Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Շփումներս ԲՀԿ-ի հետ ավտոմատ չկան»

Հատվածներ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական  Վարդան Բոստանջյանի հարցազրույցից  – Պարոն Բոստանջյան, այս օրերի ընթացքում անընդհատ ԲՀԿ–ի շուրջ օղակը «սեղմվում» է, նախկին ԲՀԿ–ականների դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորման վտանգ կա, ի՞նչ է այս ամենը Ձեր կարծիքով։   – Ես ԲՀԿ-ի շուրջ կատարվող իրադարձությունների հետ կապված որեւէ բան չեմ ուզում խոսել, քանի որ բացարձակապես դրա անհրաժեշտությունը

«Վոլվո»-ն կողաշրջվել է

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Վոլվո»  մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 146-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ի՞նչն է խթանում պետությունը, կամ՝ խթանո՞ւմ է արդյոք որևէ բան

Հայաստանի Սպառողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է պետության տնտեսական քաղաքականությանը՝ նշելով, որ Հայաստանի 2013թ. բյուջեի նախագիծը խթանում է սպառումը, ոչ թե տնտեսությունը (ասել է թե՝ առաջարկը): Վ. Սաֆարյանը նշել է, որ բյուջեում արդյունաբերության շահերը հարկ եղած չափով հաշվի չեն առնվել: Եթե ավելի գլոբալ դիտարկենք՝

«Ռուսական հակահրթիռային համակարգերի թիրախը Թուրքիան է»

«Ռուսական հակահրթիռային համակարգերի թիրախը Թուրքիան է», – պնդում է Ստամբուլում լույս տեսնող Hurriyet պարբերականը: Թերթի տեղեկություններով, Ռուսաստանը մինչեւ տարեվերջ նորագույն հակահրթիռային համակարգեր կտեղադրի իր հարավային սահմանագծին` ի պատասխան ՆԱՏՕ-ի կողմից նմանատիպ համակարգերի տեղակայմանը Արեւելյան Անատոլիայում: Թուրքական թերթը նկատի ունի ռուսական արտադրության C-400 Триумф տեսակի հակահրթիռային համակարգերը, որոնք պաշտպանության նախարարությունը 2007 թվականից է սկսել առաքել Ռուսաստանի

Ալեքսերվ» ԱՊԸ-ն նույնքան է կապված Գագիկ Խաչատրյանի հետ, որքան «Յուքոմը»

Այս տարվա ապրիլի 2-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ի եւ «Ալեքսերվ» ՍՊԸ-ի միջեւ կնքվեց շրջանակային պայմանագիր, որի համաձայն՝ հաշվիչ դրամարկղային մեքենաների համար անհրաժեշտ կտրոնների թուղթը մատակարարում է հենց «Ալեքսերվ»-ը։ «Է հա, ի՞նչ անենք»,- կասի ընթերցողը։ Ոչի՛նչ, առաջին հայացքից՝ ոչինչ, քանի դեռ չենք կարդացել այդ շրջանակային պայմանագրի ամենավերջին հատվածը, որտեղ նշվում են պայմանագրի կողմերի տվյալները։ Եվ ահա նայում

Կառավարությունը մերժեց ՀՅԴ խմբակցության առաջարկը

Կառավարությունն այսօր մերժեց 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը բացատրեց .«Մեծամասնական ընտրակարգը համամասնականի հետ զուգահեռ ձեւավորում է այն երաշխիքը, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորություն: Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնությունը կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ

ՀԱԿ անդամ. «Վրաստանը կերազեր մեզ նման կազմակերպված քաղաքական ընդդիմություն ունենալ»

Հատված ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ հարցազրույցից: – Պարոն Մակեյան, հաշվի առնելով Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությունները, Ձեր կարծիքով, ներկայացված «Ընտրական օրենսգրքի» նախագիծն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում։ Նաեւ հաշվի առնելով մի շարք հայտնի իրողություններ, օրինակ՝ թե իշխանության վերարտադրության գործընթացն ինչպես է իրականում կատարվում, չե՞ք կարծում, որ ՀԱԿ–ն այս առաջարկը տվյալ ժամանակահատվածում վեր

Հրդեհ մանկապարտեզում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Րաֆֆու 69 հասցեում գտնվող 93-րդ մանկապարտեզում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.20-ին, մարվել՝ 20.30-ին: 1-ին հարկում գտնվող դաստիարակչուհու սենյակում այրվել է պատուհան և գույքը՝ մասամբ, ծխախեղդվել՝ 2 թութակ: ԱԻՆ  

Կոսովոյում արցունքաբեր գազ է կիրառվել ցուցարարների դեմ

Կոսովոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երկրում բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականաշնորհման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ: Երեկ Կոսովոյի կառավարությունը հայտարարել էր, որ պետության կողմից կառավարվող բաշխիչ ցանցերը 34.5 միլիոն դոլարով վաճառել է մի թուրքական կոնսորցիումի: Քննադատները սեփականաշնորհման գործընթացում կոռուպցիա են տեսնում` պնդելով, որ պետական ձեռնարկությունները սեփականաշնորհվում են շուկայական արժեքից ցածր գներով: «Ազատություն» ռադիոկայան

FOLK

Մարդ կա՝ էնքան ա ազնիվ ու բարի, Չի կարում լույսի վարձը վճարի: Մարդ էլ կա՝ լիքը փող ունի. փողով Ներթափանցել ա Ազգային ժողով:

Ապօրինի բնակիչները

Հոկտեմբերի 17-ին ոստիկանությունից տեղե­կություն է ստացվել, որ ժամը 14.00-ին Երևանի Մոլդովական 30/2 շենքի 45-րդ բնակարա­նից իրականացվելու է ապօրինի բնակվող բնակիչների վտարում, ովքեր սպառնում են հրկիզել բնակարանը: Դեպքի վայր է մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Փաստաթղթերի ճշգրտման նպատակով ոստիկանության աշխատակիցները հետաձգել են քաղաքացի­ների վտարման գործընթացը: ԱԻՆ

Մամա Լյուբան եւ իշխանությունների մակարդակը. Երեւանի տոնին բացակա հեղինակային երգիչների հավաստմամբ «խնդիրն արմատական է» (Տեսանյութ)

Երգահան, պոետ եւ սցենարիստ Վախթանգ Հարությունյանը նշում է, որ սա ոչ առաջին, ոչ էլ «ցավոք սրտի» վերջին դեպքն է: Ռուսական շոու-բիզնեսի «աստղերի» մասնակցությամբ, Երեւան քաղաքի ծննդյան տոնակատարությունը նշելը, ըստ նրա «մշակութային քաղաքականության իսպառ բացակայության արդյունք է»: «Պետք է գերակա գծեր մշակվեն մեր երկրի կառավարության կողմից, որպեսզի մշակութային քաղաքականությունը փոխվի, որպեսզի մեր պետական այրերը չնստեն առաջին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ (ֆոտոշարք)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ՌԴ վաստակավոր արտիստուհի, ռուսական բալետի աշխարհահռչակ պարուհի Անաստասիա Վոլոչկովան հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Ողջունելով հյուրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նկատել, որ աշխարհահռչակ պարուհու երևանյան ելույթը, ըստ էության, դիտարկվում է <<Էրեբունի – Երևան 2794>> տոնակատարության տրամաբանության շրջանակում ու, այդպիսով նաև, դառնում տոնական տրամադրության շարունակություն:

Քաղաքական առևտրականների կյանքից

Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստեղծված միասնական շտաբը ֆինանսավորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որևէ նորմալ երկրում իսկական քաղաքական սկանդալի առարկա կդառնար, իսկ միասնական շտաբի անդամ ուժերը կամ պարզապես չէին իմանա ինչպես արդարանալ հասարակության առաջ, կամ էլ ուղղակի դատի կտային Հմայակ Հովհաննիսյանին իրենց զրպարտելու համար: Չէ՞ որ խոսքը ուղղակի

Եթե ոչ` Լևոնը, ուրեմն` Նիկոլը

«Ցանկացած թեկնածու, ով կհամախմբի ընդդիմադիր դաշտը և իրավիճակը կբերի իշխանափոխության` վարչախմբի հեռացման, մեզ համար ընդունելի է: Եվ իմ կարծիքով` Նիկոլն այդ պարամետրերը բավարարող լավագույն թեկնածուներից մեկն է: Բայց հիմա բարդ է ասել, թե այսօր բոլոր ընդդիմադիր ուժերը և նույնիսկ ՀԱԿ-ը կգնա՞ն այդպիսի լուծման, առավելևս, որ մեր կուսակցության քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 28-ին որոշում է ընդունել այն

Միասեռականին փնտրեք ձեր ուղեղներում

«Պարադայի» ցուցադրման դեմ բողոքողները հասան նրան, որ այն չի ցուցադրվի Տիկնիկային թատրոնում։ Ոչինչ չունեմ ասելու։ Թող ընդհանրապես չցուցադրվի։ Բայց ինձ պարապ մարդու զբաղմունք են թվում այդպիսի բողոքները։ Ես չգիտեմ, թե ինչու չի կարելի ցուցադրել այդ կինոնկարը։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու մեր հիմար սերիալները կարելի են, իսկ այդ կինոնկարը՝ ոչ։ Ինչու իշխանություն զավթել կարելի է,

Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Բագրատունյաց, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Տեղեկացնում ենք նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Երեւանի «Միկան»՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն

Իսրայելի Էյլաթ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց ակումբային 17-րդ առաջնությունը: Վերջին տուրում 3,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ տանելով «Չիգորինի ակումբ» թիմի նկատմամբ՝ Երեւանի «Միկան» 10 միավորով շրջանցեց «Յուգրային» եւ նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Վճռորոշ տուրում հաղթանակ տարան Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին, իսկ մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց

Ամերիկահայերն իրենք կորոշեն` ում քվեարկել

«Հայ դատի հանձնախումբը կոչ չի անում ամերիկահայերին՝ ընտրություններին չմասնակցել, պարզապես ասում է, որ հաշվի առնելով մի շարք տվյալներ՝ որոշել է չաջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։ Նա նշեց, որ մինչ քվեարկության օրը Հանձնախմբի այդ կեցվածքը կարող է եւ փոփոխվել, եթե հանկարծ «թեկնածուները իրենց

Պաշտպանը պահանջում է արդարացնել գնդապետին

Իջեւանի զորամասի նախկին հրամանատար,գնդապետ  Սերգեյ Կարապետյանի եւ այդ զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի պաշտպան Մամիկոն Թորոսյանը  հոկտեմբերի 16-ի նիստում հնչեցրած իր պաշտպանական ճառում դատարանին միջնորդել  է արդարացնել իր պաշտպանյալներին:  Նշենք, որ  հոկտեմբերի 5-ի նիստում  գործով մեղադրող  Ներսես Միսակյանը  մեղադրական ճառում դատարանից պահանջել է   Սերգեյ Կարապետյանին  դատապարտել 14,  Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: «Իրավունք»

Նվազագույն աշխատավարձը կդառնա 35 000 դրամ

Սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության հեղինակած «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագծի մշակումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու եւ ազգային օրենսդրությունը աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին

Hurriyet Daily News. «Թուրքիայում մոտ 100 տղամարդ բռնաբարել է անչափահաս աղջկան»

15-ամյա աղջիկը, որը փախել էր Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանում գտնվող մանկատնից, վերջին երեք ամսվա ընթացքում բռնաբարվել է մոտ 100 տղամարդկանց կողմից: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Աղջիկը, որի անունը նշվում է D.N. հանդիպել է մի կնոջ հետ, որի անունը նշվում է G.Y., որն էլ ստիպել է աղջկան բազմաթիվ տղամարդկանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել 30

«Ժառանգության» խոսնակը` Օսկանյանի մասին

ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը փակուղում է, երկիրը չի բավարարում ժողովրդավարության չափանիշներին։ «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը զարմացած է՝ եւ ով է խոսում ժողովրդավարության բացակայության մասին. «Այդ մարդիկ, երբ որ իշխանության էին, նույն այդ խնդիրների առաջացման պատճառ են դարձել»։ Հովսեփ Խուրշուդյանը ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին հիշեցնում է մարտի 1-ի դեպքերը՝ ո՞վ էր

ԲՀԿ-ն Հմայակից մտափայլատակումներ ակնկալում է միանգամից

Անդրադառնալով Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բացահայտմանը, թե միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս գումար է հատկացրել՝ «Առավոտ»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հակադարձեց․ «Դա Հմայակ Հովհաննիսյանի կողմից երկնած հերթական «սենսացիան» է: Հ․Հովհաննիսյանին պարզապես խորհուրդ կտամ այդքան ջանք ու եռանդ չթափել «բացահայտումներ» անելու բարդ ու դժվարին գործում, ինչպես նաեւ՝

Հայաստանում կբացվի «Բասկին Ռոբինս» պաղպաղականոց

«Բասկին-Ռոբինս» ընկերությունը նախատեսում է 2013թ. Հայաստանում պաղպաղականոց բացել: Այս պահին տարվում են բանակցություններ Հայաստանում հարմար գործընկեր գտնելու համար: Գրում է «Էռ Բե» լրատվականը: «Բասկին-Ռոբինս»-ի մասնագետները կարծում են, որ Հայաստանում պաղպաղակի շուկան աճի լավ հեռանակարներ ունի: Հայաստանում բնակչության մեկ շունչը սպառում է մոտ 0,7կգ պաղպաղակ, ինչը զգալի քիչ է Ռուսաստանի (4,8 լիտր) և եվրոպական երկրների (7,6

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը «Պարադա» ֆիլմի ցուցադրության ձախողման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում լրջորեն վտանգված է ազատ արտահայտման իրավունքը, որի ապացույցն են հանդիսանում՝ «Պարադա» ֆիլմի ցուցադրման ձախողումը 2012 թ. հոկտեմբերի 17-ին Երևանում, ապրիլին՝ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ձախողումը Գյումրիում և Վանաձորում, և մայիսին՝ DIY ակումբի հրկիզումը Երևանում: Նմանատիպ դեպքերը որպես կանոն իրավապահ մարմինների կողմից չեն արժանանում համարժեք արձագանքի, թե՛ կանխարգելման, թե՛ խախտումներն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու տեսակետից: Վերջին

Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարին

Աշխատանքային այցով Բուխարեստում (Ռումինիա) գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին և հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում Հարգելի՛ պարոն Մարտենս, Հարգելի՛ գործընկերներ, Ինն ամիս առաջ Մարսելում ԵԺԿ նախորդ համաժողովը ողջունեց հայաստանյան երեք կուսակցությունների մուտքը ԵԺԿ մեծ ընտանիք: Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և

Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ զուրկ չէ կրքերից, ՄԻՊ-ը նրան սատարում է

Այս օրերին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին անընդհատ կանչում են հարցաքննության՝ իր դեմ հարուցված 3 քրեական գործերի հետ կապված: Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե գործերը շահելու շանսեր կա՞ն` Հմայակ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանից նամակ է ստացել. «ՄԻՊ-ից ստացա որոշում այն մասին, որ կառավարությունը իրավունք չուներ ընդհանուր օգտագործման տարածքները սեփականացնել Սենիկ Ջուլհակյանին («Հայհիդրոնախագիծ»

V1. «Հայ տղամարդու առաջացրած խանդը դարձել է սպանության պատճառ»

V1 լրատվականը գրում է, որ Վոլգոգրադի բնակիչ 45-ամյա տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «սպանության» հոդվածով: Ենթադրվում է, որ նա կնոջը դանահակահարել է, քանի որ խանդել է իր կնոջը` նրա հայ ընկերոջ նկատմաբ: Իրավապահ մարմիններից լրատվականին հայտնել են, որ տղամարդը՝ Պավել Աբրամովը, ապրում էր իր 50-ամյա կնոջ հետ Բոգդանով փողոցում գտնվող բնակարանում: Բացի նրանցից բնակարանում

Սիրեկանյանը ճաշարանի հաճախորդներին սիրեկաններ է դարձրել

Հոկտեմբերի 18-ին Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կմեկնարկի Իջեւան քաղաքի Մետաղագործների  փողոցի վագոն-տնակում բնակվող, 1958 թ. ծնված  Սարգյուլ  Սիրեկանյանի գործով  դատավարությունը: Սիրեկանյանը մեղադրվում է այն բանում, որ նա  2011 թվականից մինչեւ 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Իջեւան քաղաքի Չռչռ տարածքում իր կողմից օգտագործվող ճաշարանի  հաճախորդ տղամարդկանց համար հրավիրել է մարմնավաճառների՝ այդպիսով նպաստելով նրանց պոռնկությամբ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031