Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանի թեկնածությունը պաշտպանելը մահացու մեղք է ՀՀՇ անդամի համար

Գրել ենք ՀՀՇ Արտաշատի տարածքային կառույցի խորհրդի անդամ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի Արտաշատի նախընտրական շտաբի պետ Հենրիկ Ավագյանի հետ կատարվածի մասին, ում կուսակցությունից հեռացրել են Բագրատյանին սատարելու համար։ ՀՀՇ վարչության ղեկավար Արամ Մանուկյանը երեկ մեր թղթակցի խնդրանքով հակիրճ մեկնաբանեց ստեղծված իրավիճակը, մասնավորապես, Արտաշատի տարածքային կառույցի տվյալ որոշումը։ «Արտաշատի տարածքային կառույցը գործել է լրիվ կանոնադրական սահմաններում,

Քվեաթերթիկի տակ գրելու է՝ առաքյալի սիրտ, իմաստասեր գլուխ, ադամանդ ճակատ

Գուցե ուղղակի գնամ ու քվեաթերթիկի տակ գրեմ Գարեգին Նժդեհից որեւէ միտք ու դուրս գամ։

VITAMIN Ա

– Մեր ինտերնետն էնքան վատն ա, որ ըտենց էլ չիմացանք՝ Դեդ Հասանին ով ա խփել: – Մեր ինտերնետն էնքան վատն ա, որ ըտենց էլ չիմացանք՝ գեներալ Մանվելն իրա կաբինետի ռեմոնտը պրծա՞վ, թե՝ չէ: – Այ ախպեր, ձերն ուրեմն վաբշե ինտերնետ չի:

Ջրահեղձվել է Ուկրաինայի քաղաքացի

Փետրվարի 6-ին, ժամը 17.32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանա լճից՝ Հայրավանք գյուղի մոտակա լողափից, տեղի բնակիչները դուրս են բերել տղամարդու դի: Պարզվել է, որ լճից դուրս է բերվել 1963 թ. ծնված Ալեքսանդր Տրախտենբերգի (Ուկրաինայի քաղաքացի) ջրահեղձված դին: ԱԻՆ

Ձյուն և անձրև

Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-ին սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` անձրև: Փետրվարի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի գիշերը կբարձրանա 5-7, 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը, 9-11-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-5

Տարբերությունը կես միավոր է

Մոսկվայում ընթացող շախմատի «Moscow Open 2013» փառատոնի հինգերորդ տուրից հետո «A» խմբում հանդես եկող մեր հանրապետության ներկայացուցիչներից լավագույն ցուցանիշ ունի միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Չնայած նա 4,0 միավորով ընթանում է 15-րդ հորիզոնականում, սակայն ընդամենը կես քայլ է ետ մնում առաջատարներից: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վեցերորդ տուրից առաջ 3,5 միավոր է վաստակել եւ 27-րդ տեղում է:  

Դեսպանը մեղավոր չէ

Հայաստանում Լեհաստանի դեսպան  Ռաչինսկու երեկվա հարցազրույցը իսկական փոթորիկ էր առաջացրել հայ քաղաքական դաշտում: Առավոտից սոցիալական ցանցերն էին հեղեղված այդ նյութի քննարկումներով, օրվա երկրորդ կեսին խոսակցությունը տեղափոխվեց խորհրդարան: Անշուշտ, ոչ մի նորություն պարոն դեսպանը չէր բացահայտել, սակայն օտարերկրացու հայացքը, այն էլ՝ դիվանագետի, եւ հետաքրքիր էր, եւ սթափեցնող: Կարդալիս մտածում էիր՝ Տեր աստված, ուրեմն այս ամենը ոչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Քաթարից չեն վերցնի

ՖԻՖԱ-ի ղեկավարությունը հայտարարել է, թե կազմակերպության գործկոմի առաջիկա նիստում (2013 թ. մայսին) աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման համար նոր երկրի ընտրության հարց չի դրվի: Վերջին շրջանում բարձացած աղմուկը, թե Քաթարն ընտրվել է ՖԻՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կաշառվածության հետեւանքով, լրատվամիջոցներին հիմք են տվել ենթադրելու, թե նոր քվեարկություն է անցկացվելու: Սակայն աշխարհի գլխավոր ֆուտբոլային կազմակերպիչ Զեպպ

Աղետ իշխանության համար

Հայաստանի իշխանությունը փորձում է իր հավատամքը դարձնել այն, որ անցկացնում է Հայաստանի պատմության մեջ լավագույն ընտրությունները, և այդ ընտրությունները լինելու են միջազգային չափանիշներին համապատասխան:  Բացառությամբ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի, իշխանությունները քարոզարշավի ընթացքը գրեթե իդեալական են գնահատում: Սակայն այս իդիլիայի մեջ նրանք մոռանում են մի բան: Միջազգային մակարդակի ընտրությունների կարևորագույն առանձնահատկություններից մեկը բանավեճն է: Սա

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը վերածվի մեկ միասնական կուսակցության»

Ես ջանք չեմ խնայելու այդ կուսակցությունը կայացնելու և մեր երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը դարձնելու գործում։

Բախվել է արգելապատնեշին և շրջվել

Փետրվարի 6-ին, ժամը 21.21-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքերում Մխչյան գյուղ տանող կամրջի վրա «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ, 1990 թ. ծնված Դ. Ջաշինյանը և

Թունավորում

Փետրվարի 7-ին, ժամը 08.10-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 6-ին, ժամը 20.20-ի սահմաններում թունավորման նախանշաններով անգիտակից վիճակում  Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Հերմոն գյուղի բնակիչ` 1956 թ. ծնված Հ. Հարությունյանը: Ժամը 00.00-ին տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: ԱԻՆ

Աճ՝ դանդաղման ռիսկով

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում տնտեսական աճի ընթացիկ տարվա կանխատեսումը բարձրացրել է 0,3-տոկոսային կետով՝ մինչև 4,3%։ Աճի տեմպի դանդաղման ռիսկերի թվում ԱՄՀ-ն նշում է արտաքին տնտեսական ցնցումները, քաղաքական անորոշություններն ու տարածաշրջանային հնարավոր կոնֆլիկտները։ Ըստ հիմնադրամի մասնագետների՝ դրամի փոխարժեքի ճշգրտումը պետք է իրականացվի միջնաժամկետ կտրվածքով, իսկ դրամի՝ մինչ այս արձանագրված չափավոր արժեզրկումը այս տարի կնպաստի ընթացիկ

Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Փետրվարի 6-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի-Խոր Վիրապ ճանապարհահատվածին հարակից ջրանցքն ավտոմեքենա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքերում Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին հարակից ոռոգման ջրանցքն է ընկել «ՎԱԶ-2109» մակնիշի 34 ՕՏ 766 պետհամարանիշով ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝

Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա­պարհ­ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար` ան­վա­շղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների

Ալիկ Սարգսյան. Ես բացառում եմ, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի հետեւում դրսի ուժեր լինեն

Նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը բացառում է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը խորհրդային ԿԳԲ-ի ձեռագիրը լինի, քանի որ խորհրդային ԿԳԲ կոչվածն այսօր չկա: Չկան խորհրդային ԿԳԲ-ի այն հետքերը կամ մնացած արմատները, որ Պարույր Հայրիկյանի դեմ փորձի մահափորձ իրականացնել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ

Կինը խոստանում է Րաֆֆի Հովհաննիսյանին վզին դնել ու ման տալ(տեսանյութ)

Այսօր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կառավարության շենքում հանդիպման էր եկել մի կին՝ Սրբուհի Սահակյանը: Կինը վստահեցնում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանից այնքան գոհ է, որ վզին դրած՝ ման է տալու նրան: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Սրբուհին ասաց, որ իր երեխան հաճախում է Օրրան. «Ես գիտեմ, ինքը խղճով է, հոգատար է, խելացի է: Շատ կցանկանայի, որ

Росбалт. «Վլադիմիր Դորոխին.Հայաստանին մատակարարվող զենքը օրինական է»

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինն ասել է, որ Ռուսաստանի զենքի մատակարարումը Հայաստանին օրինական է: Գրում է «Ռոսբալտ» լրատվականը: «Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան պետություններ են ու իրենց հարաբերությունները կառուցում են այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում, և որը համապատասխանում է միջազգային իրավունքներին», – ասել է դեսպանը լրագրողներին, հայտնում է «1նյուզ» ադրբեջանական լրատվականը: «Ռոսբալտ»-ը գրում է, որ ավելի

«Գյումրիում մնացել են միայն վաճառողներն ու գնորդները»

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանի կարծիքով Գյումրին վերածվում է անմարդաբնակ գյուղի Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը Գյումրիում քննարկում էր կազմակերպել այս քաղաքին  առնչվող խնդիրների շուրջ: Փորձագետ Թաթուլ Հակոբյանը քննարկման իմաստը պարզաբանեց այսպես. «Ավանդույթ է  դարձել,  որ «Սիվիլիթաս» հիմնադրամը իր գործունեության առաջին տարվանից կարևորում է միջոցառումներն ու  կյանքը երկրի մայրաքաղաքից` Երևանից, դուրս բերելը և ներկայացնելը գոնե  մեր կարծիքով Հայաստանի մի

Տաքսիստները հայտնվել են թիրախում (տեսանյութ)

Նոր Նորքի առաջին զանգվածի՝ Գայի պողոտայի շուկային հարակից տարածքից պետք է հանել մեքենաններ չկայանելու մասին նշանը: Այսօր այստեղ այս պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել տաքսու վարորդներ: Նրանք ասում են ,որ այլևս չեն կարող աշխատել,քանի որ ուղևորի պահանջով հիշյալ հատվածում կայանելու դեպքում անմիջապես տուգանվում են 5000 դրամի չափով: Խախտումը անմիջապես ֆիքսում է տարածքում տեղադրված տեսախցիկը: Տաքսու

Հայրիկյանը բաժակ է բարձրացնում

Օրեր առաջ մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր սեղան է նստել համակիրների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարից։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Եկել էր գյուղնախարարին ամոթանք տալու (տեսանյութ)

Գրիբայեդով գյուղի բնակիչ Մասիս Մուրադյանն այսօր հատուկ եկել էր մարզկենտրոն Արմավիր, որպեսզի ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին բողոքի գյուղնախարարից: Դեռ անցած տարի ամռանն ինքն ու իր համագյուղացիները լոլիկ են հանձնել Արտաշատի պահածոների գործարարին, բայց գումարի մի մասը մինչ օրս չեն ստացել: Բողոքն ուղղված է գյուղնախարարի դեմ, քանի որ այդ գործարանի սեփականատերերը ՀՀ գյուղնախարար

Կապանի խմելու ջրի աղբյուր հանդիսացող գետերի վրա 7 ՀԷ՞Կ է կառուցվելու

Մեկ սեփականատիրոջը պատկանող երեք ընկերություններ մտադիր են Կապանում 7 ՀԷԿ կառուցել Կապան քաղաքի բնակչությանը մատակարարվող խմելու ջուրն այսօր  վերցվում է գետերից: Մեզ հասած տեղեկության  համաձայն` առաջիկայում նախատեսվում է Կապանի խմելու ջրի աղբյուր հանդիսացող այդ գետերի վրա 7 ՀԷԿ կառուցել, ինչը հասարակության շրջանում խիստ մտահոգության առիթ է դարձել: Ոչ պաշտոնական տվյալներով` գետերի վրա  ՀԷԿ-եր կառուցելու ցանկություն

Bad Left Hook. «Արթ Հովհաննիսյան. հայազգի հեռանկարային բռնցքամարտիկը»

Փետրվարի 22-ին Կալիֆորնիայի Կաբազոն շրջանի Մորոնգո Կազինոյում տեղի կունենա կիսամիջին քաշային կարգում հանդես եկող մարզիկների մարտը՝ «Անպարտելի հայ հեռանկարային բռնցքամարտիկ Արթ Հովհաննիսյանը 10 ռաունդ՝ ընդդեմ Ալեխանդրո Պերեզի» խորագրով: Գրում է «Բեդ լեֆթ հուք» պարբերականը: «Յուրաքանչյուր մարտին ես մոտենում եմ իր կարևորության արժանիքներով և ես երբեք չեմ թերագնահատում իմ մրցակիցներին, Բայց սա մի քիչ ուրիշ բան

Անդրիաս Ղուկասյանի արյան հետազոտությունը ցույց տվեց, որ նրա պաթոֆիզիոլագիական շեղումները միանշանակ համապատասխանում են երկրորդ փուլին

Այսօր նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 17–րդ օրն է։ Վերջերս Անդրիաս Ղուկասյանը արյան հետազոտություն է անցել, որի արդյունքները ցույց են տալիս, որ հացադուլի ընթացքում հացադուլավորների վիճակը բնութագրող պաթոֆիզիոլոգիական շեղումները միանշանակ համապատասխանում են երկրորդ փուլին, որին հատկանշանական են ֆերմենտային համակարգերի էական վերափոխումներ էնդոգենային սնուցման ապահովման համար։ Էնդոգեն սնուցման կլինիկական բնութագրիչներն են մետաբոլիկ ացիդոզ, կետոնէմիա, կրատինուրիա և

Սերժ Սարգսյանին դիմավորեցին սեւ ու կարմիր «իկրաներով»

Ակնալիճի գյուղապետ Գեւորգ Միսակյանն այսօր հատուկ էր նախապատրաստվել ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար: Իր համայնքից մարզկենտրոն տանող ճանապարհին նա մի ճոխ սեղան էր գցել: Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ նախագահն իջել է,հյուրասիրվել է, ընդունել է իր տված պատիվը: Հետաքրքրվեցինք` նախագահը չբարկացա՞վ, չասա՞ց, որ նման բաներն ավելորդ են եւ

Զուրաբյանն ու Մակեյանը վիճում էին փողոցում (Տեսանյութ)

ՀԱԿ քաղխորհրդի չկայացած նիստից հեռանալու ժամանակ, շենքի դիմաց, լրագրողների եւ տեսախցիկների աչքի առջեւ հանդիպեցին ՀԱԿ-ում հակասություններ ունեցող ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ու «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: ՀԱԿ համակարգողն ասաց, որ բոլորը, այդ թվում` քաղխորհրդի անդամները, գիտեն, որ ամեն չորեքշաբթի իրենք նիստ են ունենում, բացի ԱԺ քառօրյայի օրերից: «Որոշվել է, որ երբ կա քառօրյա,

Կառավարությունը շահագրգռված է, որ «Կարֆուրը» գա Հայաստան

Չնայած երկու մասնավոր ընկերությունների միջեւ խնդիրներին՝ կառավարությունը կփորձի ամեն ինչ անել «Կարֆուր» սուպերմարկետների ցանցը Հայաստանում ներկայացված լինելու համար Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ՀՀ-ն և կառավարությունը խիստ շահագրգռված են, որ «Կարֆուրը» ներկայացված լինի հայաստանյան շուկայում: Ինչպես տեղեկացնում է 168.am-ը, վարչապետն ասել է. «Քանի որ դա իր մեջ պարունակում

Սիրիահայ աղջնակի համար հաղթանակներ են կանխատեսում

Մեկ բաժակ թեյ, գաթա եւ բանան: Հենց այսպես է օրը սկսում պատանի լողորդ Սերլի Մուշեղյանը: «Պրոֆեսիոնալ լողորդի համար բանանը պարտադիր է»,-վստահեցնում է Սիրիայի լողի հավաքականի անդամ 12 -ամյա աղջիկը։ Արդեն 4 ամիս է՝ ինչ պատերազմական գործողությունների արդյուքում նա տեղափոխվել է Երեւան, սակայն չի դադարեցրել իր պարապմունքները: 12 -ամյա սիրիահայ աղջիկը դեռ 4 տարի է, ինչ

«Ամսական 80 հազար դրամը՝ մեկ աթոռի համար չափազանց ցածր հարկային բեռ է». Տ. Սարգսյան

ՀԱԿ պատգամավոր  Լյուդմիլա Սարգսյանը, այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացնելով «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հետևանքով ի հայտ եկած դժգոհություններն ու բացասական երևույթները, նշեց, որ բազում ստոմատոլոգիական կաբինետներ փակման ճանապարհին են, շատ կադրեր լքում են երկիրը: ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանն ի պատասխան ասաց, որ, ընդհակառակը, այս բնագավառը գտնվում է ստվերում և հարկեր չի վճարում: Գները, որ սահմանված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031