Օրվա լրահոսը

«Քարեր նետում են միայն պտղատու ծառերին…». Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն ի պաշտպանություն Խաչիկ Խաչատրյանի

Չգիտեմ ինչու առաջինն այս դարավոր իմաստությունը հիշեցի, երբ պարբերաբար, մեկը մյուսի ետևից, տեսա իմ վաղեմի ընկերոջ, լավ մարդու, մեծ հայրենասեր ու բարերար Խաչիկ Խաչատրյանի վերաբերյալ հրապարակումներն ու նրա անվան շուրջ ծավալվող քննարկումները թե’ մամուլում, թե’ տարբեր էլեկտրոնային լրատվամիջոցներում: Անկեղծորեն մեծ ցավ եմ ապրում յուրաքանչյուր անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես են փորձում արատավորել հայ մարդու,

Արշակ Սադոյանը Արամ Հարությունյանին ոչ թե զորակցելու, այլ գործով էր եկել (Տեսանյութ)

Հացադուլավոր, ինքնաբացարկ հայտնած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  եղանակն իրեն չի խանգարի, եթե նույնիսկ ձյուն գա, բացի այդ՝ ինքը չի  ձանձրանա, որովհետեւ համակարգիչ ունի, բայց .«Կուզեի մոտս շախմատ լիներ ու Սերժ Սարգսյանին հրավիրել շախմատ խաղալու: Ի դեպ՝ ես հաստատ նրան կհաղթեմ»: Հարությունյանը հավելեց, որ հացադուլով ոչ մեկի չի ուզում զարմացնել, օրինակ

«Спасение утопающих — дело рук самих утопающих». Շարմազանովը` ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին

«Քաղաքական դաշտը ոչ թե արհեստական, այլ բնական զարգացումների կարիք ունի»,-այսօր անդրադառնալով  ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու ՀԱԿ առաջնորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարին, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ,  ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: « Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ կտա քաղաքական դաշտին և ժողովրդավարությանը ՀԱԿ-ի՝ շարժումից կուսակցություն դառնալը: Ես կոռեկտ չեմ համարում ասել, որ դա ուշացած որոշում է, որ այն

Արամ Հարությունյանը սկսեց իր 24- ժամյա «սթափեցնող» հացադուլը (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածուԱրամ Հարությունյանը ԿԸՀ-ի շենքի դիմաց սկսած հացադուլի ժամանակ, ասաց որ առաջադրվելիս իրեն ոչ մեկ ոչինչ չի խոստացել, ու ինքն այսօր կարող էր իր կողքին շատ մարդ պահել: Հարցին՝ հաջողվե՞ց այս ընթացքում ինչ-որ բանի հասնել, թե՞ ոչ, Հարությունյանը ասաց, «Ես երբեք ջանք չեմ թափում մարդկանց հետ հանդիպելու, ուզում եմ ավելի արդյունավետ ծախսել ժամանակս, ես

«Ատում եմ Սերժ Սարգսյանին» (Տեսանյութ)

Զոհվածի մայրը չի հավատում իշխանություններին Երեկ Արմավիրի մարզկենտրոն Արմավիրում Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը ուղեկցվեց միջադեպով: Նախագահի թեկնածուի ելույթի ժամանակ խաղաղ պայմաններում զոհված զինվորի մայր Նանա Մուրադյանը զոհված որդու նկարով պաստառը վեր պարզած ինչ-որ բաներ էր բղավում, բայց նախագահի՝ բարձրախոսից հնչող ձայնը խացնում էր տիկնոջ ձայնը: Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում Նանա Մուրադյանն ասաց, որ եկել

Արձագանք` «Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով» հոդվածին

Aravot.am–ի կայքէջում 2012 թվականի փետրվարի 5-ին զետեղված «Փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցով» վերտառությամբ հոդվածում տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին: Օգտվելով այդ իրավունքից Արմեն Խաչատուրյանի գործով պատասխանող ՀՀ ՏԿՆ միգրացիոն

Թագուհի Թովմասյան. «Մեր հրապարակումից 15 օր է անցել, որևէ հերքում չի եղել, հետևաբար մենք ճիշտ ենք»

Ի՞նչն է հիմք տվել «Ժողովուրդ»-ին կարծելու, որ Խ. Խաչատրյանի ետևում թաքնված են Բ. Բեգլարյանը, Մ. Մինասյանը, Վ. Սարգսյանը «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը նոր հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ: Նա օրաթերթից պահանջում է ընդհանուր հաշվով 6,2 մլն դրամ փոխհատուցում: «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը galatv.am-ի հետ զրույցում այս կապակցությամբ նշել էր.  «Մեր

«Երկրի նախագահն իր կարգախոսով խոստովանում է , որ Հայաստանում հիմա ապահով չէ»

Հոգեբան Աշոտ Հակոբյանը թեկնածուների կարգախոսները մասնագիտական  վերլուծության է ենթարկում Aravot.am-ի հետ զրույցում հոգեբան Աշոտ Հակոբյանը, խոսելով Սերժ Սարգսյանի «Դեպի ապահով Հայաստան»  կարգախոսի մասին, ասաց. «Ես չգիտեմ, թե այս կարգախոսը  ինչպե՞ս է ստացվել, թեև դա էական էլ չէ,  կարևորն  այն է, որ քաղաքական գործիչը և նրան շրջապատող մարդիկ իրենք իրենց, թեկուզև անգիտակցորեն խոստովանում են, որ  Հայաստանի

Ամենաթանկ կոմիքսն արժե 600,000 դոլար

«Action Comics N1» (1938) անվանումով կոմիքսն, որի վրա առաջին անգամ հայտնվել է «Սուպերմեն»-ի նկարը, արտադրման շրջանում արժեցել է ընդամենը 10 ցենտ, իսկ այսօր նրա համար պատրաստ են վճարել մինչև 600,000 ԱՄՆ դոլար, գրում է vokrugsveta.ru-ն: Ամերիկացի Քեվին Ֆեստը կարողացել է 8,5 մետր տեղաշարժել 188,83 տոննա քաշով ամենածանր` CC-177 Globemaster III ռազմական ինքնաթիռը:   Ամենաբնակեցված քաղաքն

Հացադուլավորին տեսակցելու են եկել «Բանակում» հեռուստասերիալի դերասաններն ու Սադոյանը

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն իր 24-ժամյա հացադուլը սկսեց ԿԸՀ շենքի դիմաց: Հարությունյանին արդեն տեսակցելու էին եկել ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը, «Բանակում» հեռուստասերիալի երկու դերասաններ, որոնք կիսում են Հարությունյանի գաղափարները: Տեսանյութն ու մանրամասները՝ շուտով Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

ՀԱԿ-ը քառակուսի անիվի էր վերածվել. Արմեն Ռուստամյան

ՀԱԿ-ին շարժումից կուսակցություն վերածելու Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով ստեղծված իրավիճակում հնարավոր լուծումներից մեկն էր, «որովհետեւ տարաձայնություններն այնքան շատ էին ՀԱԿ-ում, որ որոշում կայացնելն էր դառնում անհնար»: «Եթե որոշում կայացնելը իրենք դրել են պահանջ, որ պետք է կոնսեսուսով լինի, եւ եթե այդ կոնսենսուսին երկար ժամանակ չես հասնում, նշանակում է, որ

Կանայք տղամարդկանցից լավ են «կարդում» էմոցիաները

Եթե տղամարդը չի հասկանում, թե ինչ տրամդրություն ունեք եւ ինչ եք ցանկանում, մի զայրացեք. այդպիսին է նրա բնույթը: Տղամարդիկ իսկապես ունակ չեն հասկալու էմոցիաները եւ դա ապացուցված է գիտականորեն: Էդինբուրգի համալսարանում կատարվել է հետազոտություն, որի ժամանակ պարզվել է, որ տղամարդիկ մեծ ջանքեր են գործադրում հասկանալու լուսանկարներում մարդկանց դեմքի էմոցիաները: Որպեսզի հասկանան էմոցիան, նրանք երկու անգամ

Սրբոց Վարդանանց նվիրված հանդիսություն Մայր Աթոռում

Փետրվարի 7-ին, Սրբոց Վարդանանց զորավարաց տոնին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հանդիսություն: Վարդանանց հերոսամարտին նվիրված ցերեկույթը կազմակերպել էին Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական համալսարանի ուսանողները: Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան ճեմարանի դասախոսներ և Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողներ: Հանդիսությունը բացվեց Մայր Աթոռի

Daily Mail. Հայերը կարող են փրկել Քիմ Քարդաշյանի զարմիկի կյանքը

Ընտանիքն ավելի կարևոր է, քան մնացած բոլոր բաները: Քիմ և Քլոե Քարդաշյանները դիմել են իրենց երկրպագուներին, որպեսզի նրանք օգնեն իրենց հիվանդ զարմիկին: Գրում է «Դեյլի Մեյլ» թերթը: Սիսին 17 տարի քաղցկեղով է տառապում և ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի, քանի որ նրա օրգանիզմն այլևս չի արձագանքում քիմիաթերապիայի դեղերին: Քիմն ու Քլոեն իրենց բլոգներում գրառումներ են արել՝

300 քաղաքացիներից 93-ը մերկասառույցի պատճառով են վնասվել

Վանաձորում 48 ճանապարհատրանսպորտային պատահարից 10-ը տեղի է ունեցել ճանապարհային ծածկույթի բարձր սահելիության պատճառով  Մինչ Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից Aravot.am-ին վստահեցնում են, որ նախորդ տարվա դեկտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում քաղաքում առկա ձնածածկույթը պատշաճ մաքրվել ու զուգահեռ իրականացվել են աղատրման աշխատանքներ, հանրապետական ու տեղական մամուլը մասնավորապես 2013 թվականի 8-10-ը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում է ներառական կրթություն հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Նյու Յորք, 6-ը փետրվարի 2013թ. – Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ներառական կրթության ոլորտում ներդրված առաջադեմ քաղաքականությունները դրական փոփոխություններ են  իրականացրել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքում: Սերբիայում տարիներ շարունակ ընթացող քաղաքական քարոզարշավի արդյունքում այժմ ավելի մեծ քանակով դպրոցներ առաջին դասարան են ընդունում հաշմանդամություն ունեցող երեխաներին: Մոնտենեգրոյում ընթացող հսկայական ազգային իրազեկման արշավները և Հայաստանում քաղաքացիական

Կալանավորվել են փաստաբանին սպանելու կասկածանքով

Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված Արեն Վերանյանին, որոնք ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էին փաստաբան Սամվել Շարբաթյանին 2012 թվականի նոյեմբերի 18-ին սպանելու կասկածանքով:

Հենրիխ Մխիթարյանը` «Շախտյորի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունն իր երկրպագուներին առաջարկել է որոշել թիմի այս տարվա հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Հարցմանը մասնակցել է 1676 մարդ: Նրանցից 149-ը (8,89 %) նախապատվությունը տվել է հանքափորների նախկին ավագ Ֆերնանդինիոյին: 184 երկրպագուի (10,98 %)  համար առաջինը Թայսոնն է: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին 2013 թվականի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչել

«Չի կարող ընտրական համակարգում ընտրախախտումներ չլինել». Արմեն Սմբատյան

«Ծրագիրը նպատակ ուներ առավելագույնս իրավական օժանդակություն ցուցաբերել ընտրողին, ինչպես նաև ընտրական գործընթացներին մասնակցող բոլոր այլ անձանց: Նպատակին հասնելու համար կազմակերպությունը ակտիվ համագործակցություն ծավալեց դիտորդական առաքելություն իրականացնող հ/կ-ների, վստահված անձանց ու լրագրողների հետ, որոնք անմիջական վերահսկողություն էին իրականացնում ընտրությունների նկատմամբ»,-այս մասին ասաց  «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան» ծրագրերի գծով տնօրեն, քննարկման վարող Դավիթ Ամիրյանը: Այսօր «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո»

Արման Մելիքյանին դառը կորիզ չի համարում (Տեսանյութ)

Նա կարող է դիտվել որպես նախագահի թեկնածու, որովհետեւ բոլոր արտաքին հատկանիշներն ունի: Բավականին բարետես է ու կարող է ժպտալ եւ լավատեսություն ներշնչե

406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 7-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ բանաստեղծ և թարգմանիչ, Հայաստանի գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Անդառնալի կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին և մերձավորներին անվանի մտավորականի և քաղաքացու մահվան կապակցությամբ, ում թողած գրական ժառանգությունը մնայուն արժեք է հայ գրականության մեջ»,-ասված է ՀՀ

Զուգարանային աննպատակ ծախսեր. ըստ փորձագետների` գումարները կարելի էր ավելի խելամիտ օգտագործել

Աղմուկի պատճառ դարձած ՀՀ բյուջեի միջոցներով 124 մլն դրամ արժողությամբ Հայաստան ներկրված 2 բիոզուգարանները բազմաթիվ մեկնաբանությունների և նույնիսկ «Ֆեյսբուքում» «Միասին այցելենք 170.000 դոլարանոց զուգարաններ» հատուկ իվենթի` միջոցառման առիթ է դարձել: Տեղեկացնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանն ասել է, որ ՀՀ պետբյուջեի ֆինասավորմամբ 2012-ին Հայաստան է ներկրվել 2 բիոզուգարան, որից

«Հրանտ Բագրատյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միավորվեն` ձայն կկորցնեն» (Տեսանյութ)

Քաղտեխնոլոգը խորհուրդ չի տալիս ընդդիմադիրներին միավորվել Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկեց, որ հանդիպումներ է ունենում Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ` միասին քննարկելու «Հայաստանի ապագան, որ հայ ժողովուրդը մեր միասնական ջանքերով իր հաղթանակը տոնի»: Այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը վստահեցրեց, որ նրանց միավորումն անիմաստ է. «Եթե գործող նախագահը 100 բալանոց համակարգում ունի

Հայտնաբերվել և կալանավորվել են

Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Վանաձորի բաժնի ծառայողները մայրաքաղաքի Թումանյան փողոցի 18 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1981 թ. ծնված Սամվել Դիլոյանին և 1982 թ. ծնված  Արեն Վերանյանին, որոնք ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էին 2012  թ. նոյեմբերի 18-ին Սամվել Շարբաթյանին սպանելու կասկածանքով: Սամվել

Ադրբեջանում պարտադրում են Like-ել Ալիեւի էջը

Ադրբեջանում Իլհամ Ալիեւին երրորդ անգամ նախագահ դարձնելու նպատակով «Հավանիր Իլհամ Ալիեւին» նորաձեւ արշավի հարկադիր մեթոդ են հնարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության պատասխանատու մի աշխատակից «Ազադլիգ»-ին հայտնել է, որ նախարարության աշխատակիցներին հարկադրում են «like» (հավանեցի) տալ facebook-ում Իլհամ Ալիեւի անձնական էջին: Իլհամ Ալիեւին «like»-ած յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է այդ մասին զեկուցել նախարարության

«Դիպլոմն օժիտիս մեջ հաստատ չեմ դնելու». Ամուսնության լավագույն տարիքը

«Ամուսնությունը պետք է լինի անվերջանալի փոխադարձ դաստիարակություն», – ասել է Ամիելը, սակայն այդ փոխադարձ դաստիարակությունն ընկալել ոչ բոլորն են կարողանում, դրանում իր դերի ու նշանակության չափաբաժինն ունի նաև տարիքը: Ո՞ր տարիքում են ցանկանում ամուսնանալ հայ երիտասարդները, և ո՞ր տարիքն է իրականում ճիշտ ամուսնության համար՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»: 17-19 տարեկանում ամուսնանալ ցանկացողների թիվը շատ

Պատասխանում է Հայրիկյանի «գլուխդ կպոկեմ» արտահայտությանը. «Պահպանել է զոնայի բառապաշարը» (Տեսանյութ)

«Հայրիկյանի կենսագրության մեջ կա զոնայում գտնվելը, եւ զոնայի բառապաշարը պահպանվել է»,- Aravot.am –ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ արձագանքելով իր հարցումների վերաբերյալ Հայրիկյանի ասածներին: Հիշեցնենք, սոցիոլոգի գնահատականները, թե Հայրիկյանը սեքսուալ թեկնածու չէ, զայրացրել էր Հայրիկյանին ու սպառնացել էր՝ գլուխդ կպոկեմ: «Մենք գնահատում ենք թեկնածուների բոլոր կողմերը եւ այդ կողմերից մեկը հրապուրիչ լինելու առումով բոլոր

Անդրիաս Ղուկասյանը գիշերը չի քնել

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 18-րդ օրն է: Նրա վիճակը կայուն է,- վստահեցնում են նրա կողքին գտնվող ընկերները: Միայն գիշերը լավ չի քնել: Նախագահի թեկնածուի ընկերը` Վարուժանը, Ղուկասյանի վատ քնելու համար մեղադրում է բժիշկներին, ովքեր գիշերը պարբերաբար արթնացրել են Անդրիաս Ղուկասյանին` ճնշումը չափելու համար: Վարուժանը հավելեց նաեւ , որ երեկ նրանք նույնպես չափել են

Արտադրողները որա՞կ են գնում (Տեսանյութ)

Որոշ արտադրողներ էլ ընկերակցությունից, պարզապես գումարի դիմաց, առանց ստուգվելու են որակի ապրանքանիշ ուզել, սակայն նրանց նույնպես մերժել են: Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները հայրենական արտադրության որակի բարձրացման նպատակով ծրագիր են իրականացնում: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Հայաստանի Սպառողների ազգային ընկերակցության»  ղեկավար Մելիտա Հակոբյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները: Ըստ տիկին Հակոբյանի, 5-6 հայրենական արտադրող ստացել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031