Ես մարդկանց հետ խոսում եմ, չեն ասում՝ գնացել եմ ԲՀԿ-ին ձայնս տվել եմ՝ փողի պատճառով»
«Գիտեք ինչ կա, ես չեմ պնդում, որ մեր այս ընտրությունները եղել են մաքուր, ազնիվ, դա չի խոսքը, բայց ես ուրիշ հարց եմ դնում՝ ես կարող եմ ասել, որ ուրիշ թվին մարդիկ ուզում էին, որ նախագահը սա լիներ՝ ուրիշն էր դառնում՝ կեղծիքների պատճառով: Ուզում էին այս կուսակցությունը շատ տոկոս ունենար՝ այդպես էր լինում: Հիմա ես որ
Միասնական թեկնածուն Գագիկ Ծառուկյանը կլինի՞
«Առավոտի» հարցին` ձեր հետազոտությունների արդյունքում ի՞նչ տպավորություն ստացաք` կա՞ հասարակության մեջ «միասնական ընդդիմադիր թեկնածուի» կարիք, թե՞ մարդիկ ավելի հակված են կոնկրետ այս կամ այն թեկնածուի կողմը եւ ոչ թե զուտ «ընդդիմադիր» լինելուն են նայում: Ըստ պարոն Ադիբեկյանի` եթե տեսնում ես, որ կոնկրետ մի թեկնածուի ձայները կտրուկ ավելի շատ են, ուրեմն` դրա կարիքը կա: Այդպիսի թեկնածու
Գեւորգ Պողոսյան. «ԲՀԿ-ն դարձել է քաղաքական դաշտ ինովացիոն տարրեր ներմուծող ուժ»
Հատված Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից –Ինչի՞ մասն է վկայում ԲՀԿ–ի եւ Վարդան Օսկանյանի հետ կապված պատմությունը։ -ԲՀԿ-ն դարձել է քաղաքական դաշտ ինովացիոն տարրեր ներմուծող ուժ եւ նոր լուծումներ է առաջարկում, անսպասելի քայլեր է կատարում: ԲՀԿ-ի «կաթսան» դեռ եփում է, դեռ հստակ որոշումներ չեն կայացրել, տարակարծություններ կան: Վարդան Օսկանյանի հետ տեղի ունեցած
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` մեր քաղաքական գործիչները «աչքաչափով» են իրենց «փիառի» վրա աշխատում
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը հերթական հարցումն է անցկացրել` պարզելու համար հասարակության կողմից նախագահական թեկնածուների կերպարների ընկալումը: Այսօր այդ հետազոտությունների արդյունքները ներկայացնելիս, կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, անդրադառնալով նախագահի թեկնածուների հանդեպ հասարակության համակրանքի եւ հակակրանքի մասին, ասաց, որ նախկին նախագահներն ամենախիստ գնահատականին են արժանանում, օրինակ, Տեր-Պետրոսյանին համակրում է հարցվածների ընդհամենը 1/3-ը, գրեթե նույնքան մարդ է համակրում
Աղվան Վարդանյան. «Հայաստանում չեն կարող գործել այլ պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի օրենքները»
ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հարցազրույցը: -Նախորդ քառօրյայում՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը դեմ արտահայտվեց Ռուսաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնած «Հայրենակիցներ» ծրագրի իրականացմանը, ինչին հետեւեց դեսպանի կտրուկ արձագանքը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ առաջացավ այս խնդիրը։ -Ռուսաստանի Դաշնության կողմից նախկին խորհրդային երկրների համար մշակված «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է արդեն տարիներ շարունակ։ Բայց մեր երկրում պետք է
Ահարոն Ադիբեկյան. «Ով իմ մասին վատ է խոսում` վատ մարդ է, ով լավ է խոսում` լավ մարդ է»
«Շատ նորմալ եմ վերաբերվում, ուրախ եմ, որ ինձ չեն մոռանում, ինչ ուզում են` խոսեն, կարեւորը չմոռանան»,-այսպես արձագանքեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում իր հասցեին ընդդիմադիր թեւից հնչող այն կարծիքներին, որ «ծախված» է եւ այլն: «Եթե, օրինակ, իմ մասին լավ բան ասի Տիգրան Կարապետյանը` իմ ռեյտինգը
Իսկ պարտադի՞ր է, որ անպայման տեղի ունենա «Պարադայի», այսպես ասած, պաշտոնական ցուցադրություն
Մեջբերելով սահմանադրության համապատասխան հոդվածը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր հայտարարությունն ավարտում է պահանջով. «Գրասենյակը պահանջում է ապահովել վերոհիշյալ հոդվածով սահմանված իրավունքների ապահովումը եւ հայտնում է, որ պատրաստ է կազմակերպության տարածքը տրամադրել ֆիլմի ցուցադրության համար»: Դե ինչ, կարելի է չկասկածել, որ շատ շուտով Սաքունցի գրպանում կլինեն ԵՄ-ի ու Գերմանիայի դեսպանատան կողմից տրամադրված դրամաշնորհները: Բայց ինչի՞ մասին է
Հմայակ Հովհաննիսյան. «Հիմար սելիֆանների ժամանակ է»
Հմայակ Հովհաննիսյանը ընդգծում է, որ այսօր առաջացել է գաղափարական շփոթ, ինչպես Գոգոլի հայտնի ՙՄեռած հոգիներ՚ վեպում, որտեղ ասվում է ՙհիմար Սելիֆան, չգիտի՝ որտեղ է աջը, որտեղ ձախը. «Այ , հիմա հենց այդ հիմար սելիֆաններից է բաղկացած մեր քաղաքական իրականությունը՚: Նա շեշտում է, որ կուսակցությունները գաղափարները դիտում են անհրաժեշտ, բայց ոչ դետերմինացիոն շղարշ. ՙՇատ անգամ ծրագրերը
Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ նոր մեղադրանք են գտել
Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանը «կամայականությունից ելնելով» սխալ քայլեր է կատարել եւ Հայաստանը ներգրավել պատերազմի մեջ։ «ՉԻ» – Սա իսկապես ֆանտաստիկ մեղադրանք է, որովհետեւ Տեր-Պետրոսյանին ինչում ասես մեղադրել էին, բացի սրանից։ Փաստորեն, ըստ Հայրիկյանի, Հայաստանը պիտի Ղարաբաղին մենակ թողներ Ադրբեջանի դեմ, չներքաշվեր պատերազմի մեջ», իսկ երբ ադրբեջանցիները ռմբակոծում էին Տավուշի մարզը կամ
Միգուցե Օսկանյանն իր կուսակցական առաջնորդ Ծառուկյանի՞ց հետաքրքրվի, թե ի՞նչ ասել է տնտեսական մենաշնորհը Հայաստանում
Վարդան Օսկանյանը իրեն վերաբերող քրեական գործով հարցաքննությունների ժամանակ լռելու «տեղը հանում է» «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում առատ գրառումներ անելով: Երեկվա օրն էլ բացառություն չէր, չնայած, այդ գրառումներին ծանոթանալով, հասկանում ես, որ նա կորցրել է լռելու եւս մի հրաշալի առիթ: Իսկ ի՞նչ է երեկ գրառել «Սիվիլիթասի» ու ոչ վաղ անցյալում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Ահավասիկ, մուտքը.
Վրաստանում լիակատար ժողովրդավարության մասին «դեռ վաղ է խոսելը»
Վրաստանի նախագահը ելույթ ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում։ Բուխարեստում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթը ընդմիջվեց ծափահարություններով, երբ վերջինս հեռակա պատասխանեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Հիշեցնելով Ռուսաստանի արձագանքը վրացական ընտրություններին, շեշտելով, որ իրենց հյուսիսային հարեւանը մեծ ուշադրությամբ էր հետեւում ընտրություններին, եւ որ Պուտինն իր գոհունակությունն է հայտնել Վրաստանում իշխանափոխության կապակցությամբ, Սահակաշվիլին հայտարարեց.
Ոստիկանները պարզեցին իրողությունը
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով և դիմային ոսկրերի կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1991 թ. ծնված Սամվել Գ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց շենքի մուտքում վայր ընկնելու հետևանքով: Սակայն ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Նոր-Նորքի 5-րդ զանգվածի
ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցությունից բան չի մնացել
Իշխանական վերնախավը եւ նրանց աջակցող լրատվամիջոցները, որոնցից շատերն իբրեւ անկախ են ներկայանում, ցանկանում են ներշնչել մեր բնակչությանը, որ Ս. Սարգսյանը արեւմտամետ է եւ վայելում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի աջակցությունը։ Մի պահ իսկապես այդպես էր, եւ Միացյալ Նահանգները ջանք չէր խնայում՝ աջակցելու Ս. Սարգսյանի վիճահարույց եւ արդյունքում ամբողջապես ձախողված քայլերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սակայն,


















































